Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղաբույսեր

Ժողովրդական տարբեր խորհուրդներ

Ժողովրդական տարբեր խորհուրդներ

Կորյակների դեմ

Յուղոտ մաշկի կորյակներից (պզուկներից) ազատվելու համար կարող է օգնել ալոէի տերեւներից պատրաստված լուծույթը: 10 օր շարունակ ալոէի տերեւները պահում եք սառնարանի մեջ:

 

Այնուհետեւ 2 ճ/գ մանրացված-կտրատած տերեւների վրա լցնում եք 1 ոչ մեծ թեյի բաժակ սառը ջուր: 1 ժամ թողնում եք մնա, ապա եռացնում եք 2-3 րոպե: Թողնում եք սառչի եւ ամեն օր այդ լուծույթով մաքրում եք ձեր դեմքը:

Հիպերտոնիա եւ աթերոսկլերոզ

Այս հիվանդությունների դեպքում շատ օգտակար է սոխը, հատկապես տարիքով մարդկանց համար: Գիտականորեն ապացուցված է, որ սոխն արյան մեջ նվազեցնում է խոլեստերինի քանակը, որը նպաստում է թրոմբների առաջացմանը եւ աթերոսկլերոզի զարգացմանը: Իսկ ահա 1 ճ/գ մեղրը եւ 1 ճ/գ սոխի հյութը իրար խառնելով եւ օրական մինչեւ ճաշելը 1-ական թեյի գդալի չափով (ջրի հետ) խմելով դուք կազատվեք գլխապտույտներից եւ գլխի մեջ տանջող աղմուկից: Պետք է խմել 2 ամիս շարունակ:

Աթերոսկլերոզի դեպքում շատ օգտակար է նաեւ սխտորի օգտագործումը: 1 հատիկ ճզմած-մանրացված սխտորի հատիկը եւ կես թեյի բաժակ մեղրը իրար խառնել, ավելացնել 1 լիտր ջուր եւ 2 օր պահել փակ տարայի մեջ` մութ տեղում: Օրը 3 անգամ ուտելուց առաջ խմել 1 ճ/գ չափով:

Ոտքերի համար

Կրունկների ճաքերից ազատվելու համար խորհուրդ է տրվում հետեւյալ դեղատոմսը: Միջին մեծության սոխը կտրատում եք եւ կես թեյի բաժակ բուսական յուղի մեջ տապակում եք, որպեսզի ոսկեգույն դառնա: Սոխեռածի յուղը քամում եք եւ վրան ավելացնում եք եւս կես բաժակ բուսական յուղ, 50 գրամ մեղրամոմ: Խառնում եք, լցնում եք ապակե տարայի մեջ եւ թողնում եք սառչի: Հրաշալի քսուք է ստացվում: Երեկոյան ոտքերը լվանալուց հետո քսեք կրունկներին, ոտնաթաթին, գուլպա հագեք, որպեսզի մնա մինչեւ առավոտ:

Ինչպես օգնել հոդացավերին

0,5 կգ կիտրոնը` կեղեւով հանդերձ, սակայն առանց կորիզների, մսաղացով մանրացնել, վրան ավելացնել 250 գրամ աղացած սոխ, 250 գրամ մաքրած եւ աղացած սխտոր եւ 250 գրամ մաքրած-մանրացված ծովաբողկ (ւՐպվ): Բոլոր բաղադրիչներն աղալ եւ լավ խառնել իրար, ավելացնել 1 լիտր բնական մեղր, կրկին լավ խառնել: Ստացված զանգվածի վրա ավելացնել եռացրած-սառեցրած ջուր, այնքան, որպեսզի ամբողջը միասին տեղավորվեն 3 լիտրանոց ապակե տարայի մեջ: 21 օր այն պահել մութ տեղում: Թանձրուքը պետք է առանձնացնել հեղուկից` այլ տարայի մեջ, վրան ավելացնել 1լ եռացրած ջուր եւ 1 օր պահել մութ տեղում: Այնուհետեւ պետք է 2 տարաների պարունակություններն իրար խառնել: Բուժման կուրսի համար 3 լիտր զանգված է ստացվում, որը պետք է խմել ամեն օր` քաղցած ստամոքսին` 2 ճ/գ չափով: Սա օգտակար է ռադիկուլիտի, օստեոխոնդրոզի, արթրիտի եւ այլ հոդացավերի համար:

Օստեոխոնդրոզ

Մայրի ծառի ընկույզի 250 գրամ նուրբ պատյանները, լցնել 700 գրամանոց ապակե տարայի մեջ, ավելացնել 1 շիշ սովորական օդեկոլոն: Տարան փակել պլաստիկ կափարիչով եւ մեկ շաբաթ պահել մութ տեղում: Որքան շատ է մնում մութ տեղում, այնքան արդյունքը մեծ է լինում: Քնելուց առաջ ցավող հատվածների վրա քսեք ստացված լուծույթը եւ տաք կտորով փաթաթեք: Առավոտյան շատ լավ կզգաք:

Օրգանիզմի դիմադրողականության համար

- Դիմադրողականության բարձրացման, արյան շրջանառության կարգավորման համար մեր ընթերցող Հասմիկ Ս.-ն խորհուրդ է տալիս հետեւյալ դեղատոմսը: Հավասար չափաբաժիններով վերցնել ծիրանաչիրը, չամիչը, հունական կամ սովորական ընկույզը, կիտրոնը` կեղեւով, սակայն առանց կորիզների, եւ բնական մեղրը: Մսաղացով անցկացնել, խառնել իրար եւ օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ, ընդունել 1 ճ/գ չափով:

- Ամեն օր կարող եք առավոտյան 1 շիշ մածունի մեջ կտրատել 1 կիվի եւ ուտել սոված ստամոքսին: Եվ համեղ է, եւ շատ օգտակար:


Անքնության դեպքում

Միմյանց խառնել կատվախոտի (վալերիանա), ալոճենու (բոյարշնիկ), կորվալոլի եւ առյուծագիի (պուստիրնիկ) լուծույթները, պահել մութ տեղում: Քնելուց կես ժամ առաջ ջրով խմել 1թ/գ: Հրաշալի միջոց է անքնությամբ տառապողների համար: Նյարդերը լիովին հանգստացնում է:

Երիտասարդ եւ առողջ կլինեք

1 թեյի բաժակ կաթը կամ ջուրը տաքացնել 2 հատիկ մանր կտրատված սխտորի հետ` ավելացնելով 1 թ/գ ծաղկափոշի (տպՐչՈ): Պետք չէ եռացնել, պետք է արագ վերցնել կրակի վրայից, թողնել 10 րոպե եւ խմել սոված ստամոքսին:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. ru-il.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութ. 168.am
Հալվեի հյութ. 168.am

Հալվեի հյութը, իրավամբ, համարվում է ձեռքի, դեմքի, գլխի մաշկի խնամքի լավագույն միջոցներից մեկը: Այն սնուցում, առողջացնում և երիտասարդացնում է մաշկը: Ստորև ներկայացված է, թե ի՞նչ հատկություններով է օժտված հալվեի հյութը, ինչպե՞ս այն ճիշտ...

Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am
Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am

Լոռամրգին մեծ քանակով վիտամին C է պարունակում, հարուստ է կիտրոնաթթվով։ Այն մի խումբ վիտամիններ է պարունակում, սննդարար նյութեր, այդ թվում՝ կալցիում, մանգան, երկաթ, կալիում, ֆոսֆոր և այլն։ Fabiosa.com-ը ներկայացրել է...

Սնունդը և առողջությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը
Կանեփի և կանեփի յուղի կիրառությունը

Կանեփն պարունակում է բազմաթիվ արժեքավոր նյութեր: Դրանք հանքային նյութեր են, վիտամիններ, օմեգա-3, ճարպաթթու, ֆոսֆոր, կալիում, կալցիում, ցինկ, մագնեզիում, երկաթ, ծծումբ...

Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am
Թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ թեյի ծառի յուղը մաշկի խնամքի համար նախատեսված մի շարք միջոցների անբաժանելի բաղադրիչն է։ Ահա 10 պատճառ՝ ինչու է հարկավոր օգտագործել թեյի ծառի յուղը...

Մարմնի խնամք
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am
Նռան թեյ. անհավանական օգուտ առողջությանը. 168.am

Estet-portal.com-ը գրում է, որ այս թեյը կարող է հագեցնել ծարավը նույնիսկ շոգ եղանակին, հաճելի համ ունի և պարբերաբար օգտագործման դեպքում կարող է օգտակար լինել առողջությանը։ Թեյերի շրջանում այն ամենաշատ...

Սնունդը և առողջությունը
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am
«Փողի ծառի» բուժիչ հատկությունները. 168.am

Ծաղկամանում կամ հողի մեջ աճող թանձրատերևուկը հայտնի է որպես փողի ծառ: Այն շատերիս պատուհանագոգերն է զարդարում: Որոշ մարդիկ հավատում են, որ այդ ծաղիկը հարստություն և առատություն է բերում տուն...

Կանաչ աշխարհ
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am
Դեղաբույսերից թուրմ՝ բարձր ճնշման դեմ. 168.am

Արյան բարձր ճնշումը տագնապ առաջացնելու պատճառներից է: Հիպերտոնիան հանգեցնում է անոթների պատերի քայքայմանը և կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների (կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ, կաթված) պատճառ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am
Մշկընկույզը քրոնիկ անքնության դեմ. 168.am

Գոյություն ունեն մի շարք առողջական խնդիրներ, որոնք կարող են անքնության հանգեցնել: Որոշ դեպքերում անքնությունը, ինքնին, առողջական խնդիր է, մինչդեռ մի շարք...

Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am
Կտավատի թեյը՝ ստամոքսի խոցի դեմ. 168.am

Կտավատի սերմն արդյունավետորեն օրգանիզմն ազատում է տոքսիններից, կարգավորում է նյութափոխանակությունը, իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակն ու կարգավորում է ախորժակը: Այս սերմերը կլանում են վնասակար տարրերը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ. 168.am

Նախկինում տնային տնտեսուհիները  մթերքներ մարինացնելիս օգտագործում էին ուրցը, քանի որ այն արդյունավետ վնասազերծում է մանրէները: Հին Ռուսաստանում ուրցն անվանում էին Աստվածային խոտաբույս և հավատում էին...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ