Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 4.2012

Լեհահայ բժիշկները եվ դեղագործները

Լեհահայ բժիշկները եվ դեղագործները

Փաստաթղթերը վկայում են, որ հայ բժիշկները հայտնի էին Լեհաստանում և համարվում էին երկրի ամենափորձառու բժիշկները: Պատմությունը պահպանել է XVI-XIX դարերում Լեհաստանի հայկական գաղթօջախներում ապրած մի շարք նշանավոր բժիշկների և դեղագործների անուններ:

 

Ժոզեֆուս Թորոսիեվիչ (1784/85-1869)

Հայտնի է նաև Յոզեֆ կամ Յուզեֆ Թորոսևիչ, Իոսիֆ Թորոսովիչ և Հովսեփ Թորոսյան անուններով:

 

Բժիշկ, բժշկության դոկտոր, հասարակական գործիչ, բարերար: Ծնվել է 1784/85թ., Գալիցիայի Լեմբերգ (Լվով) քաղաքում: Հայրը` Թեոդորոս Թորոսյանը վաճառական էր: Հովսեփը սկզբնական կրթությունը ստացել է Լեմբերգում: Սովորել է Լեմբերգի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում: Հետագայում տեղափոխվել և ուսումը շարունակել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում, որը բժշկության դոկտորի կոչումով ավարտել է 1810թ.: Երկար տարիներ որպես զինվորական բժիշկ ծառայել է Գալիցիայի բանակում: Զորացրվելուց հետո բժիշկ է աշխատել Գալիցիայի Ստանիսլավ քաղաքում, որտեղ աչքի է ընկել մասնագիտական բարձր գիտելիքներով և մարդասիրությամբ: Եղել է հանրահայտ բարեգործ: Աղքատ և որբ հայ պատանիներին կրթություն տալու նպատակով, հայ հոգևորական Կայետան Կայետանովիչի (1817-1900) հետ միասին, սեփական միջոցներով հիմնադրել և 1865թ. փետրվարի 9-ին Լվովի Լեսյա Ուկրաինկայի փողոցի N 21 տանը բացել է «Թորոսյան դպրոցական հիմնարկությունը», որը ըստ էության լինելով գիշերօթիկ դպրոց (ինստիտուտ, հայոց ուսումնագիտական հաստատություն, կրթական համալիր), իր գոյության երկար տարիների ընթացքում հայեցի դաստիարակել է բազմաթիվ հայ պատանիների: Դպրոցը գործել է մինչև 1914թ.: 

  

Թորոսիևիչը մեծ դեր է կատարել տեղական հանքային ջրերի ուսումնասիրության և բուժական նպատակներով կիրառման գործում, որոնցից մեկը կոչվել է նրա անունով: 1812թ. պարգևատրվել է «Վիրտուտիմիլիտարի» մեդալով: Ամուսնացած չի եղել:

 

Մահացել է 1869թ. մայիսի 25-ին, Լվովում, որտեղի Լիչակովյան գերեզմանատանն էլ կողք կողքի գտնվում են նրա և Կայետան Կայետանովիչի դամբարանները: Թորոսիևիչի մահարձանին պատկերված է աթոռին նստած հայ գյուղացու տարազով ծերունի` գրկին երկու գանգրահեր մանուկներ, որոնք նայում են նրան: Պատվանդանին ագուցված սալաքարին լեհերեն փորագրված է.«ժոզեֆ Թորոսիևիչ, բժշկության դոկտոր, Հայոց ուսումնագիտական հաստատության հիմնադիր. 1784-1869»: Մարմարյա կիսանդրին դրված է հայկական եկեղեցու բակում: Լվովի հայկական սբ. Աստվածածին եկեղեցու հարավային սյունասրահի արևելյան հատվածում` պատի վրա ագուցված է նրա դիմաքանդակը, որի տակի մարմարե սալաքարին կա լեհերեն արձանագրություն. «Դր. ժոզեֆուս Թորոսիևիչ/ Ինստիտուտի հիմնադիր ... Ծնվ. 1785, մահ. 1869»:

 

Թեոդոր Թորոսեվիչ (1789-1876)

Հայտնի է նաև Թեոդորոս Բոգդանովիչ Թորոսևիչ կամ Թադևոս Ասատուրի Թորոսյան անուններով:

 

Բժիշկ, դեղագետ, քիմիկոս, գյուտարար, հանքային ջրերի հայտնի ուսումնասիրող, հասարակական գործիչ: Ծնվել Է 1789թ., Ստանիսլավ (Իվանովո-Ֆրանկովսկ) քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել Է տեղի գիմնազիայում: 1812թ. ավարտել Է Վիեննայի համալսարանի քիմիադեղագործական ֆակուլտետը: 1815թ. որպես դեղագործ աշխատել Է Լվովի տարբեր դեղատներում: 1819թ. Լվովի Լիչակովսկու փողոցի N 3 տանը բացել է քաղաքի N 9 դեղատունը, որտեղ կահավորել է հոյակապ լաբորատորիա և ծավալել արդյունավետ գիտահետազոտական գործունեություն: Այսօր դա Լվովի N 12 դեղատունն է: Ուսումնասիրել է ապակիների տարբեր հատկությունները, և ստացել դեղասրվակների համար պիտանի կարմիր և դեղին ապակի: 1836թ. աշխարհում առաջինն է ապացուցել, որ լաբորատոր նպատակներով արդյունավետ է շագանակագույն ապակի կիրառել: Հանդիսանում է Տրուսկավեցի, Նեմիրովի, Շկլոի, Դրոգոբիչի և Լեհաստանի մյուս առողջարանների հանքային ջրերի բուժիչ հատկությունների առաջին ուսումնասիրողներից մեկը: Տրուսկավեցում կատարել է «Ֆերդինանտ»,«Մարիա»,«Նավթա» («Նավթուսյա») հանքային աղբյուրների ջրերի քիմիական հետազոտությունը: Դրանց շրջակայքում հայտնաբերել է հանքամոմի հարուստ պաշար, որը նպաստել է Լեհաստանում օծանելիքի արտադրության զարգացմանը: Հեղինակ է բնագիտությանը և քիմիային վերաբերող 106 գիտական հոդվածների և մենագրությունների, որոնցից ամենաարժեքավորը «Գալիցիայի թագավորության և Բուկովինայի հանքային աղբյուրներն ու դրանց ֆիզիկա-քիմիական բաղադրությունը» մենագրությունն է: Եղել է մի շարք գիտական ընկերությունների անդամ: Գիտական հայտնագործությունների համար արժանացել է բազմաթիվ պարգևների: Ակտիվորեն մասնակցել է Լվովի հասարակական կյանքին:

 

Մահացել է 1876թ., Լվովում: Թաղված է Լիչակովյան գերեզմանատանը: Մահարձանին լեհերեն գրված է.«Թեոդոր Թորոսևիչ, լվովյան դեղագործ: Փառք նրա հիշատակին»:

 

Լվովի դեղատնային գործի պատմության թանգարանում ցուցադրված են բժշկության աստված Ասկլեպիոսի և նրա դուստր Հիգիեայի բրոնզե արձանները, որոնք պատկանել են Թեոդոր Թորոսևիչի N 9 դեղատանը: Տրուսկավեց քաղաքում և Լվովշչինայում այսօր էլ հարգում են նրա հիշատակը, որպես մեկը նրանցից, ովքեր վերհանեցին «Նաֆտուսի» ջրի մի շարք արժեքավոր հատկություններ: Նրա դիմանկարը, որ կատարել է Ա. Ռեյխմանը, պահվում է պատմության թանգարանում, իսկ Լվովի բժշկական ինստիտուտի թանգարանում ցուցադրված է նրա կիսանդրին: 1977թ. հունիսի սկզբին, երբ Տրուսկավեց քաղաքում նշվում էր առողջարանի հիմնադրման 150-ամյակը, քաղաքային զբոսայգու հանքային ջրերի ըմպելասրահի պատին փակցվեց բրոնզե հուշատախտակ` Թորոսևիչի դիմանկարով և ռուսերեն գրությամբ.«Տրուսկավեց առողջարանի բուժիչ հանքային ջրերի առաջին ուսումնասիրողին` Թեոդոր Թորոսևիչին, առողջարանի 150-ամյակի առթիվ. 1827-1977»: 1989թ. հանդիսավորությամբ նշվել է նրա ծննդյան 200-ամյակը: Լվովում նրա անունով փողոց կա:

 

 

Իգնացի Լուկասիեվիչ (1822-1882)

Հայտնի է նաև Իգնատի Լուկաշևիչ անունով:

 

Հանրահայտ դեղագործ, գյուտարար: Ծնվել է 1822թ. մարտի 8-ին, ոչ հարուստ հայի ընտանիքում: Եղել է Սվիետլիկներ Յուզեֆի և Ապոլինայի 6-րդ զավակը: 1832-36թթ. սովորել է ժեշով քաղաքի գիմնազիայում: Հոր մահից հետո նյութական դժվարությունների պատճառով ուսումը կիսատ է թողել: 1836-46թթ. աշխատել է Լանցուտայի և ժեշովի դեղատներում, որպես դեղագործի օգնական: 1840թ., քննություն է հանձնել դեղագործի օգնական աշխատելու համար:

 

1837թ. անդամագրվել է «Լեհական ազգի համընդհանուր կոնֆեդերացիային»: 1840թ. կապված հայրենասիրական գործունեության հետ, ենթարկվել է ոստիկանական հետաքննության: Ազգային ազատագրական շարժմանը մասնակցելու պատճառով 1846-47թթ. ձերբակալվել և կալանավորվել է ժեշովի, ապա Լվովի բանտերում և ապացույցներ չլինելու պատճառով ազատ արձակվել:

 

1848թ. վերադարձել է դեղագործի օգնականի նախկին աշխատանքին: 1850թ. ընդունվել է Կրակովի Յագելոնյան համալսարանի դեղագործական ֆակուլտետը, իսկ 1852թ. վաղաժամկետ ստացել Վիեննայի համալսարանի դեղագործի դիպլոմ: 1854թ. դեղատուն է վարձել Գոռլիցեում, որտեղ 1855թ. խոլերայի համաճարակի ժամանակ զբաղվել է հիվանդների բուժմամբ: 1857թ., երբ ցանկացել է տեղափոխվել Յասլե, տեղի հրեաների խորհուրդը նրան առաջարկել է փոխհատուցել վարձակալած դեղատան գումարը, որպեսզի նա մնա Գոռլիցեում և շարունակի բուժել մարդկանց: 

 

Լուկասիևիչը համարվում է կերոսինի արդյունաբերության հիմնադիրը: 1853թ. հուլիսին Լվովում, Պիոտր Միկոլասխայի դեղատան լաբորատորիայում, աշխարհում առաջին անգամ, նավթի ֆրակցիայից ստացել է կերոսին: 1853թ. հուլիսի 31-ին, Լվովի գավառային հիվանդանոցում սեփական նախագծով պատրաստած լամպը լիցքավորելով իր ստացած կերոսինով, այն կիրառել Է լուսավորության նպատակով, որը համարվում Է այդ ժամանակաշրջանի համաշխարհային տեխնիկայի նվաճումներից մեկը: Այդ լամպը այսօր ցուցադրված է Լեհաստանի Կրոսնո քաղաքի թանգարանում: 1854թ. Հարավ-արևելյան Լեհաստանի Կրոսնոյի շրջանի Բուբրկա տեղանքում հորատել Է առաջին նավթահորերը և կազմակերպել նավթի արդյունահանումը: 1862թ. Եվրոպայում առաջինն է կիրառել հորատանցքի փորման ամերիկյան եղանակը: 1880թ. Գոռլիցեում հիմնել է Լեռնային արդյունաբերության աջակցման ու զարգացման նավթային ընկերությունը, որը 1882թ.-ից հրատարակել է ՙԳոռնիկ՚ ամսագիրը: Մինչև կյանքի վերջին օրերը շարունակել է գիտական պրպտումները, ակտիվորեն մասնակցել հասարակական և բարեգործական կազմակերպությունների աշխատանքներին: 1857թ. ամուսնացել է Հոնորատա Ստախերսկայի հետ: 1873թ. Վիեննայի համընդհանուր ցուցահանդեսում Լուկասիևիչը արժանացել է միջազգային մեդալի: 1876թ. եղել է Լվովի Ազգային սեյմի պատգամավորի թեկնածու:

 

Մահացել է 1882թ. դեկտեմբերի 7-ին, Խոռուվկայում: Թաղված է Զրեցինայի մոտակայքում, որտեղ եկեղեցի էր կառուցել: Կրակովի դեղագործության թանգարանում պահվում են այս հանճարեղ հայորդուն պատկանած կահույքը, դիմանկարները, ձեռագրերը, հուշամեդալները: Նրան կոչել են մարդ, որը «լույս պոկեց հողից»: Լեհաստանի տարբեր քաղաքներում կան նրան նվիրված հիշարժան վայրեր, հուշաթանգարաններ, հուշարձաններ, հուշատախտակներ, մեդալներ, գրքեր: Նրա անունով է կոչվում Լեհաստանի Լոնժկու Օրդինացկում գտնվող դեղագործական դպրոցը:

 

1878թ. Կրակովում թողարկվել է Լեհաստանի նավթարդյունաբերության 25-ամյակին նվիրված հոբելյանական մեդալը, որի մեկ օրինակը պահվում է Վիեննայի հայկական Մխիթարյան միաբանության թանգարանում:

  

Հեղինակ. Հարություն Մինասյան «Նոր Արաբկիր» բժշկական կենտրոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

5imca.am. թեզիսների ներկայացման ժամկետը երկարաձգվեց մինչև 01.05.2019թ.
5imca.am. թեզիսների ներկայացման ժամկետը երկարաձգվեց մինչև 01.05.2019թ.

Հարգելի գործընկերներ,
Քանի որ ստացել ենք բազմաթիվ հաղորդագրություններ գործընկերներից այն մասին, որ չեն հասցրել առ 15.04.2019թ. ժամկետում մուտքագրել թեզիսները, կազմկոմիտեն որոշեց ևս մեկ անգամ երկարաձգել թեզիսների ընդունման ժամկետը...

Աֆորիզմներ ըստ իմաստի Թվեր և փաստեր Ախտորոշում Բուժում Առողջ երեխա Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը Երեխայի սնուցումը Հոգեկան առողջություն Կանխարգելում Սեռական կյանք Սեր, հարաբերություններ, ընտանիք Սնունդը և առողջությունը Վիտամիններ և միներալներ Մարմնամարզություն և սպորտ Ծերություև և երկարակեցություն Դեպքեր, բացահայտումներ Ալգորիթմեր Թեստեր Հղիություն, ծննդաբերություն ԿԻՆ: Հիվանդություններ Առողջ կին ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ Առողջ տղամարդ Դեղամիջոցներ Դեղագործի բառարան Դեղագործական շուկա Դեղաբույսեր Մանկական հիվանդություններ Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Արյունաբանություն Գենետիկա Մաշկաբանություն Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Իմունաբանություն Սրտանոթաբանություն Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա Նյարդաբանություն Ուռուցքաբանություն Ակնաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա Հոգեկան և վարքի խանգարումներ Սեքսոլոգիա Համակարգային հիվանդություններ Ստոմատոլոգիա Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Ուրոլոգիա Վիրաբուժություն Ներզատաբանություն Ընդհանրացնող հոդվածներ Կլինիկական դեպքեր Այլ հոդվածներ Ինտենսիվ թերապիա Մանկական հիվանդություններ Բուժման մեթոդներ Ախտորոշիչ մեթոդներ Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Արյունաբանություն Գենետիկա Մաշկաբանություն Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Սրտանոթաբանություն Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա Նյարդաբանություն Ուռուցքաբանություն Ակնաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հոգեկան և վարքի խանգարումներ Սեքսոլոգիա Համակարգային հիվանդություններ Ստոմատոլոգիա Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Ուրո-անդրոլոգիա Վիրաբուժություն Ներզատաբանություն Իմունաբանություն Ցավ Ճարպակալում Հիշողություն, հիշողության խանգարումներ Քուն, քնի խանգարումներ Ֆարմացևտ պրակտիկ 3-4.2009 (15) Ֆարմացևտ պրակտիկ 1.2007 (1) Ֆարմացևտ պրակտիկ 2.2007 (2) Ֆարմացևտ պրակտիկ 3.2007 (3) Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2007 (4-5) Ֆարմացևտ պրակտիկ 9.2007 (6) Ֆարմացևտ պրակտիկ 10.2007 (7) Ֆարմացևտ պրակտիկ 11-12.2007 (8-9) Ֆարմացևտ պրակտիկ 1-2.2008 (10) Ֆարմացևտ պրակտիկ 3.2008 (11) Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2008 (12) Ֆարմացևտ պրակտիկ 6-7.2008 (13) Ֆարմացևտ պրակտիկ 9-10.2008 (14) Առաջին նախաբժշկական օգնություն Իրադարձություններ Հայաստանում Մազերի խնամք Միջազգային իրավունք Հրատապ թեմա Հայաստանում Բժշկի ընդունարանում Հանրահռչակ բժիշկերի կյանքից ՀՀ սահմանադրութուն ՀՀ օրենքներ ՀՀ որոշումներ ՀՀ հրամաններ Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Կին. հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Առողջ կին ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. անպտղություն ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ ԼՈՒՐԵՐ: Մանկական հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Երեխայի սնուցումը ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա ԼՈՒՐԵՐ: Գենետիկա ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Համակարգային հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ ԼՈՒՐԵՐ: Իմունային համակարգ ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Զարկերակային գերճնշում, առիթմիաներ ԼՈՒՐԵՐ: Ցավ ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Այլ ախտանիշներ ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ ԼՈՒՐԵՐ: Հիգիենա ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք ԼՈՒՐԵՐ: Սննդակարգեր ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Դեղագործություն ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Դեղաբույսեր ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ աշխարհում ԼՈՒՐԵՐ: Առաջին օգնություն ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Առողջ ապրելակերպի հիմունքները Օգտակար խորհուրդներ Ձեռքերի խնամք Դեմքի խնամք Մարմնի խնամք Առողջ և գեղեցիկ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում Բժիշկ-արվեստագետ Աշխատավայրում Առաջին բժշկական օգնություն Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2010 (2) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2009 (38) Իրադարձություններ աշխարհում Պատմության էջերից Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ Ասոցիացիաներ Ես ԿԻՆ: Ինտիմ Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար Լրահոս երեխաների մասին Անպտղություն Ես և աշխատանքը Ես և կարիերան ԼՈՒՐԵՐ: Սթրես ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ   ԿԻՆ: Անպտղություն ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն ԼՈՒՐԵՐ: Անպտղություն ԼՈՒՐԵՐ: Ընկճախտ (դեպրեսիա) ԼՈՒՐԵՐ: Միզային համակարգ Միզային համակարգ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2009 (40) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2010 (44) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2010 (42) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2009 (39) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2010 (41) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2009 (37) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2008 (36) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2008 (34) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2008 (33) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2007 (32) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2007 (31) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2007 (30) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2007 (29) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2006 (25-28) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2004 (17-20) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3-4.2003 (15-16) Լուրեր Խրատներ, խորհուրդներ Ասույթներ Փշոտ մտքեր Դեղագործական ընկերություններ Միջոցառումներ Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2009 (1) Առողջապահություն 1.2011 Առողջապահություն 3.2010 Առողջապահություն 2.2010 Առողջապահություն 3.2011 Առողջապահություն 4.2009 Առողջապահություն 3.2009 Առողջապահություն 2.2009 Առողջապահություն 1.2009 Մտածում են մեծերը Դեղագործական ընկերություններ Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2006 Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2011 Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2010 Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2009 Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2008 Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2007 Առողջապահության լրատու 3.2010 Առողջապահության լրատու 2.2010 Առողջապահության լրատու 1.2011 Առողջապահության լրատու 1.2010 Կանխարգելում և բուժում տանը Կանխատեսումներ Արվեստագետ Դեղաբանի մոտ ԼՈՒՐԵՐ: Բժշկական պարագաներ Բժշկական պարագաներ Էսթետիկ բժշկություն Բժշկական պարագաներ Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2009 Ախտաբանական անատոմիա Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 3.2009 Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 4.2009 Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 1.2010 Բժշկության մասին Երեխայի զարգացումը և սնուցումը ըստ ամիսների և տարիների Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2010 Ալերգոլոգիա Ալերգոլոգիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2011 (45) Նեֆրոլոգիա Պլաստիկ վիրաբուժություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2011 (46 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2010 Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2011 (47) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2011 (48) Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 3.2011 Անեսթեզիոլոգիա Թերապիա Ֆիզիոթերապիա Շնչառական համակարգ ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ ԼՈՒՐԵՐ: Թերապիա ԼՈՒՐԵՐ: Ֆիզիոթերապիա ԼՈՒՐԵՐ: Անեսթեզիոլոգիա ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա Վեներաբանություն ԼՈՒՐԵՐ: Վեներական հիվանդություններ Պլաստիկ վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն Գիտե՞ք, որ... Թերապիա Շնչառական համակարգ Վեներաբանություն Անեսթեզիոլոգիա Ֆիզիոթերապիա Բժիշկներ ԼՈՒՐԵՐ: Ծառայություններ Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011 Հանգստի ժամին Կանաչ աշխարհ Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ Առողջապահություն 2.2011 Առողջապահություն 4.2011 Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2012 (49) Առողջապահության լրատու 1.2012 Հ.Ս. Թամազյանի անվ. Հայաստանի վիրաբուժության լրաբեր 1.2012 Հ.Ս. Թամազյանի անվ. Հայաստանի վիրաբուժության լրաբեր 2.2012 Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս Առողջապահություն 1.2010 Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51) ... ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ Հայաստանի բժշկագիտություն 1.2007 ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը Առողջապահության լրատու 4-5.2012 Առողջապահության լրատու 6-7.2012 Առողջապահության լրատու 8-9.2012 Առողջապահության լրատու 10-11.2012 Առողջապահության լրատու 12-13.2012 Հիշարժան տարեթվեր Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր ԼՈՒՐԵՐ: Հանգստի ժամին Հայաստանի բժշկագիտություն 2.2007 Հայաստանի բժշկագիտություն 3.2007 Հայաստանի բժշկագիտություն 4.2007 Ընդհանուր ախտորոշիչ ծառայություններ Ամեն ինչ տոն օրերի մասին Հայաստանի բժշկագիտություն 1.2008 Հայաստանի բժշկագիտություն 2.2008 ԼՈՒՐԵՐ: Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա Հայաստանի բժշկագիտություն 3.2008 Դեղագործական շուկան Հայաստանում Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52) Հայաստանի բժշկագիտություն 4.2008 Անձնական խնամք Հայաստանի բժշկագիտություն 1.2009 Անատոմիա և ֆիզիոլոգիա Հայաստանի բժշկագիտություն 2.2009 Հայաստանի բժշկագիտություն 3.2009 Հայաստանի բժշկագիտություն 4.2009 Հայաստանի բժշկագիտություն 1.2010 Հայաստանի բժշկագիտություն 2.2010 Հայաստանի բժշկագիտություն 3.2010 Հայաստանի բժշկագիտություն 4.2010 Հայաստանի բժշկագիտություն 1.2011 Հայաստանի բժշկագիտություն 2.2011 Հայաստանի բժշկագիտություն 3.2011 Հայաստանի բժշկագիտություն 4.2011 Առողջապահություն 1.2012 Առողջապահություն 2.2012 Դեղագիտություն Ռադիոլոգիա և այրվածքաբանություն Ռադիոլոգիա և այրվածքաբանություն ԼՈՒՐԵՐ: Ռադիոլոգիա և այրվածքաբանություն ԼՈՒՐԵՐ: Լաբորատոր հետազոտություններ Լաբորատոր հետազոտություններ Լաբորատոր հետազոտություններ Հ.Ս. Թամազյանի անվ. Հայաստանի վիրաբուժության լրաբեր 1.2013 Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 1.2008 (2) Առողջապահության լրատու 14-15.2012 Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 2.2008 (3) Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 1.2009 (3) Առողջապահության լրատու 16-17.2012 Առողջապահության լրատու 18-19.2012 Առողջապահության լրատու 1-2.2013 Առողջապահության լրատու 3-4.2013 Հայաստանի բժշկագիտություն 1.2012 Հայաստանի բժշկագիտություն 2.2012 Հայաստանի բժշկագիտություն 3.2012 Հայաստանի բժշկագիտություն 4.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2008 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2008 Վնասակար սովորություններ Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2010 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 3.2010 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 4.2010 Սննդակարգեր Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 3.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 4.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 5.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 6.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 7.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 3.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 4.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 5.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 6.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 3.2012 (հավելված) Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2012 (հավելված) Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 7.2012 Ապագա բժիշկ (1271-72) 14-15.2012 Հոկտեմբեր ԼԱՊՏԵՐԻԿ մանկական հանդես Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ ԼՈՒՐԵՐ: Հիշատակումներ Հայ բժիշկերի կյանքից ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում Թվեր և փաստեր Հայաստանից Հոգեբանի մոտ Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2013 Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2014 (57) Առողջապահություն 4.2010 Առողջապահություն 3.2012 Առողջապահություն 1.2013 ՄԱԲՀ. Նորություններ ՄԱԲՀ. Հրատարակումներ Սրտանոթային համակարգի հիվանդությունների ախտորոշում Շնչառական համակարգի հիվանդությունների ախտորոշում Ֆիզիոթերապևտիկ ծառայություններ Ալերգոլոգիական Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Սիրելի ընթերցող
Սիրելի ընթերցող

Ավարտին է մոտենում 2012 թվականը: Մեր հանդեսի միջոցով ձեզ հետ սկսված երկխոսությունն իր տրամաբանական շարունակությունը կունենա նաև 2013-ին...

Օրակարգում` մարզային առողջապահության խնդիրները
Օրակարգում` մարզային առողջապահության խնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանի մոտ վերջերս մարզային առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ կայացած հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոլորտում առկա թերությունների ու բացթողումների ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը...

Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում

ՀՀ ԱՆ կոլեգիայի հերթական նիստում, որին մասնակցում էին նաև մարզպետարանների առողջապահության բաժինների պետերը և Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը...

Նախարարը կարևորում է մարզային առողջապահության զարգացման հիմնախնդիրները
Նախարարը կարևորում է մարզային առողջապահության զարգացման հիմնախնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը աշխատանքային այցով եղավ Լոռու մարզում: Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա այցելեց Ալավերդու բժշկական կենտրոն...

Օտարերկրյա քաղաքացիների` բժշկական օգնություն եվ սպասարկում ստանալու իրավունքը Հայաստանի Հանրապետությունում
Օտարերկրյա քաղաքացիների` բժշկական օգնություն եվ սպասարկում ստանալու իրավունքը Հայաստանի Հանրապետությունում

Մարդու առողջությունն ամենակարևոր արժեքներից է, որը պաhպանելու, ինչպես նաև վերականգնելու նպատակով հաճախ հարկ է լինում դիմել համապատասխան մասնագետի օգնությանը...

Առաջնայինը հիվանդությունների կանխարգելումն է...
Առաջնայինը հիվանդությունների կանխարգելումն է...

Հարցազրույց ՀՀ առողջապահության նախարարության և Երևան քաղաքի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան,պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի հետ...

Կենսաբանորեն ակտիվ հավելումների օգտագործման վերահսկման կարեվորությունը
Կենսաբանորեն ակտիվ հավելումների օգտագործման վերահսկման կարեվորությունը

Ըստ վիճակագրական տվյալների, զարգացած երկրների բնակչության 70%-ը պարբերաբար օգտագործում է կենսաբանորեն ակտիվ հավելումներ (ԿԱՀ): Դա, ըստ էության, XX դարի վերջերում առողջապահության բնագավառում նոր ուղղության` ՙկյանքի որակ՚ հայեցակարգի արտացոլումն է...

Ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել
Ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել

Հոկտեմբերն աշխարհով մեկ հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, որի ընթացքում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ:«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի բացման օրվանից Հայաստանն արդեն 15 տարի է, ինչ միացել է այդ կարևոր գործընթացին...

Ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գիտագործնական կենտրոն`ՀՀ առողջապահական համակարգում
Ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գիտագործնական կենտրոն`ՀՀ առողջապահական համակարգում

Որակի հսկումը բնութագրվում է որպես առողջապահական համակարգի աչքեր և ականջներ, առանց որոնց մենք չէինք կարողանա իմանալ, թե որտեղ ենք և ուր ենք գնում:

Ա. Տոնապետյան...

Վերին շնչուղիների բորբոքային հիվանդությունների արդյունավետ ու անվտանգ բուժումը կլարիտրոմիցինով

Վերին շնչուղիների, մասնավորապես քիթ-կոկորդ-ականջի վարակական ախտաբանություններից ամենահաճախ հանդիպում են քթի և հարակից խոռոչների (ռինոսինուսիտներ` ՌՍ), միջին ականջի (միջին օտիտներ), ըմպանի և քմային նշիկների (ֆարինգիտներ և տոնզիլիտներ), թարախաբորբոքային հիվանդությունները...

Ակնթարթ, որը տարիներ արժե...
Ակնթարթ, որը տարիներ արժե...

Հարցազրույց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի, ինչպես նաև լոնդոնյան օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանի հետ...

Դաշտանային պարբերաշրջան

Դաշտանը սեռականորեն հասուն կնոջ արգանդից պարբերաբար՝ 26-28 օրը մեկ, միջին հաշվով 3-4 օր տևող արյունային արտադրությունն է, որը հատուկ է միայն մարդուն և մարդանման կապիկներին...

Ինչպես ընտրել ատամի պրոթեզը

Պրոթեզ տերմինը հունական ծագում ունի (prosthesis-միացում, ավելացում) և նշանակում է մարմնի արհեստական մաս (ձեռք, ոտք, ատամ և այլն): Ստոմատոլոգիայում պրոթեզավորումը կատարվում է կորցրած ատամը նորով փոխարինելու, ատամի վրա գոյացած թերությունը` կոտրվածքը, քայքայումը քողարկելու նպատակով և այլն...

Ամուսնական դավաճանություն
Ամուսնական դավաճանություն

Դավաճանությունը գուցե ներում են, բայց չեն մոռանում

Հաճախ սիրային արկածներ որոնողները խոստովանում են, որ մինչ «ձախ գնալը» պարբերաբար մտածում էին իրենց կյանքի արմատական փոփոխությունների մասին, և միայն հանդիպումն է դառնում այդ գաղափարի իրականացման վճռորոշ ազդակը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ