Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Ամերիկահայ բժիշկները պատրաստ են օժանդակել Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփոխումներին. amerikayidzayn.com

Ամերիկահայ բժիշկները պատրաստ են օժանդակել Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփոխումներին. amerikayidzayn.com

Հայաստանի առողջապահության ոլորտի խնդիրների նվիրված համաժողովին  քննարկվեցին սփյուռքահայ կառույցների կողմից Հայաստանի առողջապահական համակարգին օժանդակելու եղանակներ: Համաժողովը կազմակերպել էր առողջապահության ոլորտի ամերիկահայ մասնագետների կազմակերպությունը։

«Հայաստանում քաղաքացիների շրջանում մահացության և հաշմանդամության առաջնային պատճառների բացահայտման կարողությունը հիմնական առաջնահերթություններից է»,- ասում է Նյու Ջերսի նահանգում գործող Առողջապահության ոլորտի ամերիկահայ մասնագետների կազմակերպության նախագահ, բժիշկ Լարի Նաջարյանը: Վերջերս Նյու Ջերսիի սբ. Լևոն հայ առաքելական եկեղեցում ամերիկահայ բժիշկների միությունը կազմակերպել էր քննարկում-համաժողով Հայաստանում առողջապահության ոլորտի առաջնահերթությունների ու սփյուռքահայ կառույցների օժանդակության մասին:

Կազմակերպության նախագահը պնդում է, որ Հայաստանի բնակչության առողջական հիմնական խնդիրների բացահայտումը կնպաստի տեղական բժիշկների հետ համագործակցությանն ու առողջապահության ոլորտի ճիշտ ռազմավարության մշակմանը:

Իր հերթին կալիֆոռնիաբնակ բժշկուհի, միջոցառման բանախոս Նիկա Հարությունյանն ընդգծեց նման միջոցառումների կարևորությունը: Այսօր Հայաստանում այս ոլորտի ծրագրերում ներգրավված են բազմաթիվ սփյուռքահայ կազմակերպություններ և անհատներ, պնդում է Հարությունյանը, ով Հայաստանում իրականացնում է քաղցկեղի ոլորտի հետազոտման ծրագիր:

«Համաժողովում քննարկվեց Հայաստանում առողջապահության ոլորտի օժանդակության եւ մոտեցումների վերանայման հարցը, որը ենթադրում է շարունակական ծրագրերի հաստատում»,- ասում է Հարությունյանը:

Համաժողովին քննարկվեց սփյուռքահայ կառույցների ջանքերի համախմբման հնարավորությունը: Քննարկման մասնակիցները պնդում են՝ անհրաժեշտ է միասնական հարթակ, որը հնարավորություն կտա ոլորտում ներգրավվածներին ավելի լավ պատկերացում կազմել ընթացիկ ծրագրերի ու կատարված աշխատանքների մասին:

«Այսօր Հայաստանի առողջապահության ոլորտում կան բազմաթիվ լավ նախաձեռնություններ և ծրագրեր, սակայն խնդիրը նրանում է, որ դրանք բոլորը գործում են անջատ և մեկուսացված: Մենք կցանկանայինք, որ բոլոր հասարակական կառույցները միասին աշխատեն միասնական հարթակ ստեղծելու ուղղությամբ, որտեղ առողջապահության ոլորտում ներգրավված անհատը կամ կառույցը կարող է պարզել, թե որքանով է նրա ակտիվությունը առաջնահերթ Հայաստանի առողջապահության ոլորտի համար»,- նշեց բժիշկ Նաջարյանը:

Համաժողովի ընթացքում քննարկվեցին Հայաստանի առողջապահության ոլորտի բազմաթիվ խնդիրներ: Բանախոսներն ընդգծեցին առողջապահության ոլորտի որակի բարելավման անհրաժեշտությունը: Առանձնացվեց Հայաստանում բազմաթիվ հիվանդությունների վերաբերյալ տվյալների բազայի բացակայության հիմնախնդիրը, որը խոչընդոտում է առողջապահության ոլորտի զարգացմանը:

«Առանց առողջապահության ոլորտում տվյալների բազայի դժվար է խորհուրդ տալ կամ բարելավման ուղղությամբ առաջարկներ անել»,- նշեց միջոցառման բանախոս Ալին Բաղդասարյանը:

Ամերիկահայ բժիշկների միության նախագահը շեշտեց որ իրենք պատրաստ են համագործակցել Հայաստանի կառավարության հետ՝ առողջապահության մակարդակը բարելավելու համար:

Սկզբնաղբյուր. amerikayidzayn.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Բարեփոխումներ` ճառագայթային բուժման ծառայությունում
ՀՀ ԱՆ. Բարեփոխումներ` ճառագայթային բուժման ծառայությունում

Հուլիսի 4-ից ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության և սպասարկման ճառագայթային թերապիա ծառայության մասով կատարվել են հետևյալ փոփոխությունները...

Հրատապ թեմա Հայաստանում
ԼՂՀ ԱՆ. Ծառայության կատարելագործում
ԼՂՀ ԱՆ. Ծառայության կատարելագործում

Հուլիսի 11-ին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը ընդունել է Լոս Անջելեսում ինսուլտի բուժման կենտրոնի տնօրեն, բժիշկ Միքայել Գրիգորյանին և «Էրեբունի» ԲԿ-ի ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Դավիթ Սահակյանին...

Հրատապ թեմա Հայաստանում
ԼՂՀ ԱՆ. Բժշկական առաքելությունը շարունակվում է
ԼՂՀ ԱՆ. Բժշկական առաքելությունը շարունակվում է

Արցախի առողջապահության նախարարության կողմից մեկնարկած գյուղական բնակչության բժշկական օգնության կազմակերպման ծրագիրը շարունակվում է: Հուլիսի 12-ին համակարգի բարձրակարգ բժիշկ-մասնագետները հերթական այցն իրականացրել են...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առաջիկայում կարիեսի կանխարգելման ազգային ծրագիր կներդրվի
ՀՀ ԱՆ. Առաջիկայում կարիեսի կանխարգելման ազգային ծրագիր կներդրվի

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի տնօրեն Իրինա Լազարյանին:
Բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանում գործում է 1992 թվականից...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Մինչև 18 տարեկան երեխաների անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին
ՀՀ ԱՆ. Մինչև 18 տարեկան երեխաների անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին

«Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» կառավարության որոշման մեջ կատարված փոփոխություններներից մեկն էլ վերաբերում է մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային...

Հրատապ թեմա Հայաստանում
Ինսուլտի բուժումը նման է ծաղկի. 4 ամսում «Էրեբունի» ԲԿ-ում ինսուլտով 121 հիվանդի են փրկել. news.am
Ինսուլտի բուժումը նման է ծաղկի. 4 ամսում «Էրեբունի» ԲԿ-ում ինսուլտով 121 հիվանդի են փրկել. news.am

«Էրեբունի» բժշկական կենտրոնում սուր ինսուլտի բուժումն իրականացվում է շատ բարձր մակարդակով, աշխատում են լավ մասնագետներ, կան անհրաժեշտ սարքավորումները, սակայն այդ ձեռքբերումի վրա չի կարելի կանգնել, այլ անհրաժեշտ է մշտապես զարգացնել կենտրոնը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Արսեն Թորոսյանը հանդիպել է «Դեղ արտադրողների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին
ՀՀ ԱՆ. Արսեն Թորոսյանը հանդիպել է «Դեղ արտադրողների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում-քննարկում է ունեցել «Դեղ արտադրողների միություն» հասարակական կազմակերպության տնօրենի և անդամ հանդիսացող դեղ արտադրող ընկերությունների հետ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ներկայացվել է հուշագրի շրջանակում մշակված փորձարարական ծրագիրը
ՀՀ ԱՆ. Ներկայացվել է հուշագրի շրջանակում մշակված փորձարարական ծրագիրը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է «Առողջ Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչներին` քննարկելու համատեղ ստորագրված հուշագրի շրջանակում մշակված փորձարարական ծրագիրը, որի առաքելությունն է բարձրացնել որակյալ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Վերանայվել են Արյունաբանական կենտրոնի ֆինանսական հատկացումները
ՀՀ ԱՆ. Վերանայվել են Արյունաբանական կենտրոնի  ֆինանսական հատկացումները

ՀՀ ԱՆ «Պրոֆ.Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի»  տնօրենների խորհրդի հերթական նիստն է կայացել։

Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Արտյոմ Սմբատյանը ներկաներին տեղեկացրել է...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Մարզերում կաթվածի ծրագիրը ևս պետք է ընդլայնվի. Արսեն Թորոսյան
ՀՀ ԱՆ. Մարզերում կաթվածի ծրագիրը ևս պետք է ընդլայնվի. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Հայաստանում գլխուղեղի կաթվածի բուժման և կառավարման համակարգող խորհրդի անդրանիկ նիստին, որտեղ ներկա էին խորհրդի նախագահ` «Էրեբունի» ԲԿ նյարդաբանության ծառայության ղեկավա Նունե Եղիազարյանը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ընդլայնվել են առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրեր
ՀՀ ԱՆ. Ընդլայնվել են առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք ծրագրեր

Առողջապահության նախարարության` բնակչի բուժօգնության բարելավմանն ուղղված հերթական առաջարկը հավանության արժանացավ կառավարության կողմից: Առողջապահության ոլորտի առավել հրատապություն և կարևորություն ունեցող մի շարք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկվել է ԱՆ բյուջետային ֆինանսավորման հայտը
ՀՀ ԱՆ. Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկվել է ԱՆ բյուջետային ֆինանսավորման հայտը

Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունում տեղի է ունեցել  հանրային քննարկում «2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի և 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի» վերաբերյալ...

Հրատապ թեմա Հայաստանում
Արա Այվազյան. Բացակայում է որոշումները վերամշակելու ճկունությունը
Արա Այվազյան. Բացակայում է որոշումները վերամշակելու ճկունությունը

Վնասվածքաբանության ու օրթոպեդիայի գիտական կենտրոնի Մանկական վնասվածքաբանության ու օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Արա Այվազյանի խոսքը  «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնները վերադարձվեցին առողջապահության նախարարությանը
ՀՀ ԱՆ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնները վերադարձվեցին առողջապահության նախարարությանը

Ազգային ժողովն այսօր 115 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով ընդունել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ