Ծննդաբերություն. tsnndatun.am

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հղիություն, ծննդաբերություն

Ծննդաբերություն. tsnndatun.am

Ծննդաբերություն. tsnndatun.am

Յուրաքանչյուր կնոջ ծննդաբերությունն սկսվում է յուրովի։ Ոմանք ծննդաբերում են «դասական ձևով», այսինքն՝ կծկանքներն ընթանում են աստիճանաբար և դրանց միջև ընկած ժամանակահատվածը կրճատվում է և առաջանում ուժ տալու ցանկություն։ Մյուսները ծննդաբերում են «արագընթաց», այսինքն՝ կծկանքները միանգամից ակտիվ են սկսում, իսկ դրանց միջև ընկած ժամանակահատվածը կարճ է լինում։ Երրորդների մոտ ծննդաբերության սկիզբը ձգձգվում է։ Թեպետ բոլոր կանանց ծննդաբերությունը զարգանում և ընթանում է յուրովի, բայց և այնպես գոյություն ունեն մի քանի պարամետրեր, որոնք ընդհանուր են գրեթե բոլորի համար։

Ծննդաբերությունը բաղկացած է երեք շրջանից.

1-ին շրջան – Արգանդի պարանոցի բացում, կծկանքներ
2-րդ շրջան – Պտղի արտամղում կամ երեխայի ծնունդ
3-րդ շրջան – Ընկերքի շերտազատում և արտամղում

Ծննդաբերության առաջին շրջանի առաջին փուլը կոչվում է լատենդ կամ գաղտընթաց, որը կարող է շարունակվել 6-8 ժամ և ավելի։ Սկզբում կծկանքները տևում են մոտ 30 վայրկյան՝ 20-30 րոպե ընդմիջումով։ Ցավը տանելի կլինի այն դեպքում, եթե դուք կծկանքների ժամանակ աշխատեք թուլանալ և չմտածել դրա մասին։ Այդ ընթացքում կարելի է ևս մեկ անգամ ստուգել, արդյո՞ք ամեն ինչ պատրաստ է ծննդատուն գնալու համար։ Այնուհետև արժե ցնցուղ ընդունել (ջուրը լավ թուլացնում է)։

Ծննդաբերությունն սկսվելուն պես կնոջը խորհուրդ չի տրվում ուտել, որպեսզի ստամոքսը չծանրաբեռնվի։ Խմել կարելի է քիչ-քիչ, իսկ ավելի լավ է բերանի խոռոչը ողողել ջրով։ Որպես կանոն, ծննդատանը մինչ ծննդաբերությունը չի թույլատրվում ուտել և խմել. դա ծաղրանք չէ, այլ ապահովություն չնախատեսված վիրահատության անհրաժեշտության դեպքում։ Այդ ժամանակ լիքը ստամոքսը կարող է առաջացնել  կյանքի համար վտանգավոր բարդություններ։ Կծկանքներն աստիճանաբար դառնում են հաճախակի և ավելի ցավոտ։ Այս շրջանում արդեն կարելի է կիրառել ցավազրկող շնչառություն՝ ներշնչում քթով՝ 1-2-3-4 հաշվին, արտաշնչում բերանով՝ 1-2-3-4-5-6 հաշվին, այսինքն՝ արտաշնչումն ավելի երկար է, քան ներշնչումը։ Այսպիսի համակարգը կոչվում է դանդաղ, խորը շնչառություն։ Այդ ժամանակ փոքրիկն ավելի շատ թթվածին է ստանում, իսկ մայրը՝ թուլանում և շեղվում ցավերից՝ կենտրոնանալով շնչառության վրա։

Այն դեպքում, երբ կծկանքների հաճախականությունը հասնում է մեկ րոպեի, իսկ դրանց միջև ընկած ժամանակահատվածը՝ 5-7 րոպեի, ժամանակն է գնալ ծննդատուն։ Նախօրոք հաշվարկեք ճանապարհահատվածի ժամանակը, որպեսզի չշտապեք և չնյարդայնանաք։ Հիվանդանոց գնալիս լավ է նստել մեքենայի ետևի նստատեղին, կծկանքների ժամանակ խորը շնչել՝ պառկելով ձախ կողքի վրա։ Եթե դուք նստած գնաք, ապա կարող եք երեխային անհանգստություն պատճառել։

Առաջին  փուլի  ձգձգման դեպքում՝ կտրուկ ցավոտ կծկանքների և արգանդի պարանոցի դանդաղ բացման  ժամանակ ծննդատանը կարող են կատարել ցավազրկում։

Լատենդ փուլին հաջորդում է ծննդաբերության ակտիվ փուլը։ Կծկանքներն այս փուլում ավելի երկարատև են՝ մինչև 60 վայրկյան ՝ 2-4 րոպեն մեկ։ Այս փուլը տևում է մոտավորապես 3-5 ժամ։

Այս փուլն ավելի ցավոտ է։ Կծկանքների հաճախականությունն ու ուժգնությունն աստիճանաբար ուժեղանում են։ Այդ ժամանակ անհրաժեշտ է  պահպանել ուժերը և չհուսահատվել։ Պետք է  չներշնչել և լինել ակտիվ՝ ինքդ քեզ ասելով՝  «Ես կարող եմ դա անել, շատ քիչ ժամանակ է մնացել, դիմացի՛ր, իմ փաքրի՛կ, մենք շուտով կհանդիպենք»։ Անհրաժեշտ է թուլացնել մկանները, քանի որ լարվածությունն արգելակում է ծննդաբերությունը։ Ցավը թեթևացնելուն  օգնում է ձեռքին հենված և առաջ թեքված դիրքը։ Ըստ այդմ՝ թուլանում է որովայնի մկանները։ Դա կարող է լինել չորեքթաթ դիրք կամ կանգնած՝ հենվելով աթոռի հենակին։ Փորձեք ճոճվել շնչառության ռիթմի տակ։ Ոմանց օգնում է կոնքի շրջանաձև շարժումները։ Կծկանքների էֆեկտիվ ցավազրկում ստանալու համար կարևոր է չկորցնել շնչառության ռիթմը։

Երկրորդ շրջան.   Ծննդաբերության կուլմինացիա, արտամղման շրջան։

Այժմ կնոջից պահանջվում է առավելագույն ջանք՝ երեխային դուրս մղելու համար։

Կծկանքների սկսվելուն պես պետք է օդ հավաքել, ուժ գործադրել որոշակի ժամանակահատվածում շեքի ուղղությամբ և արտաշնչել օդը մինչև վերջ։ Ճիգերը պետք է կրկնել երեք անգամ՝յուրաքանչյուր կծկանքի ընթացքում։ Շատ կարևոր է ուժ չգործադրել դեպի գլուխը. այդ դեպքում ողջ գործադրած ուժը անարդյունք է լինում և արտահայտվում աչքի և դեմքի մազանոթների արյունազեղումներով։ Երբ ծնվում է գլուխը, պետք է դադարեցնել ուժ գործադրելը և շնչել։ Հաջորդ ճիգի ժամանակ երեխան ծնվում  է ամբողջովին։ Կարևոր է լսել բժշկին և մանկաբարձուհուն  և հետևել նրանց հրահանգներին։ Իսկ ճիգերի ընդմիջումների ժամանակ  պետք է  թուլանալ և խորը շնչել։

Երրորդ շրջան. Ընկերքի ընկնելը։

Ընկերքն անջատվում է պտղի ծնվելուց կես ժամվա ընթացքում։ Այն ցավոտ չէ։ Երբ ընկերքը լիովին շերտազատվում է, վերսկսվում են կծկանքները՝  ընկերքի արտամղման համար։  Մանկաբարձուհու հրահանգների ժամանակ պետք է միայն թեթևակի ուժ գործադրել։

Շատ կարևոր է նորածնին հնարավորինս շուտ մոտեցնել մոր կրծքին։ Դա կարևոր է ոչ միայն երեխայի համար, այլ նաև՝ մոր։ Հենց որ երեխան սկսում է ծծել կուրծքը, արգանդն ակտիվորեն կրճատվում է։ Դա հետծննդյան արյունահոսությունների հիանալի պրոֆիլակտիկա է։ Իսկ այդ ընթացքում երեխան ընդունում է իրեն անհրաժեշտ մի խումբ վիտամիններ, պաշտպանիչ հակամարմիններ և սնուցող նյութեր, որոնք օգնում են նրան հաղթահարել այդ ահավոր սթրեսը. ծնունդը մութ, տաք ջրից, ուր մայրիկը միշտ կողքիդ է, դեպի ագրեսիվ, ցուրտ, պայծառ միջավայր։ Մի անհանգստացեք առայժմ կաթ չլինելու պատճառով, քանի որ կաթնային գեղձն արտադրում է այնքան խեժ, որքան անհրաժեշտ է նորածնին այդ շրջանում։ Իսկ լիարժեք կաթնարտադրությունը սկսվում է ծննդաբերությունից հետո՝ 3-րդ օրը։

Ընկերքային շրջանից անմիջապես հետո սկսվում է վաղ հետծննդյան շրջանը և տևում 2 ժամ։ Այդ ժամանակ կնոջը սովորաբար թողնում են ծննդաբերական սենյակում՝ ինտենսիվ հետազոտման համար։  Երկու ժամ անց կնոջը տեղափոխում են հետծննդյան բաժանմունք՝ իր առանձնասենյակը, այնոււհետև  ևս 2 ժամ  և կինը կարող է վեր կենալ։

Ուշ հետծննդյան շրջանը տևում է  6-8 շաբաթ։ Այդ ժամանակաշրջանում ողջ օրգանիզմը վերադառնում է իր սկզբնական վիճակին։

Հետծննդյան շրջանում կարևոր է կատարել նախազգուշական միջոցառումներ։ Բարդություններից խուսափելու համար  (արյունահոսություն, արգանդի արտամղում, բորբոքումներ և այլն) կնոջը չի կարելի ծանրություն բարձրացնել։ Սովորաբար բժիշկները խորհուրդ չեն տալիս բարձրացնել երեխայից  ծանր իրեր։ Պետք է խուսափել նաև մրսելուց։

Նանա Դանիելբեկ

Սկզբնաղբյուր. tsnndatun.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ի՞նչ է զգում երեխան ծննդաբերության ժամանակ. tsnndatun.am
Ի՞նչ է զգում երեխան ծննդաբերության ժամանակ. tsnndatun.am

Ծննդաբերության ժամանակ ապագա կնոջ զգացողությունների և ապրումների մասին շատ է գրված ինչպես գիտական, այնպես էլ գեղարվեստական գրականության մեջ։ Իսկ ի՞նչ է զգում փոքրիկն այդ ժամանակ։ Այսպիսով, ինչպե՞ս պետք է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ծննդաբերություն` երկուսով. tsnndatun.am
Ծննդաբերություն` երկուսով. tsnndatun.am

Առաջին հերթին, պետք է պարզել, թե ի՞նչ է ծննդաբերությունը և ի՞նչ հոգեբանական լիցք է կրում։ Ծննդաբերության ընթացքում ներկա գտնվե՞լ, թե` չգտնվել. հարց, որը չունի միանշանակ պատասխան։ Անշուշտ, համատեղ ծննդաբերության...

Ծննդաբերության սկիզբն ազդարարող երեք հիմնական նշանները. tsnndatun.am
Ծննդաբերության սկիզբն ազդարարող երեք հիմնական նշանները. tsnndatun.am

1. Ծննդաբերության սկիզբ է համարվում արգանդի մկանների կանոնավոր կրճատումը՝ կծկանքները։ Ռիթմիկ կրճատումները նման են որովայնի խոռոչի ճնշման զգացողությանը։ Իսկական ծննդաբերական կծկանքները պետք է կրկնվեն յուրաքանչյուր...

Ինչու՞ է կանանց մի մասն այսօր ընտրում է կեսարյան հատման ճանապարհով ծննդալուծման եղանակը
Ինչու՞ է կանանց մի մասն այսօր ընտրում է կեսարյան հատման ճանապարհով ծննդալուծման եղանակը

Որո՞նք են կեսարյան հատման ճանապարհով ծննդալուծման ցուցումները, ինչպիսի՞ն են վիճակագրական տվյալներն աշխարհում, ինչու՞ է կանանց մի մասն այսօր ընտրում կեսարյան հատման ճանապարհով ծննդալուծման եղանակը և ի՞նչ են...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Այս մասին պետք է իմանա յուրաքանչյուր հղի կին
Այս մասին պետք է իմանա յուրաքանչյուր հղի կին

Ցանկացած կին հղիության շրջանում ունենում է այնպիսի հարցեր, որոնք նրան հուզում և անհանգստացնում են, հետևաբար և ունեն պարզաբանման կարիք, չէ՞ որ յուրաքանչյուր կնոջ համար կարևոր են այն 9 ամիսները...

Ո՞ր ձուկը չի կարելի ուտել հղիության ժամանակ
Ո՞ր ձուկը  չի կարելի ուտել հղիության ժամանակ

Առողջապահության ոլորտի մասնագետները վաղուց հղիներին և կերակրող մայրերին խորհուրդ են տալիս հրաժարվել սնդիկի բարձր պարունակությամբ ձկների ընդունումից: Սակայն սնդիկի ո՞ր մակարդակն է համարվում...

Սնունդը և առողջությունը
Ինչպես պարզել երեխայի սեռը. ժողովրդական մեթոդներ. hartak.am
Ինչպես պարզել երեխայի սեռը. ժողովրդական մեթոդներ. hartak.am

Ապագա երեխայի սեռը հետաքրքրում է յուրաքանչյուր կնոջ, այստեղ «օգնության» են գալիս նաև ժողովրդական մեթոդները: Առավել լայն տարածված մեթոդներից է երեխայի...

 Ինչպես են դարեր առաջ որոշել` կինը, հղի է, թե` ոչ. openblog.am
 Ինչպես են դարեր առաջ որոշել` կինը, հղի է, թե` ոչ. openblog.am

Այսօր ցանկացած կին կարող դեղատներում վաճառվող թեստերի միջոցով է հեշտությամբ որոշել՝ հղի է, թե` ոչ: Սակայն նման թեստերն ի հայտ են եկել 1978-ին, չնայած առաջին թեստերի արդյունքները պատրաստ են...

Պատմության էջերից
Հղիության ընթացքում թարմ մրգերի օգտագործումը բարձրացնում է ապագա երեխայի IQ-ն. 1in.am
Հղիության ընթացքում թարմ մրգերի օգտագործումը բարձրացնում է ապագա երեխայի IQ-ն. 1in.am

Ինչքան ավելի շատ միրգ է օգտագործում հղի կինը, այնքան ավելի բարձր է լինում ապագա երեխայի ինտելեկտի մակարդակը, հայտնում է Prothom Alo-ն: Դա պարզել են Ալբերտայի համալսարանի մասնագետները, որոնք...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
5 հետաքրքիր փաստ կեսարյան հատման մասին. news.am
5 հետաքրքիր փաստ կեսարյան հատման մասին. news.am

Ամբողջ աշխարհում մանկաբարձ-գինեկոլոգներն ավելի հաճախակի են դիմում կեսարյան հատումների` ինչպես պլանային, այնպես էլ` արտահերթ: Ներկայացնում ենք այդ վիրահատության վերաբերյալ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ՀՀ ԱՆ. Հուշաթերթ հղիների համար. խորհուրդներ
ՀՀ ԱՆ. Հուշաթերթ հղիների համար. խորհուրդներ

Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի ախտանշաններն են՝ ջերմությունը, մկանացավերը, հազը, մարմնի ջարդվածության զգացումը, գլխացավը...

Քանի՞ կիլոգրամ քաշ կարելի է հավաքել հղիության ընթացքում. news.am
Քանի՞ կիլոգրամ քաշ կարելի է հավաքել հղիության ընթացքում. news.am

Գրեթե բոլոր կանայք հղիության ընթացքում գիրանում են: Բայց քանի՞ կիլոգրամ կարելի է գիրանալ, որպեսզի ավելորդ քաշը սպառնալիք չդառնա մոր ու պտղի համար: ԱՄՆ մանկաբարձների կարծիքով, հղիության ընթացքում քաշի համարժեք...

Ինչ համային զգացողություն է ունենում փոքրիկն արգանդում. sotskiy.am
Ինչ համային զգացողություն է ունենում փոքրիկն արգանդում. sotskiy.am

Պտղի համային զգացողությունները սկսում են զարգանալ ներարգանդային վաղ շրջանում: Նա զգում է այն համը, ինչ մայրիկն է զգում: Հետազուտությունները ցույց են տվել, որ հղիության ընթացքում մայրիկի օգտագործած սնունդն օգնում է...

Խորհուրդներ ընտանեկան միջերկրածովյան տենդով կամ պարբերական հիվանդությամբ տառապող հղի կանանց.
Խորհուրդներ ընտանեկան միջերկրածովյան տենդով կամ պարբերական հիվանդությամբ տառապող հղի կանանց.

Պարբերական հիվանդությունը (ՊՀ) ժառանգական հիվանդություն է, որը հազվադեպ է հանդիպում շատ պոպուլյացիաներում, սակայն տարածված է հայերի և Միջերկրածովյան  տարածաշրջանի...

ԿԻՆ: Հիվանդություններ Գենետիկա Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Համակարգային հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ