Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հղիություն, ծննդաբերություն

Այս մասին պետք է իմանա յուրաքանչյուր հղի կին

Այս մասին պետք է իմանա յուրաքանչյուր հղի կին

Ցանկացած կին հղիության շրջանում ունենում է այնպիսի հարցեր, որոնք նրան հուզում և անհանգստացնում են, հետևաբար և ունեն պարզաբանման կարիք, չէ՞ որ յուրաքանչյուր կնոջ համար կարևոր են այն 9 ամիսները, որոնց ընթացքում կրծքի տակ բաբախում է փոքրիկ հրաշքի սիրտը: Իսկ հեշտ ու առանց անցանկալի հետևանքների ծննդաբերության համար կարևոր է, որ հղիության ընթացքն ապահով լինի: Ապագա մայրիկներին հուզող հարցերի մասնագիտական պատասխանները BlogNews.am-ը գտել է «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կատարվող կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում: Բուժկենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ և սոնոգրաֆիստ Աննա Ղազարյանի խոսքով՝ կարելի է նաև անհանգստացնող հարցերի ցուցակը կազմել նախապես՝ մինչ բժշկին այցելելը, ինչ-որ հարց բաց չթողնելու նպատակով: Մասնագետը մեզ հետ զրույցում բարդ բժշկական հասկացությունները մի կողմ դրեց և պարզ ու մատչելի բացատրեց հղիության ընթացքի և ուլտրաձայնային հետազոտության կարևորության մասին:

«Ուլտրաձայնային հետազոտությունը ժամանակակից բժշկության մեջ կիրառվող բարձր տեղեկատվություն տրամադրող այն հետազոտության տարբերակն է, որը հնարավորություն է տալիս վերահսկելու պտղի զարգացումն ու աճն առանց կողմնային ազդեցությունների: Ուլտրաձայնային հետազոտությունը հղիության ընթացքում կատարվում է պարզելու կամ հաստատելու հղիության առկայությունը սկսած հղիության 4-5 շաբաթից: Հետազոտությունն իրականացվում է նաև արտարգանդային հղիության հերքման, բազմապտուղ հղիության առկայության, պտղի բնածին հնարավոր շեղումների բացահայման նպատակով»:


«Սլավմեդ» բժշկական կենտրոն «Սլավմեդ» բժշկական կենտրոն


Բժշկի հավաստմամբ հղիության հաստատումից հետո անհրաժեշտ է հաշվառվել «Սլավմեդ» բժշկական կենտրոնում՝ հղիության ընթացքի վերահսկման համար. «Հղիության 7-8 շաբաթականից սկսած հնարավոր է որոշել հղիության հստակ ժամկետը, զարգացման ընթացքը, սաղմի սրտի զարկերի հաճախականությունը և այլն: Առաջին կարևոր սկրինինգային հետազոտոթյունը կատարվում է 12-14 շաբաթների ընթացքում, որի նպատակն է բացահայտել հնարավոր քրոմոսոմային անոմալիաների գերձայնային նշանները: Երկրորդ սկրինինգային հետազոտման ժամկետն է 20-22 շաբաթական հղիությունը, որի ընթացքում մանրամասն ուսումնասիրվում է պտղի կառուցվածքը: Երրորրդ սկրինինգայն հետազոտման ժամկետն է հղիության 32-34 շաբաթը, որի նպատակն է ստանալ տեղեկատվություն ակնկալվող ծննդալուծման վերաբերյալ: Ի դեպ՝ սարքավորումը ևս մեծ նշանակություն ունի տեղեկատվության տրամադրման հարցում, քանի որ նոր սերնդի ուլտրաձայնային հետազոտության սարքավորումները բավականին ինֆորմատիվ են և հնարավորություն են տալիս հետազոտության ընթացքում բացահայտելու այնպիսի խնդիրներ, որոնք նախկինում անտեսվում էին»:


«Սլավմեդ» բժշկական կենտրոն «Սլավմեդ» բժշկական կենտրոն


«Սլավմեդ» բժշկական կենտրոնում ուլտրաձայնային հետազոտության սարքավորման ընտրության հարցում հաշվի  են առնվել անհրաժեշտ բոլոր նրբությունները հղիության ապահով ընթացք ապահովելու նպատակով. «Լինում են, իհարկե, դեպքեր, երբ կարիք է լինում իրականացնելու լրացուցիչ հետազոտություններ, որոնք նշանակվում են այն ժամանակ, երբ առկա է արյունահոսություն, հղիությանը սպառնացող վտանգ, արտարգանդային հղիության կասկած և այլն: Սա է պատճառը, որ խորհուրդ է տրվում հղիության հաստատման ժամանակ հաշվառվել կանանց կոնսուլտացիայում և ողջ հղիության ընթացքն անցկանել մանկաբարձ-գինեկոլոգի հսկողության ներքո, որպեսսզի ծագած յուրաքանչյուր խնդրի դեպքում հնարավոր լինի տալ համապատասխան լուծում»:


«Սլավմեդ» բժշկական կենտրոն «Սլավմեդ» բժշկական կենտրոն


Ինչպես նշեց մանկաբարձ-գինեկոլոգ և սոնոգրաֆիստ Աննա Ղազարյանը «Սլավմեդ» բժշկական կենտրոնում անվճար ծննդօգնություն ստանալու իրավունք ունի ՀՀ քաղաքացի հանդիսացող, Երևան քաղաքում բնակվող և ծննդօգնության պետական հավաստագիր ունեցող յուրաքանչյուր կին. «Կենտրոնում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի ապագա մայրիկներն իրենց հարմարավետ միջավայրում զգան: «Սլավմեդ» բժշկական կենտրոնում հաշվառվող յուրաքանչյուր կին հնարավորություն ունի իր ցանկությամբ ընտրելու այն բժշկին, որը կվարի նրա հղիության ողջ ընթացքը մինչև ծննդաբերություն և հետծննդաբերական շրջան: Ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգները խստորեն հետևում են ՀՀ ԱՆ կողմից սահմանված հղիության վարման խստապահանջ չափորոշիչներին՝ հետամուտ լինելով անհրաժեշտ բոլոր գործիքային և լաբորատոր հետազոտությունների ճշգրիտ իրականացմանը»,- իր խոսքը եզրափակեց Աննա Ղազարյանը:

 

«Սլավմեդ» բժշկական կենտրոն

Սկզբնաղբյուր. blognews.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ո՞ր ձուկը չի կարելի ուտել հղիության ժամանակ
Ո՞ր ձուկը  չի կարելի ուտել հղիության ժամանակ

Առողջապահության ոլորտի մասնագետները վաղուց հղիներին և կերակրող մայրերին խորհուրդ են տալիս հրաժարվել սնդիկի բարձր պարունակությամբ ձկների ընդունումից: Սակայն սնդիկի ո՞ր մակարդակն է համարվում...

Սնունդը և առողջությունը
Ինչպես պարզել երեխայի սեռը. ժողովրդական մեթոդներ. hartak.am
Ինչպես պարզել երեխայի սեռը. ժողովրդական մեթոդներ. hartak.am

Ապագա երեխայի սեռը հետաքրքրում է յուրաքանչյուր կնոջ, այստեղ «օգնության» են գալիս նաև ժողովրդական մեթոդները: Առավել լայն տարածված մեթոդներից է երեխայի...

 Ինչպես են դարեր առաջ որոշել` կինը, հղի է, թե` ոչ. openblog.am
 Ինչպես են դարեր առաջ որոշել` կինը, հղի է, թե` ոչ. openblog.am

Այսօր ցանկացած կին կարող դեղատներում վաճառվող թեստերի միջոցով է հեշտությամբ որոշել՝ հղի է, թե` ոչ: Սակայն նման թեստերն ի հայտ են եկել 1978-ին, չնայած առաջին թեստերի արդյունքները պատրաստ են...

Պատմության էջերից
Հղիության ընթացքում թարմ մրգերի օգտագործումը բարձրացնում է ապագա երեխայի IQ-ն. 1in.am
Հղիության ընթացքում թարմ մրգերի օգտագործումը բարձրացնում է ապագա երեխայի IQ-ն. 1in.am

Ինչքան ավելի շատ միրգ է օգտագործում հղի կինը, այնքան ավելի բարձր է լինում ապագա երեխայի ինտելեկտի մակարդակը, հայտնում է Prothom Alo-ն: Դա պարզել են Ալբերտայի համալսարանի մասնագետները, որոնք...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
5 հետաքրքիր փաստ կեսարյան հատման մասին. news.am
5 հետաքրքիր փաստ կեսարյան հատման մասին. news.am

Ամբողջ աշխարհում մանկաբարձ-գինեկոլոգներն ավելի հաճախակի են դիմում կեսարյան հատումների` ինչպես պլանային, այնպես էլ` արտահերթ: Ներկայացնում ենք այդ վիրահատության վերաբերյալ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ՀՀ ԱՆ. Հուշաթերթ հղիների համար. խորհուրդներ
ՀՀ ԱՆ. Հուշաթերթ հղիների համար. խորհուրդներ

Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Գրիպի ախտանշաններն են՝ ջերմությունը, մկանացավերը, հազը, մարմնի ջարդվածության զգացումը, գլխացավը...

Քանի՞ կիլոգրամ քաշ կարելի է հավաքել հղիության ընթացքում. news.am
Քանի՞ կիլոգրամ քաշ կարելի է հավաքել հղիության ընթացքում. news.am

Գրեթե բոլոր կանայք հղիության ընթացքում գիրանում են: Բայց քանի՞ կիլոգրամ կարելի է գիրանալ, որպեսզի ավելորդ քաշը սպառնալիք չդառնա մոր ու պտղի համար: ԱՄՆ մանկաբարձների կարծիքով, հղիության ընթացքում քաշի համարժեք...

Խորհուրդներ ընտանեկան միջերկրածովյան տենդով կամ պարբերական հիվանդությամբ տառապող հղի կանանց.
Խորհուրդներ ընտանեկան միջերկրածովյան տենդով կամ պարբերական հիվանդությամբ տառապող հղի կանանց.

Պարբերական հիվանդությունը (ՊՀ) ժառանգական հիվանդություն է, որը հազվադեպ է հանդիպում շատ պոպուլյացիաներում, սակայն տարածված է հայերի և Միջերկրածովյան  տարածաշրջանի...

ԿԻՆ: Հիվանդություններ Գենետիկա Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Համակարգային հիվանդություններ
Երբ կատարել ՈՒՁՀ հղիության ժամանակ. erebouni.am
Երբ կատարել ՈՒՁՀ հղիության ժամանակ. erebouni.am

Տնային պայմաններում՝ տեսնելով երկու գծիկ հղիության որոշման թեստի վրա, շատ կանանց մոտ հարց է առաջանում, թե երբ պետք է գնալ բժշկի և կատարել առաջին ՈՒՁՀ հետազոտությունը: Հղիության ընթացքում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ինչու՞ են հղիներն անցնում ուլտրաձայնային հետազոտություն. erebouni.am
Ինչու՞ են հղիներն անցնում ուլտրաձայնային հետազոտություն. erebouni.am

Քրիստիան Դոպլերը ֆիզիկոս էր, որն ապրել է երկու դար առաջ և չէր էլ պատկերացնում, որ իր հայտնագործությունը կօգնի մարդկանց աշխարհ գալ առավել...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Վիժման պատճառների, հղիությունների միջև ընկած ժամանակահատվածի ու հղիության վարման մասին. Մերի Թադևոսյան. morevmankan.am
Վիժման պատճառների, հղիությունների միջև ընկած ժամանակահատվածի  ու հղիության վարման մասին. Մերի  Թադևոսյան. morevmankan.am

Med-practic-ի ընթերցողներին հղիության վարման, վիժման պատճառների, հղիությունների միջև ընկած ժամանակահատվածի մասին կներկայացնի և օգտակար խորհուրդներ կտա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Հետծննդյան դեպրեսիա. harmonia.am
Հետծննդյան դեպրեսիա. harmonia.am

Երեխայի ծնունդը անասանելի երջանկություն է պարգևում ոչ միայն նրա ծնողներին, այլև բոլոր նրանց, ովքեր սպասում էին այդ օրվան անհամբերությամբ ու անհանգստությամբ...

Հղիության պլանավորում, առաջին նշաններ, հղիության թեստեր, ուլտրաձայնային հետազոտություն. morevmankan.am
Հղիության պլանավորում, առաջին նշաններ, հղիության թեստեր, ուլտրաձայնային հետազոտություն. morevmankan.am

Ընթերցողները հաճախ են հարցնում հղիության պլանավորման, առաջին նշանների, հղիության թեստերի և ընթացիկ հետազոտությունների մասին: Շատերիս հետաքրքրող այս թեման մեզ համար լուսավորեց Մոր և մանկան...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
9 խորհուրդ հղի ժամանակ գրիպով չվարակվելու համար. news.am
9 խորհուրդ հղի ժամանակ գրիպով չվարակվելու համար. news.am

Հայտնի է, որ հղիության ընթացքում իմունային համակարգը թուլանում է, ուստի գրիպով եւ այլ հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը մեծանում է: Քանի որ կնոջ սրտի եւ թոքերի աշխատանքը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ