Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հղիություն, ծննդաբերություն

Հղիություն. 9-րդ ամիս

Հղիություն. 9-րդ ամիս

33 շաբաթական հղիություն (մանկաբարձական` 35)
Հնարավոր է, որ նա երկար եղունգներ ունենա, նրա դեմքին կարող են լինել ճանկռվածքներ, որոնք նա ստացել է դեռ արգանդում: Այժմ նրա տեղը նեղ է և անհարմար: Վերջնականորեն ձևավորվում են փոքրիկի բոլոր օրգանները: Մնացել են վեջին նրբագծիկները:


Շարունակվում է ճարպային ցանցաթաղանթի կուտակումը հատկապես ուսերի հատվածում, փոքրիկի ուսերը դառնում են կլորիկ և փափուկ: Աստիճանաբար վերանում են աղվամազերը: Նորածնի աչքերը կապույտ են, սակայն նրանց գույնը կփոխվի ժամանակի ընթացքում:


Որպեսզի ձեր փոքրիկը կարողանա ծննդաբերական ուղիներով գլխով առաջ շարժվել արգանդից, արգանդի վզիկը մեկ կարճանում է և նեղանում, մեկ` լայնանում: Պասիվ փուլը նշանակում է արգանդի վզիկի նեղացում, ակտիվ փուլը՝ կծկումներ և վզիկի լայնացում: Հետո սկսվում է անցումային փուլը, երբ վզիկը բացվում է 10 սմ:

Հղիության 9-րդ ամիս
Հասակը` գագաթից մինչև սրբոսկրը, մոտ 45 սմ է:


Պտղի քաշը կազմում է մոտ 2 կգ 200գ


Սակայն այս ընթացքում հնարավոր են քաշի նշանակալի տարբերություններ, դա նորմայի սահմաններում է: Այս պահից սկսած փոքրիկի քաշը կարող է շաբաթական ավելանալ մոտ 220 գ-ով:

38-40 շաբաթական հղիություն


Այսպիսով, հղիության վերջին՝ իններորդ ամիսն է: Հիշենք, որ հղիության միջին տևողությունը 228 օր է կամ` 40 շաբաթ: Գոյություն ունի մի պարզ միջոց, որը հնարավորություն է տալիս մոտավորապես որոշել ծննդաբերության օրը: Վերջին դաշտանի առաջին օրվան պետք է ավելացնել 7 օր և հետ հաշվել երեք օրացույցային ամիս: Օրինակ, վերջին դաշտանը սկսվել է դեկտեմբերի 5-ին, 5+7= 12, հանած երեք ամիս, ստացվում է սեպտեմբերի 12 –ը: Սակայն դա չի նշանակում, որ ծննդաբերությունը կլինի հենց այդ օրը, հնարավոր է ինչպես մի քանի օր շուտ, այնպես էլ մի քանի օր ուշ, քանի որ նորմալ հղիության տևողությունը բոլորի մոտ նույնը չէ:


Կարող ենք ասել, որ ծնունդը մարդու կյանքի ամենաուժեղ սթրեսն է: Ներարգանդային կյանքի վերջին շաբաթների ընթացքում բնությունն ակտիվորեն նախապատրաստում է փոքրիկի օրգանիզմը, (մասնավորապես` կենտրոնական նյարդային և ներզատիչ համակարգերը), սպասվող ծանր փորձությանը: Մեծանում են մակերիկամները (ավելի մեծ են, քան երիկամները), որոնք ծննդաբերության ժամանակ պետք է արյանը մեծ քանակությամբ ադրենալին և նորադրենալին մատակարարեն: Ինչպես ցույց են տալիս հատուկ հետազոտությունները, այս «սթրեսի հորմոնների» մակարդակը նորածնի արյան մեջ ավելին է, քան մեծահասակի մոտ ուժեղ հուզական լարվածության ժամանակ:


Ավարտվում է սեռական համակարգի անատոմիական ձևավորումը, արական սեռի պտղի մոտ ամորձիներն իջնում են փոշտի մեջ: Նրանք ձևավորվում և զարգանում են որովայնի խոռոչում, սակայն հղիության երկրորդ կեսին բավականին երկար և բարդ ուղի են անցնում, մինչև հայտնվում են իրենց տեղում: Պատահում է, որ ինչ-որ պատճառով ամորձիներից մեկը կամ երկուսն էլ չեն իջնում, դա սարսափելի չէ, կարելի է սպասել ևս մեկ տարի, սակայն, եթե այդ ընթացքում էլ նրանք չեն զբաղեցնում իրենց մշտական տեղը, ապա անհրաժեշտ է դիմել մասնագետի:


Հղիության 9-րդ ամիսՇատ շուտով երեխան կառանձնանա ընկերքից և մայրական օրգանիզմից, և որպեսզի սոված չմնա, ստիպված է լինելու ջանք գործադրել՝ ծծելու կուրծքը: Ծծելու ողջ համակարգը, որի կենտրոնը գտնվում է երկայնավուն ուղեղում, պատրաստվում է աշխատանքի: Երեք հզոր նյարդային ճյուղեր ապահովում են անպայման ռեֆլեքսը, եռորյակ նյարդն ապահովում է ծամողական մկանների աշխատանքը, դեմքի նյարդը նյարդավորում է բերանի մկանները, իսկ հետագայում նաև` ատամները, ենթալեզվային նյարդը՝ լեզուն: Պտղի բերանի խոռոչը համեմատաբար փոքր է, այն գրեթե ամբողջությամբ զբաղեցնում է լեզուն: Ծամողական համակարգը ծննդի պահին թույլ է զարգացած, այն արագ կզարգանա, երբ փոքրիկը սկսի ծծել:


Ծնոտների, լեզվի և այտերի կառուցվածքի առանձնահատկությունները նպաստում են ծծելուն: Այսպես, ծամողական մկանների միջև տեղակայված է ծծողական գլանիկը, հատուկ գլանիկներ կան նաև շուրթերի լորձաթաղանթի և ծնոտների վրա:


Բերանի լորձաթաղանքը վառ կարմիր է, քանի որ հարուստ է արյունատար անոթներով: Դրա շնորհիվ ներծծման պրոցեսը սկսվում է հենց բերանի խոռոչից: Թքագեղձերը դեռ թույլ են զարգացած, որը բացատրելի է՝ ծննդյան առաջին ամիսներին երեխան ստանում է միայն հեղուկ սնունդ, իսկ երբ նրա օրաբաժնում հայտնվի թանձր և նույնիսկ կոշտ սնունդ, թքագեղձերը կակտիվացնեն իրենց գործունեությունը:


Հղիության վերջին աղեստամոքսային համակարգի օրգանները յուրահատուկ ֆունկցիա են կատարում, մոտավորապես իրանի կեսը զբաղեցնում է կերակրափողը, իսկ աղիների հանգույցների երկարությունը տատանվում է 335-460 սմ: Ստամոքսագեղձերն արդեն գործում են, և կարելի է հայտնաբերել նրանց արտադրանքը՝ պեպսինի և շրդոնային մակարդի փոքր քանակություն: Աղիների մկանածածկույթը թույլ է զարգացած, սակայն թավիկները՝ ներծծման ունիվերսալ ապարատը, արդեն գործում են:


Եթե ներարգանդային զարգացման սկզբնական փուլերում կերակրափողի և բարակ աղիների որոշ հատվածներ կարող են ժամանակավորապես խցանված լինել, ապա իններորդ ամսում ողջ մարսողական համակարգն անցանելի է: Պտղի աղիները թույլ պերիստալտիկ շարժումներ են անում՝ ներքև մղելով մեկոնիումին՝ նախնական կղկղանքը: Մեկոնիումի կազմի մեջ մտնում են ստամոքսի և աղիների արտազատուկները, պտղաջրերում պարունակվող ամուր մասնիկները՝ պտղի մաշկի էպիթելեր, առաջնային քսուքի մասնիկներ և այլն: Մեկոնիումի քիմիական հետազոտության արդյունքում նրանում հայտնաբերել են խոլեսթերին, բիլիռուբին, ճարպեր: Եթե մեկոնիումը չի պարունակում լեղիի մասեր և գույնը բաց մոխրավուն է, դա անհանգստացնում է բժիշկներին, քանի որ ահազանգում է կամ լեղածորանների անանցանելիության մասին, կամ` դրանց բնածին բացակայության:


Պտղի մեկոնիումը ստերիլ է, սակայն, բառացիորեն, ծննդյան առաջին ժամերից աղիները սկսում են բնակեցվել զանազան միկրոօրգանիզմներ: Շատ կարևոր է, որ դրանք լինեն օգտակար միկրոբներ, այդ պատճառով կարևոր է կրծքին վարժեցնելը, քանի որ դալն ու կաթը բիֆիդո- և լակտոբացիլիների հարուստ աղբյուր են:


Վերջին ամսում պտուղն ավելի է մոտենում ծննդուղիներին: Նրա մարմնի բոլոր մասերից առավել ծավալ ունեցողը գլուխն է, և եթե գլուխն անցնի ծննդուղիներով, ուրեմն ամեն ինչ կարգին կլինի:


Բնությունը հոգացել է պտղի՝ ծնուղիներով անցնելը հեշտացնելու մասին: Գանգի ոսկրերը փափուկ են ու ճկուն, և պահպանվում է նրանց  միացնող հատուկ հյուսվածքը: Այդ հյուսվածքի զբաղեցրած տարածություններն անվանում են գաղտուն: Նրանցից մեկը՝ շեղանկյունաձևը, գտնվում է առաջնամասում՝ գագաթ-ճակատային հատվածում, երկրորդը՝ եռանկյունաձևը, ծոծրակային հատվածում: Եթե կինը նորմալ չափերի կոնքեր ունի, ապա պտղի գլուխը, փոխելով իր ձևը, դուրս է գալիս ոսկրային օղակի միջով: Ձևափոխված, հնարավոր է թիկունքի հատվածում տափակած, մի փոքր երկարավուն գլուխը չպետք է վախեցնի: Ծննդից մի քանի օր անց փոքրիկի գլուխը կունենա իր սովորական, կլորավուն ձևը: Իհարկե, լինում են նաև յուրահատուկ ձև ունեցող գլուխներ, որոնք փոխանցվում են սերնդե-սերունդ:


Հղիության 9-րդ ամիսՀաշվի առեք, որ ծննդաբերության առաջին նախանշանները հայտնվում են ծննդից մեկ-երկու շաբաթ առաջ: Սովորաբար ավելի հեշտ է դառնում շնչելը, քանի որ արգանդի դիրքը փոխվում է և ստոծանին` իջնում: Երբեմն զգացվում են արգանդի թույլ, միանվագ կծկումներ: Իսկ երբ կծկանքները դառնան կանոնավոր, նշանակում է ծննդատուն գնալու ժամանակն է:


Ծննդի ժամանակ պտուղը, կառավարվելով նյարդային ազդանշանների բարդ համակարգով, կսկսի առաջ մղվել ծննդուղիներով: Բարի գալուստ...


Հետաքրքիր է, որ աքսելերացիան ազդել է մարդու կյանքի բոլոր փուլերի վրա, այդ թվում նաև` սաղմնային: Զարգացած երկրներում 1930-1990 թ.թ. նորածնի մարմնի զանգվածը միջին հաշվով ավելացել է 3200 գ-ից մինչև 3900 գ:


Ժամանակին ծնված երեխայի քաշն ու հասակը զգալիորեն տատանվում են, երեխան կարող է կշռել 2500-5000գ, հասակը` տատանվել 47-60 սմ:


Մարդու ծննդից մինչև 20 տարեկան նրա քաշը միջինում ավելանում է 20 անգամ: Իսկ ձևավորված պտղի քաշը 6 մլրդ և ավելի անգամ գերազանցում է բեղմնավորված ձվաբջջի քաշը:

Հղիության 9-րդ ամիս

Հեղինակ. Ըստ պրոֆ. Ա. Ի. Բրուսիլովսկու «Կյանքը մինչև ծնունդը» գրքի նյութերի
Սկզբնաղբյուր. kiev-mama.com.ua
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ARMINE

05.02.2016

BAREV DZEZ KNEREQ LSEL EM VOR SER ANELU DIRQN EL KAP UNI TXA EREXA KLNI TE AXJIK ETE AYDPSI BAN KA 4EIQ ASI VOR DIRQOV PETQA SER ANEL VOR TXA CNVI EV VOR DIRQOV AXJIK

Anushik

03.02.2016

Բարև Ձեզ ես 30 տարեկան եմ ու առաջին անգամ եմ հարաբերություն ունեցել ստիպողաբար, որովհետև շատ էի վախենում ,շատ ուժեղ ցավեր ունեցա .հետո հաճախամիզությու սկսվեց արյունոտ և միզելուց ցավ ,մեկ շաբաթ անց երբ ցավը անցավ նորից փորձեցինք ,բայց էլի չստացվեց շատ ուժեղ ցավ եմ ունենում և չեմ դիմանում,մեզի անալիզ եմ հանձնել ,նորմալ էր:Ինչ ՞անեմ ասեք խնդրում եմ

An

03.02.2016

Բարև Ձեզ Աղջիկս արդեն 1.5 տարեկան է,կարելի է մազերը սանրել և արդիոք՞սանրելը կլավացնի մազի որակը Շատ քիչ է մազերը Նախապես շնորհակալ եմ

GRETA

30.01.2016

MERSI.KNEREQ ES UZUM EM IMANAM MIOMAN IN4ICA U IN4I DEPQUMA ARAJANUM.ES AMUSNANALUC HETO EM IMACE VOR MIOMA UNEM HAM NERSIC HAM DRSIC IN4 PETQA LINI IM HET

ROZA

29.01.2016

MERSI HARCIS PATASXANELU HAMAR.ARTADRUTYUN@ PINDA U HARABERUTYUN UNENALUC HETO AMUSNUS MOTA QOR SKSUM PUMAVUCINI MAZA QSUM U FLUKONAZOLA XMUM.INDZ ES PAHIN NSHANAKEL EN DYUFASTON, FOLIO,E VITAMIN,INDOMETACIN BERLIN XEMI MOMIK.

Մեդ-Պրակտիկ

28.01.2016

Հարգելի GRETA , բարև Ձեզ: Միոմաների և պտղի հեռացումից հետո, արգանդի վրա մնացել են սպիներ, որոնք վերականգնվում են մոտ 1-2 տարվա ընթացքում: Այսինքն ամենաքիչը առաջիկա 1 տարում հղիանալ չի կարելի: Քանի որ մեծ է սպիների բացման վտանգը: Ինչ վերաբերում է միոմայով հղիանալուն, կապված է դրանց չափից և տեղակայումից: Եթե պլանավորում եք հղիություն, ցանկալի է ստանալ կոնսերվատիվ բուժում նախքան հղիանալը, միոմաների չափերը փոքրացնելու համար:

Մեդ-Պրակտիկ

28.01.2016

Հարգելի ROZA , բարև Ձեզ: Ձեր հարցը մի փոքր խճճված է ձևակերպված: Խնդրում եմ վելի մանրամասն գրեք: Կոնկրետ ինչ բուժում եք ստացել, ինչն է եղել վիժման պատճառը, ինչ բնույթի արտադրություն է նկատվում հարաբերությունից հետո, կա քոր այրոցի զգացում, թե ոչ: Ինչ վերաբերում տվյալ դեպքին, հնարավարո եղել է հղիություն, որն ավարտվել է նորից վիժմամբ, և Դուք չեք իմացել: 

GRETA

18.01.2016

KASEQ MARD KARA MIOMA UNENA MI QANIHAT EREXOV MNA EREXUN HERACNEN MIEOMAYI VIRAHATUTYUN ANEN MI QANI AMIS HETO NORIC HXI MNA U 2HATEL MIEOMA KA DA VTANGAVOR 4I HAM MORN MAM EREXUN

ROZA

18.01.2016

BAREV DZEZ KNEREQ 4EIQ ASI IN4ICA HARABERUTYUN UNENALUC HETO MOTS ARAT ARTADRUTYUNA LINUM.ES 2TARIYA AMUSNACEL EM MI ANGAM VIJEL EM U DRANIC HETO 4EM BUJVE 4AMIS ARAJ EM EKE RUSASTAN STEX BUJVEL EM ELI 4EM MNACE ES AMIS EL AMUSNUS HET EXA MI QAN OR HETO PORIS TAKN SANJUYA TALI AHAVOR U MI POQR PRTIQI NMAN ROZVI GUYNI ARUN EKAV 3OR 4EKAV NORIC NUYN DZEVI ESOR EKV UL 4KA IN4ICA ETPES LINUM IN4 XORURD KTAQ ANEM

Մեդ-Պրակտիկ

13.01.2016

Հարգելի Qristine, բարև Ձեզ: Երեխան անհանգիստ է գազերի պատճառով: Գազերի համար կարող եք սամիթի ջուր, ֆենխելի թեյ, կամ սիմետիկոն պարունակող կաթիլներ տալ: Ինչ վերաբերում է փսխումներին, եթե կերակրում եք արհեստական կաթով, հնարավոր է երեխան չի կարողանում մարսել: Ավելի ցանկալի է կրծքով կերակրել: Եթե դա հնարավոր չէ, փորձեք փոխել կաթը: 

Մեդ-Պրակտիկ

11.01.2016

Հարգելի Ashxen, բարև Ձեզ: Պտղաջրերի պղտորումը հիմնականում ներարգանդային ինֆեկցիայի նշան է, եթե հղիության ընթացքում հաճախակի հիվանդացել եք գրիպով պղտորությունը ամենայն հավանականությամբ պատճառը հենց դա է:  Անհանգստալ կարելի է այն դեպքում, պտղի սրտի բաբախը տուժում է,  և կա ներարգանդային հիպօքսիա:

Qristine

09.01.2016

Barev zez. im poqrik@ 2 amsekana u inq@ shat anhangista u shata psxum inch kareliya anel? naxapes shnorhakalutyun.

Qristine

09.01.2016

Barev zez es unem balik 2 amsekan. balikis gazikner@ shat en shaten anhagstacnum iren. inch kareliya anel?vor gazikner@ hesht hani. U mekel inch snund karelia utel?

Ashxen

07.01.2016

Barev dzez.Es 40shabatakan hxi em @ntacqum hivandacel em gripov.himi ptxajrere pxtor en inch xntir karox e arajanal

Մեդ-Պրակտիկ

05.01.2016

Հարգելի Jana, բարև Ձեզ: Այո, որոշ դեպքերում հնարավոր է պտղապարկի վերին պատռում, որի հետևանքով պտղաջրերը աստիճանաբարար կարող են արտահոսել: Այդ պատճառով հարկավոր է միշտ ուշադիր լինել: Պտղաջրերը թափանցիկ են, առանց հոտի: Եթե կնկատեք արտահոսք, անկախ հղիության ժամկետից, հարկավոր է դիմել ծննդատուն: Իհարկե պտղաջրերի արտահոսքը,  վտանգավոր է պտղի համար, եթե երկար ժամանակ է տևում և ծննդաբերություն չկա: Դա առաջին հերթին կարող է դեպի արգանդ ինֆեկցիայի ներթափանցման պատճառ դառնալ, իսկ հետագայում ավելի լուրջ բարդություններ առաջացնել: 

Jana

02.01.2016

Barev dzez indz mot 36 shabatakane hxiutyuns hnaravore ardyoq ptxajrery qich qich artahosen, shat annshan qanakov u vtangavore te voch?

Մեդ-Պրակտիկ

27.12.2015

Հարգելի Anna, բարև Ձեզ: Նորմայում հղիությունն ամենաշատը պետք է տևի 42 մանկաբարձական շաբաթ, որից հետո պտղի մոտ, պտղաջրերում, պլացենտայում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք կվնասեն ապագա երեխային: Պտղաջրերի քանակը քչանում է, որի հետևանքով պտղի մաշկը չորանում է, սկսում են կարծրանալ ոսկրերը, որը կդժվարացնի ծննդաբերության ընթացքը, տեղի է ունենում պլացենտային ծերացում և այլն: Այսինքն արհեստականորեն երկարացնել հղիությունը 42 շաբաթից ավելի, ոչ միայն անիմաստ է այլև կարող է վնաս հասցնել պտղին, որոշ դեպքերում նաև կնոջ օրգանիզմին: Որոշ պաթոլոգիական պրոցեսների դեպքում հնարավոր է հղիության արհեստական երկարում: Այդ դեպքում հարկավոր է արհեստականորեն խթանել ծննդաբերությունը:

Anna

22.12.2015

Barev dzez,vor xndrem kaseq vor depqum u inch patcharovnerov karoxe hxiutyun@ 9-ic aveli tevel?? u hnaravor e arhestakan exanakov anel aynpes vor erexan cnvi 10-10,5 amsekan???

Մեդ-Պրակտիկ

21.11.2015

Հարգելի Lusine, բարև Ձեզ: Հնարավոր է գրիպը դեռ լրիվ չի անցել, և ջերմությունը կապված է դրա հետ: Բացի այդ հղիության առաջին շաբաթներին, կապված պրոգեստերոնի մակարդակի բարձրացման հետ, հնարավոր է նկատվի մարմնի ջերմության բարձրացում մինչև 37 աստիճան: Ամեն դեպքում եթե 37-ից չի բարձրանում, և այլ գանգատներ չկան, որևէ դեղամիջոց հաևկավոր չէ: Ուղղակի կարող եք շատ հեղուկներ օգտագործել և վիտամին "Ց"  մի քանի օր:

Մեդ-Պրակտիկ

21.11.2015

Հարգելի LILIT, բարև Ձեզ: Քանի որ դաշտան չեք տեսել, հղիության կոնկրետ ժամկետը որոշել դժվար է: Եթե Ձեզ ասել են մինչև 15.11, ամենայն հավանականությամբ նկատի են ունեցել, որ հղիության 40 շաբաթը լրանում է այդ օրը: Այսինքն դա նշանակում է, որ նշված օրվանից մեկ շաբաթվա ընթացքում ծննդաբերություն չսկսվելու դեպքում, այս դեպքում մինչև 22.11.2015, հարկավոր է գնալ ծննդատուն ծննդաբերական գործունեությունը խթանելու նպատակով:

Մեդ-Պրակտիկ

20.11.2015

Հարգելի Ani, բարև Ձեզ: Կարող եք օգտագործել կաթ, կամ թուրինջի և գազարի հյութ: Օգտակար է նաև սոդայաջուրը: Դեղամիջոցնեից կարող եք օգտագործել "Մալոքս"  կամ "Ալմագել":

Lusine

20.11.2015

Hargeli bjishk es 9 shabatakan hxi em ev 3 or grip ei ayd yntacqum jermutyun unei 37-37.5, hima lav em bayc jermutyuns der 37 a, da inchic karox e linel? Naxapes shnorhakalutyun.

LILIT

18.11.2015

BAREV DZEZ, KNER EQ MI BAN EM UZUM HARCNEL ES 23 TAREKAN EM UNEM MEK EREXA, EREXAS DEKTEMBERIN KDARNA ERKU TAREKAN, ERKRORDOV HXIACEL EM AYN JAMANAK ERB EREXAYIS KEREAKUM EI DA MOTAVORAPES PETRVAR KAM MART AMISNERN EIN ES CHEIM HIVANDANUM HIMA INDZ ASEL EIN VOR KAZATVEM NOYEMBERI 15-IN SAKAYN ORER@ ANCNUM EN VONC KAROX EM IMANAL INCHQANA HXIUTYUNS EXON AMEN AMIS TARBER BANERA CUYC TALIS: INCHQAN KARELIYA SPASEL

Մեդ-Պրակտիկ

31.10.2015

Հարգելի  Saida Melqumyan, բարև Ձեզ: Տեխնիկական խնդիրների պատճառներով, Ձեր հարցին հնարավոր չի եղել նշված ժամկետներում պատասխանել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը դեռևս ակտուալ է խնդրում ենք նորից գրել: Կփորձենք հնարավորինս շուտ արձաքանքել:

ani

31.10.2015

barev cez es 38 shabatan hxi em.ev.unem.stamoksi.cav.ev.ayrocner.inch.anem.xntrum.em.patasxanel.naxzapes.shnorhakalutyun

Saida Melqumyan

09.08.2015

Բարև Ձեզ, իմ հարցը հետևյալն է. Ճիշտ է, որ բերանի խոռոչում, լեզվի տակ եղած կապը պիտի կտրվի, թե չե երեխան թլիկ կլինի : Բաըց չե որ բոլորիս լեզվի տակ էդ կապը, կամ թելը կա: Խնդրում եմ Ձեզ մի խորհուրդ տվեք, թոռնուհիս մեկուկես տարեկան է:

Մեդ-Պրակտիկ

24.04.2015

Հարգելի Սյուզի բարև Ձեզ: Բնական ճանապարով ծննդաբերելու համար կարևոր է ոչ այնքան պտղի քաշը, որքանի պտղի գլխի և մոր կոնքի չափերի համապատասխանությունը: Հնարավոր է, որ պտղի չափերը լինեն, նորմալ սակայն մոր կոնքը լինի նեղ և հնարավոր չլինի նորմալ ճանապարհով ծննդաբերել: Ընդհանրապես, եթե կոնքի չափերը նորմալ են մինչև 4000 գր քաշ ունեցող պտղի դեպքում կարելի է նորմալ ծննդաբերել: 4000 գր ավելի քաշ ունեցող պտուղը կոչվում է խոշոր, այդ դեպքում նախքան ծննդաբերությունը հարկավոր է պարզել կա գլուխ-կոնքային համապատասխանություն, այսինքն կինը կարող է ինքնուրույն ծննդաբերել թե ոչ:

Սյուզի

20.04.2015

Բարեվ ձեզ բժիշկ ինձ մի հարց է հետաքրքրում, նորմայում որքան պիտի լինի 9 ամսական պտղի քաշը բնական ճանապարհով ունենալու համար

Մեդ-Պրակտիկ

04.04.2015

Հարգելի Karine, բարև Ձեզ: Հղիության ընթացքում պտղի սրտի զարկերի հաճախականությունը նորմայում պետք է տատանվի 120-150 զ/ր: Քանի որ ծննդաբերության օրը մոտենում է, արգանդում հավանաբար սկսել են ոչ կանոնավոր կծկանքներ առաջանալ, որոնց ժամանակ պտղի սրտի բաբախը կարող է արագանալ: Հնարավոր է բաբախի լսելը համընկել է կծկման հետ: Պտղի սրտի աշխատանքի և արգանդի կծկումների մասին կարելի է լիարժեք պատկերացում կազմել ԿՏԳ հետազոտության միջոցով: 

Karine

01.04.2015

Barev dzez bjshki jan hxiutyan verjin orers en erexayi srti zarker@ ropeum 160 en ardyoq da shat arag e hamarvum.

Կարդացեք նաև

Հղիության ժամանակ կոշիկների ընտրությունը
Հղիության ժամանակ կոշիկների ընտրությունը

Հղիության ժամանակ կնոջ ոտքերը ենթարկվում են մեծ ծանրաբեռնվածության, այդ պատճառով կոշիկների ընտրությանը պետք է շատ լուրջ մոտենալ: Անհրաժեշտ է, առաջին հերթին, հրաժարվել բարձրակրունկներից հենց հղիության առաջին եռամսյակից սկսած...

Հղիության 16- րդ շաբաթ
Հղիության 16- րդ շաբաթ

Հղիության 16-րդ շաբաթում պետք է սպասել երեխայի առաջին շարժումներին: Իհարկե, ապագա մայրերից շատերն այդ շարժումները կզգան մի փոքր ավելի ուշ, սակայն արդեն հղիների մեծամասնությունը ձգտում է կենտրոնանալ և որսալ իր ներսում պտղի ակտիվության...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Անցանկալի մազածածկույթը հղիության ժամանակ, ի՞նչ անել
Անցանկալի մազածածկույթը  հղիության ժամանակ, ի՞նչ անել

Հղիության ժամանակ մարմնի անցանկալի մազերի հեռացման խնդիրն ավելի սուր է դրված, քանի որ օրգանիզմի կողմից էստրոգեն հորմոնի արտադրությունը կարող է առաջացնել մազերի ուժեղացված աճ: Այդ շրջանում մազահեռացման ամենաանվտանգ...

Հղիության 15- րդ շաբաթ
Հղիության 15- րդ շաբաթ

Այս շաբաթում շատ հղիներ ցանկանում են իմանալ, թե ինչպես է աճում որովայնը: 15 շաբաթական հղիության ժամանակ դեռևս չկա քաշի մեծ ավելացում, սակայն արդեն ոչ բոլորին է հաջողվում թաքցնել իրենց հղիությունը: Որոշ կանանց մոտ որովայնի վրա...

Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Սեռական հարաբերությունները հղիության ժամանակ. armobgyn.com
Սեռական հարաբերությունները հղիության ժամանակ. armobgyn.com

Առողջ հղի կինը կարող է շարունակել իր սեռական կյանքը` չմտահոգվելով ապագա երեխայի վիճակով: Այնուամենայնիվ, բոլոր ապագա մայրերին անհանգստացնում է սեռական հարաբերությունը հղիության ժամանակ...

Պտղի հիպօքսիա
Պտղի հիպօքսիա

Պտղի հիպօքսիան հղիության ժամանակ ախտաբանական վիճակ է, որի ընթացքում պտուղն զգում է թթվածնի սուր կամ քրոնիկ aնբավարարություն: Թթվածնի մակարդակի նվազումն արյան մեջ բերում է նյութափոխանակության խանգարման...

Փոխնակ մայրություն
Փոխնակ մայրություն

Անպտղության հաղթահարման մեթոդ է այն կնոջ համար, որը չի կարող ինքնուրույն կրել և ծննդաբերել երեխա (արգանդի բացակայություն, սովորույթային կրելախախտ, սոմատիկ հիվանդություններ)...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Եթե հղի կնոջ մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների անոթային խնդիրներ. armobgyn.com
Եթե հղի կնոջ մոտ ի հայտ են եկել ստորին վերջույթների անոթային խնդիրներ. armobgyn.com

Անոթային վիրաբույժի հետաքրքրությունների շրջանակն է երակների, զարկերակների և ավշային ուղիների հիվանդությունների բուժումն ու կանխարգելումը...

Սրտանոթաբանություն
Հղիություն. 14-րդ շաբաթ. tsnndatun.am
Հղիություն. 14-րդ շաբաթ. tsnndatun.am

Ի՞նչ կարելի է անել այս շրջանում: Միանգամայն հնարավոր է հարմար լինեն հղիների համար նախատեսված մարմնամարզությունը կամ լողը: Հղիությունն ակտիվ ապրելակերպից հրաժարվելու պատճառ չէ, և լողավազան այցելելն...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Այտուցները հղիության ժամանակ. tsnndatun.am
Այտուցները հղիության ժամանակ. tsnndatun.am

Այտուցները հաճախ են անհանգստացնում ապագա մորը հղիության երկրորդ եռամսյակում:

Այտուցը հեղուկի կուտակումն է միջհյուսվածքային տարածությունում, և հղիությունը նպաստում է նրանց...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Հղիության ընթացքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ (տեսագրություն)
Հղիության ընթացքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ (տեսագրություն)

Պացիենտներին հուզող հարցերին պատասխանում է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բադալյանը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Հղիների կրծկալների, վարտիքի, զուգագուլպաների ընտրությունը. tsnndatun.am
Հղիների կրծկալների, վարտիքի, զուգագուլպաների ընտրությունը. tsnndatun.am

Կրծկալի ընտրություն

Հարմար և ճիշտ ընտրված կրծկալը հղի կնոջն անհրաժեշտ առաջին պայմաններից մեկն է: Արդեն հղիության երրորդ ամսում...

Ի՞նչ վերցնել ծննդատուն գնալիս. tsnndatun.am
Ի՞նչ վերցնել ծննդատուն գնալիս. tsnndatun.am

Ստորև ներկայացնում ենք իրերի և փաստաթղթերի ցանկը, որն անհրաժեշտ է հղիներին, երբ դիմում են ծննդատուն` փոքրիկի լույս աշխարհ գալու կապակցությամբ...

Հետազոտություններ հղիության ընթացքում. tsnndatun.am
Հետազոտություններ հղիության ընթացքում. tsnndatun.am

Հղիության ընթացքում հնարավոր շեղումների  վաղ հայտնաբերման, հնարավոր բարդությունների կանխարգելման  և բուժման նպատակով  անհրաժեշտ է կատարել ընթացիկ հետազոտություններ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ինչպե՞ս հաշվարկել ծննդաբերության ենթադրյալ ժամկետը. tsnndatun.am
Ինչպե՞ս հաշվարկել ծննդաբերության ենթադրյալ ժամկետը. tsnndatun.am

Հղիությունը տևում է մոտավորապես 40 մանկաբարձական շաբաթ, բայց ճշգրիտ ասել ծննդաբերության օրը ոչ-ոք չի կարող:

Առաջին. որովհետև հնարավոր չէ վստահ ասել, թե ե՞րբ է եղել բեղմնավորումը: Նույնիսկ, եթե սեռական...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ