Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Հղիություն, ծննդաբերություն

Հղիություն. 5-րդ ամիս

Հղիություն. 5-րդ ամիս

Չորրորդ ամսում պտղի աճը մաքսիմալ արագության է հասել, նրա չափերը կրկնապատկվել են: Նա գլուխը ուղիղ է պահում, ինչը թույլ է տալիս նրան թեքել այն, ընդ որում` նրա պարանոցը կարող է շրջվել 180°:

 

Ձեռքերն  աճել և երկարել են այնքան, որ նա կարող է ափերը միացնել գլխի վերևում: Նա ակտիվ շարժումներով պատասխանում է ձեր ամեն մի ազդակին (մարմնի դիրքի փոփոխում, ձայնային ազդակ և այլն):


Փոքրիկի ողջ մարմնին հայտնվում է լանուգոն, որը ծնվելուց առաջ կանհետանա: Հազվադեպ դեպքերում այդ մազիկները կարելի է տեսնել նաև ծնվելուց հետո նորածնի ականջներին և մարմնի այլ հատվածներին:


Դուք ինքներդ


Պլացենտան շարժում է սկսում, որը մանկաբարձները կոչում են «միգրացիա»: Այն հեռանում է վզիկից և տեղափոխվում արգանդի խորքը:


Դուք արդեն պետք է ապագա մայրերի դպրոց ընտրեք: Մենք խորհուրդ ենք տալիս այցելել նման դպրոց, քանի որ ապագա մայրերի համար դա օգտակար տեղեկություն է և հատուկ ֆիզկուլտուրա` ապագա ծննդաբերության նախապատրաստվելու: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ նման նախապատրաստական դասընթացներ անցած կանայք ծննդաբերության ժամանակ շատ ավելի քիչ խնդիրներ են ունենում:


Հղիության 18-րդ շաբաթ (մանկաբարձական` 20-րդ շաբաթ) 


Գլխի վրա հայտնվել են մազեր (լանուգո):


Ձևավորվում են ատամները:


Ձևավորվում է նախատիպային ճարպը՝ սպիտակ քնարաձև նյուք, որը պաշտպանում է փոքրիկի մաշկը արգանդում (ինչ-որ տեղ լսել եմ, որ ծննդատներում բուժքույրերը և մանկաբարձները այդ ճարպն օգտագործում են ձեռքերի խնամքի համար նախատեսված կաթի փոխարեն, քանի որ այն հոյակապ փափկացնող հատկություն ունի):


Հղիության 18-րդ շաբաթ (մանկաբարձական` 20-րդ շաբաթ) Ձեռքերը և ոտքերն արդեն զարգացած են:


Ձեր մաշկի միջոցով փոքրիկին են փոխանցվում պաշտպանիչ նյութեր, որոնք ապահովում են օրգանիզմի դիմադրողականությունը:


Փոքրիկը շատ ակտիվ է. սկզբում դուք կզգաք նրա շարժումը, կարծես թույլ դող լինի: Այն կարող է պատասխանել արտաքին ձայներին: Սակայն եթե հրումները հաճախ չեն, մի անհանգստացեք. այս ժամանակահատվածում շատերի մոտ գալիս է հանգստի ժամանակահատվածը:


Փոքրիկը կարող է սեղմել բռունցքները:


Ոտքերը համամասնության մեջ են մյուս մասերի նկատմամբ:


Փոքրիկի երկարությունը և քաշը


Երկարությունը՝ 25 սմ


Քաշը՝ մոտ 283-285 գր


Օրվա ընթացքում նա միզում է 7-14 մլ քանակությամբ: Նրա երիկամները նորմալ գործում են:


Ֆոտոընկալիչների մեծ մասն արդեն զարգացած են, և տեղում են գտնվում` ակնաթաղանթի վրա, սակայն դրանք ամբողջությամբ կզարգանան միայն երեխայի ծնվելուց հետո: Այնուամենայնիվ, նա լույսի նկատմամբ զգայուն է. ամնիոսկոպիայի ժամանակ մոր հեշտոց տարված լույսը ստիպում է նրան շարժվել: Ընկնող աղվամազերից և մաշկի բջիջներից ձևավորվում է ծննդաբերության քսուքը: Այն սպիտակա-կաթնագույն է, և ծածկում է ապագա երեխայի ծալքերը ու մարմնի այլ մասերը: Երբեմն այս քսուքը մնում է ընդհուպ մինչև ծննդաբերությունը և այն մաքրում են ստերիլ անձեռոցիկներով` նորածնի առաջին զուգարանի ժամանակ:


Դուք ինքներդ


Դուք սկսում եք զգալ նրա շարժումները: Առաջին շարժումները դժվար է տարբերել, քանի որ դրանք հիշեցնում են ստամոքսում ղռղռոց:


Երկրորդ ուլտրաձայնային հետազոտություն


Այն սովորաբար կատարվում է մոտ 20 շաբաթական հղիության ժամանակ, այսինքն` 18-20-ի մեջտեղում: Այն ամենահարմար պահն է մանրակրկիտ հետազոտության անցկացման համար, քանի որ ամնիոտիկ հեղուկը շատ է: ՈՒՁՀ տեխնիկան օգտագործում է ուլտրաձայների ռեզոնանսը, իսկ ձայնը ավելի լավ է տարածվում հեղուկ միջավայրում:


Ի՞նչ է այն ցույց տալիս:

 

  • ծոծրակոսկրի հաստությունը. որը չպետք է գերազանցի 5 մմ-ը, որպեսզի ամբողջությամբ հերքի տրիսոմիա 21-ի կասկածը,
  • աչքերի շրջանակների հեռավորությունը, որպեսզի համոզվեն, որ չկա աչքերի անկանոն տարաձայնություն,
  • պտղի հասակի երեք հիմնական ցուցիչները. գլխի տրամագիծը` քունքից քունք, որը չպետք է գերազանցի 5,4 սմ-ը, գանգի շրջանակը (20սմ), որովայնի լայնակի տրամագիծը, ազդրի, ոտնաթաթի երկարությունը: Վերջին երկուսի չափերը գրեթե նույնն են և կազմում են մոտ 38 սմ:


Գլխի տրամագիծը` քունքից քունք, որովայնի լայնակի տրամագիծը և ազդրի երկարությունը կազմում են միջին հասակի կորագիծը, որը թույլ է տարիս որոշել արդյո՞ք պտղի զարգացումը համապատասխանում է նրա տարիքին և սեռին (աղջիկների մոտ մարմնի չափերի տարբերություն է նկատվում), թե այն ինչ-որ չափով ետ է մնում: Այս հետազոտությունը կարող է նաև ճշտել երեխայի տարիքը և սեռը:


Բժիշկը չափում է ուղեղիկը: Նրա չափը միլիմետրերով պետք է համապատասխանի դաշտանի բացակայության շաբաթներին +2, այսինքն՝ օրինակ. 20(շաբաթ) + 2 = 22 (մմ):


Ձեր ցանկությամբ բժիշկը կարող է ասել երեխայի սեռը, քանի որ այս շրջանում նրա սեռական օրգանները լավ երևում են և սխալի հավանականություն գրեթե չկա:


Հետո բժիշկn անցնում է օրգանների հետազոտությանը: Դրանք բոլորը տեղում են, սակայն ամբողությամբ ձևավորված չեն:


Չափվում են նրա վերջույթների չափերը, տեղակայվածությունը, շարժը, ծալվել-բացվելը, հաշվվում են մատերը, ափերի բացել-փակելը:


Օրգանների, ձեռքերի, ոտքերի, դեմքի ուսումնասիրությունը կատարվում է `բացառելու որևէ արատ:


Բժշկին նաև հետաքրքրում է պտղի կենսամիջավայրը, որը նրա զարգացման համար բարվոք պայմաններ է ստեղծում` ամնիոտիկ հեղուկի փոփոխությունը, պորտալարի երկարությունը, պլացենտայի դիրքը: Չնայած այս պահին պլացենտան կարող է շատ մոտ լինել վզիկին կամ` ուղղակիորեն արգանդի վզիկին, այն դեռ անհանգստություն չի առաջացնում, քանի որ անընդհատ «միգրացիա» է կատարում:


Բժիշկը նաև չափում է մոր մայր-զարկերակների պուլսի արագությունը, քանի որ դրանից է կախված երեխայի նորմալ զարգացումը` արդյո՞ք մոր արյան շրջանառությունը նորմալ ապահովում է պտղի պահանջները:


Հղիության 19-րդ շաբաթ (մանկաբարձական` 21-րդ շաբաթ) 


Ձեր երեխայի արյան մեջ արդեն արյան կարմիր բջիջների քանակը բավականին շատ է, սկսում են արտադրվել սպիտակ բջիջները, որոնք պատասխանատու են վարակների ճնշման համար: Լեզվի վրա սկսում են ձևավորվել համի պտկիկները: Մարսողական տրակտն արդեն ունակ է ջուրը և շաքարն առանձնացնել ամնիոտիկ հեղուկից, և այն բաց թողնել ընդհուպ մինչև ուղիղ աղի:


Հղիության 19-րդ շաբաթ (մանկաբարձական` 21-րդ շաբաթ) Ճակատին և վերին շրթունքին կարելի է տեսնել զսպանակաձև աճող աղվամազ, որը հատկապես առատ է աչքերն և հոնքերին: Հատկապես դեմքի հենց այս մասն էլ ծածկված է քսուքով, որը երեխան սկսել էր արտադրել դեռ անցյալ շաբաթ: Աչիկները դեռ թաքնված են կոպերի տակ: Դուք երևի ուզում եք իմանալ ձեր երեխայի սեռը: Դուք անշուշտ կարող եք դա անել, բայց արդյո՞ք ձեր փոքրիկը կցանկանա, որ իրեն «գաղտնազերծեն», քանի որ շատ և արագ շարժվում է ամնիոտիկ հեղուկում: Այս եռամսյակի ավարտին ձեր փոքրիկը կամրանա ինչ-ոչ մի դիրքում` սովորաբար գլուխը դեպի ներքև, սակայն 3-4% փոքրիկներ շարունակում են մինչև հղիության ավարտը մնալ կոնքային դիրքում:


Երկարությունը՝ մոտ 25 սմ:


Քաշը՝ մոտ 360-370 գր:


Ամնիոտիկ հեղուկի ծավալը, ուր նա լողում է, հասնում է 500 մլ-ի: Նրա հիմնական աղբյուրը մնում է նրա մեզը: Այս պատասխանատու միսիան դրված է երիկամների վրա, որոնք դեռ մաքրող կենսակարևոր դեր չունեն, և եթե դրանք ճիշտ չգործեն, ապա սա կարող է առաջացնել երկու խախտում, որոնք լուրջ արատների են հանգեցնում՝ օլիգոամնիոս՝ ամնիոտիկ հեղուկի պակաս, աամնիոս՝ ամնիոտիկ հեղուկի բացակայություն, որը շատ հազվադեպ է լինում: Երրորդ խախտումը հիդրամնիոսն է` ամնիոտիկ հեղուկի չափից դուրս լինելը, ինչը կարող է պայթեցնել պտղապարկը:


Դուք ինքներդ


Դուք մոտեցել եք հղիության ժամկետի կեսերին, եթե խոսքը վաղաժամ ծննդաբերւթյանը չի վերաբերում, կամ` ուշացմանը:


Արգանդը փոխում է իր ձևը, այն դառնում է գնդաձև:


Արգանդի պատերն էլ չեն հաստանում, արգանդն աճում է, պատերը բարակում են, և միայն հատակը և վերևի հատվածներն են մի քիչ ավելի ամուր, քան մյուսները:


Եթե դուք սովորել եք մեջքի վրա քնելուն, ապա այս պահից լավ կլինի հրաժարվեք ձեր սիրելի դիրքից: Արգանդն այնպիսի չափերի և քաշի է հասնում, որ պլացենտայի արյան շրջանառության համար պատասխանատու զարկերակին սկսում է ճնշել: Այդ իսկ պատճառով` մեջքի վրա երկար մնալու դեպքում, ձեր փոքրիկը տառապում է թթվածնի պակասից:


Հղիության 20-րդ շաբաթ (մանկաբարձական` 22-րդ շաբաթ) 


Հղիության 5-րդ ամիսՊտղի երկարությունը 25-26 սմ է, քաշը՝ 280-300 գր: Յուրաքանչյուր շերտ ունի կարմիր գույն և ծածկված է աղվամազով` այսպես կոչված կաթնաշոռ հիշեցնող քսուքով, որը ճարպագեղձերի աշխատանքի արդյունքն է: Աղիներում սկսում է ձևավորվել նախնական կղանքը (մեկոնիում):


Պտուղը կարող է լսել և տարբերել մոր ձայնը:


Հղիության 20-րդ շաբաթում առաջնեկով հղիները սկսում են զգալ պտղի շարժումները (մյուսները զգում են երկու շաբաթ ավելի շուտ):


Մանկաբարձի ստեթոսկոպի օգնությամբ հղիության այս փուլում հնարավոր է առաջին անգամ լսել պտղի սրտի աշխատանքը:


Ամեն օր ընդլայնվում է նրա ընկալումը: Ուղեղն արդեն պարունակում է բջիջ-նեյրոնների ամբողջական քանակը: Հպումը միջոց է երեխայի շրջակա միջավայրի ճանաչման համար:


Հպումը երեխայի առաջին կարողություններից մեկն է: Նա սովորում է հասկանալ` ինչպես ծալել ոտքերը և ձեռքերը, ինչպես շարժել դրանք, որտեղ են գտնվում նրա մարմնի մասերը, ինչպես են դրանք համապատասխանում: Փոքրիկը սովորում է կպչել իր իսկ դեմքին, նայել իր ձեռքերին և ոտքերին: Եթե նա ուզում է ծծել մատը, նա ունակ է կամ մատը մոտեցնել բերանին, կամ գլուխը կախել` նրան մոտ: Այս հմտությունները ծնվելուց հետո շարունակում են ամրանալ: Փոքրիկը սովորում է աչքերով ուսումնասիրել աշխարհը, բերանն է տանում այն, ինչ ընկնում է ձեռքը: Սա ևս հետաքրքրասիրության արտահայտություն է:


Ձեր փոքրիկի եղունգիկներն արդեն աճել են: Նա ծծում է իր մատը, երբեմն կպնում է դեմքին... սովորում է: Հոնքերը ևս աճել են:


Երկարությունը` գագաթից սրբոսկր, 27-27,5 սմ:


Քաշը՝ մոտ 420-425 սմ:


Ձեռքերի և ոտքերի մատիկների շոշափելի բարձիկներին փոխարինում է փափուկ հյուսվածքը:


Հղիություն. 5-րդ ամիսՀղիության 20-24 շաբաթները համարվում են զարգացման վճռական ժամանակահատված` պտղի ֆունկցիոնալ հասունացման շրջան:


Նրա ընկալումն ամեն օր կատարելագործվում է:


Նրա մարմինն ամբողջությամբ պատված է մազիկներով, որոնք կանհետանան ծնվելուց մի քանի օր առաջ:


Այս մազածածկի տակ շարունակում է արտադրվել հատուկ ճարպանյութը՝ սկզբնական քսուքը: Այն նախատեսված է նրա մաշկը` երկար ժամանակ ամնիոտիկ հեղուկում գտնվելու պայմաններում, պաշտպանելու համար: Այս քսուքի մասերը լողում են ամնիոտիկ հեղուկում սպիտակ փաթիլների ձևով:


Դուք ինքներդ


Արգանդը բարձրանում է և մոտենում է ստոծանուն, ինչը քչացնում է թոքերի տարողությունը:


Արգանդը ճնշում է նաև ստամոքսին՝ դժվարեցնելով մարսողությունը: Երբեմն նկատվում է այրոցք:


Ապագա մայրիկի մոտ ակտիվանում են նաև սեռական ձգտումները: Դա կապված է կնոջ մոտ արյան շրջանառության մեծացման հետ, որը լավացնում է սեռական օրգանների արյունալեցվածությունը, և ուժեղացնում օրգազմի զգացողությունը:


Հինգերորդ ամսվա սկզբում տեղի է ունենում մի իրադարձություն, որին յուրաքանչյուր հղի կին անհամբերությամբ է սպասում՝ առաջին անգամ պտուղը բացահայտ շարժվում է: Ճիշտ է, սա նրա առաջին «քայլերը» չեն, քանի որ նա սկսում է շարժվել ձեռքերով, ոտքերով, գլխով մինչև հինգերորդ ամիսը, սակայն այս շարժումները կարելի էր նկատել միայն ուլտրաձայնային սարքերի միջոցով: Այժմ ոչ մի սարք հարկավոր չէ, որպեսզի զգաս նրա շարժումները: Շատ կանայք հենց առաջին իսկ շարժումներից սկսում են պտուղն ընկալել որպես իրենց երեխան:


Սկզբում պտղի շարժումները կանոնակարգված չեն, աստիճանաբար դրանք կանոնակարգվում են և ուժ են ձեռք բերում: Կես ժամվա ընթացքում հինգ ամսական երեխան 20-60 հրում է կատարում, երբեմն` ավելին, երբեմն` ավելի շատ: Մի խոսքով` տեմպը, ռիթմը փոփոխվում են կախված օրվա ժամերից, մոր ֆիզիկական և հոգեկան վիճակից:


Այժմ անկհայտ է, որ մոր և պտղի հարաբերությունները միայն նյութափոխանակությունը չէ: Ծնվելուց շատ առաջ ապագա երեխան սկսում է զգալ, հնարավոր է նաև` տխրել և ուրախանալ: Եվ այս ամենն արտացոլվում է նրա շարժումների մեջ: Օրինակ. եթե մայրը ճնշված է, երեխան քիչ է շարժվում, հատկապես, եթե նա հիվանդ է ու ջերմություն ունի:


Երեխան շատ սուր է պատասխանում ծխած սենյակում թթվածնի պակասին (ապացույց, որ պասիվ ծխելը պակաս վնասակար չէ ակտիվից): Բացի այդ, փոխվում են նաև նրա սրտի զարկերը, և կարելի է զգալ, թե փոքրիկին որքան դժվար է նման միջավայրում մնալը:


Դեռ Արիստոտելը կարծում էր, որ շարժումը կյանք է: Եվ ահա խնդրեմ, մարդը երբեք շարժումների լեզվով այսքան ցայտուն չի խոսում իր անհանգստության, ուրախության ու վայելքի մասին, որքան ներարգանդային կյանքում: Եվ ապագա մայրը պետք է սովորի հասկանալ այդ լեզուն, ու փորձի անել ամեն ինչ, որպեսզի զարգացող երեխան լինի առողջ և հանգիստ: Եթե կինը կատարում է բժշկի խորհուրդներն ու առողջ ապրելակերպ է վարում, ապա նա անշուշտ կլսի շնորհակալության «բառեր» շարժումների լեզվով: Եթե քսանչորս ժամվա ընթացքում  երեխան չի շարժվում, ուրեմն լուրջ անհանգստանալու առիթ է: Այս դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի:


Շարունակվում է պտղի կենտրոնական նյարդային համակարգի զարգացումը, ավելի է բարդանում գլխուղեղը: Վերահսկողության գործառույթներին նյարդային համակարգի հետ ակտիվորեն միանում է էնդոկրին համակարգը: Ներարգանդային կյանքի հինգերորդ ամսում սկսում են գործել գրեթե բոլոր ներզատիչ գեղձերը՝ մակուղեղը, վահանաձև և հարվահանաձև գեղձերը, ենթաստամոքսային գեղձը, մակերիկամները, սեռական գեղձերը: Այս գեղձերի հորմոնները, որոնք շրջանառվում են օրգանիզմի հեղուկ միջավայրում՝ արյուն, ավիշ, միջբջջային հեղուկ, գնալով ավելի մեծ ազդեցություն են ունենում օրգանիզմի նյութափոխանակության վրա: Նյարդային և հումորալ (գումոր՝ հեղուկ) մեխանիզմների միությունը, ներզատիչ և նյարդային համակարգերի փոխազդեցությունը, որոնք հաստատվում են այս ընթացքում, հետագա ողջ կյանքի ընթացքում կպայմանավորեն ողջ օրգանիզմի հստակ, կարգավորված աշխատանքը:


Հղիության 5-րդ ամիսԻհարկե, փայծաղի միացումը արյունաստեղծ օրգաններին այնպիսի կարևոր իրադարձություն չէ, ինչպես պտղի առաջին խաղը, սակայն չի կարելի թերագնահատել այս օրգանի դերը: Հենց փայծաղում են «ստեղծվում» լիմֆոցիտներն ու մոնոցիտները՝ արյան սպիտակ բջիջները, որոնք օրգանիզմում պաշտպանիչ գործառույթ ունեն: Այստեղ տեղի է ունենում թերի էրիթրոցիտների՝ հեմոգլոբինի կրիչ արյան կարմիր բջիջների տեսակավորումն ու ոչնչացումը: Իսկ այդ ընթացքում ազատվող գեղձերն օրգանիզմի կողմից օգտագործվում են կարմիր ոսկրածուծում նոր էրիթրոցիտների գոյացման համար: Հինգ ամսեկան պտղի արտաքին տեսքը դեռ գրավիչ չէ: Հինգերորդ ամսի վերջին պտղի հասակը կազմում է 20-25 սմ, քաշը՝ 250-350 գր: Պտղի մաշկն այլևս վառ կարմիր չէ, սակայն նախկինի պես կնճռոտ է: Մաշկը ծածկված է մոխրասպիտակ գույնի կաթնաշոռ հիշեցնող սկզբնական քսուքով: Այդ քսուքը կուտակվում է հատկապես ճարպագեղձերի կուտակման տեղերում՝ գլխին, դեմքին, ականջների ետևում, թևատակերի և աճուկների ծալքերում, ձեռքերի և ոտքերի ծալման հատվածներում: Քսուքը, որը կազմված է ճարպագեղձերի արտազատուկներից և վերնամաշկի թեփուկներից, ոչ միայն պաշտպանում է պտղի նուրբ մաշկը մեխանիկական վնասվածքներից, այլև տարբեր միկրոօրգանիզմներից, քանի որ մանրէասպան հատկություն ունի: Գոյություն ունեն հատուկ լուսանկարներ, որոնք շվեդ լուսանկարիչ Լեննարտ Նիլսոնին հաջողվել է հատուկ տեխնիկայի միջոցով նկարել արգանդի ներսում: Նրա կողմից արված հազարավոր նկարները մինչև ծնունդը` կյանքի մասին ֆանտաստիկ պատմություններ են: Նկարներից մեկում հինգ ամսեկան պտուղն ակտիվորեն ծծում է իր բութ մատը, իսկ մյուսում նայում է իր պտղապարկից դուրս և ծիծաղում: Նա նման է անկշռելիության մեջ ճախրող տիեզերագնացի: Ընդամենը չորս ամիս հետո նա դուրս կգա «բաց տիեզերք»՝ մեծ կյանք:


Առաջին շարժումները գրանցվում են վեց շաբաթական պտղի մոտ: Համաձայն որոշ տվյալների՝ բռնողական ռեֆլեքսը ձևավորվում է 12-րդ շաբաթում, ծծելու ռեֆլեքսը՝ 13-րդ շաբաթում, իսկ 17-րդ շաբաթում պտուղն սկսում է կկոցել աչքերը:


Եթե երկվորյակներ են զարգանում, կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ պտղի շարժումներն ինտենսիվ են և զգացվում են ամենուրեք: Ուլտրաձայնային հետազոտությունը կօգնի ցրել կասկածները: Եթե հաստատվում է, որ որ արգանդում զարգանում են երկվորյակներ, չարժե կրկնապատկել անհանգստությունը, այլ պետք է երկու անգամ ավելի ուշադիր լինել բժշկի խորհուրդներին:


Արգանդի չափերը հենց սկզբից սկսում են մեծանալ, սակայն, որպես կանոն, շրջապատի համար դա նկատելի է դառնում չորրորդ ամսվա վերջին, հինգերորդ ամսվա սկզբին: Երկրորդ ամսվա ընթացքում այն մեծանում է միջին խնձորի չափ: Չորրորդ ամսում այն հասնում է ցայլքի և պորտի միջև հեռավորության միջնամասին, իսկ հինգերորդ ամսում` հասնում է պորտին:

 

Հեղինակ. Պրոֆեսոր Ա. Ի. Բրուսիլովսկու «Կյանքը մինչև ծնունդը» գրքից
Սկզբնաղբյուր. kiev-mama.com.ua
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

12.04.2014

Հարգելի այցելուներ, բարև ձեզ, ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը մնում է հրատապ, խնդրում ենք գրել մեզ և մենք կպատասխանենք այս պահից սկսած:

Նարինե

03.04.2014

Բարև ձեզ:Ես արդեն 20 շաբաթական հղի եմ և հղիության հենց սկզբից ունեմ հաճախամիզություն:Խնդրում եմ ասեք ինչ անեմ,որպեսզի վիճակս գոնե մի քիչ թեթևանա:նախապես շնորհակալություն:

son

04.12.2013

barev dez ys unem mi axjik spasumem erkrord erexayin arden hing amsekan hxiem der chgitem erexayi ser hxiyacel em 21 07 2013 in verjin dashtans exele 17 06 2013 xndrumem kasek inch seri erexa kcnvi naxoroq shnorhakalutyun

Կարդացեք նաև

Խորհուրդներ ապագա մայրերին՝ ինչպես պայքարել գազերի դեմ հղիության ժամանակ
Խորհուրդներ ապագա մայրերին՝ ինչպես պայքարել գազերի դեմ հղիության ժամանակ

Հղիությունը կանացի կյանքի ամենահրաշալի ժամանակահատվածներից է, սակայն երբեմն այն կարող է ծայրահեղ անհարմար իրավիճակների պատճառ դառնալ...

«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց

Միայն վերջերս մեր հանրապետոթյունում առաջին տիկին Ռիտա Սարգսյանի և Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի ջանքերով ստեղծվեց «Արագիլ» բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամի նպատակն է ֆինանսավորել այն զույգերին...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Սիգարետի ծխի ծանր մետաղները երեխաներին ստիպում են վատ պահել իրենց
Սիգարետի ծխի ծանր մետաղները երեխաներին ստիպում են վատ պահել իրենց

Եթե հղի կինը դառնա պասիվ ծխելու զոհ, ապա նրա երեխայի մոտ, թերեւս, վարքի հետ կապված խնդիրներ կլինեն, գրում է Zee News-ը: Ընդ որում բավարար է օրական պասիվ ծխելու 30 րոպե, որպեսզի ուշադրության դեֆիցիտի եւ ագրեսիվության ռիսկը հինգ տարում աճի առնվազն երկու անգամ...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ
ԳԵՈՐԳԻ ՊՈՂՈՍՅԱՆ. Դեղը «մեղավոր» չէ, երբ մարդն անփույթ է սեփական առողջության հանդեպ
ԳԵՈՐԳԻ ՊՈՂՈՍՅԱՆ. Դեղը «մեղավոր» չէ, երբ մարդն անփույթ է սեփական առողջության հանդեպ

Հղիության արհեստական ընդհատման «նորագույն» մեթոդները, որոնք հաճախ անհայտ ծագում և չկանխատեսված հետևանքներ են ունենում, լուրջ սպառնալիք են կանանց առողջությանը, անգամ՝ կյանքին:  Վերջին շրջանում Հայաստանում դեղորայքային մեթոդներով հղիության...

Դեղամիջոցներ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հրատապ թեմա Հայաստանում
6 կանոն հղի կնոջ համար
6 կանոն հղի կնոջ համար

Ապագա մայրիկների պարտականությունների մեջ, չնայած փորի աճին, մտնում են առօրյա տնային գործերը և գնումները: Սակայն ոչ մի դեպքում չի կարելի ծանրաբեռնվել, քանի որ հղիության շրջանում սիրտը և թոքերը կրկնակի ծանրաբեռնվում են, ինչը կարող է հևոց կամ այլ խանգարումներ...

Կեսարյան հատման բացարձակ ցուցումներ
Կեսարյան հատման բացարձակ ցուցումներ

Շատ հաճախ այն կանանց մոտ, ում նշանակում են կեսարյան հատում, հարց է առաջանում. այդքան անհրաժե՞շտ է, արդյոք, այդ վիրահատությունը կամ հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերությունը...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Առողջապահության լրատու 18-19.2012
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ

Նիտրոիմիդազոլի ածանցյալներ: Մետրոնիդազոլը (մետրոգիլ, տրիխոպոլ, ֆլագիլ) զգալիորեն մեծացնում է մարդու լիմֆոցիտներում պտղի վրա քաղցկեղածին ազդեցություն ունեցող քրոմոսոմային աբերացիաների հաճախությունը...

Դեղամիջոցներ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ստոմատոլոգիա Առողջապահության լրատու 16-17.2012
Դիսբակտերիոզը հղիության շրջանում
Դիսբակտերիոզը հղիության շրջանում

Սխալ սննդակարգ, խրոնիկ սթրեսներ, հակաբիոտիկների չարաշահում, վատ էկոլոգիա` այս ամենը մեգապոլիսների բնակիչների անբաժան մասնիկներն են: Աղիների միկրոֆլորայի խախտումները այդ բացասական գործոնների բազմաթիվ հետևանքներից...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Երբ դադարեցնել աշխատանքը հղիության ընթացքում
Երբ դադարեցնել աշխատանքը հղիության ընթացքում

Շարունակե՞լ աշխատել հղիության ընթացքում, թե ոչ: Այս հարցը մտահոգում է շատ ապագա մայրիկների: Այս հարցին, սակայն, միանշանակ պատասխանել հնարավոր չէ: Աշխատանքը հարկավոր է դադարեցնել, եթե այն վտանգ է պարունակում պտղի համար...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ես և աշխատանքը
Հակաբեղմնավորիչների ճիշտ ընտրությունը
Հակաբեղմնավորիչների ճիշտ ընտրությունը

Հղիությունից պաշտպանվելու որևէ լիարժեք մեթոդ գոյություն չունի: Նրանցից յուրաքանչյուրը ունի ինչպես դրական այնպես էլ բացասական կողմեր: Հակաբեղմնավորիչները միայն նվազեցնում են հղիության զարգացման ռիսկը և ոչ բացառում այն...

Առաջին հղիություն. ինչպե՞ս պատրաստվել
Առաջին հղիություն. ինչպե՞ս պատրաստվել

Կինը ծնող դառնալիս մի ակնհայտ առավելություն ունի. 9 ամիս ավել է ճանաչում իր երեխային: Հղիության լուրն իմանալուն պես նա արդեն սկսում է սիրել, փայփայել ու պաշտպանել...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Արտաարգանդային հղիությունը դատավճիռ չէ
Արտաարգանդային հղիությունը դատավճիռ չէ

Արտաարգանդային հղիությունը կնոջ համար ամենաանմխիթար ախտորոշումներից մեկն է: Սակայն մեր ժամանակներում այն արդեն դատավճիռ չէ և չի նշանակում, որ կինն այլևս կզրկվի երեխա ունենալու հնարավորությունից...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Վիրաբուժություն Առողջապահության լրատու 10-11.2012
Ինչպես բեղմնավորել տղա երեխա
Ինչպես բեղմնավորել տղա երեխա

Արդյո՞ք գոյություն ունեն տարբեր սեռի երեխայի բեղմնավորման ուղիներ: Եթե այո, ապա ինչպես 100% վստահ լինել, որ կծնվի տղա երեխա...

Լրահոս երեխաների մասին

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

http://med-practic.com/arm/99/15/view_disease.html

Հղիությունն ըստ շաբաթների` նկարներում

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ