Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԿԻՆ: Հիվանդություններ

Կանանց մոտ տեստոստերոնի բարձր մակարդակի 6 ախտանիշ. news.am

Կանանց մոտ տեստոստերոնի բարձր մակարդակի 6 ախտանիշ. news.am

Ոմանց թվում է, թե միայն տղամարդկանց մոտ է առկա տեստոստերոն հորմոնը, սակայն կանանց մոտ եւս այն արտադրվում է: «Տղամարդկային» հորմոնը կանանց անհրաժեշտ է լիբիդոն բարձրացնելու համար, սակայն դրա ավելցուկը կարող է առողջական որոշ խնդիրների հանգեցնել:

Ներկայացնենք կանանց մոտ տեստոստերոնի բարձր մակարդակի 6 ախտանիշ.

Դեմքին եւ մարմնի վրա մազերի ավելցուկ

Դեմքին եւ մարմնի վրա (կրծքի շրջանում, այտերի, շրթունքների վերին հատվածի, կզակի եւ ոտքերի վրա) մազերի անոմալ աճը կանացի օրգանիզմում տեստոստերոնի բարձր մակարդակի բնութագրական նշաններից է:

Պզուկներ

Ցանկացած կնոջ մոտ կարող են պզուկներ հայտնվել, սակայն տեստոստերոնի բարձր մակարդակի դեպքում ցանն ավելի արտահայտված է եւ բուժման հանդեպ` կայուն:

Քաշի ավելացում

Տեստոստերոնի մակարդակի բարձրացման դեպքում կանայք սովորաբար գիրանում են, քանի որ նրանց մոտ նկատվում է ախորժակի աճ եւ հակում աղի ու քաղցր մթերքի հանդեպ:

Դաշտանային ցիկլի խանգարում

Եթե տեստոստերոնի բարձր մակարդակի պատճառը ձվարանների պոլիկիստոզն է, դա կարող է դաշտանային ցիկլի խանգարման հանգեցնել:

Մազաթափություն

Կանանց մոտ տեստոստերոնի բարձր մակարդակի եւս մեկ տհաճ ախտանիշ է գլխի մազաթափությունը:

Ծլիկի չափի մեծացում

Տեստոստերոնի բարձր մակարդակի դեպքում ծլիկի չափերը կարող են մեծանալ:

Անկախ այն բանից, թե  որն է կանանց մոտ տեստոստերոնի մակարդակի բարձրացման պատճառը, այդ խնդիրն արդեն իսկ բժշկի դիմելու առիթ է, որը կարող է անհրաժեշտ բուժում ընտրել եւ կարգավորել հորմոնների մակարդակը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. terapevtplus.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ