Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԿԻՆ: Հիվանդություններ

Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը

Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը

Երևի թե բոլոր կանայք, ովքեր միմյանց հետ զրուցում են ինտիմ թեմաններով, հաճախ են իրար հարց տալիս՝ իսկ դու հեշտոցի արտադրություն ունենո՞ւմ ես և նույնքան հաճախ էլ միմյանցից լսում են դրական պատասխան՝այո´, ու միասին էլ սկսում են քննարկել, թե դա ինչի՞ հետ կարող է կապված լինել և ի՞նչ անել՝ այդ տհաճ երևույթից ազատվելու համար: Հաճախակի դառնալու դեպքում երևույթն իսկապես սկսում է հուզել և տհաճություն պատճառել կանանց: Խնդրին անդրադարձավ և երևույթի մասին Ladynews.am-ին պատմեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նորայր Ղուկասյանը:

«Կա հեշտոցի արտադրության մի քանի տեսակ՝ կաթնաշոռի տեսքով, թափանցիկ, դեղին լորձային, հոտով կամ առանց հոտի, այս բոլորին բնորոշ է հարուցիչի առկայությունը՝ հիմնական նպաստող գործոնը իմունիտետի անկումն է»,- խոսելով թեմայից՝ պարզաբանեց գինեկոլոգը: Նրա խոսքով՝ երևույթն հիմնականում հանդիպում է 17-35 տարեկան կանանց և օրիորդների շրջանում: «Գոյություն ունեն պայմանական ախտածին մանրէներ, որոնք իմունոդեֆիցիտ վիճակի հետ կապված ակտիվանում են, հիմնական դերը տրվում է սնկերին և գարդներելային: Երևույթը հիմնականում կապված է տեղային իմունիտետի անկման հետ, բավական է կինը կամ աղջիկը ինչ-որ գրիպով կամ նմանատիպ հիվանդությամբ հիվանդանա, և այնտեղ մի ախտածին մանրէ ակտիվանա»,- շարունակելով թեման՝ պարզաբանեց Նորայր Ղուկասյանը:

Ըստ նրա՝ երևույթը կարող է առաջանալ նաև այն դեպքում, երբ աղջիկը, հիվանդանալով ինչ-որ հիվանդությամբ, օգտագործում է անտիբիոտիկներ, որն էլ կարող է պատճառ դառնալ հեշտոցում սնկերի առաջացման, սա էլ իր հերթին կրկին կբերի հեշտոցային արտադրության: «Պատճառ կարող են հանդիսանալ նաև տարատեսակ համակարգային հիվանդություններ, որոնց դեպքում նույնպես տեղի է ունենում իմունիտետի անկում՝ ևս բերելով հեշտոցային արտադրության»,- հավելեց մասնագետը:

Նորայր Ղուկասյանն անդրադարձավ նաև այն հիմնական խնդիրներին, որոնք կարող են ի հայտ գալ հեշտոցային արտադրության հետևանքով. «Անընդհատ կրկնվող արտադրությունը կարող է բերել փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների, կպումային հիվանդության, ինչու չէ նաև՝ անպտղության»: Խնդիրներից և տհաճ երևույթից խուսափելու համար՝ գինեկոլոգը կանանց և աղջիկներին խորհուրդ է տալիս լինել հետևողական՝ զգալով, որ երևույթը դառնում է կրկնվող գործընթաց 'անպայման դիմել բժշկի և ստանալ լիարժեք բուժում:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

07.01.2016

Հարգելի Roza, բարև Ձեզ: Հղիության երկրորդ եռամսյակում քսվող արյունային արտադրությունը վիժման սպառնալիքի նշան է: Եթե արտադրությունը շարունակվում է հարկավոր է դիմել գինեկոլոգի:

Մեդ-Պրակտիկ

07.01.2016

Հարգելի Nune, բարև Ձեզ: Սեռական ուղիներից կաթնային  արտադրություն, որն ուղեկցվում է քորով և այրոցի զգացումով բնորոշ է սնկերին: Երեխայի համար կոնկրետ սնկերը վտանգավոր չեն, սակայն հարկավոր է ստանալ բուժում, քանի որ սնկային ախտահարման դեպքում կարող է միանալ նաև երկրորդային ինֆեկցիա, որն արդեն կարող է վտագավոր լինել:

Մեդ-Պրակտիկ

07.01.2016

Հարգելի Ani, բարև Ձեզ: Հղիության առաջին եռամսյակում կլոտրմազոլի օգտագործումը հակացուցված է: Արտաքին օգտագործման դեպքում հարկավոր է կրեմը բարակ շերտով քսել  վուլվայի մաշկին և լորձաթաղանթներին, օրը երեք անգամ մոտ 4 շաբաթ: Վագինալ կրեմը հարկավոր է օգտագործել օրը մեկ անգամ, 3 օր: Հարկավոր է կատարել լվացում երիցուկի թուրմով, այնուհետ մոտ 5գր կևեմը ապլիկատորի օգնությամբ հեշտոց մտցնել: Պետք է նշեմ, որ հղիության ընթացքում ցանկացած տեսակի դեղորայք հարկավոր է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ:

Anushik

07.01.2016

barev dzez!xndrum em patasxanel im harcin!es 25 tarekan em!amusnacac chem,bayc nshanvac em!nshanacis het haraberutyunner em unecel mot 8-10 angam 3-4 amisneri @ntacqum!bayc arden 2 amis e haraberutyunner chenq unecel!unem artadrutyun spitak lordzanman hotov!!sakayn minchev haraberutyunner unenale nuynpes unecel em!hnaravor e da serakan haraberutyunic lini?

Anushik

07.01.2016

barev dzez!xndrum em patasxanel im harcin!es 25 tarekan em!amusnacac chem,bayc nshanvac em!nshanacis het haraberutyunner em unecel mot 8-10 angam 3-4 amisneri @ntacqum!bayc arden 2 amis e haraberutyunner chenq unecel!unem artadrutyun spitak lordzanman hotov!!sakayn minchev haraberutyunner unenale nuynpes unecel em!hnaravor e da seravarak lini???

Մեդ-Պրակտիկ

05.01.2016

Հարգելի Նունե, բարև Ձեզ: Կրկնվելու հավանականությունը կախված է պոլիպների տեղակայումից, դրանց հեռացման մեթոդից, օրգանիզմի հորմոնալ ֆոնից  և այլ հանգամանքներից: Ինչ վերաբերում է էրոզիային, ևս կախված է բուժման մեթոդից: Եթե կատարվել է արգանդի պարանոցի էլեկտրոկոնիզացիա, էրոզիան չի կարող կրկնվել: Ինչ վերաբերում է կրծքագեղձերի կիստաներին, բուժման համար հարկավոր է անպայման դիմել մամոլոգի: Ինքնաբուժությամբ զբաղվել միանշանակ չի կարելի:

Ani

04.01.2016

Vor xndrem kasek klortimazol qsuq@ inches petqe ogtagorcem isk hxiutyan jamanak da vnas che

Roza

04.01.2016

Es 14 shabatakan hxi en unem karichnivi ardadrutyun da inchich e

Nune

04.01.2016

Barev dzez hargeli bjishq yes 15shabatakan hxi em amusins 10ora vor yekela rusastanic u inc mot heshtoci katnayin arat artadrutyun e ahavor ayroc u qor unem xndrum em aseq inshic e yerexayis hamar vtangavor e

Նունե

02.01.2016

Բարև դեզ...ես 1 տարի առաջ վիրահատվել եմ...պոլիպներ են հեռացրել...եռոզիաներ են մաքրել...հնարավոր է նորից կրկնվել...կրծքերումս կիստաներ կա միչև 7մմ չափսի...ինչ անել...

Մեդ-Պրակտիկ

01.01.2016

Հարգելի Shoxer, բարև Ձեզ: Միայն սնկերը անպտղության պատճառ չէին կարող լինել:

Մեդ-Պրակտիկ

01.01.2016

Հարգելի Anush Ghazaryan, բարև Ձեզ: Ամեն դեպքում Ձեր բուժումը լիարժեք չի եղել կամ միգուցե կիսատ եք թողել: Արտադրության բնույթի փոփոխությունը վկայում է այն մասին, որ հեշտոցի միկրոֆլորան որոշ չափով վերականգնվել է, բայց բուժումը չի շարունակվել: Քանի որ կոնկրետ չգիտենք ինչն է պատճառը, բուժում առաջարկել խելամիտ չի լինի: Խորհուրդ կտայի ևս մեկ անգամ հանձնել քսուքի անալիզ: Ինչ վերաբերում է կեսարյանին, այն պատճառ չէր կարող լինել:

Shoxer

29.12.2015

Isk chhxianalus pattchar@ karoxe da linel

anush ghazaryan

27.12.2015

hargeli bjishk barev dzez,, bujm@ ancneluc heto artadrutyun@ poxvec u dardzav dexin lordayin,nshem naev vor tari kes araj kesaryan virahatutyun em tarel hnaravor e vor dra het kap unena

Մեդ-Պրակտիկ

27.12.2015

Հարգելի Anush Ghazaryan, բարև Ձեզ: Սնկերի դեպքում նշանակված բուժումը բավականին էֆեկտիվ է: Բայց նախորդ նամակում, Դուք նշել եք, որ արտադրությունը կանաչավուն է, հոտով, որն այնքան էլ բնորոշ չէ սնկերին: Ցանկալի է նորից քսուք հանձնել, մեկ այլ լաբորատորիայում, ամենայն հավանականությամբ կա ինֆեկցիա:

Մեդ-Պրակտիկ

27.12.2015

Հարգելի Shoxer, ինչպես նշեցի Ձեր նկարագրածն ավելի բնորոշ է սնկերին, դրանց առաջացման հիմնական պատճառը հեշտոցի միկրոֆլորայի խանգարումն է: Լիարժեք բուժման համար հարկավոր են հակասնկային միջոցներ, և արտաքին և ներիքն ընդունման, ինչպես նաև միկրոֆլորան կարգավորող միջոցներ: Դուք կարող եք օգտագործել կլոտրիմազոլի կամ այլ հակասնկային մոմիկներ, 5-7 օր: Երեկոյան քնելուց առաջ կատարեք լվացում երիցուկի թուրմով, այնուհետ դրեք մոմիկը: Շարունակեք Լինեքս-ի ընդունումը, ամուսինը ևս կարող է խմել: Բացի այդ հարկավոր է Ֆլուկոնազոլ 150մգ, ընդամենը մեկ կապսուլա, շաբաթվա ցանկացած օրը, և Դուք և ամուսինը: Ամուսինը նույնպես կարող է լվացումներ կատարել երիցուկով, այնուհետեև կլոտրմազոլի քսուք, նորից 5-7 օր:

Մեդ-Պրակտիկ

27.12.2015

Հարգելի Vartuhi, բարև Ձեզ: Նախ հարկավոր է պարզել քորի պատճառը, դա կարող է լինել ինֆեկցիոն բնույթի, ալերգիկ և այլն: Հարկավոր է հանձնել քսուք: Քորի հետևանքվով մեխանիկորեն վնասվում է մաշկը, որը միզելուց առաջացնում է այրոցի, մրմռոցի զգացում: Եթե երկցուկի թուրմով լվացումները չեն օգնել, դա նշանակում է, որ պատճառը միայն արտաքին չէ: Օգտագործեք միայն բնական ծագման սպիտակեղեն, որոշ ժամանակ սեռական կյանքով մի ապրեք, քանի որ դա ևս նպաստում է բորբոքային պրոցեսի ակտիվացմանը, շարունակեք լվացումները, կարող եք լվացումից հետո տվյալ հատվածներում տալկ ցանել, դա կպաշտպանի մեխանիկական վնասումից: Եթե որոշ ժամանակ անց չանցնի, հարկավոր է դիմել բժշկի և հանձնել քսուք:

anush ghazaryan

26.12.2015

հարգելի բժիշկ ինձ մոտ հայտնաբերվել է սունկ,նշանակել են հետեվյալ դեղերը՝ բետացինի լուծույթ 1 շաբաթ ամեն երեկո 1լիտր ջրի հետ 1 թեյի գդալով խառնել իրար և լվացում անել,հետո օիմաֆուցինի մոմիկ քնելուց առաջ էլի 1շաբաթ օրը մի հատ և վինչ 4 տաբուլետկա 2 ինձ համար 2 ամուսնուս ;

Shoxer

21.12.2015

1-i kurs Xmel em amoksiklav,lineqs forte,ev momikner klion de

Մեդ-Պրակտիկ

21.12.2015

Հարգելի Shoxer, ես խնդրել էի նշել, ինչ դեղորայք եք ստացել:

Vartuhi

20.12.2015

barev dzes dez mi harc unem es arten mi amsakan hxi em. heshtocis shrjanum unem antaneli mrmroc da aveli e shatanum mizeluc heto. dimelem masnageti na indz ericukov lvacumner e nshanakel bayc chi ognum inch xorhurd ktak naxapes shnorhakalutyun

Shoxer

19.12.2015

Ayo bujvel em bujvele naev amusins bayc hima ahavor qor u mrmroc unem nuyn boxoqnern amusins uni

Մեդ-Պրակտիկ

19.12.2015

Հարգելի Shoxer, բարև Ձեզ: Արտադրության պատճառները տարբեր են, Ձեր նկարագրածն ավելի բնորոշ է սնկերին: Խնդրում եմ գրեք,  ինչ բուժում եք ստացել: Կփորձենք օգնել Ձեզ:

Shoxer

18.12.2015

Bjishk jan verjin mi qani orum heshtocis shrjanum ahavor caver unem,qor, mrmroc u spitak katnashoranman artadrutyun amusnacac em erexa chunem bujvel em amusins nuynpes bujvela inqn nuynpes uni arat artadrutyun inch xorhurd ktaq

Մեդ-Պրակտիկ

13.12.2015

Հարգելի Սերինե, բարև Ձեզ: Դեղնավուն արտադրությունը, որն ուղեկցվում է այրոցի քորի զգացումով, դիտվում է սեռական ճանապարհով փոխանցովող ինֆեկցիաների, մասնավորապես տրիխոմոնիազի ժամանակ, սակայն վերջնականապես համոզվելու համար հարկավոր է հանձնել հեշտոցի քսուք: Խորհուրդ կտայի դիմել գինեկոլոգի և համապատասխան բուժում ստանալ: Ամուսինը ևս պետք է ստանա նույն բուժումը:

Մեդ-Պրակտիկ

13.12.2015

Հարգելի Lusine, բարև Ձեզ: Միգուցե նկատի ունեք փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություն: Խնդրում եմ մանրամանեք, կոնկրետ որ օրգանների բորբոքման մասին է խոսքը, քանի որ փոքր կոնքը լայն հասկացություն է, և ինչ բուժում եք ստացել:

Մեդ-Պրակտիկ

13.12.2015

Հարգելի LAURA, բարև Ձեզ: Ստորին վերջույթներում ցավը կարող է կապված լինել ոսկրերի, մկանների, հոդերի հետ, ինչպես նաև ունենա անոթային բնույթ: Միայն ցավով կողմնորոշվել ինչ խնդիր է, դժվար է: Կարևոր է ցավի բնույթը, տեղակայումը:

Մեդ-Պրակտիկ

13.12.2015

Հարգելի  Narine Mnacakanyan, բարև Ձեզ: Կաթնաշոռանման արտադրություն հիմնականում նկատվում է սնկային ախտահարման ժամանակ, սակայն համոզվելու համար հարկավոր է հեշտոցի քսուք հանձնել: Քանի որ կույս  եք, մոմիկներ չեք կարող օգտագործել: Կարող եք կատարել լվացումներ երիցուկի թուրմով, հեքսիկոնի լուծութով: Արտաքինից կարող եք 5 օր օգտագործել կլոտրիմազոլի քսուք 1%-ոց: Քանի որ սնկերի հիմնական պատճառը միկրոֆլորայի խախտումն է, ցանկալի է նաև օգտագործել միկրոֆլորան կարգավորող միջոցներ, օրինակ լինեքս, նարինե և այլն:

Մեդ-Պրակտիկ

13.12.2015

Հարգելի Anush Ghazaryan, բարև Ձեզ: Խնդրում եմ գրեք ինչ է հայտնաբերվել, և ինչ բուժում եք ստացել: Կփորձենք օգնել Ձեզ:

Մեդ-Պրակտիկ

13.12.2015

Հարգելի Nune, բարև Ձեզ: Խնդրում եմ գրեք երկու ձվարանն էլ հեռացված է, թե ոչ և վիրահատությունից հետո որևէ դեղորայքային բուժում ստացել եք այս ընթացքում, թե ոչ:

Կարդացեք նաև

Հիստերոսկոպիա. ո՞ր դեպքերում է կիրառվում: Պատասխանում է գինեկոլոգ Մարիաննա Ադամյանը
Հիստերոսկոպիա. ո՞ր դեպքերում է կիրառվում: Պատասխանում է գինեկոլոգ Մարիաննա Ադամյանը

Հիստերոսկոպիան գինեկոլոգիայում հաճախ իրականացվող գործընթաց է, որը թույլ է տալիս բժշկին տեսնել արգանդը` ներսից։ Հիստերոսկոպիան կատարվում է ախտորոշիչ կամ վիրահատական։ Շատ հաճախ ախտորոշումից անմիջապես հետո իրականացվում է...

Ախտորոշում Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի վզիկի դիսպլազիայի բուժման ժամանակակից մեթոդները. հարցազրույց «Նաիրի» ԲԿ վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյանի հետ. nairimed.com
Արգանդի վզիկի դիսպլազիայի բուժման ժամանակակից մեթոդները. հարցազրույց «Նաիրի» ԲԿ վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյանի հետ. nairimed.com

–   Ի՞նչ է արգանդի վզիկի դիսպլազիան:

–   Դիսպլազիան արգանդի վզիկի նախաքաղցկեղային վիճակ է, որն անզեն աչքով հնարավոր չէ տեսնել, հետևաբար և ախտորոշել...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժշկի ընդունարանում
Արգանդի միջնապատը` անպտղության պատճառ. բուժման արդիական մոտեցումները. nairimed.com
Արգանդի միջնապատը` անպտղության պատճառ. բուժման արդիական մոտեցումները. nairimed.com

Արգանդի միջնապատը (Ամերիկյան պտղաբերության դասակարգում, class V) ամենատարածված արգանդի բնածին անոմալիան է, որը կազմում է Մյուլերյան ծորանի անոմալիաների մոտավորապես 55%-ը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Անպտղություն ԿԻՆ: Անպտղություն
Մաստէկտոմիայից հետո. armeniamedicalcenter.am
Մաստէկտոմիայից հետո. armeniamedicalcenter.am

Մաստէկտոմիայից հետո կինը հաճախ է ինքն իրեն հարցնում. «Ի՞նչ անել: Ինչպե՞ս ապրել հետո: Ինչպե՞ս սպասել մինչև կրծքի վերականգնումը»: Ժամանակակից մամոլոգիայի կենտրոնի մասնագետներն ունեն պատասխան. «Ապրել լիարժեք,  որակյալ...

Ուռուցքաբանություն
Կրծքագեղձի գոյացությունը, որն` ըստ մամոգրաֆիայի, ունի չարորակ լինելու բարձր ռիսկ, միշտ չէ, որ քաղցկեղ է. կրծքագեղձի աուտոիմուն հիվանդություններ. nairimed.com
Կրծքագեղձի գոյացությունը, որն` ըստ մամոգրաֆիայի, ունի չարորակ լինելու բարձր ռիսկ, միշտ չէ, որ քաղցկեղ է. կրծքագեղձի աուտոիմուն հիվանդություններ. nairimed.com

Չնայած կրծքագեղձի աուտոիմուն հիվանդությունները հազվադեպ են հանդիպում, սակայն նրանց մասին իրազեկվածությունը, ախտորոշման ու բուժման մասին գիտելիքները ծայրահեղ կարևոր են` կրծքագեղձում նման օջախ ունեցող հիվանդներին ճիշտ բուժելու համար...

Ուռուցքաբանություն
Ի՞նչ է վիրահատական հիստերոսկոպիան կամ հիստերոռեզեկտոսկոպիան. մանկաբարձ-գինեկոլոգ Մարիաննա Ադամյան. nairimed.com
Ի՞նչ է վիրահատական հիստերոսկոպիան կամ հիստերոռեզեկտոսկոպիան. մանկաբարձ-գինեկոլոգ Մարիաննա Ադամյան. nairimed.com

Վիրահատական հիստերոսկոպիան նվազագույն ինվազիվ գինեկոլոգիական միջամտություն է, որի ժամանակ օպտիկական  էնդոսկոպը  արգանդի վզիկի միջոցով ներմուծվում է արգանդի խոռոչ՝ բազմաթիվ ներարգանդային ախտաբանությունները բուժելու նպատակով...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Սթրեսը՝ միոմայի պատճա՞ռ
Սթրեսը՝ միոմայի պատճա՞ռ

Սթրեսը կարո՞ղ է միոմայի պատճառ լինել: Կա՞ն, արդյոք, մեթոդներ՝ խուսափելու վիրահատական միջամտությունից...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի վզիկի քաղցկեղի ախտանիշները, որոնց մասին անհրաժեշտ է իմանալ. oncology.am
Արգանդի վզիկի քաղցկեղի ախտանիշները, որոնց մասին անհրաժեշտ է իմանալ. oncology.am

Գինեկոլոգները նշել են արգանդի վզիկի քաղցկեղի 7 ոչ սովորական ախտանիշներ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին: Բժիշկները հիշեցնում են, որ կանայք, անկախ որևէ ախտանիշի առկայությունից, միևնույնն է, պետք է...

Ուռուցքաբանություն
Հաճախ տրվող հարցեր գինեկոլոգին. izmirlianmedicalcenter.com
Հաճախ տրվող հարցեր գինեկոլոգին. izmirlianmedicalcenter.com

1. Առավել հաճախ ի՞նչ խնդիրներով են կանայք դիմում գինեկոլոգին:

Կապված տարիքային խմբից կնոջը հուզող խնդիրները տարբեր են։ Երիտասարդ տարիքում հիմնականում դիմում են...

Առողջ կին Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի միոմա, ինչպե՞ս բուժել. Վիրահատե՞լ, թե` ոչ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Արգանդի միոմա, ինչպե՞ս բուժել. Վիրահատե՞լ, թե` ոչ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Արգանդի միոման այնքան սարսափելի չէ, որքան դրա մասին պատկերացումները: Միոմայի առաջացման պատճառների, դրա կանխարգելման միջոցների ու մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ զրուցել ենք Արմենիա ԲԿ գինեկոլոգիական ծառայության ղեկավար...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ինչպե՞ս ճանաչել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am
Ինչպե՞ս ճանաչել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am

Կրծքագեղձի քաղցկեղից հետո արգանդի վզիկի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է: Ինչպե՞ս պաշտպանվել այս վտանգավոր հիվանդությունից և ժամանակին ախտորոշել արգանդի վզիկի քաղցկեղը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Կանանց մոտ տեստոստերոնի բարձր մակարդակի 6 ախտանիշ. news.am
Կանանց մոտ տեստոստերոնի բարձր մակարդակի 6 ախտանիշ. news.am

Ոմանց թվում է, թե միայն տղամարդկանց մոտ է առկա տեստոստերոն հորմոնը, սակայն կանանց մոտ եւս այն արտադրվում է: «Տղամարդկային» հորմոնը կանանց անհրաժեշտ է...

Ներզատաբանություն
Ու՞մ է հաճախ սպառնում կրծքագեղձի քաղցկեղը և ինչպես հայտնաբերել այն. oncology.am
Ու՞մ է հաճախ սպառնում կրծքագեղձի քաղցկեղը և ինչպես հայտնաբերել այն. oncology.am

Ըստ վիճակագրական տվյալների՝ կրծքագեղձի քաղցկեղով առավել հաճախ հիվանդանում են եվրոպացի կանայք, իսկ հազվադեպ՝ ճապոնուհիները: 35 տարեկանից բարձր ։ Նախաքաղցկեղահին վիճակերից հետո գրի մաստոպատիայի...

Ուռուցքաբանություն
Դիմեք «Իզմիրլյան» ԲԿ` անմիզապահության հետ կապված հարցերով. izmirlianmedicalcenter.com
Դիմեք «Իզմիրլյան» ԲԿ` անմիզապահության հետ կապված հարցերով. izmirlianmedicalcenter.com

Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ առաջացած անմիզապահությունը կամ «սթրեսային» անմիզապահությունը հիվանդություն է, որն արտահայտվում է մեզի ակամա կորստով ծիծաղի, հազի, փռշտոցի...

Միզային համակարգ
Դեպրեսիա կրծքագեղձի քաղցկեղի բուժման ավարտից հետո
Դեպրեսիա կրծքագեղձի քաղցկեղի բուժման ավարտից հետո

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման հիմնական եղանակներն են՝ վիրահատությունը, քիմիոթերապիան, հորմոնաթերապիան և ճառագայթային բուժումը: Կրծքագեղձի վիրահատական բուժումը ենթադրում է ուռուցքի հեռացում...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ