Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԿԻՆ: Հիվանդություններ

«Ամոթ է այցելել գինեկոլոգին...». Վահե Տեր-Մինասյան

«Ամոթ է այցելել գինեկոլոգին...». Վահե Տեր-Մինասյան

«Ամուսինս նոր է վերադարձել ՌԴ-ից: Այնտեղ մնացել է մոտ մեկ տարի: Ամուսնացած եմ արդեն ութ տարի, ունեմ մեկ երեխա: Այս տարիների ընթացքում ես գնացել եմ գինեկոլոգի մոտ միայն յոթ տարի առաջ, երբ տղաս ծնվեց»,- պատմում  է 32-ամյա Տանյան:  Ինչո՞ւ չի հաճախում. իբրև պատճառաբանություն նա սոցիալական պայմանները բերեց, ապա խոստովանեց, որ պարզապես ամաչում է գնալ բժշկի. «Մենք էնքան կոմպլեքսավորված ենք դաստիարակվում, էնքան թաքուն ենք խոսում սեռական կյանքից, չենք ստանում սեռական դաստիարակություն, որ հետագայում, երբ թվում է` արդեն կարող ենք ավելի ազատ լինել, մի տեսակ կարծրանում է էդ «ամոթի» զգացումը, դառնում փակ թեմա, ու մենք շարունակում ենք չհաճախել բժշկի»:

Այժմ Տանյան որոշ ցավեր զգում է որովայնի ստորին հատվածում, սակայն դեռևս չի ուզում այցելել բժշկի, ամեն ամիս ասում է` մյուս ամիս: Հարցին, թե չի վախենում, որ իր անփութությունը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ, Տանյան միայն ուսերն է թոթվում:

Տանյայի նման կանայք Հայաստանում շատ կան, ովքեր տարիներ շարունակ չեն այցելում գինեկոլոգին, և հենց այդ պատճառով է, որ կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների թիվը չի նվազում Հայաստանում:

Այդ հիվանդությունների թվում է նաև արգանդի վզիկի քաղցկեղը, որը կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների շարքում երկրորդն է կրծքագեղձի քաղցկեղից հետո:

Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերն ավելացել են

2010 թ. ՀՀ-ում հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղի   278 դեպք: Մեծ մասը դիմել է բժշկի բարձիթողի վիճակում, երբ արդեն հնարավոր չէ փրկել կնոջ կյանքը: Նշված թվականին նաև գրանցվել է մահացության 137 դեպք: 2009  թ. համեմատ` քաղցկեղով հիվանդության դեպքերն ավելացել են 6-ով, սակայն բարձիթողության աստիճանն է նվազել:

Ասենք, որ մինչև հիվանդության վերջնական ի հայտ գալն անցնում է երկար ժամանակ. նախաքաղցկեղային վիճակը տևում է 10-15  տարի:  Միայն 5%-ի մոտ է,  որ հիվանդությունն ավելի արագ է զարգանում:

«Սա նշանակում է, որ արգանդի վզիկի քաղցկեղից կարելի է խուսափել` տարեկան մեկ անգամ այցելելով բժշկի: Առհասարակ, կանանց խորհուրդ ենք տալիս տարին մեկ անգամ այցելել բժշկի` բազմաթիվ կանացի հիվանդություններից խուսափելու և դրանք կանխելու համար»,- ասում է Ազգային ուռուցքաբանության ինստիտուտի ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը:

Ինչպե՞ս են հիվանդանում արգանդի վզիկի քաղցկեղով

Արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ կանանց 99%-ի մոտ հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսը, սակայն դա չի նշանակում, որ բոլոր կանայք, ովքեր ունեն պապիլոմավիրուս, կարող են հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով. Դա կախված է կնոջ իմունային համակարգից: Այսինքն` մեկը կարող է հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով, մյուսը` ոչ:

Մարդու պապիլոմավիրուսը կնոջը փոխանցվում է տղամարդուց` սեռական ճանապարհով:

Պայմանականորեն արգանդի վզիկի քաղցկեղը բաժանում են փուլերի: Առաջին փուլում բացահայտվելու դեպքում 85-90%-ի կյանքը հնարավոր է փրկել, երկրորդ փուլում այդ թիվը նվազում է` դառնալով  60-65%, իսկ երրորդ փուլում` 15-12%:

Չորրորդ փուլում այլևս գրեթե հնարավոր չէ փրկել հիվանդին, քանի որ քաղցկեղն արդեն մետաստազներ է ունենում տարբեր օրգաններում:

Մարդու պապիլոմավիրուսը կարող է ոչ միայն արգանդի վզիկի, այլև կոկորդի քաղցկեղի պատճառ դառնալ: Այս վիրուսը շատ է հայտնաբերվում նաև մարմնավաճառների շրջանում, որոնք օրալ սեքսով առավել հաճախ են զբաղվում:

Վիճակը մարզերում

Մարզերում բնակվող արտագնա աշխատանքներից վերադարձած տղամարդիկ իրենց հետ բերում են ոչ միայն տարվա ընթացքում վաստակած գումարը, այլև մի շարք սեռական հիվանդություններ, տարատեսակ վարակներ: Այդ վարակների թվում է նաև մարդու պապիլոմավիրուսը, որ փոխանցվում է  կնոջը սեռական ճանապարհով: Պապիլոմավիրուսը փոխանցվում է բացառապես մարդու միջոցով, և շատ հնարավոր է, որ տղամարդը, ձեռք բերելով այն վիրուսով վարակված մի կնոջից, փոխանցի այլ կնոջ: Ցավոք, հատկապես մարզերում կանանց հաճախելիությունը բժշկի շատ ավելի ցածր մակարդակի վրա է, քան Երևանում, այստեղ կանայք գերադասում են չդիմել գինեկոլոգի կամ էլ դիմում են, երբ հիվանդության ախտանիշներն արդեն զգացվում են:

Այս հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են Շիրակի մարզում`   37 դեպք  100.000  բնակչի հաշվով: Գրանցվել է մահացության 17 դեպք: Ամենաքիչը մարզերից այս հիվանդությունը գրանցվել է Տավուշի մարզում`  6  դեպք,  2010 թ. գրանցվել է 1 մահացության դեպք:

Հնարավոր է նաև խուսափել պապիլոմավիրուսից

Ժամանակակից գիտությունն արդեն հայտնաբերել է մի մեթոդ, որը թույլ է տալիս պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի դեմ, սակայն սա կիրառելի է միայն այն դեպքում, երբ կինը դեռևս սեռական կյանքով չի ապրել, քանի որ սեռական կյանքով ապրող կինը կարող է արդեն պապիլոմավիրուս ունենալ: Պատվաստումն արժի  120.000 դրամ և կատարվում է երեք փուլով (0-1-6): Մնացած բոլոր դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս այցելել բժշկի:

Կազմակերպված երկրներում, երբ կանայք այցելում են բժշկի ամեն տարի, արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդության դեպքեր գրեթե չեն գրանցվում: Սա նշանակում է, որ հնարավոր է խուսափել արգանդի վզիկի քաղցկեղից:

Այնուամենայնիվ, ինչպես հավաստում է ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը, նախ կինն ինքը պետք է մտահոգվի իր առողջությամբ և ինքը պետք է  փորձի կանխել հիվանդությունը: «Պետք է ոչ թե սպասել, որ հիվանդությունը գա ու քեզ հաղթի, այլ առաջ ընկնել ու փորձել հիվանդությանը հաղթել»,- ասում  է նա:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

27.03.2015

Հարգելի Mar, բարև Ձեզ: "Սեռական գորտնուկները" առաջանում են մարդու պապիլոմավիրուսով վարակվելիս, արտահայտվում են պապիլոմաների կամ սրածայր կոնդիլոմաների ձևով, կախված տեղակայումից: Հավասարապես կարող է արտահայտվել կանանց և տղամարդկանց մոտ, եթե դրանք աճուկային հատվածներում են գործ ունենք պապիլոմաների, իսկ եթե լորձաթաղանթների վրա են, կոչվում են սրածայր կոնդիլոմաներ: Մարդու պապիլոմա վիրուսը փոխանցում է սեռական ճանապարհով: Հնարավոր է, որ վիրուսով վարակված լինեք, սակայն կլինիկական ախտանիշներ չլինեն, և օրգանիզմի իմունիտետի անկման դեպքում դրանք դրսևորվեն: Եթե կա նման խնդիր, հարկավոր է անպայման դիմել մաշկավեներոլոգի համապատասխան բուժում ստանալու համար, քանի որ սեռական պապիլոմաները այնքան էլ անվտանգ գոյացություններ չեն, և ռիսկի գործոն են հետագայում սեռական օրգաններում ուռուցքային գոյացությունների զարգացման համար:

Մեդ-Պրակտիկ

25.03.2015

Հարգելի Sara, բարև Ձեզ: Կրծքով կերակրման ընթացքում պրոլակտինի մակարդակը անընդհատ բարձր է լինում օրգանիզմում: Պրոլակտինը արտադրվում է հիպոֆիզում, և նրա երկարատև բարձր մակարդակը կարող է գլխացավել առաջացնել: Կան նման միջոցներ կաթնարտադրությունը դադարեցնելու համար, սակայն դրանք պետք է ընդունել միայն գինեկոլոգի նշանակմամբ և նրա հսկողության տակ: Կարող եք դիմել Ձեր տեղամասային գինեկոլոգին: Եթե կաթնարտադրության դադարեցումից հետո գլխացավերը չանցնեն ցանկալի կլինի հետազոտվել:

mar

25.03.2015

barev dzez bjishk karox eq ognel xndrum em aseq inch e serakan gortnuk@ ayn ardyoq karox e arajanal txamardkanc mot ev voch te konkret serakan organneri vra ayl achukayin hatvacnerum// inchihetevanqov e ayn arajanum ev erb e i hayt galis?? ev verjapes hnaravor e 1tari haraberutyun unenal gortnuk unecox zug@nkeroj het ev chvarakvel??

Arpine

25.03.2015

Հարգելի բժիշկ ես 16 տարեկան եմ դաշտանը սկսելուն պես ինձ մոտ սկսվում են ցավեր ` որովայնում,ոտքերում և ողնաշարում,առաջանում է սրտխառնոց և ործկումներ:Դեղահաբեր օգտագործել չեմ կարողանում որպեսզի ցավազրկի,դեղահաբը օգտագործելուն պես ործկում եմ և ավելի վատ եմ լինում:Ինչ խնդիր կարող է լինել ինձ մոտ?Արդյոք դա վտանգավոր է?

Sara

24.03.2015

Բարև Ձեզ ինձ մի հարց է հետաքրքրում ես արդեն 1.5 տարի երեխայիս կրծքով եմ կերակրում,վերջին ժամանակներս ունենում եմ գլխացավեր, շատերն ասում են,որ դա կրծքով կերակրելուց է,արդյոք դա այդպես է? մի հարց ևս,կա արդյոք այնպիսի դեղամիջոց,որով հնարավոր լինի երեխային կտրել կրծքից: նախապես շնորհակալություն:

Մեդ-Պրակտիկ

24.03.2015

Հարգելի Mary, հնարավոր է, որ դաշտանը մոտ օրերս սկսվի: Եթե դաշտանի ուշացումը կամ բացակայությունը ընդամենը մեկ ամիս է, ապա անհանգստանալու կարիք չկա: Նման բան կարող է լինել, եթե տվյալ ամսում ունեցել եք ֆիզիկական ծանրաբեռնվածություն, սթրես կամ որևէ ինֆեկցիոն հիվանդություն եք տարել: Այս դեպքում դաշտանային ֆունկցիան ինքնուրույն կկարգավորվի հաջորդ ամսվա ընթքացում: Եթե դաշտանը բացակայում է տվյալ, ինչպես նաև հաջորդ ամսում, հարկավոր է դիմել գինեկոլոգի պատճառը պարզելու համար: Առայժմ կարող եք օգտագործել դիկլոֆենակի մոմեր, օրական մեկ անգամ, քնելուց առաջ դրեք հետանցք: Դրանք ունեն հակաբորբոքային էֆեկտ և կնվազեցնեն գոտկային ցավերը: Հարկավոր է օգտագործել 5 օր:

Mary

23.03.2015

indz mtahogum e mi harc. es 21 tarekan em. amusnacac chem. . ays amis chem hivandace(dashtan). arden 10 or. e ancel. bayc ayd 10 orva @ntacqum. caver unem gotkatexi. hatvacum. karoexe inchvor lurj ban lini.. bjshki. chem uzum dimel.. inchvor dzevov. karoxeq ognel?

Մեդ-Պրակտիկ

22.03.2015

Հարգելի Arpi, բարև Ձեզ: Հղիանալուն կարող են խանգարել ինչպես էնդոմետրիոզը, այնպես էլ ձվարանի կիստան: Կախված էնդոմետրիոզի օջախից, այն կարող է առաջացնել տարբեր բարդություններ: Եթե էնդոմետրիոզի օջախը գտնվում է փողերում, այն կարող է առաջացնել կպումային պրոցես, որը կխոչընդոտի հղիանալուն: Էնդոմետրիոզի օջախ կարող է լինել նաև ձվարաններում, որը կբերի ձվարանների ֆունկցիայի խանգարման: Ինչ վերաբերում է ձվարանի կիստային, ապա այն կախված է կիստայի տեսակից: Եթե կիստան ֆունկցիոնալ է, այսինքն ֆոլիկուլյար կամ հազվադեպ դեպքերում նաև դեղին մարմնի, ապա հնարավոր է ինքնուրույն կամ դեղորաքյի ազդեցության տակ ներծծվի և խնդիրներ չառաջացնի: Եթե կիստան դերմոիդ բնույթի է, ապա այն ինքնուրույն կամ դեղորայքային միջոցներով չի անցնի, հնարավոր է հարկ լինի վիրահատության: Հարգելի Arpi, ամեն դեպքում Ձեզ մոտ առկա խնդիրները կարելի է լուծել: Եթե կա չբերություն, հարկավոր է դիմել նեղ մասնագետի և յուրաքանչյուր խնդրի համար ստանալ համապատասխան բուժում:

Arpi

17.03.2015

Barev dzez bjishk es 22 tarekan em,amusnacac em mek u kes tari,unem dzvarani kista endometrioz ,hxiacel em amusnutyan 4-rd amsum ev vijel em 2 amsakanum,aseq hnaravor e vor ayd kistan xangari hxianal.shnorhakalutyun.

Arpi

17.03.2015

Barev dzez bjishk es 22 tarekan em,amusnacac em mek u kes tari,unem dzvarani kista endometrioz ,hxiacel em amusnutyan 4-rd amsum ev vijel em 2 amsakanum,aseq hnaravor e vor ayd kistan xangari hxianal.shnorhakalutyun.

Մեդ-Պրակտիկ

16.03.2015

Հարգելի Սաթեն, բարև Ձեզ: Եթե ունեցել եք արյուն, ամենայն հավանականությամբ կուսազրկում արդեն եղել է: Ինչ վերաբերում է ցավին, ապա դա պայմանավորված է հեշտոցի ոչ բավարար խոնավեցմամբ, սկզբնական շրջանում կարող եք օգտագործել խոնավեցնող քսուքներ: Մեծ նշանակություն ունի նաև նյարդային-հոգեկան լարվածությունը, հարաբերությունից առաջ փորձեք թուլանալ: Կարող եք նաև կատվախոտի հաբեր ընդունել: 

Մեդ-Պրակտիկ

15.03.2015

Հարգելի NELLY, բարև Ձեզ: Քանի որ արդեն կա անդրոգենների քանակի բարձրացում, ապա հարկավոր է անընդհատ հսկողության տակ պահել հորմոնի քանակը: Իսկ վտանգավոր է նրանով, որ դա կբերի դաշտանային ֆունկցիայի խանգարման և այլ խնդիրների` մազաթափություն, մազակալում, չբերություն և այլն:

Մեդ-Պրակտիկ

14.03.2015

Հարգելի Nare, բարև Ձեզ: Հավանական է , որ առկա է սեռական աններդաշնակություն, որի հիմնական պատճառը զույգերի սեռական կոնստիտուցիոնալ տարբերությունն է: Մեծ նշանակություն ունի նաև զույգի հոգեբանական վիճակը, այսինքն եթե ընտքանիքում կան խնդիրներ կամ ամուսնությունը սիրո հիմքի վրա չի եղել: Խնդիրը կապված է ինչպես Ձեր, այնպես էլ ամուսնու հետ: Հարկավոր է սեքսոպաթոլոգի դիմելև այնպայման ամուսնում հետ միասին: Պատճառը պարզելու դեպքում հնարավոր է խնդրին լուծում տալ:  

Սաթեն

09.03.2015

Բարև ձեզ..32 տարեկան եմ, սեռական կյանքով սկսել եմ ապրել վերջերս,առաջին երկու դեպքում էլ ունեցել եմ սարսափելի ցավեր անգամ ոչ խորը ներթափանցումից և ոչ շատ մեց քանակությամբ արյան հոսք: Կացկածում եմ, որ կուսաթաղանթի պատռում չի եղել, առատ արյուն չկար և զուգընկերս `լ չի զգացել արգելք կամ պատռում:Ինչի հետ կարող ` կապված լինել..ուր և ինչպես դիմել???

NELLY

08.03.2015

BAREV DZEZ BJISHK ISK DA LURJ XNDIR E? INDZ MOT ARDEN 1 AMIS E INCH DASHTANAYIN CIKL@ SKSEL E KARGAVORVEL DA KAROX E XOSEL APAQINMAN MASIN??

Մեդ-Պրակտիկ

05.03.2015

Հարգելի NELLY, ըստ Ձեր ներկայացրած տվյալների Ձեզ մոտ առկա է հիպերանդրոգենեմիա, որը միանշանակ կարող էր բերել դաշտանային ֆունկցիայի խանգարման: Այս դեպքում նշանակվում են հակաանդրոգենային միջոցներ, որոնք հիմնականում շատ լավ էֆեկտ են տալիս: Ինքնաբուժմամբ զբաղվել բնականաբար չի կարելի, հարկավոր է դիմել գինեկոլոգի: Ինչ վերաբերում է դյուֆաստոնին,ապա առայժմ դրա կարիքը չկա, նախ պետք է իջեցնել անդրոգենների մակարդակը, որից հետո, դաշտանային ֆունկցիան չկարգավորվելու դեպքում նոր մտածել այլ միջոցների մասին:

Nare

04.03.2015

barev bjishk jan.es tariu kesa amisnacac em unem balik.bayc serakan haraberutyan jamanak es bavararvacutyun chem.stanum.indz tvum.er erexaic heto lav klini bayc vochinch chi stacvum.xndir um mej karox e linel ?

Մեդ-Պրակտիկ

01.03.2015

Հարգելի nona, բարև Ձեզ: "Պրոգինովա" դեղը իրենից ներկայացնում է էստրոգենի սինթետիկ անալոգ` էստրոգեն-էստրադիոլ: Հղիանալ ցանկացող կանանց այն նշանակվում է արգանդի լորձաթաղանթի պրոլիֆերացիան լավացնելու համար, որը ստեղծում է բարենպաստ պայմաններ բեղմնավորված ձվաբջջի իմպլանտացիայի համար կամ եթե կա էստրոգենային դեֆիցիտ: "Պրոգինովան" արգանդի չափերի վրա անմիջական ազդեցություն չունի: Արգանդի փոքր չափը չբերություն չի առաջացնում, այս դեպքում ավելի կարևոր է արգանդի լորձաթաղանթի վիճակը: 

Մեդ-Պրակտիկ

01.03.2015

Հարգելի Anna, նախ պետք է նշեմ, որ չբերության պատճառ կարող են լինել ոչ միայն կանացի, այլև տղամարդկային գործոնները: Ցանկալի է, որ Ձեր ամուսինը նույնպես հետազոտվի: Ինչ վերաբերում է արգանդի հետթեքվածությանը, ապա այն չբերության պատճառ կարող է հանդիսանալ քիչ դեպքերում: Ամեն դեպքում պետք չէ հուսահատվել, ներկայումս կան բազմաթիվ մեթոդներ հղիանալու համար: Ծայրահեղ դեպքում կարող եք դիմել արհեստական բեղմնավորման մեթոդին:

Մեդ-Պրակտիկ

19.02.2015

Հարգելի Լիլի, դաշտանային ցիկլի 4-5 օրվա տատանումները նորմայի սահմաններում են: Դաշտանի տևողությունը նույնպես նորմալ է Ձեզ մոտ: Ինչ վերաբերում է գոտկային շրջանի ցավերին, ապա եթե դրանք ուժեղ չեն և դաշտանի սկսվելու հետ անցնում են,ապա անհանգստանալու կարիք չկա: Ձեզ մոտ ամեն ինչ նորմալ է:

NONA

17.02.2015

barev dzez es unem xndir im argand@ shat puchure hima dexem xmum vor mecana PROGINOVA incheq karcum koqni indz erexa unenam xndrumem patasxaneq shat karevora es amusnacacem/// SHATEM XNDRUM PATASXANEQ

NELLY

16.02.2015

BAREV DZEZ HARGELI BJISHK ES DIMECI BJSHKI SKZBUM NRANQ KARCUM EIN VOR DA KAROX E ARYAN XNDIR LINEL ES HANDZNECI ARYAN ANALIZ EV VOCH MI XNDIR CHGTAN NAEV ARYAN MEJ HORMONNERI QANAKUTYUN@ VOROSHECIN EV PARZVEC VOR DEGIDROEPIANDROSTERON KOCHVOX HORMONI QANAKUTYUN@ BARCRER AYN SKZBUM 20,5 ER AYNUHETEV DEQSAMETAZON XMELUC HETO AYN HASAV 15_I BAYC NORMAL QANAKUTYUN@ PETQ E LINi 9,8 DRANIC AYDPISI XNDIR HNARAVOR E LINI? MI HARC EVS AYS XNDRI DEPQUM KARELI DYUFASTON OGTAGORCEL??

Մեդ-Պրակտիկ

15.02.2015

Հարգելի NELLY, դաշտանային ֆունկցիայի խանգարումը ինքնին խոսում է հորմոնալ խանգարման մասին: Այն կարող է ուղեկցվել նաև այլ կլինիկական ախտանիշներով, օրինակ մազակալում, ճարպակալում, մազաթափություն և այլն: Այս դեպքում անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի և պարզել, թե կոնկրետ որ հորմոնների քանակն է խախտվել: Ինչ վերաբերում է ձվարանիկ կիստային, ապա ըստ Ձեր նկարագրածի հավանաբար այն ևս ֆոլիկուլյար է ,որը դեղորայքով կարող է ներծծվել: Ի դեպ ֆոլիկուլյար կիստան նույնպես հորմոնալ խանգարման հետևանք է:

nona

13.02.2015

barev dzez es unem xndir im argand@ shat puchure hima dexem xmum vor mecana PROGINOVA incheq karcum koqni indz erexa unenam xndrumem patasxaneq shat karevora es amusnacacem///

Anna

10.02.2015

Բարև ձեզ ես արտեն 3տարիյա ամուսնացաց եմ չեմ հղիյանում ստուգվել եմ պռօբլեմ չունեմ միյայն արգանդս հետա բայց չեմ հղիանում սպասում եմ ձեր պատասխանին եթե դժվար չի

Լիլի

06.02.2015

Բարև ձեզ ես 18 տարեկանեմմ ամուսնացած չեմ ու կույս եմ:Դաշտանս ուշանում է 4-5 օր կամ 1-2 ավելի շուտա լինում.Դաշտանից 4-5 օր առաջ ունենում եմ ցավեր գոտկատեղի շրջանում ,որը տևում է 1-2 օր:Դաշտանը տևումէ 5-6 օր .Արդյոք դա նորմալ է իսկ եթե ոչ այն կարող է հանգեցնել լուրջ խնդիրների կամ չբերության?օգնեք խնդրում եմ .

NELLY

01.02.2015

BAREV DZEZ HARGELI BJIK NEROXUTYUN EM XNDRUM KRKIN ANHANGSTACNELU HAMAR XOSQ@ 8 AMSVA MASIN E AMUSNACAC EM 1 TARI ARAJIN ERKU AMIS@ EXEL E SHAT NORMAL ERROD AMIC SKSAC NOR UNECELEM AYS XNDIR@ MI QANI ANGAM DIMEL EM GINEKOLOGI ANCELEM HETAZOTUTYUN TE NERSIC TE DRSIC VOCH MI BORBOQUM CHEM UNECEL . DASHTANI JAMANAK CAVER CHEM UNENUM HAKABEXMNAVORICHNER CHEM OGTAGORCEL @NDHANRAPES. isk dzvaraneri hat kapvac motavorapes ereq amis araj hetazotutyun@ cuyc tvec vor folikulyar kista unem vor@ paytec mi qani or araj noric hetazotveci ev parzvec vor ka kista poqr chaperi bayc asacin vor da virahatakan mijamtutyun chi pahanjum ayl dexorayqayin ev amen amiskarox e arajanal inqn iren veranal EV ETE KARELI E MI HARCEL BJISHK JAN HORMONAL XANGARUM@ INCHOV E ARTAHAYTVUM??

Մեդ-Պրակտիկ

24.01.2015

Հարգելի Milena,այո հնարավոր է նման ախտանիշներ կապված են էպիլեպսիայի հետ,որը հղիության ընթացքում սկսել կլինիկական դրսևորում ունենալ:Հարկավոր է դիմել նյարդաբանի և կատարել Էլեկտրաուղեղագիր:

Մեդ-Պրակտիկ

19.01.2015

Հարգելի  Anush, տվյալ դեպքում հնարավոր է, որ արյունային արտադրությունն ամենևին էլ կապված չէ կեսարյան հատման հետ, ուղղակի հղիությունն ու կեսարյան հատումը եղել են նպաստող գործոն արդեն գոյություն ունեցող խնդրի ի հայտ գալու համար: Կարևոր է, թե ինչն է եղել կեսարյան հատման ցուցման պատճառը: Արյունային արտադրության պատճառները բազմաթիվ են և անհրաժեշտ է հետազոտությունների համալիր` պատճառը պարզելու համար: Պատճառներ կարող են լինել արգանդի միոման, էնդոմետրիումի հիպերպլազիան, էնդոմետրիոզը, ուռուցքային գոյացություններ և այլն: Վտանգավոր է այն առումով, որ անհրաժեշտ է անպայման պարզել պատճառը և ստանալ համապատասխան բուժում՝ հետագա բարդություններից խուսափելու համար:

Մեդ-Պրակտիկ

18.01.2015

Հարգելի  NELLY, նախ պետք է պարզել `որքան  ժամանակ են Ձեզ մոտ առկա խանգարումները: Եթե խոսքը 1 կամ 2 ամսվա մասին է, ապա հնարավոր է դաշտանային ֆունկցիան կարգավորվի: Եթե 3 և ավելի ամիս է, ապա պետք է պարզել պատճառը և ստանալ համապատասխան բուժում: Պատճառները տարբեր կարող են լինել` հորմոնալ խանգարումներ, սթրես, ձվարանի հետ կապված խնդիրներ: Կարևոր է նաև ճշտել՝ օգտագործում եք հակաբեղմնավորիչ միջոցներ, եթե այո, ապա՝ ինչպիսի, քանի որ օրալ հակաբեղմնավորիչների ընդունումը կարող է բերել դաշտանային ֆունկցիայի խանգարման: Կարևոր է ճշտել նաև՝ ուղեկցվում է այն այլ ախտանիշներով, թե՝ ոչ: Ամեն դեպքում խնդիրն առկա է և անհրաժեշտ է դիմել գինեկոլոգ-էնդոկրինոլոգի՝ պատճառը պարզելու և համապատասխան բուժում ստանալու համար: Իսկ վտանգավոր է նրանով, որ կարող է անպտղության պատճառ լինել:

Կարդացեք նաև

Արգանդի միջնապատը` անպտղության պատճառ. բուժման արդիական մոտեցումները. nairimed.com
Արգանդի միջնապատը` անպտղության պատճառ. բուժման արդիական մոտեցումները. nairimed.com

Արգանդի միջնապատը (Ամերիկյան պտղաբերության դասակարգում, class V) ամենատարածված արգանդի բնածին անոմալիան է, որը կազմում է Մյուլերյան ծորանի անոմալիաների մոտավորապես 55%-ը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Անպտղություն ԿԻՆ: Անպտղություն
Մաստէկտոմիայից հետո. armeniamedicalcenter.am
Մաստէկտոմիայից հետո. armeniamedicalcenter.am

Մաստէկտոմիայից հետո կինը հաճախ է ինքն իրեն հարցնում. «Ի՞նչ անել: Ինչպե՞ս ապրել հետո: Ինչպե՞ս սպասել մինչև կրծքի վերականգնումը»: Ժամանակակից մամոլոգիայի կենտրոնի մասնագետներն ունեն պատասխան. «Ապրել լիարժեք,  որակյալ...

Ուռուցքաբանություն
Կրծքագեղձի գոյացությունը, որն` ըստ մամոգրաֆիայի, ունի չարորակ լինելու բարձր ռիսկ, միշտ չէ, որ քաղցկեղ է. կրծքագեղձի աուտոիմուն հիվանդություններ. nairimed.com
Կրծքագեղձի գոյացությունը, որն` ըստ մամոգրաֆիայի, ունի չարորակ լինելու բարձր ռիսկ, միշտ չէ, որ քաղցկեղ է. կրծքագեղձի աուտոիմուն հիվանդություններ. nairimed.com

Չնայած կրծքագեղձի աուտոիմուն հիվանդությունները հազվադեպ են հանդիպում, սակայն նրանց մասին իրազեկվածությունը, ախտորոշման ու բուժման մասին գիտելիքները ծայրահեղ կարևոր են` կրծքագեղձում նման օջախ ունեցող հիվանդներին ճիշտ բուժելու համար...

Ուռուցքաբանություն
Ի՞նչ է վիրահատական հիստերոսկոպիան կամ հիստերոռեզեկտոսկոպիան. մանկաբարձ-գինեկոլոգ Մարիաննա Ադամյան. nairimed.com
Ի՞նչ է վիրահատական հիստերոսկոպիան կամ հիստերոռեզեկտոսկոպիան. մանկաբարձ-գինեկոլոգ Մարիաննա Ադամյան. nairimed.com

Վիրահատական հիստերոսկոպիան նվազագույն ինվազիվ գինեկոլոգիական միջամտություն է, որի ժամանակ օպտիկական  էնդոսկոպը  արգանդի վզիկի միջոցով ներմուծվում է արգանդի խոռոչ՝ բազմաթիվ ներարգանդային ախտաբանությունները բուժելու նպատակով...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Սթրեսը՝ միոմայի պատճա՞ռ
Սթրեսը՝ միոմայի պատճա՞ռ

Սթրեսը կարո՞ղ է միոմայի պատճառ լինել: Կա՞ն, արդյոք, մեթոդներ՝ խուսափելու վիրահատական միջամտությունից...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի վզիկի քաղցկեղի ախտանիշները, որոնց մասին անհրաժեշտ է իմանալ. oncology.am
Արգանդի վզիկի քաղցկեղի ախտանիշները, որոնց մասին անհրաժեշտ է իմանալ. oncology.am

Գինեկոլոգները նշել են արգանդի վզիկի քաղցկեղի 7 ոչ սովորական ախտանիշներ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին: Բժիշկները հիշեցնում են, որ կանայք, անկախ որևէ ախտանիշի առկայությունից, միևնույնն է, պետք է...

Ուռուցքաբանություն
Հաճախ տրվող հարցեր գինեկոլոգին. izmirlianmedicalcenter.com
Հաճախ տրվող հարցեր գինեկոլոգին. izmirlianmedicalcenter.com

1. Առավել հաճախ ի՞նչ խնդիրներով են կանայք դիմում գինեկոլոգին:

Կապված տարիքային խմբից կնոջը հուզող խնդիրները տարբեր են։ Երիտասարդ տարիքում հիմնականում դիմում են...

Առողջ կին Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արգանդի միոմա, ինչպե՞ս բուժել. Վիրահատե՞լ, թե` ոչ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am
Արգանդի միոմա, ինչպե՞ս բուժել. Վիրահատե՞լ, թե` ոչ. Արմենուհի Ավետյան. armeniamedicalcenter.am

Արգանդի միոման այնքան սարսափելի չէ, որքան դրա մասին պատկերացումները: Միոմայի առաջացման պատճառների, դրա կանխարգելման միջոցների ու մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ զրուցել ենք Արմենիա ԲԿ գինեկոլոգիական ծառայության ղեկավար...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ինչպե՞ս ճանաչել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am
Ինչպե՞ս ճանաչել արգանդի վզիկի քաղցկեղը. oncology.am

Կրծքագեղձի քաղցկեղից հետո արգանդի վզիկի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է: Ինչպե՞ս պաշտպանվել այս վտանգավոր հիվանդությունից և ժամանակին ախտորոշել արգանդի վզիկի քաղցկեղը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Կանանց մոտ տեստոստերոնի բարձր մակարդակի 6 ախտանիշ. news.am
Կանանց մոտ տեստոստերոնի բարձր մակարդակի 6 ախտանիշ. news.am

Ոմանց թվում է, թե միայն տղամարդկանց մոտ է առկա տեստոստերոն հորմոնը, սակայն կանանց մոտ եւս այն արտադրվում է: «Տղամարդկային» հորմոնը կանանց անհրաժեշտ է...

Ներզատաբանություն
Ու՞մ է հաճախ սպառնում կրծքագեղձի քաղցկեղը և ինչպես հայտնաբերել այն. oncology.am
Ու՞մ է հաճախ սպառնում կրծքագեղձի քաղցկեղը և ինչպես հայտնաբերել այն. oncology.am

Ըստ վիճակագրական տվյալների՝ կրծքագեղձի քաղցկեղով առավել հաճախ հիվանդանում են եվրոպացի կանայք, իսկ հազվադեպ՝ ճապոնուհիները: 35 տարեկանից բարձր ։ Նախաքաղցկեղահին վիճակերից հետո գրի մաստոպատիայի...

Ուռուցքաբանություն
Դիմեք «Իզմիրլյան» ԲԿ` անմիզապահության հետ կապված հարցերով. izmirlianmedicalcenter.com
Դիմեք «Իզմիրլյան» ԲԿ` անմիզապահության հետ կապված հարցերով. izmirlianmedicalcenter.com

Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ առաջացած անմիզապահությունը կամ «սթրեսային» անմիզապահությունը հիվանդություն է, որն արտահայտվում է մեզի ակամա կորստով ծիծաղի, հազի, փռշտոցի...

Միզային համակարգ
Դեպրեսիա կրծքագեղձի քաղցկեղի բուժման ավարտից հետո
Դեպրեսիա կրծքագեղձի քաղցկեղի բուժման ավարտից հետո

Կրծքագեղձի քաղցկեղի բուժման հիմնական եղանակներն են՝ վիրահատությունը, քիմիոթերապիան, հորմոնաթերապիան և ճառագայթային բուժումը: Կրծքագեղձի վիրահատական բուժումը ենթադրում է ուռուցքի հեռացում...

Ուռուցքաբանություն
Կրծքագեղձի քաղցկեղը գրավում է առաջին տեղը կանանց բոլոր տեսակի ուռուցքային հիվանդությունների շարքում. morevmankan.am
Կրծքագեղձի քաղցկեղը գրավում է առաջին տեղը կանանց բոլոր տեսակի ուռուցքային հիվանդությունների շարքում. morevmankan.am

Պարբերաբար կրծքագեղձի հետազոտությունը  թույլ է տալիս բացահայտել խնդիրն ամենավաղ փուլում: Թե ինչ պարբերականությամբ և ինչպես է հարկավոր անցնել մամոգրաֆիկ...

Ուռուցքաբանություն Բժիշկներ
Խորհուրդներ ընտանեկան միջերկրածովյան տենդով կամ պարբերական հիվանդությամբ տառապող հղի կանանց.
Խորհուրդներ ընտանեկան միջերկրածովյան տենդով կամ պարբերական հիվանդությամբ տառապող հղի կանանց.

Պարբերական հիվանդությունը (ՊՀ) ժառանգական հիվանդություն է, որը հազվադեպ է հանդիպում շատ պոպուլյացիաներում, սակայն տարածված է հայերի և Միջերկրածովյան  տարածաշրջանի...

Հղիություն, ծննդաբերություն Գենետիկա Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Համակարգային հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ