Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԿԻՆ: Հիվանդություններ

Ինչպե՞ս պետք է բուժել կնոջը

Ինչպե՞ս պետք է բուժել կնոջը

Այն  փաստը, որ կանայք  ինչ-որ կերպ, ինչ-որ այլ բանով էլ են տարբերվում տղամարդկանցից, առաջինը  նկատել են բանաստեղծները: «Կանայք այլ բառակարգ ունեն»,- ասել է  հայտնի բանաստեղծներից մեկը: «Դու կին ես, դու սատանայական ըմպելիք ես»,- մի առիթով ասել է մեկ ուրիշ պոետ:

 

Երբ  մտնում ես պոլիկլինիկա, ապա  միանգամից աչքի է զարնում այն փաստը, որ այցելուների մեծ մասը կին է: Գուցե դա բացատրվում է նրանով, որ  տղամարդիկ շատ են աշխատում ու քամահրանքով վերաբերվում իրենց առողջությանը: Իսկ գուցե կանայք են կասկածամիտ կամ ազատ ժամանակ շատ ունեն: Ամեն ինչ, պարզվում է, շատ ավելի պարզ է ու տխուր: Իրականում կանայք շատ ավելի հաճախ են գնում բժշկի, որովհետև շատ ավելի հաճախ են հիվանդանում:

 

Պարզվել է, որ կանայք տղամարդկանցից  ավելի շատ ու հաճախ են տառապում արյան բարձր ճնշումից, արթրիտից, դիաբետից, միգրենից, մաշկային հիվանդություններից ու ռևմատիզմից: Նրանք ավելի շատ են հակված մրսածության, ասթմայի, ցիստիտի, օսթեոպորոզի: Գերազանցապես կանանց մոտ է հանդիպում հոդաբորբ, երակների  լայնացում: Նրանք ավելի դժվար են ապաքինվում դեպրեսիայից, ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից: Սակայն սա միակ  տարբերությունը չէ:

 

Երբեմն նույն հիվանդությունը տարբեր ընթացք է ունենում կնոջ ու տղամարդու մոտ: Օրինակ` տղամարդու մոտ սրտի կաթվածը սկսվում է կրծքավանդակում սուր ցավից, որը խփում է պարանոցին, տարածվում ձեռքի ու  կզակի շրջանում: Կանանց մոտ սրտի նոպան բոլորովին այլ ընթացք է ունենում: Սկսվում է թիկունքի ցավից, ապա  տարածվում  որովայնի ստորին հատվածի վրա, թուլության զգացում ու սրտխատնուք է առաջանում: Երբեմն կանայք պարզապես անհարմար ու անիմաստ  են  համարում նման ախտանշաններով դիմել մասնագետի` մտածելով. «Հիմարություն է, լավ չեմ քնել, մի քիչ նյարդայնացել եմ, ու վերջ»:

 

Լինում են նաև հակառակ երևույթներ. օրինակ` սխալ կարծիք կա, որ օսթեպորոզից հիմնականում տառապում են  կանայք: Բայց երևի քչերը գիտեն, որ տղամարդիկ նույնպես հիվանդանում են կրծքագեղձի (ոչ կաթնագեղձի) քաղցկեղով: Փառք աստծո, որ դա քիչ է պատահում, սակայն բժիշկը պետք է կարողանա ժամանակին և ճիշտ ախտորոշել այն: Շատ  տհաճություններ ու երբեմն էլ ճակատագրական բացթողումներ են լինում հենց այս մոտեցումը լուրջ չընդունելու պատճառով: Կան, իհարկե, որակյալ  մասնագետներ, որոնք հասկանում են, որ կանանց ու տղամարդկանց խնդիրները պետք է առանձին դիտարկել:

 

Այսօր աշխարհում նոր ոլորտ է զարգանում` գենդերային բժշկություն: Որը վստահեցնում է, որ ոչ մի իգական օրգան չի կարող բացարձակ նման լինել արական համապատասխան օրգանին: Տղամարդու մոտ ոչ մի ֆիզիոլոգիական պրոցես չի ընթանում այնպես, ինչպես կնոջ մոտ: Նոր ոլորտը կոչ է անում կանանց ու տղամարդկանց բուժել տարբեր կերպ:

 

Հետաքրքիր փաստ. հիմնականում նոր դեղամիջոցները փորձարկվում են տղամարդկանց վրա, քանի որ տղամարդկանց  դեպքում ամեն ինչ հեշտ է: Բժիշկները գիտակցաբար հրաժարվել են փորձակվողների այնպիսի «անհարմարություններից», ինչպիսիք են`  դաշտանը, ձվազատումը, հղիության հավանականությունը. որոնք կարող են  տարբեր ազդեցություն ունենալ փորձերի արդյունքների վրա ու փչացնել վիճակագրությունը:

Ուստի դեղերի փորձարկման համար հիմնականում ընտրվում են արական սեռի փորձակենդանիներ:

 

Իսկ 1977-ին դեղերի վերահսկողությամբ  զբաղվող ԿՀՎ-ն մի համարյա թե հանցավոր հրաման արձակեց, որով արգելվում էր դեղերի փորձարկումների ժամանակ ներգրավել կանանց: Թե ինչ հետևանք ունեցավ դա, հայտնի դարձավ1988-ին` ասպիրինը որպես սրտամկանի ինֆարկտի կանխարգելման միջոց փորձարկելիս:  Փորձին մասնակցեց ավելի քան 22 հազար տղամարդ: Ոչ մի կին: Բժիշկները սկսեցին ասպրիրին նշանակել անխտիր բոլորին: Եվ շատ ուշ պարզվեց, որ այն կանանց վրա բոլորովին այլ ազդեցություն է ունենում, ավելի ճիշտ` ոչ մի ազդեցություն չի ունենում, կանանց դեպքում այն  պարզապես անօգուտ միջոց  է:

 

Մի սխալ ևս կապված է խոլեստերոլի մակարդակը կարգավորող դեղամիջոցների հետ: Կարծիք կար, որ դրանք կանանց վրա ազդեցություն չեն ունենում: Նման եզրակացություն էր արվել, քանի որ փորձարկումներին շատ քիչ թվով կանանց էին ներգրավել, բնականաբար, արդյունքները նույնպես աննշան էին: Ու միայն վերջերս հակառակն ապացուցվեց. բժշկությունը եզրակացրեց, որ բուժման նպատակով հարկավոր է հաշվի առնել գենդերային տարբերությունները:

 

Երկու տարի առաջ Նորթվեսթերնի համալսարանի գիտնականներն ապացուցեցին, որ կանանց 50%-ը տղամարդկանցից ավելի հաճախ է տառապում դեղորայքի կողմնակի հետևանքներից: Իսկ մյուս կեսի վրա դեղորայքը  չափից ավելի ազդեցություն է ունենում, ինչպես, ասենք,   դեղորայքի չարաշահման դեպքում: Սակայն  մինչ օրս դեղատոմսերում չի նշվում, որ կանանց ու տղամարդկանց դեղի տարբեր չափաբաժիններ պետք է  առաջարկել:

 

Ճիշտ է, գենդերային բժշկությունը նոր է սկիզբ առել, սակայն զարգանում է սրընթաց: Մասնագետները համոզված են, որ մի քանի տարի անց բժշկության այդ ...

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հիստերոսկոպիա. ո՞ր դեպքերում է կիրառվում: Պատասխանում է գինեկոլոգ Մարիաննա Ադամյանը
Հիստերոսկոպիա. ո՞ր դեպքերում է կիրառվում: Պատասխանում է գինեկոլոգ Մարիաննա Ադամյանը

Հիստերոսկոպիան գինեկոլոգիայում հաճախ իրականացվող գործընթաց է, որը թույլ է տալիս բժշկին տեսնել արգանդը` ներսից։ Հիստերոսկոպիան կատարվում է ախտորոշիչ կամ վիրահատական։ Շատ հաճախ ախտորոշումից անմիջապես հետո իրականացվում է...

Ախտորոշում Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի վզիկի դիսպլազիայի բուժման ժամանակակից մեթոդները. հարցազրույց «Նաիրի» ԲԿ վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյանի հետ. nairimed.com
Արգանդի վզիկի դիսպլազիայի բուժման ժամանակակից մեթոդները. հարցազրույց «Նաիրի» ԲԿ վիրաբույժ-գինեկոլոգ Անժելա Լեխլյանի հետ. nairimed.com

–   Ի՞նչ է արգանդի վզիկի դիսպլազիան:

–   Դիսպլազիան արգանդի վզիկի նախաքաղցկեղային վիճակ է, որն անզեն աչքով հնարավոր չէ տեսնել, հետևաբար և ախտորոշել...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժշկի ընդունարանում
Արգանդի միջնապատը` անպտղության պատճառ. բուժման արդիական մոտեցումները. nairimed.com
Արգանդի միջնապատը` անպտղության պատճառ. բուժման արդիական մոտեցումները. nairimed.com

Արգանդի միջնապատը (Ամերիկյան պտղաբերության դասակարգում, class V) ամենատարածված արգանդի բնածին անոմալիան է, որը կազմում է Մյուլերյան ծորանի անոմալիաների մոտավորապես 55%-ը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Անպտղություն ԿԻՆ: Անպտղություն
Մաստէկտոմիայից հետո. armeniamedicalcenter.am
Մաստէկտոմիայից հետո. armeniamedicalcenter.am

Մաստէկտոմիայից հետո կինը հաճախ է ինքն իրեն հարցնում. «Ի՞նչ անել: Ինչպե՞ս ապրել հետո: Ինչպե՞ս սպասել մինչև կրծքի վերականգնումը»: Ժամանակակից մամոլոգիայի կենտրոնի մասնագետներն ունեն պատասխան. «Ապրել լիարժեք,  որակյալ...

Ուռուցքաբանություն
Կրծքագեղձի գոյացությունը, որն` ըստ մամոգրաֆիայի, ունի չարորակ լինելու բարձր ռիսկ, միշտ չէ, որ քաղցկեղ է. կրծքագեղձի աուտոիմուն հիվանդություններ. nairimed.com
Կրծքագեղձի գոյացությունը, որն` ըստ մամոգրաֆիայի, ունի չարորակ լինելու բարձր ռիսկ, միշտ չէ, որ քաղցկեղ է. կրծքագեղձի աուտոիմուն հիվանդություններ. nairimed.com

Չնայած կրծքագեղձի աուտոիմուն հիվանդությունները հազվադեպ են հանդիպում, սակայն նրանց մասին իրազեկվածությունը, ախտորոշման ու բուժման մասին գիտելիքները ծայրահեղ կարևոր են` կրծքագեղձում նման օջախ ունեցող հիվանդներին ճիշտ բուժելու համար...

Ուռուցքաբանություն
Ի՞նչ է վիրահատական հիստերոսկոպիան կամ հիստերոռեզեկտոսկոպիան. մանկաբարձ-գինեկոլոգ Մարիաննա Ադամյան. nairimed.com
Ի՞նչ է վիրահատական հիստերոսկոպիան կամ հիստերոռեզեկտոսկոպիան. մանկաբարձ-գինեկոլոգ Մարիաննա Ադամյան. nairimed.com

Վիրահատական հիստերոսկոպիան նվազագույն ինվազիվ գինեկոլոգիական միջամտություն է, որի ժամանակ օպտիկական  էնդոսկոպը  արգանդի վզիկի միջոցով ներմուծվում է արգանդի խոռոչ՝ բազմաթիվ ներարգանդային ախտաբանությունները բուժելու նպատակով...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Սթրեսը՝ միոմայի պատճա՞ռ
Սթրեսը՝ միոմայի պատճա՞ռ

Սթրեսը կարո՞ղ է միոմայի պատճառ լինել: Կա՞ն, արդյոք, մեթոդներ՝ խուսափելու վիրահատական միջամտությունից...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի վզիկի քաղցկեղի ախտանիշները, որոնց մասին անհրաժեշտ է իմանալ. oncology.am
Արգանդի վզիկի քաղցկեղի ախտանիշները, որոնց մասին անհրաժեշտ է իմանալ. oncology.am

Գինեկոլոգները նշել են արգանդի վզիկի քաղցկեղի 7 ոչ սովորական ախտանիշներ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին: Բժիշկները հիշեցնում են, որ կանայք, անկախ որևէ ախտանիշի առկայությունից, միևնույնն է, պետք է...

Ուռուցքաբանություն
Հաճախ տրվող հարցեր գինեկոլոգին. izmirlianmedicalcenter.com
Հաճախ տրվող հարցեր գինեկոլոգին. izmirlianmedicalcenter.com

1. Առավել հաճախ ի՞նչ խնդիրներով են կանայք դիմում գինեկոլոգին:

Կապված տարիքային խմբից կնոջը հուզող խնդիրները տարբեր են։ Երիտասարդ տարիքում հիմնականում դիմում են...

Առողջ կին Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի միոմա, ինչպե՞ս բուժել. Վիրահատե՞լ, թե` ոչ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Արգանդի միոմա, ինչպե՞ս բուժել. Վիրահատե՞լ, թե` ոչ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Արգանդի միոման այնքան սարսափելի չէ, որքան դրա մասին պատկերացումները: Միոմայի առաջացման պատճառների, դրա կանխարգելման միջոցների ու մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ զրուցել ենք Արմենիա ԲԿ գինեկոլոգիական ծառայության ղեկավար...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ինչպե՞ս ճանաչել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am
Ինչպե՞ս ճանաչել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am

Կրծքագեղձի քաղցկեղից հետո արգանդի վզիկի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է: Ինչպե՞ս պաշտպանվել այս վտանգավոր հիվանդությունից և ժամանակին ախտորոշել արգանդի վզիկի քաղցկեղը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Կանանց մոտ տեստոստերոնի բարձր մակարդակի 6 ախտանիշ. news.am
Կանանց մոտ տեստոստերոնի բարձր մակարդակի 6 ախտանիշ. news.am

Ոմանց թվում է, թե միայն տղամարդկանց մոտ է առկա տեստոստերոն հորմոնը, սակայն կանանց մոտ եւս այն արտադրվում է: «Տղամարդկային» հորմոնը կանանց անհրաժեշտ է...

Ներզատաբանություն
Ու՞մ է հաճախ սպառնում կրծքագեղձի քաղցկեղը և ինչպես հայտնաբերել այն. oncology.am
Ու՞մ է հաճախ սպառնում կրծքագեղձի քաղցկեղը և ինչպես հայտնաբերել այն. oncology.am

Ըստ վիճակագրական տվյալների՝ կրծքագեղձի քաղցկեղով առավել հաճախ հիվանդանում են եվրոպացի կանայք, իսկ հազվադեպ՝ ճապոնուհիները: 35 տարեկանից բարձր ։ Նախաքաղցկեղահին վիճակերից հետո գրի մաստոպատիայի...

Ուռուցքաբանություն
Դիմեք «Իզմիրլյան» ԲԿ` անմիզապահության հետ կապված հարցերով. izmirlianmedicalcenter.com
Դիմեք «Իզմիրլյան» ԲԿ` անմիզապահության հետ կապված հարցերով. izmirlianmedicalcenter.com

Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ առաջացած անմիզապահությունը կամ «սթրեսային» անմիզապահությունը հիվանդություն է, որն արտահայտվում է մեզի ակամա կորստով ծիծաղի, հազի, փռշտոցի...

Միզային համակարգ
Դեպրեսիա կրծքագեղձի քաղցկեղի բուժման ավարտից հետո
Դեպրեսիա կրծքագեղձի քաղցկեղի բուժման ավարտից հետո

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման հիմնական եղանակներն են՝ վիրահատությունը, քիմիոթերապիան, հորմոնաթերապիան և ճառագայթային բուժումը: Կրծքագեղձի վիրահատական բուժումը ենթադրում է ուռուցքի հեռացում...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ