Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Բժշկական առաքելությունը շարունակվում է

ԼՂՀ ԱՆ. Բժշկական առաքելությունը շարունակվում է

Արցախի առողջապահության նախարարության կողմից մեկնարկած գյուղական բնակչության բժշկական օգնության կազմակերպման ծրագիրը շարունակվում է: Հուլիսի 12-ին համակարգի բարձրակարգ բժիշկ-մասնագետները հերթական այցն իրականացրել են Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում:


Բժիշկների կողմից ընդունելություն ու բժշկական սպասարկում է իրականացվել ինչպես Ավետարանոց գյուղի, այնպես էլ հարակից համայնքների բնակչության շրջանում:


Ընդհանուր առմամբ` կատարվել է շուրջ 300 խորհրդատվություն, 46 ուլտրաձայնային հետազոտություն, 41 էլեկտրասրտագրություն և, ըստ ցուցումների, ակնաբուժական խնդիրներ ունեցող 70 անձանց անվճար հիմունքներով տրամադրվել են ակնոցներ:


Այցի շրջանակներում նախարարը հրավիրել է արտագնա գործակարգավարական խորհրդակցություն` համակարգի գործադիր տնօրենների մասնակցությամբ: Արայիկ Բաղրյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել ոլորտի համապատասխան մասնագետներին` օգոստոսի 4-ից Արցախում մեկնարկվող ամառային 7-րդ համահայկական խաղերի ընթացքում աշխատանքներն արտակարգ ռեժիմով կազմակերպելու համար: Ի դեպ, այժմ Ստեփանակերտի մարզադաշտում ընթանում են խաղերի պաշտոնական բացման արարողության փորձերը, որի համար նախարար Բաղրյանը բուժհաստատությունների գործադիր տնօրեններին հորդորել է լինել զգոն և աչալուրջ: Հանդիպմանը քննարկվել են էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդնման հետ կապված մի շարք հարցեր:


«Ասկերանի շրջանային բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Գոհար Հակոբջանյանը ներկայացրել է 2018 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:


Խորհրդակցության վերջում ԱՀ ԱՆ Ուռուցքաբանության գծով խորհրդատու Արմեն Հայրիյանը ամփոփել է նախորդ այցերի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները:


Նախարար Արայիկ Բաղրյանի ղեկավարությամբ մասնագետների խումբը այցելել է նաև Ավետարանոց գյուղի «Կուսանաց անապատ» եկեղեցի, որը կառուցվել է 1616 թվականին:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Արգելվում է բժշկական թափոնները խառնել կենցաղային թափոնների հետ
ՀՀ ԱՆ. Արգելվում է բժշկական թափոնները խառնել կենցաղային թափոնների հետ

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հետազոտության, բուժման, բուժկանխարգելիչ աշխատանքների, ինչպես նաև գիտական հետազոտությունների արդյունքում առաջանում են յուրատեսակ թափոններ՝ բժշկական թափոններ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոփոխություններ` դեղեր դուրս գրելու կարգում
ՀՀ ԱՆ. Փոփոխություններ` դեղեր դուրս գրելու կարգում

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
ՀՀ-ում կատարվող ստենտավորումների 30 տոկոսը՝ 1650 ստենտավորում կատարվել է «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com
ՀՀ-ում կատարվող ստենտավորումների 30 տոկոսը՝ 1650 ստենտավորում կատարվել է «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ անգրոգրաֆիկ ծառայության բժիշկների կողքին աշխարհի լավագույն սրտաբաններից մեկն է: Մեր հայրենակից, ակադեմիկոս, ՌԴ ԱՆ գլխավոր էնդովասկուլյար վիրաբույժ Բագրատ Ալեքյանի համար էրեբունի ԲԿ-ն հարազատ վայր է...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Անպտղություն ունեցող զույգերին աջակցող նախագիծն ընդունվեց
ՀՀ ԱՆ. Անպտղություն ունեցող զույգերին աջակցող նախագիծն ընդունվեց

Կառավարությունն այսօր ընդունել է առողջապահական հերթական կարևոր` այս անգամ անպտղության հաղթահարմանն ուղղված որոշումը:
Այս քայլով` նախատեսվում է բարելավել անպտղություն ունեցող զույգերի իրավունքների իրացումը, սահմանելով մեխանիզմներ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փաստացի, փրկվել է 151 կյանք
ՀՀ ԱՆ. Փաստացի, փրկվել է 151 կյանք

Փետրվարի մեկից գործում է բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագիրը...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հեռավար ուսուցումը՝ կրթության ժամանակակից գործիք
ԵՊԲՀ. Հեռավար ուսուցումը՝ կրթության ժամանակակից գործիք

Հեռավար ուսուցումը հարմարավետ և ժամանակակից գործիք է կրթությունն ավելի բազմակողմանի դարձնելու համար: ԵՊԲՀ-ում անցկացվեց եռօրյա դասընթաց, որին մասնակցեցին ուսանողներ և դասախոսներ՝ գիտական և տեսական ամբիոներից...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ.Կարևորվել են բնակչության հետ հաղորդակցման ու իրազեկման աշխատանքները
ՀՀ ԱՆ.Կարևորվել են բնակչության հետ հաղորդակցման ու իրազեկման աշխատանքները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Երևանի առողջության առաջնային պահպանման հաստատությունների` պոլիկլինիկաների տնօրեններին և բուժաշխատողներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջնային օղակում մատուցվող բժշկական...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկվել է առողջապահության ոլորտում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունը
ՀՀ ԱՆ. Քննարկվել է առողջապահության ոլորտում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հանդիպել է «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթր Աբաջյանին և հիմնադրամի ծրագրի ղեկավար Գեղամ Մինասյանին...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Բարեփոխումներ` ճառագայթային բուժման ծառայությունում
ՀՀ ԱՆ. Բարեփոխումներ` ճառագայթային բուժման ծառայությունում

Հուլիսի 4-ից ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության և սպասարկման ճառագայթային թերապիա ծառայության մասով կատարվել են հետևյալ փոփոխությունները...

Հրատապ թեմա Հայաստանում
ԼՂՀ ԱՆ. Ծառայության կատարելագործում
ԼՂՀ ԱՆ. Ծառայության կատարելագործում

Հուլիսի 11-ին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը ընդունել է Լոս Անջելեսում ինսուլտի բուժման կենտրոնի տնօրեն, բժիշկ Միքայել Գրիգորյանին և «Էրեբունի» ԲԿ-ի ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Դավիթ Սահակյանին...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առաջիկայում կարիեսի կանխարգելման ազգային ծրագիր կներդրվի
ՀՀ ԱՆ. Առաջիկայում կարիեսի կանխարգելման ազգային ծրագիր կներդրվի

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի տնօրեն Իրինա Լազարյանին:
Բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանում գործում է 1992 թվականից...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Մինչև 18 տարեկան երեխաների անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին
ՀՀ ԱՆ. Մինչև 18 տարեկան երեխաների անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին

«Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» կառավարության որոշման մեջ կատարված փոփոխություններներից մեկն էլ վերաբերում է մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային...

Հրատապ թեմա Հայաստանում
Ինսուլտի բուժումը նման է ծաղկի. 4 ամսում «Էրեբունի» ԲԿ-ում ինսուլտով 121 հիվանդի են փրկել. news.am
Ինսուլտի բուժումը նման է ծաղկի. 4 ամսում «Էրեբունի» ԲԿ-ում ինսուլտով 121 հիվանդի են փրկել. news.am

«Էրեբունի» բժշկական կենտրոնում սուր ինսուլտի բուժումն իրականացվում է շատ բարձր մակարդակով, աշխատում են լավ մասնագետներ, կան անհրաժեշտ սարքավորումները, սակայն այդ ձեռքբերումի վրա չի կարելի կանգնել, այլ անհրաժեշտ է մշտապես զարգացնել կենտրոնը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Արսեն Թորոսյանը հանդիպել է «Դեղ արտադրողների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին
ՀՀ ԱՆ. Արսեն Թորոսյանը հանդիպել է «Դեղ արտադրողների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում-քննարկում է ունեցել «Դեղ արտադրողների միություն» հասարակական կազմակերպության տնօրենի և անդամ հանդիսացող դեղ արտադրող ընկերությունների հետ...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ