Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ տղամարդ

Ո՞րոնք են շագանակագեղձի վրա ազդող ամենավնասակար ուտելիքները. urolog.am

Ո՞րոնք են շագանակագեղձի վրա ազդող ամենավնասակար ուտելիքները. urolog.am

Ամենօրյա սննդակարգը կարող է մեծ ազդեցույուն ունենալ մեծացած շագանակագեղձի վրա։ Կան մի շարք ուտելիքներ, որոնք կարող են գրգռել միզուղիները և առաջացնել միզուղիների բորբոքման ախտանիշների սրացում։

Կարմիր միս։

Կարմիր միսը օրգանիզմում բարձրացնում է թթվայնության մակարդակը, ինչը նպաստում է շագանակագեղձի բորբոքական գործընթացներին, և ցանկալի չէ մեծացած շագանակագեղձի դեպքում։ Ոչ յուղոտ միսը և ձուկը կարող են փոխարինել կարմիր մսին՝ շագանագագեղձի բորբոքվածության ֆոնը նվազեցնելու համար։

Թռչնամթերք (միս և ձու)

2006թ. ուրոլոգիական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թռչնամթերքի օգտագործումը հանգեցնում է շագանակագեղձի ախտանիշների սրացմանը։ Ձվի դեղնուցը բարձր թթվայնություն ունի, ինչը բարձրացնում է բորբոքվածության մակարդակը։ Այսպիսով, շագանակագեղձի հետ կապված խնդիրներ ունենալու դեպքում հարկ է հնարավորին խուսափել այս մթերքներից։

Ալկոհոլ

Ալկիհոլային խմիչքներ չօգտագործելը խրախուսելի է, քանի որ այն վատ է անդրադառնում միզապարկի և շագանակագեղձի վրա` առաջացնելով հաճախամիզություն։ Սակայն ալկոհոլի չափավոր օգտագործումը կարող է պակասեցնել շագանակագեղձի բարորակ գերաճի ռիսկը։

Կոֆեին

Թեյի և սուրճի ընդունման սահմանափակումը մեր ամենօրյա սննդակարգում բարելավում է միզուղիների առողջությունը։ Կոֆեինն ունի միզամուղ ազդեցություն, հետևաբար, սրացնում է տղամարդու ստորին միզուղիների ախտանիշները։ Մեծացած շագանակագեղձով տղամարդկանց մոտ հանդիպում է միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողությունը։ Հետևաբար, ուշ ժամերին թեյ և սուրճ խմելը կարող է անհանգստություն առաջացնել միզապարկի շրջանում։ Փորձեք օգտագործել երիցուկի կամ կանաչ թեյ, որոնք ունեն հակաբորբոքային և հակաօքսիդանտ ազդեցություն։ Ջրի գործածումը կարևոր է շագանակագեղձի համար, սակայն նախքան քնելը նվազագույնը երկու ժամ ցանկալի չէ մեծ քանակի ջուր օգտագործել։

Արագ սնունդ և շաքար

Արագ սնունդը և վերամշակված շաքարն օրգանիզմում բարձրացնում են բորբոքական ֆոնը։ Հետևաբար, շատ կարևոր է ուշադրություն դարձնել առողջ սննդակարգին, ինչն էլ կպակասեցնի բոլոր հնարավոր առողջական խնդիրները` կապված շագանակագեղձի հետ։


Կաթնամթերք

Քիչ ճարպեր օգտագործելը պրակտիկ միջոց է շագանակագեղձի ախտանիշները պակասեցնելու համար։ Դրան հակառակ, կաթնամթերքը պարունակում է մեծ քանակությամբ խտացված ճարպեր, ինչը կարող է է՛լ ավելի վատացնել բորբոքված շագանակագեղձի վիճակը։ Նպատակահարմար է կաթնամթերքը փոխարինել սոյայով։

Կծու սնունդ

Կարին, չիլի պղպեղը, կծու սոուսերը ուտելիքը դարձնում են առավել համեղ և հաճելի, սակայն շագանակագեղձի խնդիրներ ունեցող տղամարդիկ պետք է զգուշանան կծու ուտելիքից։ Հակառակ դեպքում շագանակագեղձի գերաճը կամ բորբոքային ախտանիշները կարող են առավել արտահայտված բնույթ կրել։

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

davinci-clinic@yandex.com

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

11 գործոն, որոնք հանգեցնում են տղամարդուն ամլության. 1in.am
11 գործոն, որոնք հանգեցնում են տղամարդուն ամլության. 1in.am

Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները հասցնել իմպոտենցիայի: Ասում են, որ տղամարդու սերմնահեղուկն այսօր ենթարկվում է բազմակողմանի գրոհների` շատ նեղ վարտիքներից մինչև Wi-Fi-ի...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Վերարտադրողական առողջության պահպանման հիմնական սկզբունքները երիտասարդ տղամարդկանց շրջանում (ձեռնարկ զինծառայողների համար)
Վերարտադրողական առողջության պահպանման հիմնական սկզբունքները երիտասարդ տղամարդկանց շրջանում (ձեռնարկ զինծառայողների համար)

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանման, վերարտադրողական առողջությունը կյանքի բոլոր փուլերում վերարտադրողական համակարգին առնչվող ֆիզիկական, հոգևոր և սոցիալական բարեկեցության...

Տղամարդկանց ամենատարածված վախերը. 1in.am
Տղամարդկանց ամենատարածված վախերը. 1in.am

Ժամանակակից տղամարդը ստիպված է հաղթահարել իր ֆոբիաները, որոնք բավականաչափ շատ են, գրում է...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն Լրահոս տղամարդկանց համար
Տղամարդու սերմնահեղուկը քայքայող 6 գործոն
Տղամարդու սերմնահեղուկը քայքայող 6 գործոն

Տղամարդիկ այնքան են անհանգստանում իրենց սերմնաբջիջների քանակի մասին, որ երբեմն մոռանում են դրանց որակի կարեւորության մասին։ Սակայն փաստ է, որ զույգերի գրեթե 15%-ը, մի քանի տարի համատեղ կյանքից հետո անկարող...

Ուրո-անդրոլոգիա
Ի՞նչ կարող է սերմնահեղուկը պատմել տղամարդու առողջության մասին. news.am
Ի՞նչ կարող է սերմնահեղուկը պատմել տղամարդու առողջության մասին. news.am

Տղամարդու սերմի որակի եւ ընդհանուր առողջության միջեւ ուղղակի կապ կա։ Եթե սերմնահեղուկի որակը ցածր է կամ տղամարդը անպտղություն ունի, դա, ամենայն...

Տղամարդկանց էներգիայի խթանմանը նպաստող 7 սննդամթերք. news.am
Տղամարդկանց էներգիայի խթանմանը նպաստող 7 սննդամթերք. news.am

Ուժեղ սեռի ներկայացուցիչների համար նախընտրելի սննդատեսակների մի մասը, օրինակ՝ նրբերշիկն ու տապակած կարտոֆիլը, այնքան էլ օգտակար չեն իրանի շրջագծի ու սրտի համար եւ...

Շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու 3 եղանակ
Շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու 3 եղանակ

Գիտեի՞ք, որ աֆրոամերիկացիների մոտ երիտասարդ տարիքում շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղով ախտորոշման նշանակալիորեն բարձր ռիսկ է գործում: Իսկ տեղյա՞կ եք, որ հիվանդության առաջացումը հրահրող գործոնների շարքում կան նաեւ այնպիսիք...

Ուրո-անդրոլոգիա
Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am
Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am

Անցյալ տարի իրականացված հետազոտություններից մեկի արդյունքներն այն մասին են վկայում, որ հեռուստացույցի առջեւ ժամերով նստող մարդկանց մոտ կարելի է սպերմատոզոիդների քանակական անկում նկատել...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ   ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն
Տղամարդկանց համար պարտադիր 7 բժշկական հետազոտություն
Տղամարդկանց համար պարտադիր 7 բժշկական հետազոտություն

Ընդունեք, որ նույնիսկ առողջական խնդիր ունենալու դեպքում մեծ տհաճությամբ եք բժշկին այցելության գնում, էլ չասենք` երբ խոսքը կանխարգելիչ հետազոտությունների մասին է...

Թլպատում. դրական և բացասական կողմերը
Թլպատում. դրական և բացասական կողմերը

Թլպատումը Հայաստանում, ընդունված տարբերակ չէ, դրա մասին հայերը ոչ այնքան մեծ պատկերացում ունեն: Slaq.am-ը ներկայացնում է հարցազրույց Ուրոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Կ. Ֆանարջյանի հետ...

Ուրո-անդրոլոգիա
Հաջողակ տղամարդու բնավորության գծերը
Հաջողակ տղամարդու բնավորության գծերը

Այս հոդվածը վերաբերվում է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց: Մի քիչ կզարմանաս և կմտածես թե կանանց ինչու է վերաբերվում: Բայց կասեմ, տղամարդկանց այս հոդվածը կվերաբերվի, քանի որ նրանք ցանկանում են դառնալ...

Թեստեր Ես
Կանանց հիշողությունն ավելի լավ է զարգացած, քան տղամարդկանցը:
Կանանց հիշողությունն ավելի լավ է զարգացած, քան տղամարդկանցը:

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ կանանց հիշողությունն ավելի լավ է զարգացած, քան տղամարդկանցը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը...

Առողջ կին ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար
Տղամարդու առողջության պահպանումը՝ քննարկման խնդիր
Տղամարդու առողջության պահպանումը՝ քննարկման խնդիր

Տղամարդու առողջության պահպանումը 21—րդ դարի բժշկագիտության գերխնդիրներից է, քանի որ, ըստ մի շարք երկրներում կատարված հարցումների եւ հետազոտությունների արդյունքների, տղամարդկանց մոտ հիվանդացության աստիճանն ավելի բարձր է, քան կանանց...

ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. թվեր և փաստեր Լրահոս տղամարդկանց համար
Արական սեռի հորմոն
Արական սեռի հորմոն

Ֆրանսիացի հայտնի մարդաբան և բժիշկ Բերտրանը «SANTE» («Առողջապահություն») ամսագրում տպագրված իր հոդվածում ընթերցողին մի օրիգինալ հարց է տալիս. - «Ո՞րն է տղամարդու և կնոջ միջև եղած հիմնական տարբերությունը»...

Սեռական կյանք Ուրո-անդրոլոգիա Ֆարմացևտ պրակտիկ 11-12.2007 (8-9)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ