Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԿԻՆ: Հիվանդություններ

Արգանդի վզիկի քաղցկեղի ախտանիշները, որոնց մասին անհրաժեշտ է իմանալ. oncology.am

Արգանդի վզիկի քաղցկեղի ախտանիշները, որոնց մասին անհրաժեշտ է իմանալ. oncology.am

Գինեկոլոգները նշել են արգանդի վզիկի քաղցկեղի 7 ոչ սովորական ախտանիշներ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին: Բժիշկները հիշեցնում են, որ կանայք, անկախ որևէ ախտանիշի առկայությունից, միևնույնն է, պետք է կանոնավոր կերպով հետազոտվեն բժշկի մոտ:

Դաշտանային ցիկլի խանգարում: Դաշտանի խանգարումը պետք է ահազանգ լինի ցանկացած կնոջ համար: Բնականաբար,  պարտադիր չէ, որ այն լինի արգանդի վզիկի քաղցկեղի ախտանիշ, այլ կարող է լինել միզասեռական համակարգի բացարձակապես ցանկացած խնդրի հետևանք, սակայն ցանկալի է իմանալ դրա մասին, որպեսզի ժամանակին լուծվի այդ խնդիրը:

Արյունահոսություն սեռական հարաբերությունից հետո: Եթե դաշտանը սեռական հարաբերությունից հետո շուտ է սկսում, ապա դրանում կասկածելի բան չկա: Սակայն, եթե յուրաքանչյուր սեռական հարաբերություն, առանց որևէ պատճառի, ուղեկցվում է արյունահոսությամբ,  ապա անհապաղ այցելեք բժշկին:

Արյունահոսություն դաշտանադադարից հետո: Երբ կնոջ մոտ դաշտանադադար է, ապա սեռական օրգաններից արյունահոսություն չպետք է լինի: Իսկ եթե դրանք լինում են, ուրեմն պետք է զգուշանալ, քանի որ դրանք կարող են վկայել արգանդի վզիկի քաղցկեղի  և այլ լուրջ խնդիրների մասին:

Արյունահոսություն ներլվացումից  հետո: Ընդհանրապես,  այդ գործողությունը համարվում է վնասակար, և հարկ է հրաժարվել այդ միջոցառումից: Սակայն, եթե ներլվացումից հետո նկատվում է արյունահոսություն, դա կարող է վտանգավոր ախտանիշ լինել:

Արյունահոսություն գինեկոլոգիական ստուգումից հետո: Եթե առկա է վարակ կամ սեռական օրգանների ուռուցք, գինեկոլոգիական ստուգումից հետո հնարավոր է արյունահոսություն լինի:

Անհարմարություն հեշտոցի շրջանում: Հեշտոցի տհաճ հոտը կամ որոշակի քանակով արյուն պարունակող տարօրինակ արտադրությունը, որոնք առաջանում են դաշտանների արանքում կամ դաշտանադադարից հետո, կարող են վկայել քաղցկեղի առաջացման մասին:

Անսովոր ցավեր:  Սեռական հարաբերության ժամանակ ծագած ցավը, մեջքի, ոտքերի, կոնքի ցավերը, հոգնածությունը, քաշի կորուստը, ախորժակի անկումը կամ ոտքերի այտուցը կարող են լինել  արգանդի վզիկի քաղցկեղի անուղղակի ախտանիշներ:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հաճախ տրվող հարցեր գինեկոլոգին. izmirlianmedicalcenter.com
Հաճախ տրվող հարցեր գինեկոլոգին. izmirlianmedicalcenter.com

1. Առավել հաճախ ի՞նչ խնդիրներով են կանայք դիմում գինեկոլոգին:

Կապված տարիքային խմբից կնոջը հուզող խնդիրները տարբեր են։ Երիտասարդ տարիքում հիմնականում դիմում են...

Առողջ կին Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի միոմա, ինչպե՞ս բուժել. Վիրահատե՞լ, թե` ոչ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Արգանդի միոմա, ինչպե՞ս բուժել. Վիրահատե՞լ, թե` ոչ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Արգանդի միոման այնքան սարսափելի չէ, որքան դրա մասին պատկերացումները: Միոմայի առաջացման պատճառների, դրա կանխարգելման միջոցների ու մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ զրուցել ենք Արմենիա ԲԿ գինեկոլոգիական ծառայության ղեկավար...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ինչպե՞ս ճանաչել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am
Ինչպե՞ս ճանաչել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am

Կրծքագեղձի քաղցկեղից հետո արգանդի վզիկի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է: Ինչպե՞ս պաշտպանվել այս վտանգավոր հիվանդությունից և ժամանակին ախտորոշել արգանդի վզիկի քաղցկեղը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Կանանց մոտ տեստոստերոնի բարձր մակարդակի 6 ախտանիշ. news.am
Կանանց մոտ տեստոստերոնի բարձր մակարդակի 6 ախտանիշ. news.am

Ոմանց թվում է, թե միայն տղամարդկանց մոտ է առկա տեստոստերոն հորմոնը, սակայն կանանց մոտ եւս այն արտադրվում է: «Տղամարդկային» հորմոնը կանանց անհրաժեշտ է...

Ներզատաբանություն
Ու՞մ է հաճախ սպառնում կրծքագեղձի քաղցկեղը և ինչպես հայտնաբերել այն. oncology.am
Ու՞մ է հաճախ սպառնում կրծքագեղձի քաղցկեղը և ինչպես հայտնաբերել այն. oncology.am

Ըստ վիճակագրական տվյալների՝ կրծքագեղձի քաղցկեղով առավել հաճախ հիվանդանում են եվրոպացի կանայք, իսկ հազվադեպ՝ ճապոնուհիները: 35 տարեկանից բարձր ։ Նախաքաղցկեղահին վիճակերից հետո գրի մաստոպատիայի...

Ուռուցքաբանություն
Դիմեք «Իզմիրլյան» ԲԿ` անմիզապահության հետ կապված հարցերով. izmirlianmedicalcenter.com
Դիմեք «Իզմիրլյան» ԲԿ` անմիզապահության հետ կապված հարցերով. izmirlianmedicalcenter.com

Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ առաջացած անմիզապահությունը կամ «սթրեսային» անմիզապահությունը հիվանդություն է, որն արտահայտվում է մեզի ակամա կորստով ծիծաղի, հազի, փռշտոցի...

Միզային համակարգ
Դեպրեսիա կրծքագեղձի քաղցկեղի բուժման ավարտից հետո
Դեպրեսիա կրծքագեղձի քաղցկեղի բուժման ավարտից հետո

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման հիմնական եղանակներն են՝ վիրահատությունը, քիմիոթերապիան, հորմոնաթերապիան և ճառագայթային բուժումը: Կրծքագեղձի վիրահատական բուժումը ենթադրում է ուռուցքի հեռացում...

Ուռուցքաբանություն
Կրծքագեղձի քաղցկեղը գրավում է առաջին տեղը կանանց բոլոր տեսակի ուռուցքային հիվանդությունների շարքում. morevmankan.am
Կրծքագեղձի քաղցկեղը գրավում է առաջին տեղը կանանց բոլոր տեսակի ուռուցքային հիվանդությունների շարքում. morevmankan.am

Պարբերաբար կրծքագեղձի հետազոտությունը  թույլ է տալիս բացահայտել խնդիրն ամենավաղ փուլում: Թե ինչ պարբերականությամբ և ինչպես է հարկավոր անցնել մամոգրաֆիկ...

Ուռուցքաբանություն Բժիշկներ
Խորհուրդներ ընտանեկան միջերկրածովյան տենդով կամ պարբերական հիվանդությամբ տառապող հղի կանանց.
Խորհուրդներ ընտանեկան միջերկրածովյան տենդով կամ պարբերական հիվանդությամբ տառապող հղի կանանց.

Պարբերական հիվանդությունը (ՊՀ) ժառանգական հիվանդություն է, որը հազվադեպ է հանդիպում շատ պոպուլյացիաներում, սակայն տարածված է հայերի և Միջերկրածովյան  տարածաշրջանի...

Հղիություն, ծննդաբերություն Գենետիկա Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Համակարգային հիվանդություններ
Ինչո ՞ ւ են կանայք ավելի հաճախ հիվանդանում ցիստիտով, քան տղամարդիկ
Ինչո ՞ ւ են կանայք ավելի հաճախ հիվանդանում ցիստիտով, քան տղամարդիկ

Ցիստիտ.ախտանիշներև բուժում։ Ցիստիտն ինֆեկցիոն բորբոքային պրոցես է, որն ընթանում է միզապարկի լորձաթաղանթում: Ցիստիտով հիվանդանում են թե երեխաները, թե մեծահասակները: Կանայք ցիստիտով հիվանդանում են...

Առողջ կին Միզային համակարգ
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը

Երևի թե բոլոր կանայք, ովքեր միմյանց հետ զրուցում են ինտիմ թեմաններով, հաճախ են իրար հարց տալիս՝ իսկ դու հեշտոցի արտադրություն ունենո՞ւմ ես և նույնքան հաճախ էլ միմյանցից լսում են դրական պատասխան՝այո´, ու միասին էլ սկսում են քննարկել, թե դա ինչի՞ հետ կարող...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ինչպե՞ս պետք է բուժել կնոջը
Ինչպե՞ս պետք է բուժել կնոջը

Այն  փաստը, որ կանայք  ինչ-որ կերպ, ինչ-որ այլ բանով էլ են տարբերվում տղամարդկանցից, առաջինը  նկատել են բանաստեղծները: «Կանայք այլ բառակարգ ունեն»,- ասել է  հայտնի բանաստեղծներից մեկը: «Դու կին ես, դու սատանայական ըմպելիք ես»,- մի առիթով ասել է մեկ ուրիշ պոետ...

Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել

Բավական է փոքր-ինչ կրծքի ցավեր ունենալ, և կանանց մեծամասնությունը խուճապի է մատնվում՝ իսկ գուցե քաղցկե՞ղ է: Կրծքի քաղցկեղի մասին խոսակցություններն անգամ վախեցնում են կանանց: Սակայն իրականում վիճակագրությունը ցույց...

Միոմա. վիրահատություն կատարել, թե` ոչ
Միոմա. վիրահատություն կատարել, թե` ոչ

Վիրահատությունից խուսափելն անհնարին  է; Այսօր քիչ չէ այն կանանց թիվը, ովքեր միոմա ունեն և ընտրության առջև են կանգնած` վիրահատություն կատարել, թե` ոչ: Որ որոշումն է ճիշտ...

Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Առողջապահության լրատու 1-2.2013

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ