ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ
Առնանդամի ցավ. urolog.am

Առնանդամը տղամարդու վերարտադրողական համակարգի արտաքին սեռական օրգաններից է: Այն ծառայում է միզապարկից մեզի արտազատման, սերմնաժայթքման համար, ինչպես նաև կոպուլատիվ օրգան է: Տարբերում են օրգանի հետևյալ մասերը. առնանդամի արմատը կամ հիմքը, մարմինը կամ ցողունը և գլխիկը: Առնանդամի ցողունը բաղկացած է երկու խորշիկավոր և մեկ սպունգանման մարմնից: Խորշիկավոր և սպունգանման մարմինը բաղկացած են կարծր սպիտակուցային թաղանթից, որից դեպի ներս գնում են բազմաթիվ ծալքեր՝տրաբեկուլաներ, որոնց միջև առաջանում են «խորշեր» կամ լակունաներ:
Խորշիկավոր մարմինը տեղակայված է ծայրամասում, սպունգանման մարմինը` նրանց միջև գտնվող ակոսում, հարելով ստորին մակերևույթին՝ իր հաստության միջով անցնող միզատար խողովակի կամ միզուկի հետ միասին: Խորշիկավոր մարմինն առնանդամի վերջում ավարտվում է կոնաձև հաստացմամբ՝ առնանդամի գլխիկով: Գլխիկի եզրը՝ ծածկելով խորշիկավոր մարմինների եզրերը, սերտաճում է վերջիններիս հետ՝ առաջացնելով հաստացում (պսակ), որի հետևում տեղակայվում է պսակային ակոսը:
Գլխիկը ծածկված է բարակ նուրբ մաշկով, որը պարունակում է սմեգմա արտադրող մեծ քանակությամբ գեղձեր: Առնանդամի գլխիկը և մարմինը պարունակում են մեծ քանակությամբ լակունաներ, որոնք սեռական գրգռման ժամանակ լցվում են արյունով: Բացի այդ, նրա վրա կան մեծ քանակությամբ նյարդային վերջավորություններ, ինչը նրան դարձնում է առնանդամի ավելի զգայուն մաս:
Արտաքինից առնանդամի գլխիկը ծածկված է բարակ, հեշտ շարժվող մաշկով, որն ավարտվում է ծայրային թլիպով՝ վերևում վերածվելով ցայլային մաշկի, իսկ ներքևում` ամորձապարկի մաշկի: Առնանդամի ստորին մակերևույթի մաշկին առկա կարը հետևում շարունակվում է ամորձապարկի և շեքի մաշկի վրա: .
Առնանդամի մարմնի առաջային հատվածում մաշկն առաջացնում է ծալք՝ ծայրային թլիպ, որն ամբողջությամբ կամ` մասամբ, ծածկում է առնանդամի գլխիկը: Եթե ծայրային թլիպը լիովին ծածկում է գլխիկը, ապա հեշտությամբ հետ է շարժվում՝ մերկացնելով գլխիկը: Առնանդամի հետին մակերևույթին ծայրային թլիպը միանում է գլխիկին երկայանական ծալքով, այսպես կոչված՝ սանձիկով: Առնանդամի գլխիկի և թլիպի միջև կա ճեղքաձև խոռոչ, որը վերջնական ձևավորվում է երկու տարեկան հասակում: Պրեպուցիալ պարկում սովորաբար կուտակվում է սմեգման:
Առնանդամի ցավի պատճառները
Առնանդամի ցավը կամ` դիսպարեունիան, հաճախ առաջանում է հեշտոցի անբավարար լուբրիկացիայի (կանանց մոտ` խոնավացման) հետևանքով: Այս վիճակը կարող է առնանդամի չթլպատված մասի ցավոտ ձգման պատճառ լինել՝ ընդհուպ, մինչև պատռվածքի կամ հեմատոմայի առաջացում:
Առնանդամի ցավը կարող է առաջանալ նաև անոթային խանգարումների և վարակի հետևանքով: Վարակային գործընթացը, որն ընդգրկում է գլխիկը կամ պրեպուցիալ պարկը, կոչվում է բալանիտ և պոստիտ: Բալանոպոստիտի հիմնական պատճառը, սովորաբար, պրեպուցիալ պարկում պարունակվող սմեգմայի կուտակումն է:
Միկրոօրգանիզմները հեշտությամբ են թափանցում սմեգմա և բազմանում՝ առաջացնելով առնանդամի գլխիկի և թլիպի բորբոքում: Այս հիվանդությունը, սովորաբար առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր առանձնակի ուշադրություն չեն դարձնում սեռական օրգանների հիգիենային կամ ֆիմոզ (ծայրային թլիպի նեղացում) ունեցող տղամարդկանց մոտ: Հազվադեպ բալանոպոստիտ առաջանում է շաքարային դիաբետով հիվանդների մոտ և շատ հազվադեպ հանդիպում են ալերգիկ բալանոպոստիտներ:
Բալանոպոստիտն արտահայտվում է առնանդամի գլխիկի կարմրածությամբ, գլխիկի այտուցվածությամբ, պրեպունցիալ պարկից տհաճ հոտով թարախային արտադրությամբ: Գլխիկի շրջանում առաջանում է քոր և այրոց: Գլխիկի բացման և սեռական հարաբերության ժամանակ առաջանում են տհաճ զգացողություններ: Սովորաբար, բալանոպոստիտը լավ բուժվում է, սակայն չբուժելու դեպքում կառաջանան բարդություններ: Տեղի է ունենում գլխիկի խոցոտում, կարմրածությունն ու այտուցն ավելանում են, վերջում հնարավոր է առնանդամի թարախային ախտահարում և գանգրենա: Ձգձվող երկարատև գործընթացի դեպքում առաջանում է ֆիմոզ կամ պարաֆիմոզ:
Արյունամատակարարման խանգարման հետևանքով առաջացած առնանդամի ցավը կարող է ուղեկցվել գլխիկի վրա նեկրոզի և իշեմիայի զոնաների առաջացմամբ և հաճախ դիտվում է շաքարային դիաբետով հիվանդների մոտ:
Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները կսրեղ են արտահայտվել մաշկի զգալի ախտահարումներից (օրինակ` կանդիլոմաներ) մինչև սեռական օրգանների մաշկի ցավոտ բշտիկների առաջացում (ինչպես հերպեսային վարակի դեպքում): Սիֆիլիսը, գոնորեան և վեներական աճուկային լիմֆոգրանուլեման կարող են արտահայտվել, համապատասխանաբար` շանկրով, դիզուրիայով կամ լիմֆադենոպաթիայով:
Առնանդամի կորացում և ցավ կարող է առաջանալ Պեյրոնի հիվանդության դեպքում (խորշիկավոր մարմնիկների սպիտակուցային թաղանթի ֆիբրոզ), որն արտահայտվում է առնանդամի ցողունի երկայնքով շոշափվող կարծրացած հատվածով:
Պեյրոնի հիվադության դեպքում (սեռական անդամի ֆիբրոպլաստիկ կարծրացում) սեռական անդամի խորշիկավոր մարմնիկների սպիտակուցային թաղանթի սահմաններում զարգանում են ֆիբրոսկլերոտիկ փոփոխություններ (սպի): Առնանդամի շոշափման ժամանակ առկա է կարծր հանգույց: Գոյացությունն անցավ է, հարակից հյուսվածքներում` կիսաշարժուն և ունի աճառի կարծրություն: Կորացումը և ցավային զգացողություններն ուժեղանում են էրեկցիայի ժամանակ և կարող են բարդացնել սեռական ակտը:
Այս հիվանդությունը հաճախ դիտվում է 40-60 և ավելի տարիքի տղամարդկանց մոտ: Մինչև 30 տարեկանը շատ հազվադեպ է հանդիպում: Ֆիբրոզացման տեղակայմամբ և չափով պայմանավորված՝ էրեկցիայի ժամանակ առնանդամը կորանում է դեպի վեր կամ` դեպի կողմ:
Կավերնիտն առնանդամի խորշիկավոր մարմնիկների բորբոքումն է: Կավերնիտը կարող է առաջանալ որպես ուրեթրիտի բարդություն՝ առնանդամի վնասվածքից հետո: Վարակը կարող է խորշիկավոր մարմնիկներ անցնել հեմատոգեն (արյան միջոցով) ճանապարհով հեռակա օջախներից` անգինայի, գրիպի, սինուսիտների, օստեոմիելիտի, կարիեսի, ֆուրունկուլյոզի դեպքում:
Կավերնիտն սկսվում է սուր՝ բարձր ջերմությամբ, սարսուռով, գլխացավերով, առնանդամի ցավերով: Առնանդամում ցավեր են առաջանում, ձևավորվում է ինֆիլտրատ (կարծրացում), որը լավ շոշափվում է: Բուժման բացակայության դեպքում ինֆիլտրատի տեղում աբսցես է առաջանում (թարախակույտ): Հետագա ընթացքի դեպքումաբսցեսը բացվում է, իսկ ախտահարված կավերնոզ մարմինը դատարկվում է և էրեկցիայի ժամանակ արյունով չի լցվում, ինչը բերում է էրեկցիայի ժամանակ առնանդամի ձևախախտման (կորացման): Կավերնոզ մարմնի աբսցեսը կարող է բացվել նաև միզատար խողովակի մեջ, այս դեպքում կարող են հաջորդել էրեկտիլ ֆունկիայի խանգարումներ, ինչպես նաև վերջինիս կորուստ:
Ցավն առնանդամում (միզատար խողովակում), սովորաբար, կապված է բորբոքային գործընթացի հետ՝ միզատար խողովակում քարերի կամ աղերի առկայությամբ պայմանավորված: Միզուկի քարը բերում է միզարձակման ժամանակ ցավերի առաջացման, միզարձակման դժվարեցման, մեզի շիթի թուլացման և վերջինիս ձևի փոփոխության: Միզատար խողովակի լուսանցքի քարով լրիվ խցանման դեպքում առաջանում է սուր միզակապություն: Հիվանդության տևական ընթացքը առաջացնում է ուրեթրիտ, պարաուրեթրիտ, պրոստատիտ, խոցերի և ուրեթրալ խուղակների առաջացում: Սուր ուրեթրիտի ժամանակ ցավերն արտահայտված են և տանջալի, քրոնիկական ընթացքի դեպքում ցավերն ավելի թույլ ինտենսիվության են և ընկալվում են որպես այրոցի զգացում:
Այլ պատճառներ
Առնանդամի ցավը կարող է կապված չլինել միզարձակման հետ և կրի մշտական բնույթ. դա, սովորաբար, լինում է կոլիկուլիտի դեպքում (սերմնաթմբիկի բորբոքում), ցավը կարող է առաջանալ կամ ուժեղանալ սեռական ակտի վերջում: Առնանդամի ցավ դիտվում է.
- սալջարդի,
- հոդախախտի,
- կոտրվածքի,
- սեռական անդամի օղակման դեպքերում:
Սեռական անդամի սալջարդ առաջանում է չգրգռված օրգանի վրա վնասող ուժի ազդեցության հետևանքով: Բժշկության մեջ գոյություն ունի «սեռական անդամի կոտրվածք» հասկացությունը, որին բնորոշ է սպիտակուցային թաղանթի և խորշիկավոր մարմնիկների հյուսվածքների վնասումը: «Կոտրվածք» տեղի է ունենում գրգռված սեռական անդամի բռնի ուժով կորացման դեպքում՝ հաճախ «ագրեսիվ» սեռական ակտերի ժամանակ:
Սեռական անդամի հոդախախտն ավելի հազվադեպ է հանդիպում, քան պատռվածքը: Այս վնասումների մեխանիզմը մոտավորապես նույնն է՝ ազդեցությունը գրգռված սեռական անդամի վրա: Սեռական անդամի հոդախախտի ժամանակ տեղի է ունենում խիտ ձգանների պատռվածք, որոնք միացնում են խորշիկավոր մարմնիկները ցայլոսկրերի և առնանդամը ցայլային սիմֆիզին միացնող կապանների հետ:
Սեռական անդամի վնասման յուրօրինակ տեսակ է օղակումը: Երեխաների մոտ նմանատիպ վնասումները չարաճճիության հետևանք են, իսկ մեծահասակների մոտ` կամ ձեռնաշարժության հետևանք, կամ անմիզապահությունն արգելակելու փորձի, կամ էրեկցիան պահելու հետևանք: Կոնսերվատիվ բուժման ենթարկվում է սեռական անդամի սալջարդը, վնասվածքների մյուս տեսակները բուժվում են վիրաբուժական ճանապարհով:
Պրիապիզմը ախտաբանական վիճակ է, որի ժամանակ տղամարդու մոտ առաջանում է սեռական անդամի անադեկվատ, երկարատև (ավելի քան վեց ժամ), ցավոտ էրեկցիա՝ խորշիկավոր մարմնիկների արյունալեցմամբ, որը կապված չէ սեռական գրգռման հետ և չի անհետանում սեռական հարաբերությունից հետո: Պրիապիզմն առաջանում է, օրինակ, կենտրոնական նյարդային համակարգի որոշ ախտահարումների ժամանակ, տեղային ախտաբանական գործընթացների ժամանակ, հնարավոր է նաև պրիապիզմի դեղորայքային ձևը:


Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinci-clinic@yandex.com davinciclinic.am |
Կարդացեք նաև

Դժվար թե գտնվի մեկը, ով գոնե ընդհանուր գծերով չգիտի այս պրոստատիտ հիվանդության մասին։ Իսկ երբևիցե մտածե՞լ եք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ քրոնիկական պրոստատիտը։ Երբ մարդու մոտ բորբոքվում է ծնկան հոդը, ապա նա դժվարությամբ է...



Տղամարդու մոտ առնանդամից արտադրությունը կարող է նորմայի տարբերակ լինել, սակայն կարող է հանդիսանալ նաև տարբեր հիվանդությունների ախտանիշ: Հենց այդ պատճառով պետք է հասկանալ, թե որ դեպքերում է անհրաժեշտ...



Շագանակագեղձի տրամագիծը 3-4 սմ է: Մի կողմից այն արտադրում է այնպիսի նյութեր, որոնք նպաստում են սերմնահեղուկի նորմալ հասունացմանը և սպերմատազոիդների ակտիվության պահպանմանը, մյուս կողմից մասնակցում է տեստոստերոնի փոխանակությանը...



Տղամարդու հիմնական վերարտադրողական ֆունկցիան իրականացնում են ամորձիները: Նրանց ֆունկցիան կարող է խանգարվել, և այդ ժամանակ առաջանում են նվացող, պուլսացող կամ կրակող բնույթի ցավեր...



Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան տարածված հիվանդություն է տարեց մարդկանց շրջանում: Հատկապես հանդիպում է 40 տարեկանից հետո, այսպես՝ 60 տարեկան տղամարդկանց 50%-ից ավելին ունեն շագանակագեղձի...



Միզուկաբորբը դա միզուկի լորձաթաղանթի ախտահարումն է բակտերիալ կամ վիրուսային ինֆեկցիայով: Հիվանդության զարգացման ընթացքում տեղի է ունենում միզուկի այտուց և բորբոքում...



Որոշ ուրոլոգիական վիրահատություններից հետո (կոնքի օրգանների վիրահատություններ՝ հատկապես շագանակագեղձ, միզապարկ և հաստ աղիք) տղամարդու մոտ կարող է առաջանալ էրեկտիլ դիսֆունկցիա (ԷԴ) կամ սեռական այլ խանգարումներ...



1. Ի՞նչ է շագանակագեղձի բորբոքումը:
Շագանակագեղձի բորբոքումը` պրոստատիտը (prostatitis, prostata – շագանակագեղձ + -itis-բորբոքում), տերմին է, որը...



Շագանակագեղձի քաղցկեղի ախտանիշներն ի հայտ չեն գալիս հիվանդության վաղ փուլում: Այս մասին գրում է Healthy food team-ը-ը և խորհուրդ տալիս կանոնավոր բուժզննումներ անցնել և հետևել հետևյալ ախտանիշների առաջացմանը...


Շագանակագեղձի քրոնիկ բորբոքման համար շատ օգտակար է մաղադանոսի հյութը: Օգտագործել 1 թեյի գդալ` օրը 3 անգամ, 20 օր շարունակ: 10 օր ընդմիջում անել ու նորից կրկնել բուժման կուրսը...




ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Դիմակներ` մազերի համար
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Բնական միջոց իմպոտենցիայի դեմ. 1in.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Տղամարդկանց մոտ տեստոստերոնի ցածր մակարդակը բարձրացնում է մահացության ռիսկը
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am