Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղամիջոցներ

Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ

Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ

Նիտրոիմիդազոլի ածանցյալներ: Մետրոնիդազոլը (մետրոգիլ, տրիխոպոլ, ֆլագիլ) զգալիորեն մեծացնում է մարդու լիմֆոցիտներում պտղի վրա քաղցկեղածին ազդեցություն ունեցող քրոմոսոմային աբերացիաների հաճախությունը: Հղիության 1-ին եռամսյակում կարող է ի հայտ գալ սաղմնաթունային ներգործություն, ինչի կապակցությամբ էլ նիտրոիմիդազոլի ածանցյալներ այս փուլում չեն կիրառվում: 2-րդ և 3-րդ եռամսյակներում դրանք նշանակվում են միայն կենսական ցուցումներով: Կրծքով սնուցման ժամանակ հնարավոր են նորածնի ախորժակի բացակայությունը, փսխումն ու դիսկրազիան:

 

Հակասնկային դեղեր են` լևորինը, ամֆոտերիցինը, գրիզեոֆուլվինը, նիստատինը, նատամիցինը (պիմաֆուցին), կլոտրիմազոլը, ֆլուկոնազոլը (դիֆլուկան) և այլն: Փորձում հայտնաբերվել է ամֆոտերիցինի և գրիզեոֆուլվինի արատածին ազդեցությունը: Նշված չեն նիստատինի, նատամիցինի, կլոտրիմազոլի, միկոնազոլի, բիֆոնազոլի արատածին և պտղաթունային ազդեցությունները: Մարդու կողմից տրիազոլային շարքի (ֆլուկոնազոլ կամ դիֆլուկան, իտրակոնազոլ) դեղեր ընդունելու տվյալները չեն պարունակում կիրառման վտանգի մասին տեղեկություններ, սակայն կենդանիների վրա փորձերում ի հայտ են բերվել դրանց մեծ դեղաչափերով թունայնությունը: Կրծքով սնուցման փուլում պետք է խուսափել լևորինի, գրիզեոֆուլվինի, ամֆոտերիցին B-ի, ֆլուկոնազոլի , իտրակոնազոլի կիրառումից:

 

Ստոմատոլոգիական պրակտիկայում կիրառվող ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի (ՈՍՀԴ) ազդեցությունը պտղի վրա

 

Հղիության ժամանակ ցավազերծիչներ ընդունելու անհրաժեշտության դեպքում խորհուրդ է տրվում դրանք կիրառել փոքր դեղաչափերով ու կարճաժամկետ: Հղիության ուշ փուլերում դրանց ընդունումից հնարավոր են ժամկետանց հղիության, հղիի և պտղի արյունահոսության ձևով բարդություններ, բոտալյան ծորանի վաղաժամկետ փակում, թոքային գերճնշում և նորածնի երիկամների ֆունկցիայի խանգարում (Վ.Կուկես, 1999):

 

Մարդու պտղի վրա սալիցիլատների և ինդոմետացինի արատածին ազդեցության գրական տվյալները սակավաթիվ են: Սակայն կենդանիների վրա փորձերում ցույց է տրվել դրանց արատածնությունը: Հղիության ուշ փուլերում այդ դեղերի նշանակում խորհուրդ չի տրվում, քանի որ ացետիլսալիցիլաթթվի` նույնիսկ ախտանշանային ընդունումը (շաբաթական 1 անգամ ) կարող է պտղի վրա թողնել հետևյալ ազդեցությունները.

 

  • սաղմնաթունային` ընդհուպ մինչև սաղմի ներծծումը,
  • արատածին, որը հետծննդյան շրջանում դրսևորվում է սիրտ-անոթային շեղումներով (ձախ փորոքի թերաճ, թոքային գերճնշմամբ միջփորոքային միջնորմի արատ), ստոծանու ճողվածքներով,
  • պտղի աճի դանդաղում` հանգեցնելով բնածին թերաճի:

 

Պտղի քիմքի ճեղքվածքի 599 դեպքի հետազոտությունը ցույց է տվել, որ նման 14,9% նորածին սալիցիլատների ազդեցությանն է ենթարկվել հղիության 1-ին, 11,5%-ը` 2-րդ և 8%-ը` 3-րդ եռամսյակում (I.Saxon, 1975):

 

Գրականության մեջ կան պտղի վրա այլ ՈՍՀԴ-երի` ինդոմետացինի, իբուպրոֆենի, նապրօքսինի, ֆլուֆենամաթթվի և այլ դեղերի ասպիրինանման ազդեցության տվյալներ: Վերոնշյալ դեղերի ընդունումը կարող է դառնալ թրոմբոցիտների վրա ներգործելու արդյունքում պտղի արյունահոսության պատճառ և թունային ներգործության արդյունքում հանգեցնել հղիության երկարաձգման: Ացետիլսալիցիլաթթվի ընդունումից հնարավոր է Ռեյի համախտանիշի զարգացում, դեղի կանոնավոր կիրառումը հրահրում է հակաագրեգանտային ազդեցություն: Ինդոմետացինի ընդունումից կարող են ծագել մանկիկի ցնցումներ:

 

Կրծքով սնուցման փուլում նորածնի վրա մյուս ոչ թմրաբեր ցավազերծիչների և ՈՍՀԴ-երի կողմնակի ազդեցությունների մասին տվյալներ չկան, բայց արտադրողների մեծամասնությունը խորհուրդ է տալիս խուսափել այդ փուլում դրանք կիրառելուց:

 

Հակահիստամինային դեղերի ազդեցությունը պտղի և նորածնի վրա

 

Հղիության ժամանակ հակահիստամինային դեղերի նշանակմանը պետք է զգուշությամբ վերաբերվել` հաշվի առնելով հղիության ընթացքի և պտղի զարգացման մեջ հիստամինի ֆիզիոլոգիական դերը: Հիստամինն ապահովում է սաղմի ներդրման ու զարգացման նպաստավոր պայմաններ: Սրանից զատ` այն կարգավորում է մոր և պտղի միջև փոխանակային պրոցեսներն ու պտղի օրգանաձևավորումը: Հակահիստամինային դեղերի կիրառումը կարող է խաթարել այս մեխանիզմները, ուստի հղիության սկզբում դրանց կիրառումը պետք է արգելել: Կլինիկական պրակտիկայում հղիության ավելի ուշ ժամկետներում դրանք կիրառվում են որպես փսխամարիչներ (ՙծովային՚ և ՙօդային՚ հիվանդությունների ժամանակ): Ծննդաբերությունից առաջ մոր կողմից դիֆենհիդրամինի (դիմեդրոլ) ընդունումը կարող է երեխայի լույս աշխարհ գալուց մի քանի օր անց առաջացնել մանկիկի տարածուն ցնցումներ և փորլուծություն, ինչպես նաև, ժուժկալման դրսևորումներ (Յու.Բելոուսով, Մ.Լեոնովա, 2002):

 

Հակահիստամինային դեղերը թեթևակի  թափանցում են կրծքի կաթի մեջ, ուստի վտանգավոր չեն նորածնի առողջության համար: Բացառություն է ցիմետիդինը: Մոր կողմից կլեմաստին ընդունելուց հնարավոր է երեխայի քնկոտություն:

 

Ստոմոտոլոգիական միջամտությունների ժամանակ կիրառվող ցավազերծիչների ազդեցությունը պտղի և նորածնի վրա

 

Հղիի բերանի խոռոչի պլանային սանացիայի համար նպատակահարմար է ընտրել 12, 22 և 32-րդ շաբաթների միջև ժամանակահատվածը: Այս փուլում արդեն ավարտված է պտղի օրգանաստեղծումը, ընկերքի ձևավորումը, գործում է պտղընկերքային արյունաշրջանառությունը, բարելավված են իմունաբանական կարգավիճակի ցուցանիշները:

 

Հղիներին անհապաղ ստոմատոլոգիական օգնություն  պետք է ցուցաբերվի ցանկացած ժամկետներում` հաշվի առնելով հիվանդի ուղեկցող հիվանդությունն ու ալերգանաբական կարգավիճակը:

 

Հղիության ցանկացած փուլում ստոմատոլոգիական միջամտությունը պետք է լինի բացարձակ անցավ (Ի.Շուգայլով և համահեղինակներ, 1989):

 

Ցավի վերահսկողություն ապահովվում է համապատասխան տեղային անզգայացնողների կիրառմամբ, հոգեբուժական աջակցությամբ ու ըստ ցուցումների նախադեղատոգորմամբ:

 

Տեղեկություններ կան, որ հղիության ժամանակ տեղային անզգայացնողների մեծ դեղաչափերի կիրառումից հնարավոր է նորածինների շնչառության ընկճումը, իսկ պրոկայինի ու պրիլոկայինի կիրառումից` նաև մեթհեմոգլոբինարյունության զարգացումը:

 

Հետազոտությունների հիման վրա (Ի.Շուգայլով, Ա.Ֆինադեև, Օ.Պրոսկուրյակովա, Ե.Շուլգին, Օ.Մոսկովեց, Ս.Ռաբինովիչ, Ն.Դյոմինա, 1989) առաջարկվում է ամբուլատորային ստոմատոլոգիական միջամտությունների ժամանակ հղիների տարբեր խմբերում ռացիոնալ ցավազրկման հետևյալ ընտրությունը.

 

  • առանց ուղեկցող հիվանդության հղիները (տեղային անզգայացման ուղեկցող մեթոդներով արդյունավետ ցավազերծումից զատ) ունեն միայն անդորրաբերների փոքր դեղաչափերի պահանջ:
  • Կոմպենսացված արտասեռական հիվանդություններով հղիներին (տեղային անզգայացումից ու հանգստացնող դեղերից զատ) ցուցված են կենտրոնական ցավազերծիչներ:
  • Մանկաբարձական պաթոլոգիայով հղիների համար (ստոմատոլոգիական միջամտության առանձնապես մեծ վտանգով կանայք) նպատակահարմար է կիրառել հանգստացնող ու խոլինալույծ դեղեր, ինչպես նաև անադեկվատ հուզական ու վեգետատիվ ռեակցիաները կանխելու նպատակով իրականացնել հոգեբուժական նախապատրաստում:

 

«Դեղեր և բժշկություն» 2012  (Սկիզբը նախորդ համարում)

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. moymalish.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչպե՞ս ճիշտ ընդունել դեղորայքը. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս ճիշտ ընդունել դեղորայքը. armeniamedicalcenter.am

Եթե Դուք տարբեր հիվանդությունների պատճառով՝ ալերգիա, շիզոֆրենիա, արթրիտ, խոցային խնդիրներ և այլն, դիմում եք զանազան դեղորայքային միջոցների ընդունման, բայց դրանք ոչ միշտ են օգնում, ապա պատճառն այն է, որ դեղերը ճիշտ չեն ընդունվում...

Թերապիա
Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա
Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա

Ընտանիքի պլանավորման հարցն անհանգստացնում է բոլորին անխտիր։ Իսկ դա նշանակում է, որ վաղ թե ուշ մեր առջև կկանգնի հակաբեղմնավորիչ միջոցների ընտրության խնդիրը։ Բայց ինչպես հայտնի է, հղիությունից պաշտպանվելու...

Առողջ կին Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ՀՀ ԱՆ. Մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը
ՀՀ ԱՆ. Մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը

2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված...

Դեղագործական շուկան Հայաստանում
«Ակվա Մարիս Էկտոին». նորարարական միջոց ալերգիկ ռինիտի կանխման համար
«Ակվա Մարիս Էկտոին». նորարարական միջոց ալերգիկ ռինիտի կանխման համար

Էկտոին. յուրահատուկ նյութի հիմքի վրա ստեղծված նորարարական միջոց ալերգիկ ռինիտի կանխման համար ՝ մեծերի և 2-ից բարձր տարիքի երեխաների համար...

«ՖԱՐՄԱ-ԴԵՐՄԱ» ընկերության առողջությանն ուղղված բնական բաղադրիչներով նորարարական արտադրանքները
«ՖԱՐՄԱ-ԴԵՐՄԱ» ընկերության առողջությանն ուղղված բնական բաղադրիչներով նորարարական արտադրանքները

Իտալական «ՖԱՐՄԱ-ԴԵՐՄԱ» ընկերությունը Հայաստանի շուկայում ներկայացնում է առողջությանն ուղղված բնական բաղադրիչներով իր նորարարական արտադրանքները...

Ջերմիջեցնող դեղերի կիրառումը բարձր ջերմության դեպքում. armeniamedicalcenter.am
Ջերմիջեցնող դեղերի կիրառումը բարձր ջերմության դեպքում. armeniamedicalcenter.am

Մարմնի ջերմաստիճանի բարձրացման պատճառները բազմազան են՝ տարրական մրսածությունից և վարակից սկսած մինչև ներզատիչ և անոթային համակարգի խնդիրներ: Բարձր ջերմությունը կարող է լուրջ վտանգ ներկայացնել...

Թերապիա
ՀՀ ԱՆ. Ամփոփվել են դեղերի, մոր և մանկան առողջության պահպանման ոլորտներում կատարված աշխատանքները
ՀՀ ԱՆ. Ամփոփվել են դեղերի, մոր և մանկան առողջության պահպանման ոլորտներում կատարված աշխատանքները

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետությունում դեղերի քաղաքականությանը...

Դեղագործական շուկան Հայաստանում
Սննդամթերք, որն ազդում է դեղորայքի արդյունավետության վրա. news.am
Սննդամթերք, որն ազդում է դեղորայքի արդյունավետության վրա. news.am

Դեղեր ընդունելիս որոշ մթերքներ չի կարելի ուտել, դրանք կարող են ո՛չ միայն նվազեցնել դեղերի ազդեցությունը, այլեւ կողմնակի ազդեցություններ առաջացնել, պարզել են գիտնականները...

Սնունդը և առողջությունը
Արդյո՞ք արդյունավետ ու անվտանգ դեղ է պարացետամոլը. news.am
Արդյո՞ք արդյունավետ ու անվտանգ դեղ է պարացետամոլը. news.am

Պարացետամոլի մասին, հավանաբար, բոլորն են լսել. այն աշխարհում ամենահաճախ գործածվող դեղերից է։ Արդեն 50 տարի է՝ պարացետամոլ կարելի է գտնել գրեթե բոլոր դեղատներում։ Բայց արդյո՞ք այն արդյունավետ է...

5 ըմպելիք, որոնցով չի կարելի դեղ խմել. news.am
5 ըմպելիք, որոնցով չի կարելի դեղ խմել. news.am

Մրգային հյութերն, իհարկե՛, օգտակար են ու շատ վիտամիններ են պարունակում, սակայն դրանցով դեղեր խմել խորհուրդ չի տրվում: Գիտնականների խոսքով հետեւյալ հինգ ըմպելիքները կարող են նվազեցնել դեղերի արդյունավետությունը...

Սնունդը և առողջությունը
ՑԻԿԱՏՐԻԴԻՆԱ հեշտոցային մոմիկներ, ԳԻՆԵՔՍԻԴ հեշտոցային մոմիկներ
ՑԻԿԱՏՐԻԴԻՆԱ հեշտոցային մոմիկներ, ԳԻՆԵՔՍԻԴ հեշտոցային մոմիկներ

ՑԻԿԱՏՐԻԴԻՆԱ® հեշտոցային մոմիկներ, ԳԻՆԵՔՍԻԴ հեշտոցային մոմիկներ...

Սննդային հավելումները մեծացնում են քաղցկեղի զարգացման ռիսկը. oncology.am
Սննդային հավելումները մեծացնում են քաղցկեղի զարգացման ռիսկը. oncology.am

Անվնաս համարվող այնպիսի նյութերի մակարդակի բարձրացումն օրգանիզմում իրենց թույլատրելի արժեքներից, ինչպիսիք են բետա կարոտինը, սելենը և ֆոլաթթուն, կարող է բերել քաղցկեղի որոշ տեսակների զարգացման...

Ուռուցքաբանություն
Իսլա Մինթ (Isla Mint)
Իսլա Մինթ (Isla Mint)

Իսլա Մինթ (Isla Mint)...

«Ֆրեզենիուս Կաբի Դոյչլանդ Գմբ» (Գերմանիա) ՀՀ-ում գրանցված պարէնտերալ սնուցման դեղերի ցանկը
«Ֆրեզենիուս Կաբի Դոյչլանդ Գմբ» (Գերմանիա) ՀՀ-ում գրանցված պարէնտերալ սնուցման դեղերի ցանկը

Դեղերը կարող եք ձեռք բերել «Ֆարմ Տրաստ» դեղատներից, որոնք գործում են հետևյալ հասցեներում...

ՍԱՅԼԵՆՍ – խռռացնելու դեմ միջոցների նոր սերունդ
ՍԱՅԼԵՆՍ – խռռացնելու դեմ միջոցների նոր սերունդ

Անմիջականորեն ազդում է խռռոցի պատճառի` փափուկ քիմքի հյուսվածքի վրա, ինչով ապահովում է արագ և երկարատև ազդեցություն առաջին կիրառումից...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ