Առողջ կին
Հակաբեղմնավորիչների դրական և բացասական կողմերը
Հակաբեմնավորումը անցանկալի հղիությունից պաշտպանությունն է: Հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդները բազմազան են: Հակաբեղմնաբորման միջոցները բաժանվում են երկու խմբի` կանանց և տղամարդկանց: Կանանց հակաբեղմնավորման միջոցները անհամեմատ ավելի շատ են: Հակաբեղմնավորիչների անմիջական ընտրությունը տեղի է ունենում կնոջ և բժշկի կողմից, ով հաշվարկում է ինչպես հակացուցումները, այնպես էլ կողմնակի ազդեցությունները:
1. Ֆիզիոլոգիական հակաբեղմնավորում: Այս խմբում դասվում են լակտացիոն ամենորեայի, օրացույցային և ջերմաստիճանային մեթոդները: Լակտացիոն ամենորեայի մեթոդի հիմքն այն է, որ քանի դեռ կինը կրծքով է կերակրում իր մոտ արտադրվում է պրոլակտին, որը ճնշում է ձվարանների կողմից հորմոնների սինթեզը և հետևաբար նաև` ձվազատումը: Օրացույցային մեթոդի հիմքը «վնտագավոր և անվտանգ» օրերի հաշվարկումն է: Այս մեթոդը ավելի հարմար է կանոնավոր ցիկլ ունեցող կանանց, այդ իսկ պատճառով այդքան էլ վստահելի հակաբեղմնավորման միջոց չէ: Ինչ վերաբերում է ջերմաստիճանային մեթոդին, ապա այն նման է նախորդ տարբերակին, սակայն ձվազատման օրը որոշվում է մարմնի ջերմաստիճանի` մինչև 37 և ավել բարձրանալու օրով:
Այս մեթոդի թերությունը ամեն օր մարմնի ջերմաստիճանը չափելու անհրաժեշտությունն է, որը պետք է իրականացնել, հստակ կանոններով, ինչը միշտ չէ, որ հարմար է:
2. Մեխանիկական հակաբեղմնավորում: Այսպիսի հակաբեղմնավորման մեթոդների շարքում է հեշտոցային դիաֆրագման, արգանդի վզիկի կափարիչը, կանացի պահպանակը` ֆեմիդոմը: Հեշտոցային դիաֆրագման իրենից ներկայացնում է ռետինե կափարիչ, որը տեղադրվում է հեշտոցում անմիջապես սեռական ակտից առաջ և այդ կերպ խոչընդոտում է մեղմնավորումը: Արգանդի վզիկի կափարիչն էլ իր հերթին պատրաստված է լատեքսից կամ սիլիկոնից և դիաֆրագմայի պես սեռական հարաբերությունից առաջ տեղադրվում է հեշտոցի ներսում:
Կանացի պահպանակի մասին խոսելիս նշենք, որ այն ևս օգտագործվում է հեշտոցում տեղադրելու եղանակով, կարող է օգտագործվել մի քանի անգամ: Մեխանիկական հակաբեղմնավորման առավելությունը անվտանգությունն է, կողմակի էֆեկտների ազդեցության բացակայությունը, սեռական վարակներից պատշպանությունը, կարևոր է նաև այն հանգամանքը, որ գրեթե բացակայում են հակացուցումները և բժշկի խորհրդատվության կարիք չկա: Բացասական կողմն այն է, որ պետք է օգտագործել անմիջապես սեռական հարաբերությունից առաջ, հնարավոր են նաև ալերգիկ ռեակցիաներ:
3. Ներարգանդային հակաբեղմնավորում: Այս պարագայում շատ է օգտագործվում ներարգանդային պարույրը, որը բացասական կողմերից են`
ցիկլի խանգարումը և դաշտանացավերի առաջացումը, չի բացառվում նաև ներարգանդային հակաբեղմնավորման ֆոնին հղիությունը: Նշենք դրական կողմերը` օգտագործման երկար ժամկետը (մինչև 5 տարի), լավ ընտրության և ճիշտ տեղադրման դեպքում որևէ կերպ չի խորընդոտում կնոջ բնականոն կյանքը:
4. Հորմոնալ հակաբեղմնավորում: Այս մեթոդի շարքին են դասվում մինի համբերը, որոնք օգտագործվում են 28 օր շարունակ առանց դադարի, օրալ հակաբեղմնավոիչները, որոնք իրենցից ներկայացնում են հորմոնալ հաբեր, և պարունակում են ինչպես պրոգեստերոն, այնպես էլ էստրոգեն, ընդունվում են երեք շաբաթ շարունակ: Պետք է այս շարքում նշել նաև երկարացված ազդեցության հակաբեղմնավորիչները: Այս տիպի հակամեղմնավորման թերությունն այն է, որ կան մի շարք հակացուցումներ, կողմակի ազդեցություններ, չեն պաշտպանում սեռավարակներից: Առավելությունների շարքում է բարձր արդյունավետությունը և ցիկլի կարգավորումը:
5. Քիմիական հակաբեղմնավորում: Այս մեթոդի մեջ են մտնում որոշ դեղամիջոցներ, օրինակ` սպերմիցիդները, որոնք տեղային ազդեցություն ունեն, թողարկվում են գելերի, քսուքների տեսքով: Դրական կողմերից է սեռավարակների ապահովությունը և օգտագործման պարզությունը: Բացասական կողմերից է արդյունավետության սահմանափակ ժամանակահատվածը և անմիջապես սեքսից առաջ օգտագործելու անհրաժեշտությունը:
6. Կանանց ստերջացում: Այս միջոցը ենթադրում է ֆալոպյան փողերի կապում: Այս դեպքում առկա է հարյուրտոկոսանոց ապահովություն, ինչը մեթոդի դրական կողմն է, իսկ բացասական կողմը հետագայում բեղմնավորում անհնարինությունը:
09.12.2019
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Ի՞նչ է նախադաշտանային համախտանիշը։
Նախադաշտանային համախտանիշը (ՆՀ) ախտանշանների խումբ է, որն արտահայտվում է...
10.01.2024
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
06.10.2023
Փոքր կոնքի ՈՒՁՀ-ն կնոջ վիճակի /վերարտադրողական օրգանների և առողջական վիճակի/ գնահատման ամենատեղեկատվական հետազոտությունն է: Այն չունի հակացուցումներ, լիովին անվնաս է հղիների համար...
23.03.2023
Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր...
28.07.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
