Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հայաստանում դատագենետիկական փորձաքննություններ կարող են իրականացնել

ՀՀ ԱՆ. Հայաստանում դատագենետիկական փորձաքննություններ կարող են իրականացնել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա են գտնվել ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի Դատագենետիկական փորձաքննությունների բաժնի վերազինման միջոցառմանը:

Կառավարության կողմից որոշում է ընդուվել աջակցել դատաբժշկական կենտրոնին ձեռք բերելու ABI Prizm 3500 գենետիկական վերլուծիչ համակարգը, անհրաժեշտ հզոր համակարգչով և ծրագրային ապահովմամբ, որը համարվում է ոսկյա ստանդարտ դատագենետիկական փորձաքննությունների իրականացման գործում:

Արսեն Թորոսյանը նշել է, որ առողջապահության նախարարության և մի շարք գերատեսչությունների միասնական ջանքերով` տրվում է հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան դատագենետիկական փորձաքննությունների իրականացման մեկնարկը:

«ԴՆԹ-ի միջոցով անձի նույնականացման դատագենետիկական փորձաքննությունները՝ մարդու կողմից թողնված ցանկացած կենսաբանական ծագման հետքի նույնականացումն անձի հետ և արյունակցական կապի հաստատումը, ամբողջ աշխարհում ապրում են ոչ պակաս զարգացում, քան թվային տեխնոլոգիաները»,- նշել է նախարարը:

Առողջապահության ոլորտի պատասխանատուն շեշտել է, որ համագործակցելով պաշտպանության նախարարության հետ իրականացվում է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհայտ կորածների, գերիների և պատանդների հայտնաբերման ծրագիր, որի շրջանակներում միջազգային Կարմիր խաչի աջակցությամբ անհայտ կորածների հարազատներից ստացվել են կենսաբանական ծագման նմուշներ: Ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների և առաջիկայում ծրագրավորված բանակցությունների համաձայն` հնարավոր կլինի այդ նմուշների գենետիկակական նույնականացումներն իրականացնել Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում:

«Հաջորդ նախագիծը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում Ինտերպոլի միջազգային կազմակերպության որոնողական պահոցի/բազայի ծրագրի ներդրումն է։ Ոստիկանության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու արդյունքում կենսաբանական ծագում ունեցող հետքերով ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հյանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու (բացահայտելու) նպատակով ԴՆԹ բնութագրերը, որոնք հայտնաբերվում են դատագենետիկական փորձաքննության արդյունքում պետք է տրամադրվեն ոստիկանությանը հատուկ կապի միջոցով, որն արդեն իսկ հաստատված է ԱՆ Դատաբժշկական կենտրոնի և ոստիկանության միջև»- ընդգծել է Արսեն Թորոսյանը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Ընդլայնվել է ՁԻԱՀ-ի կենտրոնի բուժօգնության և սպասարկման բաժինը
ՀՀ ԱՆ. Ընդլայնվել է ՁԻԱՀ-ի կենտրոնի բուժօգնության և սպասարկման բաժինը

ՁԻԱՀ-ի կենտրոնում տեղի է ունեցել բժշկական օգնության և սպասարկման բաժնի նոր ենթակառուցվածքի պաշտոնական բացումը: Այն վերանորոգվել և կահավորվել է առողջապահության նախարարության և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կարգելվի ծխախոտի օգտագործումը «փակ» տարածքներում
ՀՀ ԱՆ. Կարգելվի ծխախոտի օգտագործումը «փակ» տարածքներում

Կառավարությունն ընդունել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանի դեղագործական կանոնակարգման համակարգը ևս մեկ մակարդակով կբարձրանա
ՀՀ ԱՆ. Հայաստանի դեղագործական կանոնակարգման համակարգը ևս մեկ մակարդակով կբարձրանա

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչներին...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Տրվել է անպտղության բուժման և հաղթահարման ծրագրի մեկնարկը
ՀՀ ԱՆ. Տրվել է անպտղության բուժման և հաղթահարման ծրագրի մեկնարկը

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը ներկայացրել է պետության կողմից երաշխավորված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ռազմական դրության ժամանակ կգործի առողջապահության միասնական կառավարման համակարգ
ՀՀ ԱՆ. Ռազմական դրության ժամանակ կգործի առողջապահության միասնական կառավարման համակարգ

Կառավարությունն այսօր հավանություն է տվել առողջապահության նախարարության ներկայացրած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում կատարվել է կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիայի հավատարմագրում
ՀՀ ԱՆ. Հայաստանում կատարվել է կարմրուկի և կարմրախտի ազգային լաբորատորիայի հավատարմագրում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակն ամենամյա հավատարմագրման (ակրեդիտացիա) գործընթացի շրջանակներում իրականացրել է Հայաստանում կարմրուկի և կարմրախտի ազգային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Արգելվում է բժշկական թափոնները խառնել կենցաղային թափոնների հետ
ՀՀ ԱՆ. Արգելվում է բժշկական թափոնները խառնել կենցաղային թափոնների հետ

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հետազոտության, բուժման, բուժկանխարգելիչ աշխատանքների, ինչպես նաև գիտական հետազոտությունների արդյունքում առաջանում են յուրատեսակ թափոններ՝ բժշկական թափոններ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոփոխություններ` դեղեր դուրս գրելու կարգում
ՀՀ ԱՆ. Փոփոխություններ` դեղեր դուրս գրելու կարգում

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
ՀՀ-ում կատարվող ստենտավորումների 30 տոկոսը՝ 1650 ստենտավորում կատարվել է «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com
ՀՀ-ում կատարվող ստենտավորումների 30 տոկոսը՝ 1650 ստենտավորում կատարվել է «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ անգրոգրաֆիկ ծառայության բժիշկների կողքին աշխարհի լավագույն սրտաբաններից մեկն է: Մեր հայրենակից, ակադեմիկոս, ՌԴ ԱՆ գլխավոր էնդովասկուլյար վիրաբույժ Բագրատ Ալեքյանի համար էրեբունի ԲԿ-ն հարազատ վայր է...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Անպտղություն ունեցող զույգերին աջակցող նախագիծն ընդունվեց
ՀՀ ԱՆ. Անպտղություն ունեցող զույգերին աջակցող նախագիծն ընդունվեց

Կառավարությունն այսօր ընդունել է առողջապահական հերթական կարևոր` այս անգամ անպտղության հաղթահարմանն ուղղված որոշումը:
Այս քայլով` նախատեսվում է բարելավել անպտղություն ունեցող զույգերի իրավունքների իրացումը, սահմանելով մեխանիզմներ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փաստացի, փրկվել է 151 կյանք
ՀՀ ԱՆ. Փաստացի, փրկվել է 151 կյանք

Փետրվարի մեկից գործում է բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագիրը...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հեռավար ուսուցումը՝ կրթության ժամանակակից գործիք
ԵՊԲՀ. Հեռավար ուսուցումը՝ կրթության ժամանակակից գործիք

Հեռավար ուսուցումը հարմարավետ և ժամանակակից գործիք է կրթությունն ավելի բազմակողմանի դարձնելու համար: ԵՊԲՀ-ում անցկացվեց եռօրյա դասընթաց, որին մասնակցեցին ուսանողներ և դասախոսներ՝ գիտական և տեսական ամբիոներից...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ.Կարևորվել են բնակչության հետ հաղորդակցման ու իրազեկման աշխատանքները
ՀՀ ԱՆ.Կարևորվել են բնակչության հետ հաղորդակցման ու իրազեկման աշխատանքները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Երևանի առողջության առաջնային պահպանման հաստատությունների` պոլիկլինիկաների տնօրեններին և բուժաշխատողներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջնային օղակում մատուցվող բժշկական...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկվել է առողջապահության ոլորտում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունը
ՀՀ ԱՆ. Քննարկվել է առողջապահության ոլորտում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հանդիպել է «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթր Աբաջյանին և հիմնադրամի ծրագրի ղեկավար Գեղամ Մինասյանին...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Բարեփոխումներ` ճառագայթային բուժման ծառայությունում
ՀՀ ԱՆ. Բարեփոխումներ` ճառագայթային բուժման ծառայությունում

Հուլիսի 4-ից ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության և սպասարկման ճառագայթային թերապիա ծառայության մասով կատարվել են հետևյալ փոփոխությունները...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ