Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թեստեր

Կարգի՞ն են ձեր նյարդերը. թեստ

Կարգի՞ն են ձեր նյարդերը. թեստ

Նրանց համար, ում համակարգը նյարդային է: Մեր կյանքի արագացող տեմպն ավելացնում է ծանրաբեռնվածությունը մեր նյարդային համակարգի վրա, որը մեզ դարձնում է ավելի ջղագրգիռ, բռնկուն, նյարդային: Ինչպե՞ս ենք մենք հաղթահարում ամենօրյա ջղագրգռվածությունը: Որքանո՞վ ենք տիրապետում կարևոր, ճգնաժամային պահերին: 

 

Այս հարցերին գոնե մոտավոր կպատասխանի այս թեստը:

 

Պատասխանների տեսակները՝ «շատ»,  «առանձնապես ոչ», «ոչ մի դեպքում»:


Ձեզ ջղայնացնում է.


—  թերթի ճմրթած էջը, որն ուզում եք կարդալ,
—  տարիքով կին՝ ջահել աղջկա պես հագնված,
—  զրուցակցի չափազանց մոտիկությունը (օրինակ, տրամվայում՝ օրվա ակտիվ ժամերին),
—  փողոցում ծխող կինը,
—  երբ ինչ-որ մեկը հազում է Ձեր ուղղությամբ,
—  երբ ինչ-որ մեկը կրծում է եղունգները,
—  երբ անտեղի ծիծաղում են,
—  երբ փորձում են սովորեցնել Ձեզ՝ ինչ և ինչպես անել,
—  երբ սիրելին մշտապես ուշանում է,
—  երբ կինոթատրոնում Ձեր առջև նստածն անընդհատ  շարժվում է, մեկնաբանում ֆիլմի սյուժեն,
—  երբ փորձում են պատմել Ձեզ հետաքրքիր վեպի սյուժեն, որը Դուք պատրաստվում եք կարդալ,
—  երբ Ձեզ նվիրում են անպետք առարկաներ,
—  հասարակական տրանսպորտում բարձրաձայն խոսում են,
—  երբ օծանելիքի սուր հոտ է բուրում,
—  երբ զրույցի ժամանակ զանազան շարժմուներ են անում,
—  երբ գործընկերը զրույցի ժամանակ հաճախ օտար բառեր է օգտագործում:

 

Յուրաքանչյուր «շատ» պատասխանին գրանցեք 3 միավոր, «առանձնապես ոչ» պատասխանին՝ 1 միավոր, «ոչ  մի դեպքում» պատասխանին՝  0 :


 50 –ից ավելի միավոր՝ Դուք չեք պատկանում հանգիստ և համբերատար մարդկանց թվին: Ձեզ ջղայնացնում է ամեն ինչ, նույնիսկ աննշան բաները: Դուք հեշտ եք բռնկվում, դա քայքայում է նյարդային համակարգը, որից տուժում են նաև շրջապատողները:


12-49 միավոր՝ Դուք պատկանում եք մարդկանց ամենատարածված խմբին, Ձեզ ջղայնացնում են միայն ամենաանախորժ բաները, սակայն առօրյա տհաճություններից ողբերգություն չեք սարքում, կարողանում եք անտեսել անախորժությունները, բավականին շուտ մոռանում եք նրանց մասին


 11 և ցածր միավոր՝ Դուք հանգիստ մարդ եք և կյանքին իրատեսոորեն եք մոտենում: Կամ. այս թեստը համապարփակ չէ և  Ձեր առավել խոցելի կողմերը նրանում չե՞ն դրսևորվել: Դատեք ինքներդ: Ամեն դեպքում վստահորեն կարելի է ասել, որ Դուք այն մարդը չեք, ում կարելի է հեշտությամբ հանել հավասարակշռությունից:

Սկզբնաղբյուր. azps.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ