Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջ կին

«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. կանանց մոտ օստեպորոզի կանխարգելմանը վերաբերող հաճախ տրվող հարցերի պատասխաններ

«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. կանանց մոտ օստեպորոզի կանխարգելմանը վերաբերող հաճախ տրվող հարցերի պատասխաններ

Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում փորձեցինք ստանալ 40 տարեկանն անց կանանց մտահոգող մի քանի հարցերի պատասխաններ, որի համար դիմեցինք Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանին: Տիկին Բաբալյանը սիրով պատասխանեց, որոնք ներկայացնում ենք ստորև:

 

–   40-ն անց եմ, և անհանգստանում եմ, որ հնարավոր է ինձ մոտ զարգանա օստեոպորոզ, ի՞նչ անել:


–   Ոսկորային հյուսվածքի առողջության մասին հատկապես պետք է մտածեն կանայք, որոնց մոտ դաշտանադադար է սկսվել` հատկապես վաղ սկսված, ինչպես նաեւ նրանք, ովքեր տարել են ձվարանների հետ կապված վիրահատություն: Այդ շրջանում ոսկրային հյուսվածքի արագ կորուստ է սկսվում, քանի որ էսթրոգենների պաշտպանիչ ազդեցությունը ոսկրերի վրա նվազում է։


Ամենակարեւոր քայլերից է որոշել, թե արդյո՞ք ունեք օստեոպորոզի ռիսկի գործոններ: Դա կօգնի ժամանակին սկսել անհրաժեշտ գործառույթները եւ վաղ կանխարգելումը։

 

Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյան(Օստեոպորոզով հիվանդանալու ռիսկի որոշման հարցաթերթիկը` հոդվածի վերջում):


–   60 տարեկան եմ։ Եթե դեռ չկա օստեոպորոզ, որքա՞ն հաճախ դիմեմ մասնագետի կամ հետազոտվեմ` բաց չթողնելու թանկագին ժամանակը:


–   Ռիսկի գործոնների առկայության դեպքում պետք է լինել բժշկի հսկողության տակ։ Տարին մեկ անգամ հարկ է անցնել դենսիտոմետրիկ հետազոտություն, որոշվում է վիտամին D-ի և կալցիումի մակարդակը արյան մեջ։ Աշխատանք է տարվում նաև զուգագցվող հիվանդությունների հայտնաբերման ուղղությամբ։ Շատ կարևոր է վարել առողջ ապրելակերպ, չծխել, ալկոհոլը չչարաշահել, լինել ֆիզիկապես ակտիվ և սնվել կալցիումով հարուստ մթերքով։


–   Ինձ մոտ սկսել է դաշտանադադար, իմ քայլերը` կանխարգելելու օստեոպորոզը:


–   Օստեոպորոզի ռիսկային գործոնները հայտնաբերելու նպատակով պետք է պատասխանել օստեոպորոզով հիվանդանալու ռիսկի որոշման հարցաթերթիկի 19 պարզ հարցերին: Եթե դուք ավելի քան 50 տարեկան եք եւ դուք ունեք առնվազն մեկ ռիսկի գործոն, քննարկեք դրանք բժիշկի հետ  եւ հետազոտվեք:

 


Որպեսզի ավելի ճշգրիտ գնահատվեն ռիսկերը, բժիշկը կարող է հաշվարկել հաջորդ 10 տարվա  ընթացքում կոտրվածքների վտանգը FRAX® հաշվիչի օգնությամբ:


Ամենատարածվածն և ոսկե ստանդարտ մեթոդն է՝ DXA-դենսիտոմետրիան է, որը թույլ է տալիս ցածր ճառագայթման մակարդակում որոշել ոսկրային հյուսվածքի նույնիսկ փոքր կորուստները:


–   Ի՞նչ դեղեր կիրառել` խուսափելու օստեոպորոզի զարգացումից, ինչպե՞ս որոշել դեղաչափերը:

 

–   Օստեոպորոզի բուժումը նշանակում է բժիշկը։ Չի կարելի զբաղվել ինքնաբուժումով։ Կախված պատճառներից և հիվանդի վիճակից բժիշկը կնշանակի հակաօստեոպորոտիկ դեղեր, որոնք կկարգավորեն ոսկրի նյութափոխանակությունը՝ կամ նվազեցնելով ոսկրի քայքայումը, կամ բարձրացնելով վերականգնումը։

 


–   Կարո՞ղ եմ կանխարգելման նպատակով ստանալ պահպանողական դեղաչափեր` առանց հետազոտվելու, հաշվի առնելով տարիքը և դաշտանադադարը:


–   Ինքնուրույն բուժում ստանալու որոշում կայացնել չի կարելի։ Միայն բժշկի հետ խորհրդակցության դեպքում կարելի է սկսել կանխարգելիչ դեղորայքային բուժում։


Ինքնուրույն ոսկրի զանգվածի նվազումը կանխարգելելու տարբերակ է.

  • սնվել կալցիումով, սպիտակույցներով, վիտամին D-ով և անհրաժեշտ միկրոելեմենտներով հարուստ սննդով։
  • կատարել քաշով ծանրաբեռնված վարժություններ և մկաններն ամրացնող վարժություններ,
  • հրաժարվել ծխելուց և ալկոհոլի չարաշահումից:

 

 

–   Ո՞ր սպորտաձևը կամ ֆիզիկական ակտիվություն պահանջող պարապմունքներն են առավել կանխարգելող:


–   Յոգան, Տայ–Չին, լողը և քաշով ծանրաբեռնված վարժություններն ու մկաններն ամրացնող վարժությունները: Տայ–Չին ներառում է հավասարակշռության համար վարժություններ, որի պատճառով ընդունված է միջազգային պրակտիկայում։


–   Որքանո՞վ է յոգան օգտակար:


–   Քանի որ յոգան չի ներառում ծանր վարժություններ, ապա նախընտրելի է օստեոպորոզով հիվանդների համար։

 

Օստեոպորոզով հիվանդանալու ռիսկի որոշման հարցաթերթիկ

 

 Մեկ դրական պատասխան տալու դեպքում անհրաժեշտ է դիմել բժիշկին:


1. Ձեր ծնողների մոտ եղե՞լ են, արդյոք, ոսկրերի կոտրվածքներ` ընկնելուց կամ թույլ հարվածից հետո:

2. Ձեր ծնողների մոտ ձևավորվե՞լ է կուզ` տարիների ընթացքում:

3. Դուք 40 կամ ավելի տարեկա՞ն եք:

4. Եղե՞լ են Ձեզ մոտ ոսկրերի կոտրվածքներ թեթև ընկնելուց հետո:

5. Հաճա՞խ եք ընկնում (նախորդ տարվա ընթացքում` 1 անգամից ավելի) կամ արդյո՞ք ունեք ընկնելու վախ` առողջական վիճակի պատճառով:

6. Նկատե՞լ եք արդյոք հասակի նվազում (40 տարեկանից հետո` ավելի քան 3 սմ):

7. Արդյո՞ք Ձեր մարմնի քաշը ցածր է (միջինը` 58 կգ-ից պակաս):

8. Դուք երբևիցե ընդունե՞լ եք կորտիկոստերոիդային հաբեր (մեթիլպրեդնիզոլոն, պրեդնիզոլոն և այլն) 3 ամսից ավելի տևողությամբ (սրանք, սովորաբար, նշանակվում են այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են ասթման, ռևմատոիդ արթրիտը և այլ քրոնիկական բորբոքային հիվանդությունները):

9. Ներկայում ունե՞ք կամ երբևէ ախտորոշվե՞լ է Ձեզ մոտ ռևմատոիդ արթրիտ:

10. Ունե՞ք կամ երբևէ  ախտորոշվե՞լ է Ձեզ մոտ վահանաձև գեղձի կամ հարվահանա գեղձի հիվանդություն:

11. Հաճախակի՞ եք չարաշահում ալկոհոլը (օրական 2 բաժակից ավելի):

12. Ներկայում կամ երբևէ ծխե՞լ եք:

13. Արդյո՞ք Ձեր ֆիզիկական ակտիվությունը օրվա մեջ ոչ ավելի է, քան 30 րոպեն:

14. Արդյո՞ք տարբեր պատճառներով անբավարար եք օգտագործում կաթ և այլ կաթնամթերք և չեք ընդունում կալցիումի պատրաստուկներ:

15. Արդյո՞ք օրվա ընթացքում դրսում արևի ճառագայթների անմիջական ազդեցության տակ անց եք կացնում ավելի պակաս ժամանակ, քան 10 րոպե և չեք ընդունում լրացուցիչ վիտամին D:

45 տարեկանից բարձր կանանց համար.

16. Արդյո՞ք դաշտանադադարը սկսել է 45 տարեկանից շուտ:

17. Եղե՞լ են դաշտանային ցիկլի ընդհատումներ 12 ամիս անընդմեջ կամ ավելի (ընդհատումներ, որոնք կապված չեն հղիության, դաշտանադադարի և արգանդի հեռացման հետ):

18. Կատարվե՞լ է Ձեզ մոտ ձվարանների հեռացում (օվարիէկտոմիա) մինչև 50 տարեկանը` առանց հետագա փոխարինող հորմոնային դեղերի նշանակման:

Տղամարդկանց համար.

19. Եղե՞լ են խնդիրներ սեռական ոլորտում:

 

 

Ստորև օստեոպորոզին վերաբերող նախորդ հարցազրույցներն են.

 

Օստեոպորոզը` բուժել, չշրջանցե՛լ: «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացներ


Օստեոպորոզ. հաճախ տրվող հարցերի (ՀՏՀ) պատասխաններն օստեոպորոզին վերաբերող դասընթացների շրջանակում: ՀՏՀ 1


«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. ինչու՞ են կանայք ավելի հաճախ հիվանդանում օստեոպորոզով: ՀՏՀ 2


Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. ինչու՞ են կանայք ավելի հաճախ հիվանդանում օստեոպորոզով
«Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դասընթացի շրջանակում. ինչու՞ են կանայք ավելի հաճախ հիվանդանում օստեոպորոզով

Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվել էր ավանդական դարձած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացը...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Իրադարձություններ Հայաստանում
Ինչ ախտանշաններ են հուշում մենոպաուզայի մասին
Ինչ ախտանշաններ են հուշում մենոպաուզայի մասին

Մենոպաուզան կամ դաշտանադադարը կնոջ կյանքում այն փուլն է, երբ սկսում են վերարտադրողական ու դաշտանային ֆունկցիաները մարել: 45-ն անց կանանց յուրաքանչյուրի մոտ այդ վիճակը տարբեր կերպ է արտահայտվում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Էսթրոգենի բարձր մակարդակը վկայող ախտանշաններ. 168.am
Էսթրոգենի բարձր մակարդակը վկայող ախտանշաններ. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ չափազանց կարևոր է հասկանալ նշանները, որոնք օրգանիզմն ուղարկում է այն դեպքում, երբ բարձր է էսթրոգենի մակարդակը։ Այս հորմոնի բարձր մակարդակի մասին վկայում են հետևյալ ախտանշանները...

Ներզատաբանություն
7 խորհուրդ կանանց. ինչպես պահպանել գեղեցկությունը. 1in.am
7 խորհուրդ կանանց. ինչպես պահպանել գեղեցկությունը. 1in.am

novate.ru-ն մի քանի պարզ կանոն է ներկայացնում կանանց համար՝ ինչպես հեշտությամբ պահպանել գեղեցկությունը, առողջությունն ու երիտասարդությունը...

Առողջ և գեղեցիկ
Ի՞նչ պետք է իմանա կինը գեղեցկության մասին. պարզաբանում է Ավանտա էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի գլխավոր բժիշկ Լիլիթ Թումանյանը. avanta.am
Ի՞նչ պետք է իմանա կինը գեղեցկության մասին. պարզաբանում է Ավանտա էսթետիկ  բժշկության կենտրոնների ցանցի գլխավոր բժիշկ Լիլիթ Թումանյանը. avanta.am

–   Ինչպե՞ս  եք  վերաբերվում կնոջ բնական գեղեցկությանը, և այն պահպանելու համար սովորաբար ո՞ր տարիքից պետք է կիրառել մաշկի խնամքի համար նախատեսված միջոցները...

Առողջ և գեղեցիկ
6 անսպասելի պատճառ, որոնք բարձրացնում են կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը. news.am
6 անսպասելի պատճառ, որոնք բարձրացնում են կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը. news.am

Գեները, հորմոնները եւ կենսակերպն ազդում են ուռուցքների առաջացման  ռիսկի վրա։ Դրա վրա ազդում են նաեւ մեր ամենօրյա սովորությունները...

Ուռուցքաբանություն
Ինչպես ազատվել ոտքերի ցավից` բարձրակրունկներով քայլելուց հետո. 1in.am
Ինչպես ազատվել ոտքերի ցավից` բարձրակրունկներով քայլելուց հետո. 1in.am

Կանանց բարեկազմ ոտքերը բարձրակրունկներով գեղեցիկ են, բայց անտանելի ցավ են պատճառում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Բարձրակրունկներով երկար քայլելուց հետո ոտքերի ցավից կարելի է ազատվել մի շարք վարժությունների...

Օգտակար խորհուրդներ
Մթերքներ, որոնք պետք է լինեն յուրաքանչյուր կնոջ սննդակարգում. 1in.am
Մթերքներ, որոնք պետք է լինեն յուրաքանչյուր կնոջ սննդակարգում. 1in.am

Առողջ սնունդը կարևոր է երկու սեռերի համար, բայց տղամարդիկ և կանայք տարբեր պահանջմունքներ ունեն սննդի հարցում՝ հայտնում է allwomen.net.ua-ն: Յուրաքանչյուր կին իր սննդակարգում պետք է ներառի...

Սնունդը և առողջությունը
Չինական բժշկություն. Սան Ին Ցզյաո հրաշագործ կետը. 1in.am
Չինական բժշկություն. Սան Ին Ցզյաո հրաշագործ կետը. 1in.am

Չինական բժշկության մեջ օգտագործվող Սան Ին Ցզյաո կետի մերսման տեխնիկան արդյունավետ է՝ սկսած հիվանդությունների բուժումից մինչև երիտասարդացում: Այս մասին տեղեկացնում է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Նորույթ Հայաստանի շուկայում. Ֆեմինալ
Նորույթ Հայաստանի շուկայում. Ֆեմինալ

Մարգագետնային երեքնուկի իզոֆլովոնների պարունակությամբ ոչ հորմոնալ միջոց՝ նախատեսված կլիմաքտերիկ խանգարումների կանխարգելման և բուժման համար: Արդյունավետորեն վերացնում է դաշտանադադարի...

Դեղամիջոցներ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Կնոջ գեղեցկության, երիտասարդության և կանացիության համար կարևոր մթերքները. 1in.am
Կնոջ գեղեցկության, երիտասարդության և կանացիության համար կարևոր մթերքները. 1in.am

Կաթ և կաթնամթերք
Կաթը լուսնային սննդամթերք է, իսկ Լուսինը, ինչպես հայտնի է, կանացի մոլորակ է, որը պարգևում է...

Սնունդը և առողջությունը
Ինչ է պետք իմանալ կրծքի իմպլանտների մասին 40 տարեկանից հետո. med.news.am
Ինչ է պետք իմանալ կրծքի իմպլանտների մասին 40 տարեկանից հետո. med.news.am

40-անց շատ կանայք մտածում են կուրծքը մեծացնելու մասին: Երեխաների նրանք արդեն լույս աշխարհ բերել եւ կերակրել են, իսկ առջեւում դաշտանադադարն է: Պլաստիկ վիրաբույժ...

Էսթետիկ բժշկություն Պլաստիկ վիրաբուժություն
4 լավագույն բանջարեղեն կանանց համար. news.am
4 լավագույն բանջարեղեն կանանց համար. news.am

Բանջարեղենը ցանկացած տարիքի կանանց սննդակարգի կարեւորագույն մաս է, նշում է բժիշկ Մաննի Ալվարեզը Foxnews.com-ից: Ներկայացնում ենք կանանց համար օգտակար 4 բանջարեղեն...

Սնունդը և առողջությունը
Նախադաշտանային համախտանիշի դեմ հատուկ սննդակարգ է մշակվել. news.am
Նախադաշտանային համախտանիշի դեմ հատուկ սննդակարգ է մշակվել. news.am

Ավսրալիացի բժիշկը նախադաշտանային համախտանիշի դեմ արդյունավետ սննդակարգ է մշակել: Այն բաղկացած է հակաբորբոքային մթերքներից եւ հատուկ հավելումներից...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ