Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

Հղիների քմահաճությունները` սննդի հանդեպ.

Հղիների քմահաճությունները` սննդի հանդեպ.

Այն մասին, որ հղիների մոտ լինում են տարօրինակ սննդային հակումներ և քմայքներ, գիտեն անգամ հղիությունից ոչինչ չհասկացողները: Առաջին անգամ ապագա մայրը բախվում է սննդի նկատմամբ իր փոխված ընկալումների հետ հղիության առաջին եռամսյակում, երբ որոշ մթերքներ (հատկապես ուժեղ հոտ ունեցողները) սրացնում են տոքսիկոզը, իսկ որոշներն էլ` փրկություն են սրտխառնոցի դեմ: Մեծ մասամբ այստեղ պատճառը պրոգեստերոն հորմոնն է, որն ազդում է միկրոէլեմենտների յուրացման, ինչպես նաև հղի կնոջ համային ընկալումների վրա:

Հաճախ քմահաճությունները վերջանում են տոքսիկոզի հետ: Եթե դրանք շարունակվում են երկրորդ և երրորդ եռամսյակներում, այդ մասին պետք է հայտնել բժշկին:

Հատկապես կարևոր է բժշկին տեղյակ պահել այն, որ հղի կինը ցանկանում է ոչ ուտելի նյութեր ուտել՝ կավիճ, հանգած կիր  և այլն, կամ նրան դուր են գալիս քիմիական հոտերը:

Հակառակ հայտնի մտայնության, կավիճ ուտելը բնավ չի նշանակում, որ հղին ունի կալցիումի պակաս: Դա կարող է լինել երկաթի պակասի կամ նրա յուրացման խանգաման նշան:

Երբեմն երկաթի և ֆերիտինի անբավարարությունն արյան մեջ լինում է հեմոգլոբինի նորմալ ցուցանիշների հետ համատեղ: Այդ պատճառով նման դեպքերում բժիշկը հղիին պետք է թաքնված անեմիայի կասկածով արյան կենսաքիմիական հետազոտություն իրականացնի:

Եթե արյան հետազոտության պատասխանը նորմալ է, նոր համային հակումները կարող են բացատրվել հոգեբանական հարմարավետության ձգտումով: Երբեմն հղի կնոջ մոտ ի հայտ է գալիս հակում դեպի մանկության ժամանակ օգտագործած սնունը, կամ սուր կերակուրները: Երբեմն նաև մեծանում է քաղցրի պահանջը, որն այնքան էլ անվնաս չէ:

Քմահաճություններն, իհարկե հիմնականում պետք է բավարարել, սակայն անհրաժեշտ է նաև հետևել շաքարի, աղի նորմայից  ավելի չօգտագործելուն:

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հղիություն. ութերորդ շաբաթ. tsnndatun.am
Հղիություն. ութերորդ շաբաթ. tsnndatun.am

Այստեղ դուք կիմանաք, թե ի՞նչ է պետք անել 8-րդ շաբաթում, ե՞րբ խոսել հղիության մասին գործընկերների, ծանոթների հետ, ինչպե՞ս ընտրել կանանց կոնսուլտացիան, որքանո՞վ է կարևոր իմանալ ռեզուս-գործոնի մասին...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության տոքսիկոզ. tsnndatun.am
Հղիության տոքսիկոզ. tsnndatun.am

Վաղ տօքսիկոզի ամենատարածված ախտանիշը սրտխառնոցն է՝ քիչ արտահայտվածից մինչև խիստ արտահայտված: Հաջորդն՝ արթնանալուց անմիջապես հետո գլխապտույտը: Դրա համար անհրաժեշտ է մահճակալի կողքին...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Որքա՞ն հեղուկ է պետք հղի կնոջը. tsnndatun.am
Որքա՞ն հեղուկ է պետք հղի կնոջը. tsnndatun.am

Չնայած օրվա ընթացքում 8 բաժակից ոչ պակաս ջրի օգտագործման կարևորությունը կլինիկորեն ապացուցված չէ, սակայն մասնագետները դա համարում են օրգանիզմը ջրազրկումից պահպանելու լավագույն ելքը...

Հղիություն. վեցերորդ շաբաթ. tsnndatun.am
Հղիություն. վեցերորդ շաբաթ. tsnndatun.am

Հղիության վեցերորդ շաբաթում սկսում է բաբախել ապագա երեխայի սիրտը: Դա  անսահման ուրախացնում է ցանկացած հղի կնոջ: Իսկ ուրախությունը կատարյալ դարձնելու համար ավելացնենք, որ այդ նույն շաբաթում էմբրոնի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիություն. հինգերորդ շաբաթ. tsnndatun.am
Հղիություն. հինգերորդ շաբաթ. tsnndatun.am

Հիմա արդեն եկել է ժամանակը վերջապես հավատալու, որ հղիությունը սկսված է: 5-րդ շաբաթում հղիության նշաններն ու զգացողությունները բավականին ցայտուն են՝ վաղ տոքսիկոզ (սրտխառնոց` առավոտյան, անգամ` փսխում)...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիություն. չորրորդ շաբաթ. tsnndatun.am
Հղիություն. չորրորդ շաբաթ. tsnndatun.am

Չորրորդ շաբաթում ճիշտ ժամանակն է փնտրել հղիության առաջին նշանները՝ ջերմությունը հղիության սկզբում կարող է փոքր ինչ բարձրանալ, սովորական երևույթները կարող են գրգռվածություն առաջացնել, հոտերը` չափից դուրս...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության ընթացքում հետազոտություններ՝ վարակների առկայությունը պարզելու համար. tsnndatun.am
Հղիության ընթացքում հետազոտություններ՝ վարակների առկայությունը պարզելու համար. tsnndatun.am

Հղիության ժամանակ ցանկացած վարակ վտանգավոր է, հատկապես սրացման վիճակում: Այդ պատճառով ցանկալի է  օրգանիզմը հետազոտել նախքան հղիությունը: Եթե դա չի արվել, արյան լաբորատոր հետազոտություն պետք է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
9 կգ-անոց միոման հեռացնելուց հետո ծնվել է առողջ երեխա. erebunimed.com
9 կգ-անոց միոման հեռացնելուց հետո ծնվել է առողջ երեխա. erebunimed.com

Երկար ժամանակ 24-ամյա Դիանա Գրիգորյանը որովայնի շրջանում ուժեղ ցավեր ուներ, զգում էր՝ գիրանում է օր օրի: Եկավ Էրեբունի ԲԿ եւ այն ինչ պարզվեց՝ շոկային էր թե իր, թե բժիշկների համար: Որովայնի խոռոչում ախտորոշվեց միոմա՝ մոտ 9 կգ...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուլտրաձայնային հետազոտությունը` հղիության ընթացքում. tsnndatun.am
Ուլտրաձայնային հետազոտությունը` հղիության ընթացքում. tsnndatun.am

Ուլտրաձայնային հետազոտությունը (սոնոգրաֆիան) հղիության ընթացքում անվնաս, ինֆորմատիվ և հարմար հետազոտման մեթոդ է։ Առաջին ՈւՁՀ-ն կատարվում է հղիության առկայությունը արգանդի խոռոչում հաստատելու...

Ախտորոշում Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ծննդաբերության նախանշանները. tsnndatun.am
Ծննդաբերության նախանշանները. tsnndatun.am

Ծննդաբերության օրվա մոտենալուն զուգընթաց կարող են որոշակի նշաններ ի հայտ գալ, որոնք վկայում են մոտալուտ ծննդաբերության մասին...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիություն. երրորդ շաբաթ. tsnndatun.am
Հղիություն. երրորդ շաբաթ. tsnndatun.am

Երրորդ շաբաթում կարելի է մոր օրգանիզմում փնտրել հղիության նշանների արտահայտությունները: Արդեն բեղմնավորված ձվաբջիջը սկսում է արգանդի պատին ամրանալ և օրգանիզմում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիություն. երկրորդ շաբաթ. tsnndatun.am
Հղիություն. երկրորդ շաբաթ. tsnndatun.am

Երկու շաբաթական հղիությունն առայժմ հնարավոր չէ պարզել թեստի օգնությամբ: Այս շաբաթվա ընթացքում օրգանիզմն ընդամենը պատրաստվում է բեղմնավորման վիճակին: Հղիության վաղ շրջանում դրա նշանները կարող եք հայտնաբերել...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիություն. առաջին շաբաթ. tsnndatun.am
Հղիություն. առաջին շաբաթ. tsnndatun.am

Առաջին հերթին, ճիշտ կլինի հղիանալուց առաջ նախապես հետազոտվել, որպեսզի առողջական խնդիրների դեպքում հնարավորության սահմաններում դրանք կանխարգելել, քանի որ հղիության նորմալ ընթացքի համար մոր առողջական...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիությունը միակ երիկամի դեպքում (Pregnancy with one kidney). urolog.am
Հղիությունը միակ երիկամի դեպքում (Pregnancy with one kidney). urolog.am

Հղիությունը միակ երիկամի դեպքում տեղի է ունենում թերզարգացած կամ հեռացված երիկամով կանանց մոտ: Միակ գործող օրգանի նորմալ աշխատանքի դեպքում հատուկ ախտանիշները բացակայում են...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Միզային համակարգ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ