Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 4.2012

Վերին շնչուղիների բորբոքային հիվանդությունների արդյունավետ ու անվտանգ բուժումը կլարիտրոմիցինով

Վերին շնչուղիների, մասնավորապես քիթ-կոկորդ-ականջի վարակական ախտաբանություններից ամենահաճախ հանդիպում են քթի և հարակից խոռոչների (ռինոսինուսիտներ` ՌՍ), միջին ականջի (միջին օտիտներ), ըմպանի և քմային նշիկների (ֆարինգիտներ և տոնզիլիտներ), թարախաբորբոքային հիվանդությունները:

 

Սուր ռինոսինուսիտների (ՍՌՍ), սուր միջին օտիտի (ՍՄՕ) և սուր տոնզիլոֆարինգիտի ախտածագման (ՍՏՖ) հիմքում ընկած է բորբոքային ռեակցիան, որը հիմնականում զարգանում է սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում: Այնուհետև լորձաթաղանթի վնասված էպիթելում պայմաններ են ստեղծվում երկրորդային թարախային բորբոքման համար, հատկապես երբ վերջինս առաջանում է բակտերային վարակներից և դիտվում հիվանդների ավելի քան 2%-ի մոտ [1, 2]:

 

Սուր բակտերային ՌՍ-ները շնչառական վիրուսային հիվանդությունների ամենահաճախ հանդիպող բարդություններն են:

 

Միջազգային համաճարակաբանական հետազոտությունները վկայում են, որ վերջին տարիներին քրոնիկական ՌՍ-ով հիվանդացությունն ավելացել է 8 անգամ, և աշխարհի բնակչության գրեթե 14%-ը տառապում է այդ հիվանդությամբ [3]: 

 

 Նման մեխանիզմով է զարգանում նաև ՍՄՕ-ն, իսկ այդ գործում մեծ դեր ունի եվստախյան փողի անցանելիության խանգարումը: ՍՄՕ-ն մանկական հասակի երեխաների շրջանում ամենատարածված հիվանդություններից է: Մինչև 7 տարեկան երեխաների 71-95%-ի մոտ տարեկան նկատվում է ՍՄՕ-ի 1-3 դեպք [2]:

 

Համաձայն հիվանդների բուժման միջազգային ուղեցույցների, թարախաբորբոքային հիվանդություններով տառապողներին ցուցված է հակաբակտերային բուժումը: Վերին շնչուղիների ու ականջի սուր և քրոնիկական հիվանդությունների բուժման համար մեծ տեղ է հատկացվում մակրոլիդներին, հատկապես` կլարիտրոմիցինին, որն աշխարհում առավել հաճախ օգտագործվող մակրոլիդային հակաբիոտիկներից է:

 

Կլարիտրոմիցինի, ինչպես նաև մյուս մակրոլիդների ազդեցության մեխանիզմը պայմանավորված է զգայուն միկրոօրգանիզմների բջիջներում սպիտակուցների սինթեզի խանգարմամբ: 

 

Մակրոլիդների շարքում կլարիտրոմիցինը բնութագրվում է որպես ստրեպտոկոկի, այդ թվում S. pneumonie և S. pyogenes-ի, St`philococcus `ureus-ի մեթիցիլին-կայուն շտամերի, ինչպես նաև ատիպիկ հարուցիչների` խլամիդիաների, միկոպլազմայի, լեգիոնելայի նկատմամբ առավել բարձր ակտիվություն ցուցաբերող հակաբիոտիկ [4]: 

 

Ինչպես ցույց են տալիս փորձարարական և կլինիկական հետազոտությունները, շատ մակրոլիդային հակաբիոտիկներ, այդ թվում նաև կլարիտրոմիցինը, օժտված են հակաբորբոքային, իմունախթանիչ և մուկոկարգավորող հատկությամբ [4, 5, 6]:

 

Սուր տոնզիլիտների դեպքում հակամանրէային բուժման հիմնական նպատակը S. pyogenes-ի էրադիկացիան է, որը նպաստում է ոչ միայն արագ լավացմանը և թարախային բարդությունների կանխմանը, այլև ռևմատիկ տենդի ու գլոմերուլոնեֆրիտի առաջնային կանխարգելման միջոց է: 

 

 Սուր տոնզիլիտների բուժման հիմնական դեղամիջոցներից են բետա-լակտամային հակաբիոտիկները: Այսօր, ըստ բազմաթիվ հեղինակների, ախտաբանական այս վիճակի համար մակրոլիդները նույնպես համարվում են ընտրության դեղամիջոց: Կլարիտրոմիցինը ` խմբի բետա-հեմոլիտիկ ստաֆիլոկոկի նկատմամբ բարձր ակտիվություն ունի, որը նպաստում է կլինիկական արդյունավետության բարձրացմանը: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ կլարիտրոմիցինի 5-օրյա կուրսը իր միկրոկենսաբանական և կլինիկական արդյունավետությամբ հավասարազոր է ֆենոքսիպենիցիլինով 10-օրյա բուժման կուրսին [3]:

 

Բացի այդ, վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում մարդու էպիթելային բջիջներում S. pyogenes-ի ներբջջային գոյատևման հատկությանը, որը կարող է բետա-լակտամային հակաբիոտիկների արդյունավետության նվազման պատճառներից մեկը լինել [2, 5, 7]: Կլարիտրոմիցինն օժտված է բջջի մեջ թափանցելու և ներբջջային տարբեր կառույցներում իր ակտիվությունը պահպանելու հատկությամբ, դառնալով ` խմբի բետա-հեմոլիտիկ ստաֆիլոկոկի էրադիկացիայի դեղամիջոց` պենիցիլինով տոնզիլիտների բուժման անարդյունավետության դեպքում [4]:

 

Ներկայումս բետա-լակտամային հակաբիոտիկների նկատմամբ ալերգիայի առաջացման դեպքում մակրոլիդային կլարիտրոմիցին և ազիտրոմիցին հակաբիոտիկները ընտրության դեղամիջոց են [2, 4, 5]: 

 

Բազմաթիվ հեղինակների կատարած հետազոտություններից պարզվել է, որ Ֆրոմիլիդ ՈւՆՈ-ն կլարիտրոմիցինի երկարատև ազդեցության դեղ է, որն ունի բարձր կենսամատչելիություն և առաջացնում է ներբջջային ու արտաբջջային բարձր կոնցենտրացիա, չունի կումուլատիվ հատկություն: Մակրոլիդներ խմելու դեպքում տեղի է ունենում նրանց մասնակի տրոհում` ստամոքսի աղաթթվի ազդեցությամբ: Ֆրոմիլիդ ՈւՆՈ-ն մյուս մակրոլիդներից ամենակայունն է աղաթթվի նկատմամբ:

 

Կատարված մի շարք միջազգային գիտական հետազոտություններով ապացուցվել է կլարիտրոմիցինի բուժական բարձր արդյունավետությունը ՌՍ-ի, ՍՏՖ-ի և ՍՄՕ-ի բուժման ժամանակ:

 

2008-2010թթ.«Էրեբունի» ԲԿ-ում հետազոտվել և բուժվել է սուր և քրոնիկական ՌՍ-ով, սուր և քրոնիկական տոնզիլոֆարինգիտներով, ինչպես նաև ՍՄՕ-ով 320 հիվանդ, որոնցից 110-ը` սուր կամ քրոնիկական ՌՍ-ով, 75-ը` ՍՄՕ-ով և 135-ը` ՍՏՖ-ով: Հիվանդները կոմպլեքս բուժման ժամանակ, որպես հակաբիոտիկ ստացել են Ֆրոմիլիդ Ունո դեղամիջոցը: Ստացված արդյունքները նույնպես վկայում են վերջինիս բուժական զգալի արդյունավետության մասին քիթ-կոկորդ-ականջի հիվանդութունների բուժման ժամանակ: Հիվանդները գանգատվել են կոկորդի ցավից, ընդհանուր թուլությունից, կլլման ակտի դժվարացումից, ըմպանում չորության զգացումից, հազից, որոնք ըմպանի սուր հիվանդությունների սուբյեկտիվ չափանիշների գլխավոր համալիրն են: ՌՍ-ի դեպքում` առաջանում են քթից լորձաթարախային արտադրություն և քթի փակվածություն, գլխացավեր, դեմքի շրջանում ծանրության զգացում, իսկ ՍՄՕ-ի ժամանակ` ականջացավ, ականջից թարախային արտադրություն: Հիվանդները դեղորայքն ընդունել են 500 մգ դեղաչափով, 1 հաբ, օրը 1 անգամ, 7-10 օր տևողությամբ:

 

Կատարվել է ՌՍ-ով հիվանդների քթի և հարակից խոռոչների արտադրության բակտերիոլոգիական քննություն` հակաբիոտիկոթերապիայից առաջ և հետո: Պարզվել է, որ հայտնաբերված հարուցիչների գրեթե 86%-ը զգայուն են եղել կլարիտրոմիցինի նկատմամբ:

 

ՌՍ-ով հիվանդների բուժման արդյունքները վերլուծելիս պարզվել է, որ հիվանդների 81.3%-ի մոտ գրանցվել է լիարժեք կլինիկական առողջացում, իսկ 18.7%-ի մոտ` զգալի լավացում: Բուժումից առաջ և հետո կատարվել է քթի և հարակից խոռոչների ռենտգեն հետազոտություն կամ գերձայնային սինուսոսկոպիա: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հարակից խոռոչներում առկա բորբոքային երևույթները վերացել են լիարժեք լավացումով:

 

ՍՄՕ-ով հիվանդների մոտ անցկացված հակաբիոտիկային բուժման արդյունքում հիվանդների 78,4%-ի մոտ դիտվել է կլինիկական առողջացում` 17,5%-ի մոտ` զգալի լավացում և միայն 3,1%-ի բուժման արդյունքները եղել են ոչ բավարար:

 

ՍՏՖ-ով հիվանդների բուժման արդյունքները ցույց են տվել, որ հիվանդների 93,5%-ի մոտ գրանցվել է կլինիկական առողջացում, իսկ 6,5%-ի մոտ` լավացում:

 

Միջազգային կլինիկական փորձը նույնպես ցույց է տվել, որ կլարիտրոմիցինը կարևոր տեղ է զբաղեցնում վերին շնչուղիների սուր և քրոնիկական հիվանդությունների բուժման գործում և նրա դրական ազդեցության մասին նոր տեղեկությունները մեծացնում են դրա կիրառման կարևորությունը:

 

Եզրակացություն 

 

  • Ապացուցվել է Ֆրոմիլիդ ՈւՆՈ դեղամիջոցի բարձր արդյունավետությունը և անվտանգությունը վերին շնչուղիների սուր և քրոնիկական հիվանդություններով տառապող հիվանդների բուժման ժամանակ:
  • Ֆրոմիլիդ ՈւՆՈ դեղամիջոցով բուժման արդյունքում նոզոլոգիական բոլոր խմբերի հիվանդների մոտ նկատվել է կլինիկական ախտանիշների նշանակալի նվազում:
  • Կատարված կլինիկամանրէաբանական հետազոտությունների հիման վրա հաստատվել է ֆրոմիլիդ ՈւՆՈ դեղամիջոցի միկրոկենսաբանական ակտիվության բարձր մակարդակ և ապահովվել է միկրոօրգանիզմի 88-91%-ով ոչնչացումը:
  • Ֆրոմիլիդ ՈւՆՈ դեղամիջոցը հեշտությամբ է յուրացվում օրգանիզմի կողմից և դեղամիջոցի օրական միանվագ օգտագործումը նվազագույնի է հասցնում կողմնակի ազդեցությունները:

 

Գրականություն

 

  1. Захарова Г.П., Янов Ю.К., Шабалин В.В. Мукоцилиарная система верхних дыхательных путей. СПб.: издательство “Диалог”, 2010, 358 с.
  2. Рациональная фармакотерапия заболеваний уха, горла, носа: руководство для практикующих врачей. Под общей редакцией А.С. Лопатина, М.: Литера, 2011.
  3. Пальчун В.Т., Гуров А.В., Мужичкова А.В. Эпидемиологические аспекты синуситов и основные подходы к лечению. Вестник оториноларингологии.- 2010.- N5.- 201-203 стр.
  4. Рачина С.А., Страчунский Л.С., Козлов Р.С. Кларитромицин: есть ли потенциал для клинического использования в ХХI веке? Клиническая микробиология и антимикробная химиотерапия.-2005- Т.7, N4.-С. 369-393.
  5. Лопатин А.С. Хронический риносинусит. Патогенез, диагностика и принципы лечения  клинические рекомендации.- М: 2010.
  6. Петрова Л.Г. Особенности лечения хронического синусита Оториноларингология в Белорусии.- 2011.- N1 (02).-с. 53-58.
  7. Тимчук Л.Э., Кочеровец В.И., Корнеенков А.А., Мироненко А.Н. Эфективность и безопасность препарата Фромилида Уно у больных с гнойно-восполительными заболеваниями ЛОР-органов,  Российская оториноларингология, 2011, N3, С. 160-167.
 

Հեղինակ. Արթուր Շուքուրյան, Իրինա Մորսիկյան, Գեղամ Խանդանյան ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոն,«Էրեբունի» բժշկական կենտրոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սիրելի ընթերցող
Սիրելի ընթերցող

Ավարտին է մոտենում 2012 թվականը: Մեր հանդեսի միջոցով ձեզ հետ սկսված երկխոսությունն իր տրամաբանական շարունակությունը կունենա նաև 2013-ին...

Օրակարգում` մարզային առողջապահության խնդիրները
Օրակարգում` մարզային առողջապահության խնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանի մոտ վերջերս մարզային առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ կայացած հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոլորտում առկա թերությունների ու բացթողումների ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը...

Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում

ՀՀ ԱՆ կոլեգիայի հերթական նիստում, որին մասնակցում էին նաև մարզպետարանների առողջապահության բաժինների պետերը և Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը...

Նախարարը կարևորում է մարզային առողջապահության զարգացման հիմնախնդիրները
Նախարարը կարևորում է մարզային առողջապահության զարգացման հիմնախնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը աշխատանքային այցով եղավ Լոռու մարզում: Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա այցելեց Ալավերդու բժշկական կենտրոն...

Օտարերկրյա քաղաքացիների` բժշկական օգնություն եվ սպասարկում ստանալու իրավունքը Հայաստանի Հանրապետությունում
Օտարերկրյա քաղաքացիների` բժշկական օգնություն եվ սպասարկում ստանալու իրավունքը Հայաստանի Հանրապետությունում

Մարդու առողջությունն ամենակարևոր արժեքներից է, որը պաhպանելու, ինչպես նաև վերականգնելու նպատակով հաճախ հարկ է լինում դիմել համապատասխան մասնագետի օգնությանը...

Առաջնայինը հիվանդությունների կանխարգելումն է...
Առաջնայինը հիվանդությունների կանխարգելումն է...

Հարցազրույց ՀՀ առողջապահության նախարարության և Երևան քաղաքի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան,պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի հետ...

Կենսաբանորեն ակտիվ հավելումների օգտագործման վերահսկման կարեվորությունը
Կենսաբանորեն ակտիվ հավելումների օգտագործման վերահսկման կարեվորությունը

Ըստ վիճակագրական տվյալների, զարգացած երկրների բնակչության 70%-ը պարբերաբար օգտագործում է կենսաբանորեն ակտիվ հավելումներ (ԿԱՀ): Դա, ըստ էության, XX դարի վերջերում առողջապահության բնագավառում նոր ուղղության` ՙկյանքի որակ՚ հայեցակարգի արտացոլումն է...

Ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել
Ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել

Հոկտեմբերն աշխարհով մեկ հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, որի ընթացքում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ:«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի բացման օրվանից Հայաստանն արդեն 15 տարի է, ինչ միացել է այդ կարևոր գործընթացին...

Ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գիտագործնական կենտրոն`ՀՀ առողջապահական համակարգում
Ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գիտագործնական կենտրոն`ՀՀ առողջապահական համակարգում

Որակի հսկումը բնութագրվում է որպես առողջապահական համակարգի աչքեր և ականջներ, առանց որոնց մենք չէինք կարողանա իմանալ, թե որտեղ ենք և ուր ենք գնում:

Ա. Տոնապետյան...

Ակնթարթ, որը տարիներ արժե...
Ակնթարթ, որը տարիներ արժե...

Հարցազրույց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի, ինչպես նաև լոնդոնյան օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանի հետ...

Դաշտանային պարբերաշրջան

Դաշտանը սեռականորեն հասուն կնոջ արգանդից պարբերաբար՝ 26-28 օրը մեկ, միջին հաշվով 3-4 օր տևող արյունային արտադրությունն է, որը հատուկ է միայն մարդուն և մարդանման կապիկներին...

Ինչպես ընտրել ատամի պրոթեզը

Պրոթեզ տերմինը հունական ծագում ունի (prosthesis-միացում, ավելացում) և նշանակում է մարմնի արհեստական մաս (ձեռք, ոտք, ատամ և այլն): Ստոմատոլոգիայում պրոթեզավորումը կատարվում է կորցրած ատամը նորով փոխարինելու, ատամի վրա գոյացած թերությունը` կոտրվածքը, քայքայումը քողարկելու նպատակով և այլն...

Ամուսնական դավաճանություն
Ամուսնական դավաճանություն

Դավաճանությունը գուցե ներում են, բայց չեն մոռանում

Հաճախ սիրային արկածներ որոնողները խոստովանում են, որ մինչ «ձախ գնալը» պարբերաբար մտածում էին իրենց կյանքի արմատական փոփոխությունների մասին, և միայն հանդիպումն է դառնում այդ գաղափարի իրականացման վճռորոշ ազդակը...

Ինչու են ներաճում եղունգները
Ինչու են ներաճում եղունգները

Ներաճած եղունգ կամ եղունգի ներաճում հիվանդությունն ըստ էության արտահայտվում է հարևան փափուկ հյուսվածքի մեջ եղունգաթերթիկի եզրային-ծայրային հատվածի ներաճով, որի հետևանքով զարգանում են մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ ախտանիշներ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ