Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ կին

Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա

Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա

Ընտանիքի պլանավորման հարցն անհանգստացնում է բոլորին անխտիր։ Իսկ դա նշանակում է, որ վաղ թե ուշ մեր առջև կկանգնի հակաբեղմնավորիչ միջոցների ընտրության խնդիրը։ Բայց ինչպես հայտնի է, հղիությունից պաշտպանվելու միակ բացարձակ ապահով միջոցը ինտիմ կյանքից լիովին հրաժարվելն է։ Եվ այնուհանդերձ, նրանք, ովքեր պատրաստ չեն  նման «զոհաբերության», ստիպված են գոյություն ունեցող հակաբեղմնավորիչների բազմազանությունից ընտրել իրենց համար առավել ընդունելի տարբերակը։ Եվ այսպես՝ կոնտրացեպցիա նշանակում է հղիության կանխարգելում։

Բոլորին է հայտնի, որ միայն առողջ մայրը կարող է լույս աշխարհ բերել առողջ երեխա, և միայն առողջ երեխան հետագայում կարող է դառնալ առողջ մայր։ Ձեզ զարմացնում է՝ ի՞նչ կապ կարող է լինել առողջության և կոնտրացեպցիայի միջև։ Փորձեմ պարզաբանել. վերջին տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ գոյություն ունի սերտ փոխկապակցվածություն կնոջ առողջական ընդհանուր վիճակի և վերարտադրողական ֆունկցիայի միջև։ Հետևաբար, պետք է հոգ տանել և թույլ չտալ որևէ «խափանում» այս համակարգում։

Մենք արդեն խոսել ենք աբորտների կործանարար ազդեցության մասին, որոնք հետագայում կարող են հանգեցնել անպտղության, վիժումների, վաղաժամ և բարդ ծննդաբերության, քրոնիկ բորբոքային պրոցեսների և այլն։ Բացի այդ, ներկայումս առանձնացնում ենք «բարձր ռիսկի» կանանց խմբեր, որոնց հղիանալը ոչ բարերար ազդեցություն է ունենում իրենց իսկ առողջական վիճակի վրա։

Փաստ է, որ հղիությունն անցանկալի է մինչև քսան տարեկան և քառասուն տարեկանից բարձր կանանց շրջանում։ Ծննդաբերությունների քանակի աելացման հետ մեկտեղ (չորս և ավելի հանգամանքներ) մեծանում է կնոջ՝ դիաբետով հիվանդանալու հավանականությունը, ինչպես նաև արյունահոսությունների հաճախականությունը։ Երկու-երկուսուկես տարուց ավելի փոքր ընդմիջումով ծննդաբերությունները ևս բացասաբար են ազդում կնոջ առողջական վիճակի վրա։ Զանազան սոմատիկ հիվանդությունների առկայությունը նույնպես բարդացնում է  հղիության և ծննդաբերության ընթացքը՝ վատթարացնելով  մոր և դեռ չծնված երեխայի առողջությունը։ (Հղիությունը կանխելուց բացի, հորմոնալ հակաբեղմնավորիչները կիրառվում են նաև «հորմոնալ» անպտղության և ուրիշ տարբեր հորմոնալ խանգարումների՝ ներառյալ կլիմակտերիկ համախտանիշի դեպքերում)։

Վերը շարադրվածը հանգեցնում է նրան, որ ներկայումս հակաբեղմնավորիչների կիրառման շրջանակները զգալիորեն մեծացել են։ Կնոջ օրգանիզմի տարիքային յուրահատկությունները կարևոր դեր են խաղում ապահով, անվտանգ հակաբեղմնավորիչների ընտրության հարցում ոչ միայն անցանկալի հղիությունից, այլև կանացի օրգանիզմի մի շարք հիվանդություններից (և առաջին հերթին վերարտադրողական համակարգի) պաշտպանվելու համար։
Ճիշտ կլինի հակաբեղմնավորիչ ընտրելիս խորհրդակցել բժշկի հետ։

Մանկաբարձ-գինեկոլոգ
Նանա Դանիելբեկ

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հայտնի են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մթերքները. oncology.am
Հայտնի են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մթերքները. oncology.am

Հետազոտությունն իրականացրել են ամերիկացի գիտնականները: Հիվանդությունների վերահսկման Ամերիկյան կենտրոնի տվյալներով այն ամբողջ աշխարհում հանդիսանում է կանանց ուռուցքային հիվանդությունների ամենատարածված...

Սնունդը և առողջությունը
Կոնտրացեպցիան տարբեր տարիքային խմբերում. tsnndatun.am
Կոնտրացեպցիան տարբեր տարիքային խմբերում. tsnndatun.am

ԿՈՆՏՐԱՑԵՊՑԻԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ   ՇՐՋԱՆՈՒՄ

Ներկայումս երիտասարդների կենսաբանական հասունացումը տեղի է ունենում ավելի վաղ, քան նախորդ սերունդներինը...

Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա (2-րդ մաս). tsnndatun.am
Անցանկալի հղիություն. կոնտրացեպցիա (2-րդ մաս). tsnndatun.am

Շարունակելով անցանկալի հղիության թեման՝ ծանոթանանք այն տեսականու հետ, որ մեզ առաջարկում է ժամանակակից բժշկական արտադրությունը՝ անցանկալի հղիությունից և սեռական ճանապարհով փոխանցվող...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հաճախ տրվող հարցեր գինեկոլոգին. izmirlianmedicalcenter.com
Հաճախ տրվող հարցեր գինեկոլոգին. izmirlianmedicalcenter.com

1. Առավել հաճախ ի՞նչ խնդիրներով են կանայք դիմում գինեկոլոգին:

Կապված տարիքային խմբից կնոջը հուզող խնդիրները տարբեր են։ Երիտասարդ տարիքում հիմնականում դիմում են...

ԿԻՆ: Հիվանդություններ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. կանանց մոտ օստեպորոզի կանխարգելմանը վերաբերող հաճախ տրվող հարցերի պատասխաններ
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. կանանց մոտ օստեպորոզի կանխարգելմանը վերաբերող հաճախ տրվող հարցերի պատասխաններ

Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում փորձեցինք ստանալ 40 տարեկանն անց կանանց մտահոգող...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. ինչու՞ են կանայք ավելի հաճախ հիվանդանում օստեոպորոզով
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. ինչու՞ են կանայք ավելի հաճախ հիվանդանում օստեոպորոզով

Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվել էր ավանդական դարձած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացը...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Իրադարձություններ Հայաստանում
Ինչ ախտանշաններ են հուշում մենոպաուզայի մասին
Ինչ ախտանշաններ են հուշում մենոպաուզայի մասին

Մենոպաուզան կամ դաշտանադադարը կնոջ կյանքում այն փուլն է, երբ սկսում են վերարտադրողական ու դաշտանային ֆունկցիաները մարել: 45-ն անց կանանց յուրաքանչյուրի մոտ այդ վիճակը տարբեր կերպ է արտահայտվում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Էսթրոգենի բարձր մակարդակը վկայող ախտանշաններ. 168.am
Էսթրոգենի բարձր մակարդակը վկայող ախտանշաններ. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ չափազանց կարևոր է հասկանալ նշանները, որոնք օրգանիզմն ուղարկում է այն դեպքում, երբ բարձր է էսթրոգենի մակարդակը։ Այս հորմոնի բարձր մակարդակի մասին վկայում են հետևյալ ախտանշանները...

Ներզատաբանություն
7 խորհուրդ կանանց. ինչպես պահպանել գեղեցկությունը. 1in.am
7 խորհուրդ կանանց. ինչպես պահպանել գեղեցկությունը. 1in.am

novate.ru-ն մի քանի պարզ կանոն է ներկայացնում կանանց համար՝ ինչպես հեշտությամբ պահպանել գեղեցկությունը, առողջությունն ու երիտասարդությունը...

Առողջ և գեղեցիկ
Ի՞նչ պետք է իմանա կինը գեղեցկության մասին. պարզաբանում է Ավանտա էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի գլխավոր բժիշկ Լիլիթ Թումանյանը. avanta.am
Ի՞նչ պետք է իմանա կինը գեղեցկության մասին. պարզաբանում է Ավանտա էսթետիկ  բժշկության կենտրոնների ցանցի գլխավոր բժիշկ Լիլիթ Թումանյանը. avanta.am

–   Ինչպե՞ս  եք  վերաբերվում կնոջ բնական գեղեցկությանը, և այն պահպանելու համար սովորաբար ո՞ր տարիքից պետք է կիրառել մաշկի խնամքի համար նախատեսված միջոցները...

Առողջ և գեղեցիկ
6 անսպասելի պատճառ, որոնք բարձրացնում են կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը. news.am
6 անսպասելի պատճառ, որոնք բարձրացնում են կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը. news.am

Գեները, հորմոնները եւ կենսակերպն ազդում են ուռուցքների առաջացման  ռիսկի վրա։ Դրա վրա ազդում են նաեւ մեր ամենօրյա սովորությունները...

Ուռուցքաբանություն
Ինչպես ազատվել ոտքերի ցավից` բարձրակրունկներով քայլելուց հետո. 1in.am
Ինչպես ազատվել ոտքերի ցավից` բարձրակրունկներով քայլելուց հետո. 1in.am

Կանանց բարեկազմ ոտքերը բարձրակրունկներով գեղեցիկ են, բայց անտանելի ցավ են պատճառում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Բարձրակրունկներով երկար քայլելուց հետո ոտքերի ցավից կարելի է ազատվել մի շարք վարժությունների...

Օգտակար խորհուրդներ
Մթերքներ, որոնք պետք է լինեն յուրաքանչյուր կնոջ սննդակարգում. 1in.am
Մթերքներ, որոնք պետք է լինեն յուրաքանչյուր կնոջ սննդակարգում. 1in.am

Առողջ սնունդը կարևոր է երկու սեռերի համար, բայց տղամարդիկ և կանայք տարբեր պահանջմունքներ ունեն սննդի հարցում՝ հայտնում է allwomen.net.ua-ն: Յուրաքանչյուր կին իր սննդակարգում պետք է ներառի...

Սնունդը և առողջությունը
Չինական բժշկություն. Սան Ին Ցզյաո հրաշագործ կետը. 1in.am
Չինական բժշկություն. Սան Ին Ցզյաո հրաշագործ կետը. 1in.am

Չինական բժշկության մեջ օգտագործվող Սան Ին Ցզյաո կետի մերսման տեխնիկան արդյունավետ է՝ սկսած հիվանդությունների բուժումից մինչև երիտասարդացում: Այս մասին տեղեկացնում է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ