Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հղիություն, ծննդաբերություն

Հղիության ընթացքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ (տեսագրություն)

Հղիության ընթացքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ (տեսագրություն)

Պացիենտներին հուզող հարցերին պատասխանում է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բադալյանը:  


Կարելի՞ է, արդյոք, սեռական հարաբերություն ունենալ հղիության ընթացքում: Ի՞նչ վտանգներով է այն հղի:


Բժշկական գրականության մեջ չկա ընդհանուր օրինաչափություն, երբ մասնագետը կարող է կտրականապես արգելել կամ` հակառակը, խորհուրդ տալ հղիության ընթացքում պարտադիր  սեռական հարաբերություն ունենալ: Անհրաժեշտ է ցուցաբերել անհատական մոտեցում: Սակայն փորձը ցույց է տալիս, որ սեռական հարաբերություն ունենալը հղիության ամբողջ ընթացքում այնքան էլ ցանկալի չէ: Բանն այն է, որ սեռական հարաբերությունը նպաստում է արգանդի տոնուսի բարձրացմանը, ինչը հղիության ընթացքում անթույլատրելի է:


Խորհուրդ չի տրվում սեռական հարաբերություն ունենալ առաջին 8-10 շաբաթների ընթացքում: Դա կարող է բերել վիժման: Ցանկալի չէ նաեւ սեռական հարաբերություն ունենալ 30-35 շաբաթներից հետո. կա վաղաժամ ծննդաբերության սպառնալիք, պտղաջրերի արտահոսքի, շերտազատման եւ այլ բարդությունների վտանգ...  Վտանգի տակ է դրվում ե՛ւ կնոջ, ե՛ւ երեխայի կյանքը:


Ի դեպ, հղիների մոտավորապես 90%-ն արգանդի տոնուսի բարձրացման հետ կապված խնդիրներ է ունենում, և պատճառը միշտ չէ, որ սեռական հարաբերությունն է: Պատճառները կարող են տարբեր լինել. սոցիալական պայմանները, նյարդային հոգեվիճակը և այլն: Նպաստող գործոն է սթրեսը, իսկ սեռական հարաբերությունը պարզապես կարող է ավելի սրել գործընթացը: Նման դեպքերում, անշուշտ, մասնագետի` գինեկոլոգի կողմից համապատասխան հետազոտությունից հետո նշանակվում են դեղեր` արգանդի տոնուսը (լարվածությունը) իջեցնելու համար: Սակայն, ցավոք, ոչ բոլոր դեպքերում է բուժումն արդյունավետ:

 

Ուստի, պետք չէ ստեղծել ավելորդ խնդիրներ, իսկ հետո փորձել ճանապարհներ գտնել` դրանք շտկելու, բուժելու, եթե կարելի է այս ամենից հեռու մնալ:

 



med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձվաբջջի դոնորություն
Ձվաբջջի դոնորություն

ՄՄԱՊԳՀԿ-ում հաջողությամբ իրականացվում են «ձվաբջջի դոնորություն» և «փոխնակ մայրություն» ծրագրերը: Դոնորական ձվաբջիջների օգտագործումը խորհուրդ է տրվում այն կանանց, որոնց սեփական ձվաբջիջները ցածրորակ են կամ չի հաջողվում դրանք ստանալ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ասեղնաբուժություն. armobgyn.com
Ասեղնաբուժություն. armobgyn.com

Ներկայումս ասեղնաբուժությունը բժշկության մեջ լայն կիրառություն է գտել: Մանկաբարձության մեջ անցկացվում են հետծննդյան բարդությունների բուժում՝ արգանդի սուբինվոլյուցիայի (թերհետաճ), սիմֆիզիտներ, հիպոգալակտիայի (թերկաթնարտադրության)...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հղիության ժամանակ կոշիկների ընտրությունը
Հղիության ժամանակ կոշիկների ընտրությունը

Հղիության ժամանակ կնոջ ոտքերը ենթարկվում են մեծ ծանրաբեռնվածության, այդ պատճառով կոշիկների ընտրությանը պետք է շատ լուրջ մոտենալ: Անհրաժեշտ է, առաջին հերթին, հրաժարվել բարձրակրունկներից հենց հղիության առաջին եռամսյակից սկսած...

Հղիության 16- րդ շաբաթ
Հղիության 16- րդ շաբաթ

Հղիության 16-րդ շաբաթում պետք է սպասել երեխայի առաջին շարժումներին: Իհարկե, ապագա մայրերից շատերն այդ շարժումները կզգան մի փոքր ավելի ուշ, սակայն արդեն հղիների մեծամասնությունը ձգտում է կենտրոնանալ և որսալ իր ներսում պտղի ակտիվության...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Անցանկալի մազածածկույթը հղիության ժամանակ, ի՞նչ անել
Անցանկալի մազածածկույթը  հղիության ժամանակ, ի՞նչ անել

Հղիության ժամանակ մարմնի անցանկալի մազերի հեռացման խնդիրն ավելի սուր է դրված, քանի որ օրգանիզմի կողմից էստրոգեն հորմոնի արտադրությունը կարող է առաջացնել մազերի ուժեղացված աճ: Այդ շրջանում մազահեռացման ամենաանվտանգ...

Հղիության 15- րդ շաբաթ
Հղիության 15- րդ շաբաթ

Այս շաբաթում շատ հղիներ ցանկանում են իմանալ, թե ինչպես է աճում որովայնը: 15 շաբաթական հղիության ժամանակ դեռևս չկա քաշի մեծ ավելացում, սակայն արդեն ոչ բոլորին է հաջողվում թաքցնել իրենց հղիությունը: Որոշ կանանց մոտ որովայնի վրա...

Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Սեռական հարաբերությունները հղիության ժամանակ. armobgyn.com
Սեռական հարաբերությունները հղիության ժամանակ. armobgyn.com

Առողջ հղի կինը կարող է շարունակել իր սեռական կյանքը` չմտահոգվելով ապագա երեխայի վիճակով: Այնուամենայնիվ, բոլոր ապագա մայրերին անհանգստացնում է սեռական հարաբերությունը հղիության ժամանակ...

Պտղի հիպօքսիա
Պտղի հիպօքսիա

Պտղի հիպօքսիան հղիության ժամանակ ախտաբանական վիճակ է, որի ընթացքում պտուղն զգում է թթվածնի սուր կամ քրոնիկ aնբավարարություն: Թթվածնի մակարդակի նվազումն արյան մեջ բերում է նյութափոխանակության խանգարման...

Փոխնակ մայրություն
Փոխնակ մայրություն

Անպտղության հաղթահարման մեթոդ է այն կնոջ համար, որը չի կարող ինքնուրույն կրել և ծննդաբերել երեխա (արգանդի բացակայություն, սովորույթային կրելախախտ, սոմատիկ հիվանդություններ)...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Եթե հղի կնոջ մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների անոթային խնդիրներ. armobgyn.com
Եթե հղի կնոջ մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների անոթային խնդիրներ. armobgyn.com

Անոթային վիրաբույժի հետաքրքրությունների շրջանակն է երակների, զարկերակների և ավշային ուղիների հիվանդությունների բուժումն ու կանխարգելումը...

Սրտանոթաբանություն
Հղիություն. 14-րդ շաբաթ. tsnndatun.am
Հղիություն. 14-րդ շաբաթ. tsnndatun.am

Ի՞նչ կարելի է անել այս շրջանում: Միանգամայն հնարավոր է հարմար լինեն հղիների համար նախատեսված մարմնամարզությունը կամ լողը: Հղիությունն ակտիվ ապրելակերպից հրաժարվելու պատճառ չէ, և լողավազան այցելելն...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Այտուցները հղիության ժամանակ. tsnndatun.am
Այտուցները հղիության ժամանակ. tsnndatun.am

Այտուցները հաճախ են անհանգստացնում ապագա մորը հղիության երկրորդ եռամսյակում:

Այտուցը հեղուկի կուտակումն է միջհյուսվածքային տարածությունում, և հղիությունը նպաստում է նրանց...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Հղիների կրծկալների, վարտիքի, զուգագուլպաների ընտրությունը. tsnndatun.am
Հղիների կրծկալների, վարտիքի, զուգագուլպաների ընտրությունը. tsnndatun.am

Կրծկալի ընտրություն

Հարմար և ճիշտ ընտրված կրծկալը հղի կնոջն անհրաժեշտ առաջին պայմաններից մեկն է: Արդեն հղիության երրորդ ամսում...

Ի՞նչ վերցնել ծննդատուն գնալիս. tsnndatun.am
Ի՞նչ վերցնել ծննդատուն գնալիս. tsnndatun.am

Ստորև ներկայացնում ենք իրերի և փաստաթղթերի ցանկը, որն անհրաժեշտ է հղիներին, երբ դիմում են ծննդատուն` փոքրիկի լույս աշխարհ գալու կապակցությամբ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ