Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ

Վերականգնվո՞ւմ է, արդյոք, սեռական ֆունկցիան ուրոլոգիական վիրահատություններից հետո. urolog.am

Վերականգնվո՞ւմ է, արդյոք, սեռական ֆունկցիան ուրոլոգիական վիրահատություններից հետո. urolog.am

Որոշ ուրոլոգիական վիրահատություններից հետո (կոնքի օրգանների վիրահատություններ՝ հատկապես շագանակագեղձ, միզապարկ և հաստ աղիք) տղամարդու մոտ կարող է առաջանալ էրեկտիլ դիսֆունկցիա (ԷԴ) կամ սեռական այլ խանգարումներ։

ԷԴ կարող է առաջանալ հատկապես շագանակագեղձի արմատական հեռացումից հետո: Վիրահատության այս տեսակն իրականացվում է շագանակագեղձի քաղցկեղի դեպքում, և հիվանդների միայն 5 տոկոսի մոտ այն կարող է վերականգնվել շաբաթների ընթացքում, իսկ 40-50 տոկոսի մոտ` վեց ամիս անց:

Ուստի, խորհուրդ է տրվում դեղորայքային բուժում կատարել վիրահատությունից առաջ և հետո:

Կարող են առաջանալ նաև այլ խանգարումներ։ Օրինակ, էրեկցիայի և նույնիսկ սերմնաժայթքման բացակայությամբ՝ օրգազմի առկայություն։ Երբեմն հիվանդն ունենում է մեզի արտահոսք սեռական հարաբերության ժամանակ: Վերոնշյալ գանգատները բերում են հիվանդի մոտ հոգեբանական լարվածության և օրգանական խնդիրների բարդացման։


Սեռական ֆունկցիայի վրա կարող է ազդել նաև շագանակագեղձի ներմիզուկային մասնատումը՝ ՏՈՒՌ վիրահատությունը։ Այս վիրահատությունն իրականացվում է շագանակագեղձի ադենոմաների ժամանակ և համարվում է համեմատաբար ապահով վիրահատություն: Բայց հնարավոր է հիվանդների 10-14 տոկոսի մոտ զարգանա էրեկտիլ դիսֆունկցիա կամ սեռական կարողության խանգարում: Վիրահատված հիվանդների 85 տոկոսի մոտ կարող է առաջանալ սերմնաժայթքման խանգարումներ. հետադարձ սերմնաժայթքում, երբ հիվանդն ունենում է օրգազմ՝ առանց սերմնաժայթքման։

Միզապարկի արմատական հեռացման ժամանակ, սովորաբար, հեռացվում է նաև շագանակագեղձը: Այս առումով վիրահատությունների նմանություն կա: Ամեն դեպքում, միզապարկի քաղցկեղի ժամանակ կիրառված քիմիաթերապիան իրական ազդեցություն չի ունենում այս խնդրի վրա:

Միզապարկի հեռացումը կանանց մոտ կարող է ազդել սեռական ֆունկցիայի վրա: Կնոջ մոտ թուլանում են սեռական գրգիռները: Նրանց մոտ զարգանում է ցավային համախտանիշ: Այսինքն՝ ցավոտ սեռական հարաբերություն կարող է լինել: Եվ այս բոլորը կարող են ազդել կյանք որակի վրա:

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

davinci-clinic@yandex.com

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Շագանակագեղձի հիվանդություններին վերաբերող հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Շագանակագեղձի հիվանդություններին վերաբերող հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ է շագանակագեղձի բորբոքումը:

Շագանակագեղձի բորբոքումը` պրոստատիտը (prostatitis, prostata – շագանակագեղձ + -itis-բորբոքում), տերմին է, որը...

Ուրո-անդրոլոգիա
Շագանակագեղձի քաղցկեղի ախտանշաններ, որոնք պետք չէ աանտեսել. tert.am
Շագանակագեղձի քաղցկեղի ախտանշաններ, որոնք պետք չէ աանտեսել. tert.am

Շագանակագեղձի քաղցկեղի ախտանիշներն ի հայտ չեն գալիս հիվանդության վաղ փուլում: Այս մասին գրում է  Healthy food team-ը-ը և խորհուրդ տալիս կանոնավոր բուժզննումներ անցնել և հետևել հետևյալ ախտանիշների առաջացմանը...

Ուրո-անդրոլոգիա
Կրծքի քաղցկեղը սպառնում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց
Կրծքի քաղցկեղը սպառնում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց

Հայաստանում ավելացել են կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը, եւ հիվանդությունն էլ երիտասարդացել է: Ցուցանիշների ավելանալը պայմանավորված է նաեւ նրանով, որ մարդիկ սկսել են ավելի հաճախ դիմել բժշկի...

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. թվեր և փաստեր Լրահոս տղամարդկանց համար ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Վատ եղանակը՝ շագանակագեղձի քաղցկեղի պատճառ
Վատ եղանակը՝ շագանակագեղձի քաղցկեղի պատճառ

Ցուրտ եղանակը եւ արեւային լույսի պակասը կարող են հանգեցնել շագանակագեղձի քաղցկեղի առաջացման՝ գտնում են ԱՄՆ-ի Այդահոյի համալսարանի գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար
Խորհուրդներ տղամարդկանց շագանակագեղձի քրոնիկ բորբոքման դեպքում

Շագանակագեղձի քրոնիկ բորբոքման համար շատ օգտակար է մաղադանոսի հյութը: Օգտագործել 1 թեյի գդալ` օրը 3 անգամ, 20 օր շարունակ: 10 օր ընդմիջում անել ու նորից կրկնել բուժման կուրսը...

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ