Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԿԻՆ: Հիվանդություններ

Վագինիտ` խնդիր, որը հուզում է շատերին

Վագինիտ` խնդիր, որը հուզում է շատերին

Վագինիտը (լատիներեն` vagina - հեշտոց բառից) հեշտոցի լորձաթաղանթի բորբոքումն է։ Տարբերակում են մի քանի տիպի վագինիտներ (կոլպիտ)` ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն, մեխանիկական և քիմիական։

 

Ինֆեկցիոն վագինիտը հարուցվում է տարբեր բակտերիաների կողմից, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով (ստրեպտոկոկկեր, ստաֆիլոկոկկեր, գոնոկոկկեր, տրիխոմոնադներ, տարբեր տեսակի սնկեր)։

 

Ոչ ինֆեկցիոն վագինիտը տարբեր դեղամիջոցներից առաջացած ալերգիկ հակազդեցության դրսևորում է։

 

Մեխանիկական վագինիտը հեշտոցի լորձաթաղանթի այն բորոքումն է, որն առաջացել է մեխանիկական գրգիռներից, ասենք, սեռական ակտի ժամանակ քսուքի անբավարար քանակի դեպքում, պահպանակ օգտագործելիս կամ հեշտոց օտար մարմիններ ներմուծելիս։

 

Քիմիական վագինիտը հեշտոցի լորձաթաղանթի վնասվածքն է, որն առաջանում է սխալ ցողացրումների պատճառով կամ հակաբեղմնավորիչ քիմիական միջոցներից։ Վագինիտի իրական պատճառը կարող է պարզել միայն մանկաբարձ-գինեկոլոգը կամ մաշկավեներոլոգը։

 

Ախտորոշումը կատարվում է այն դեպքում, երբ ներզննման արդյունքում նկատվում է հեշտոցի լորձաթաղանթի կարմրություն (հիպերեմիա) և ոչ բնորոշ արտադրություն։ Ախտորոշումը հաստատելու համար հեշտոցից ու միզուկից քսուք է վերցվում և ուղարկվում լաբորատոր հետազոտման։ Հետազոտման արդյունքում որոշվում է վագինիտի հարուցիչը։ Առաջարկվող հոդվածում մենք կդիտարկենք ամենատարածված ինֆեկցիոն վագինիտների տեսակները։

 

Տրիխոմոնադային վագինիտի հարուցիչն է միաբջիջ միկրոօրգանիզմ Trichomanas vaginalis-ը։ Այս հիվանդությանը բնորոշ են գարշահոտ կանաչասպիտակավուն կամ դեղնավուն փրփրանման հեղուկի արտադրութունը, ինչպես նաև հեշտոցի և արգանդի շրջանի այրոցները և քորը։ Ախտորոշումը կայացնում են այս արտադրությունների կամ ցանքսի հետազոտություն իրականացնելուց հետո միայն։ Բուժումը միևնույն ժամանակ պետք է ընդունեն երկու սեռական զուգընկերները։ Դեղամիջոցը հակացուցված է կերակրող մայրերին, քանի որ այն արյան միջոցով ներծծվում է կաթի մեջ։

 

Միկոտիկ վագինիտն ինֆեկցիոն հիվանդություն է, որն առաջանում է Candida albicans սնկերի հարուցմամբ։ Այս սնկերը նորմայի սահմաններում ևս կան ցանկացած առողջ կնոջ հեշտոցում։ Սակայն հիվանդությունն արտահայտվում է թանձր սպիտակ կաթնաշոռի նմանվող արտադրությամբ և սաստիկ քորով։ Միկոտիկ վագինիտով հիվանդանալու հավանականությունն ավելի բարձր է շաքարային դիաբետով հիվանդների մոտ, ինչպես նաև ՄԻԱՎ վարակակիրների, հղիների, հակաբեղմնավորիչ միջոցներ և հակաբիոտիկներ ընդունող կանանց մոտ։

 

Քանի որ սնկային վարակները կարող են թաքցնել գոնոռեա և սիֆիլիս հիվանդությունների դրսևորումները, ճշգրիտ ախտորոշման համար հատուկ թեստավորում է պետք անցկացնել։ Համաձայն սեռական ճանապարհով փոխանցվող տարբեր հիվանդություններ ունեցող կանանց հետազոտությունների տվյալների` վերջիններիս 25%-ի մոտ հայտնաբերվել է սեռական օրգանների միկոտիկ ինֆեկցիա։

 

Սուսանակը` գոնոռեան, ևս կարող է վագինիտի առաջացման պատճառ լինել։ Սուսանակահարույց վագինիտի դեպքում կլինիկական պատկերը շատ նման է տրիխոմոնադային ծագման վագինիտին, սակայն հեշտոցի թարախային արտադրությունը մոխրականաչավուն երանգ ունի և ցավային զգացողությունները շատ ավելի ուժգին են արտահայտված։ Վերոշարադրյալ կլինիկական արտահայտումները վերաբերում են «նոր» սկսված սուսանակին, իսկ քրոնիկ ձևին բնորոշ է «աղավաղված» կլինիկական պատկերը, որն առժամանակ կարող է իրեն զգացնել չտալ։ Բոլոր դեպքերում սուսանակահարույց վագինիտի բուժման համար պարտադիր է դիմել բժշկին և բուժումն անցկացնել լաբորատոր հետազոտությունների հիման վրա։


Բակտերիալ վագինոզը հեշտոցի ինֆեկցիոն հիվանդություն է, որը նախկինում անվանում էին ոչ սպեցիֆիկ կամ հեմոֆիլ վագինիտ։ Մինչդեռ «վագինոզ» տերմինն առավել նախընտրելի է, քանզի վերջինս վկայում է այն մասին, որ այս հիվանդության պարագայում միշտ չէ, որ կարող են գրանցվել այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք կարմրությունն ու շոշափելու ժամանակ առաջացող ցավը։ Բացի այդ, այսօր արդեն հայտնի է, որ Hemophilus vaginalis-ը (ժամանակակից անվանումը` Gardnerella vaginalis) այդ հիվանդությունն առաջացնող մի շարք բակտերիաներից միայն մեկն է` չնայած այն հանգամանքին, որ դեպքերի 95%-ում հենց վերջինս է հայտնաբերվում հեշտոցից վերցված քսուքում։ Խնդիրը հիմնականում այն է, որ հեշտոցը «պաշտպանող» բակտերիաների քանակը կտրուկ անկում է ապրում, ինչն էլ հանգեցնում է պաթոգեն բակտերիաների ակտիվացմանը։ Արդյունքում վերջիններս արագ զարգանում են և առաջացնում վագինոզ, որին բնորոշ է սովորաբար վատ «ձկնային» հոտ ունեցող մոխրասպիտակավուն արտադրությունը հեշտոցից, որն ուղեկցվում է այրոցներով և քորով։ Սակայն այս ախտանշաններն այնքան էլ արտահայտված չեն, որքան այլ վագինալ ինֆեկցիաների ժամանակ։ Ինչպես ցույց են տվել վերջերս անցկացված հետազոտությունների արդյունքները, բակտերիալ վագինիտը կարող է առաջանալ նաև վաղաժամ ծննդաբերությունների ժամանակ պտղաջրերի արտահոսքից։

 

Ամփոփելով` կարող ենք արձանագրել, որ վագինիտը տարբեր բնույթի հիվանդությունների ընդհանրական անվանումն է։ Քանի որ այդ հիվանդության հարուցիչները կարող են լինել և՛ բակտերիաներ, և՛ հասարակ վարակիչներ, և՛ սնկեր, և՛ նույնիսկ հեշտոցի բնական միկրոֆլորայի «ներկայացուցիչներ», բժիշկների առջև դժվարին խնդիր է ծառանում՝ գտնել այնպիսի մի դեղամիջոց, որը կազդի ոչ միայն մի հարուցիչի, այլ միանգամից մի քանիսի վրա։ Այդ դեղամիջոցն իր իդեալական բնութագրով պետք է ունենա հակաբակտերիալ, հակասնկային, հակապրոտոզոյիկ ազդեցություն։ Ավելին, հաշվի առնելով այն փաստը, որ վագինիտը շատ տարածված է նաև հղի կանանց մոտ` առաջարկվող դեղամիջոցները պետք է զերծ լինեն տերատոգեն (պտղի օրգանիզմի վրա թունավոր ազդեցություն գործող) հատկություններից։

 

Ցանկացած ծագման վագինիտի բուժումը շատ պատասխանատու և լուրջ խնդիր է։ Հիվանդության առաջին իսկ ախտանշանների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկին, որը և կպարզի հիվանդության պատճառն ու համապատասխան բուժում կնշանակի։ Այսպիսով կարող ենք ամփոփել, որ վագինիտը տարբեր բնույթի հիվանդությունների ընդհանրական անվանումն է։ Քանի որ այդ հիվանդության հարուցիչները կարող են լինել և՛ բակտերիաներ, և՛ հասարակ վարակիչներ, և՛ սնկեր, և՛ նույնիսկ հեշտոցի բնական միկրոֆլորայի «ներկայացուցիչներ», բժիշկների առջև դժվարին խնդիր է ծառանում` գտնել այնպիսի մի դեղամիջոց, որը կազդի ոչ միայն մի հարուցիչի, այլ միանգամից մի քանիսի վրա։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 4-5-2008 (12)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Sirvad

01.02.2016

Barev chez bjishk jan yes nuynpes unem artadrutyun ayn arate u thach hot uni inch karoxem anel tnayin paymanerum jananak ar jamanak qorel unem

Մեդ-Պրակտիկ

24.01.2016

Հարգելի Ani, բարև Ձեզ: Ինչպես գիտեք կրծքով կերակրման ընթացքում շատ դեղեր չի կարելի օգտագործել: Գարդներելյոզի ժամանակ նշանակվում է մետրոնիդազոլ ներքին ընդունման ձևով, որը ևս հակացուցված է կրծքով կերակրման ժամանակ: Կարելի է օգտագործել մետրոնիդազոլի կամ Կլիոն-Դ մոմիկներ, կատարել լվացումներ երիցուկի թուրմով կամ միրամիստինով, առավոտյան կարող եք օգտագործել բետադինի մոմ իսկ երեկոյան մետրոնիդազոլ, 5-7 օր:

Ani

16.01.2016

Barev dzez es handznel em qsuki analiz ev inc mot ka garnerella ev es kerakrox mayrem xndrum em bjishk jan inch asaceq inch karoxem anel ayd thac hotic ayrocic azatvelu hamar shnorhakalutyun.

Մեդ-Պրակտիկ

12.01.2016

Հարգելի Անուշ, բարև Ձեզ: Արյունային արտադրությունը գարդներելլայի հետ կապված չէ: Արյունային արտադրություն կարող է լինել արգանդի վզիկից, վզիկի խողովակից կամ արգանդի խոռոչից; Հարկավոր է անպայման դիմել գինեկոլոգի պատճառը պարզելու համար;

Անուշ

08.01.2016

Hargeli bjishk, inc mot haytnabervel e gardnerella, stacel em bujum` medronidazol ev miprovid. bujumic orer anc unem aryunayin artadrutyun.(nshem vor minch bujumn el unei). karox eq asel da inchi hetevanq karox e linel? inchpes varvem? shnorhakal em

Մեդ-Պրակտիկ

19.12.2015

Հարգելի Լուսինե, բարև Ձեզ: Միզասեռական տրիխոմոնիազն ունի վերջնական բուժում: Բուժման տևողությունը կախված է ընթացքից, սուր ընթացքի դեպքում բուժումն ավելի կարճատև է: Բուժման ընթացքում կարևոր է խիստ հետևել բժշկի ցուցումներին: Նույն բուժումը պետք է ստանա նաև զուգընկերը:

Լուսինե

18.12.2015

Հարգելի բժիշկ ինձ մոտ հաիտնաբերվել է Տրիխոմոնանդներ խնդրում եմ ասեք, դա վերջնական բուժվում է?

Մեդ-Պրակտիկ

30.06.2015

Հարգելի Qristy, բարև Ձեզ: Քոր առանց պատճառի չի կարող լինել, հարկավոր  է հանձնել հեշտոցի քսուկ, պատճառը պարզելու համար: Տնային պայմաններում կարող եք լվացումներ անել երիցուկի թուրմով կամ քլորհեքսիդինի լուծույթով, սակայն դրանք միայն ժամանակավոր էֆեկտ ունեն, հարկավոր է լիարժեք բուժում ստանալ:

Մեդ-Պրակտիկ

30.06.2015

Հարգելի TATEVIK, բարև Ձեզ: Գարդնելյոզը չի խանգարում հղիության նորմալ ընթացքին և չի վնասում պտղի նորմալ զարգացմանը: Սակայն, եթե պլանավորում եք հղիություն, ցանկալի է մինչ այդ ստանալ համապատասխան բուժում: Գարդներելյոզի վտանգը կայանում է նրանում, որ հեշտոցի միկրոֆլորայի խախտման հետևանքով կարող է միանալ երկրորդային ինֆեկցիա, որը ցանկալի չէ, հատկապես հղիության ընթացքում: Ուստի խորհուրդ է տրվում նախօրոք ստանալ բուժում: 

Qristy

25.06.2015

hargeli bjishk jan. heshtocs ahavor qor e galis inch anem dra dem tan paymannerum ughaki sksuma aveli qor gal qneluc u xangarum a quns arden 1 shabat e chem qnum qori patcharov

TATEVIK

23.06.2015

BAREV DEZ HARGELI BJISHK IND MOT HETAZOTUTYAN ARDYUNQUM HAYTNABERVELE GARDNERELLA .. KASEQ IMANAM AYT BORBOQUM@ AZDUME HXIANALU VRA TE VOCH .

Մեդ-Պրակտիկ

27.01.2015

Հարգելի Hasmik,գարդներելլայի բուժումը իր մեջ ներառում է հակաբակտերիալ ,հակասնկային,հեշտոցի միկրոֆլորան նորմալացնող և հակասեպտիկ միջոցներ: Ցանկալի է տեղային բուժումը զուգակցել ներքին ընդունման հաբերի հետ: Երեկոյան,քնելուց առաջ հակասեպտիկ լուծույթով լվացում կատարելուց հետո  օգտագործեք մետրոնիդազոլ և միկոնազոլ պարունակող մոմիկներ,ցանկալի է նաև խմել մետրոնիդազոլ `հաբերի ձևով: Կարող եք օգտագործել նաև պրոբիոտիկներ հեշտոցի միկրոֆլորան կարգավորելու համար: Նշված միջոցները կարող եք օգտագործել 5-7 օր:

Hasmik

13.01.2015

Ինձ մոտ հետազոտման արդյունքում հայտնաբերվել է GARDNERELLA.Կարող եք ինձ արաջարկել ճիշտ դեղամիջոց,որը կոգնի ինձ բուժվել

Մեդ-Պրակտիկ

18.05.2014

Հարգելի ՍՅՈՒԶԻ, նկարագրած ախտորոշումներում կան կոսերվատիվ և վիրաբուժական մեթոդներով բուժումներ պահանջող հիվանդություններ, որոնք  կախված են հիվանդությունների ընթացքից և, ընդհանուր առմամբ, հիվանդից: Եթե վիճակը թույլ է տալիս ստանալ բուժում, իսկ հետո, անհրաժեշտության դեպքում կատարել վիրահատություն, ավելի ցանկալի տարբերակ է: Չի բացառվում, որ լինի նաև շտապ վիրահատության կարիք, կամ էլ ընդհանրապես չլինի կարիք, ամեն ինչ կախված է նկարագրած ախտորոշված հիվանդությունների ընթացքից և հիվանդի ընդհանուր վիճակից:

ՍՅՈՒԶԻ

14.05.2014

ԻՆՁ ՄՈՏ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՍՆԿԱՅԻՆ ԿՈԼՊԻՏ , էՆԴՈՄԵՏՐԻՈՒՄԻ ՀԻՊԵՌՊԼԱԶԱ, ԷՆԴՈՄԵՏՐԻՈՒՄԻ ՊՈԼԻՊ , ՁԱԽԱԿՈՂՄՅԱՆ ՕՕՖՍՏՐԻՏ , ՄՈՒԼՏԻՖՈՒԼԻԿՈՒԼՅԱՐ ՁՎԱՐԱՆՆԵՐ : ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ԻՄԱՆԱԼ ԹԵ ԲՈՒԺՈՒՄՆ ԻՆՉ ԵՂԱՆԱԿՈՎ ՊԵՏՔ Է ԱՆՑՆԵՄ

Կարդացեք նաև

Արտադրություն` սեռական օրգաններից. morevmankan
Արտադրություն` սեռական օրգաններից. morevmankan

Սեռական ուղիներից կարող են լինել ախտաբանական բնույթ կրող բնորոշ արտադրություններ, որոնք արտահայտվում են քանակի ավելացմամբ, գույնի փոփոխմամբ, կոնսիստենցիայով և հոտով...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հիստերոսկոպիա. ո՞ր դեպքերում է կիրառվում: Պատասխանում է գինեկոլոգ Մարիաննա Ադամյանը
Հիստերոսկոպիա. ո՞ր դեպքերում է կիրառվում: Պատասխանում է գինեկոլոգ Մարիաննա Ադամյանը

Հիստերոսկոպիան գինեկոլոգիայում հաճախ իրականացվող գործընթաց է, որը թույլ է տալիս բժշկին տեսնել արգանդը` ներսից։ Հիստերոսկոպիան կատարվում է ախտորոշիչ կամ վիրահատական։ Շատ հաճախ ախտորոշումից անմիջապես հետո իրականացվում է...

Ախտորոշում Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի վզիկի դիսպլազիայի բուժման ժամանակակից մեթոդները. հարցազրույց «Նաիրի» ԲԿ վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյանի հետ. nairimed.com
Արգանդի վզիկի դիսպլազիայի բուժման ժամանակակից մեթոդները. հարցազրույց «Նաիրի» ԲԿ վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյանի հետ. nairimed.com

–   Ի՞նչ է արգանդի վզիկի դիսպլազիան:

–   Դիսպլազիան արգանդի վզիկի նախաքաղցկեղային վիճակ է, որն անզեն աչքով հնարավոր չէ տեսնել, հետևաբար և ախտորոշել...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժշկի ընդունարանում
Արգանդի միջնապատը` անպտղության պատճառ. բուժման արդիական մոտեցումները. nairimed.com
Արգանդի միջնապատը` անպտղության պատճառ. բուժման արդիական մոտեցումները. nairimed.com

Արգանդի միջնապատը (Ամերիկյան պտղաբերության դասակարգում, class V) ամենատարածված արգանդի բնածին անոմալիան է, որը կազմում է Մյուլերյան ծորանի անոմալիաների մոտավորապես 55%-ը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Անպտղություն ԿԻՆ: Անպտղություն
Մաստէկտոմիայից հետո. armeniamedicalcenter.am
Մաստէկտոմիայից հետո. armeniamedicalcenter.am

Մաստէկտոմիայից հետո կինը հաճախ է ինքն իրեն հարցնում. «Ի՞նչ անել: Ինչպե՞ս ապրել հետո: Ինչպե՞ս սպասել մինչև կրծքի վերականգնումը»: Ժամանակակից մամոլոգիայի կենտրոնի մասնագետներն ունեն պատասխան. «Ապրել լիարժեք,  որակյալ...

Ուռուցքաբանություն
Կրծքագեղձի գոյացությունը, որն` ըստ մամոգրաֆիայի, ունի չարորակ լինելու բարձր ռիսկ, միշտ չէ, որ քաղցկեղ է. կրծքագեղձի աուտոիմուն հիվանդություններ. nairimed.com
Կրծքագեղձի գոյացությունը, որն` ըստ մամոգրաֆիայի, ունի չարորակ լինելու բարձր ռիսկ, միշտ չէ, որ քաղցկեղ է. կրծքագեղձի աուտոիմուն հիվանդություններ. nairimed.com

Չնայած կրծքագեղձի աուտոիմուն հիվանդությունները հազվադեպ են հանդիպում, սակայն նրանց մասին իրազեկվածությունը, ախտորոշման ու բուժման մասին գիտելիքները ծայրահեղ կարևոր են` կրծքագեղձում նման օջախ ունեցող հիվանդներին ճիշտ բուժելու համար...

Ուռուցքաբանություն
Ի՞նչ է վիրահատական հիստերոսկոպիան կամ հիստերոռեզեկտոսկոպիան. մանկաբարձ-գինեկոլոգ Մարիաննա Ադամյան. nairimed.com
Ի՞նչ է վիրահատական հիստերոսկոպիան կամ հիստերոռեզեկտոսկոպիան. մանկաբարձ-գինեկոլոգ Մարիաննա Ադամյան. nairimed.com

Վիրահատական հիստերոսկոպիան նվազագույն ինվազիվ գինեկոլոգիական միջամտություն է, որի ժամանակ օպտիկական  էնդոսկոպը  արգանդի վզիկի միջոցով ներմուծվում է արգանդի խոռոչ՝ բազմաթիվ ներարգանդային ախտաբանությունները բուժելու նպատակով...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Սթրեսը՝ միոմայի պատճա՞ռ
Սթրեսը՝ միոմայի պատճա՞ռ

Սթրեսը կարո՞ղ է միոմայի պատճառ լինել: Կա՞ն, արդյոք, մեթոդներ՝ խուսափելու վիրահատական միջամտությունից...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի վզիկի քաղցկեղի ախտանիշները, որոնց մասին անհրաժեշտ է իմանալ. oncology.am
Արգանդի վզիկի քաղցկեղի ախտանիշները, որոնց մասին անհրաժեշտ է իմանալ. oncology.am

Գինեկոլոգները նշել են արգանդի վզիկի քաղցկեղի 7 ոչ սովորական ախտանիշներ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին: Բժիշկները հիշեցնում են, որ կանայք, անկախ որևէ ախտանիշի առկայությունից, միևնույնն է, պետք է...

Ուռուցքաբանություն
Հաճախ տրվող հարցեր գինեկոլոգին. izmirlianmedicalcenter.com
Հաճախ տրվող հարցեր գինեկոլոգին. izmirlianmedicalcenter.com

1. Առավել հաճախ ի՞նչ խնդիրներով են կանայք դիմում գինեկոլոգին:

Կապված տարիքային խմբից կնոջը հուզող խնդիրները տարբեր են։ Երիտասարդ տարիքում հիմնականում դիմում են...

Առողջ կին Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի միոմա, ինչպե՞ս բուժել. Վիրահատե՞լ, թե` ոչ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Արգանդի միոմա, ինչպե՞ս բուժել. Վիրահատե՞լ, թե` ոչ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Արգանդի միոման այնքան սարսափելի չէ, որքան դրա մասին պատկերացումները: Միոմայի առաջացման պատճառների, դրա կանխարգելման միջոցների ու մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ զրուցել ենք Արմենիա ԲԿ գինեկոլոգիական ծառայության ղեկավար...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ինչպե՞ս ճանաչել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am
Ինչպե՞ս ճանաչել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am

Կրծքագեղձի քաղցկեղից հետո արգանդի վզիկի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է: Ինչպե՞ս պաշտպանվել այս վտանգավոր հիվանդությունից և ժամանակին ախտորոշել արգանդի վզիկի քաղցկեղը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Կանանց մոտ տեստոստերոնի բարձր մակարդակի 6 ախտանիշ. news.am
Կանանց մոտ տեստոստերոնի բարձր մակարդակի 6 ախտանիշ. news.am

Ոմանց թվում է, թե միայն տղամարդկանց մոտ է առկա տեստոստերոն հորմոնը, սակայն կանանց մոտ եւս այն արտադրվում է: «Տղամարդկային» հորմոնը կանանց անհրաժեշտ է...

Ներզատաբանություն
Ու՞մ է հաճախ սպառնում կրծքագեղձի քաղցկեղը և ինչպես հայտնաբերել այն. oncology.am
Ու՞մ է հաճախ սպառնում կրծքագեղձի քաղցկեղը և ինչպես հայտնաբերել այն. oncology.am

Ըստ վիճակագրական տվյալների՝ կրծքագեղձի քաղցկեղով առավել հաճախ հիվանդանում են եվրոպացի կանայք, իսկ հազվադեպ՝ ճապոնուհիները: 35 տարեկանից բարձր ։ Նախաքաղցկեղահին վիճակերից հետո գրի մաստոպատիայի...

Ուռուցքաբանություն
Դիմեք «Իզմիրլյան» ԲԿ` անմիզապահության հետ կապված հարցերով. izmirlianmedicalcenter.com
Դիմեք «Իզմիրլյան» ԲԿ` անմիզապահության հետ կապված հարցերով. izmirlianmedicalcenter.com

Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ առաջացած անմիզապահությունը կամ «սթրեսային» անմիզապահությունը հիվանդություն է, որն արտահայտվում է մեզի ակամա կորստով ծիծաղի, հազի, փռշտոցի...

Միզային համակարգ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ