Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Առանձնակի կարևոր են դեղերի անվտանգության մշտադիտարկման արդյունավետ միջոցների ներդրումը. Արսեն Թորոսյան

ՀՀ ԱՆ. Առանձնակի կարևոր են դեղերի անվտանգության մշտադիտարկման արդյունավետ միջոցների ներդրումը. Արսեն Թորոսյան

Այսօր տեղի է ունեցել դեղերի կողմնակի ազդեցությունների հաղորդման բջջային հեռախոսի հավելվածի մեկնարկը, որին ներկա է գտնվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայի դեղերի գործակալությունից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) և այլ հյուրեր:

Հավելվածի միջոցով Հայաստանի յուրաքանչուր քաղաքացի հնարավորություն կունենա հաղորդել դեղերի կիրառման արդյունքում դիտված կողմնակի ազդեցությունների մասին:

«Մենք, երբեմն, անզոր ենք որոշ հիվանդություններ բուժելու հարցում, սակայն չենք կարող թույլ տալ վնասել պացիենտին դեղերի կիրառման արդյունքում: Ուստի, ինչպես պացիենտների անվտանգությունը երաշխավորելու, այնպես էլ առողջապահության համակարգի նկատմամբ վստահությունը չխաթարելու տեսանկյունից առանձնակի կարևորություն ունեն դեղերի անվտանգության մշտադիտարկման արդյունավետ միջոցների ներդրումն ու կիրառվող գործիքակազմի կատարելագործումը», - ասել է նախարարը:

Առողջապահության նախարարության և մասնավորապես` ՀՀ ԱՆ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գործունեության նպատակն է անվտանգ, արդյունավետ, որակյալ դեղերի մատչելիության ապահովմանն ուղղված դեղային քաղաքականության իրագործումը:

Դեղազգոնության համակարգում անկյունաքարային գործունեությունը դեղերի կողմնակի ազդեցությունների հավաքագրումն է: Տվյալներն օգնում են բացահայտել դեղերի անվտանգությանը վերաբերող խնդիրները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ նպաստելով հանրային առողջության պահպանմանը և դեղաբուժության շրջանակներում պացիենտի անվտանգության ապահովմանը:

Կողմնակի ազդեցությունների հաղորդման գործընթացը թվային դաշտ տեղափոխելը համահունչ է ներկա ժամանակաշրջանին՝ հաղորդման մատչելիության բարձրացման շնորհիվ հնարավորություն ստեղծելով ընդլայնել բնակչության և առողջապահական ոլորտի մասնագետների ընդգծվածությունը դեղերի անվտանգության դիտարկմանն ուղղված չափազանց կարևոր աշխատանքներում:

«Լիահույս եմ, որ հաղորդման գործընթացի մատչելիության բարձրացման շնորհիվ կընդլայնվի ինչպես բնակչության, այնպես էլ առողջապահական ոլորտի մասնագետների ընդգրկվածությունը դեղերի անվտանգության դիտարկմանն ուղղված չափազանց կարևոր գործընթացներում: Հայտնելով ընդամենը մեկ դեպք, մենք նպաստում ենք տասնյակ մարդկանց մոտ նմանատիպ երևույթների կանխարգելմանը և դեղերի անվտանգ կիրառմանը», - ասել է Արսեն Թորոսյանը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Հետազոտություն. վիտամին Դ-ի հագեցվածությունը և օստեոպորոզի տարածվածությունը Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հետազոտություն. վիտամին Դ-ի հագեցվածությունը և օստեոպորոզի տարածվածությունը Հայաստանում

Վիտամին Դ-ի հագեցվածությունը և օստեոպորոզի տարածվածությունը Հայաստանում որոշելու նպատալով Օստեոպորոզի կենտրոնը և Նյու Յորքի «Կոլումբիա» Համալսարանը առողջապահության նախարարության աջակցությամբ կազմակերպել են...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համայնքներում վերսկսվել է ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների տրամադրումը
ՀՀ ԱՆ. Համայնքներում վերսկսվել է ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների տրամադրումը

Աշխատանքային միգրանտների, նրանց զուգընկերների շրջանում` որպես ամենախոցելի խմբի, վերսկսվել է ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների տրամադրումը: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շարժական...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Սկրինինգային հետազոտություն` հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Սկրինինգային հետազոտություն` հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ

ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախաձեռնությամբ` ՀՀ ԱՆ Սևանի հոգեբուժական հիվանդանոցի բուժանձնակազմի համատեղ ջանքերով կազմակերպվել և իրականացվել է վիրուսային հեպատիտներ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ընդլայնել են որակի գնահատման ցուցանիշների ազդեցության ոլորտները
ՀՀ ԱՆ. Ընդլայնել են որակի գնահատման ցուցանիշների ազդեցության ոլորտները

Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման որակի գնահատման ցուցանիշների ներդրումը հնարավորություն է տալիս կիրառելու կանխարգելիչ և վերահսկողական այցերի մշակույթ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի գիտություն Եգիպտոս մեկնողներին
ՀՀ ԱՆ. Ի գիտություն Եգիպտոս մեկնողներին

Եգիպտոս մեկնող մեր համաքաղաքացիներին տեղեկացնում ենք, որ անձնական օգտագործման դեղեր տանելու համար անհրաժեշտ է հետևել որոշ կանոնների, որոնք սահմանել է Եգիպտոսի կառավարությունը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. PCD-ն ընդլայնում է ուռուցքաբանության ծրագրերը Հայաստանում
ՀՀ ԱՆ. PCD-ն ընդլայնում է ուռուցքաբանության ծրագրերը Հայաստանում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Եվրամիությունում «Պաթոլոգիայի, ցիտոլոգիայի զարգացում» (PCD) հասարակական կազմակերպության տնօրենների խորհրդի անդամներին...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կհատկացվեն որոշակի քանակով պետական պատվերի վերապատրաստման ուղեգրեր
ՀՀ ԱՆ. Կհատկացվեն որոշակի քանակով պետական պատվերի վերապատրաստման ուղեգրեր

Բուժաշխատողների մասնագիտական որակավորման բարձրացումը, նրանց շարունակական մասնագիտական զարգացումը, ժամանակակից բժշկագիտության զարգացման տենդենցներին ու նորամուծություններին ծանոթացման ապահովումն իրականացվում է...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության նախարարության քաղաքականությունն է` բնակչությանն անվտանգ, որակյալ, արդյունավետ և մատչելի դեղերով ապահովելը
ՀՀ ԱՆ. Առողջապահության նախարարության քաղաքականությունն է` բնակչությանն անվտանգ, որակյալ, արդյունավետ և մատչելի դեղերով ապահովելը

Վերջին տարիներին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բազմիցս անդրադարձել է դեղերի «զուգահեռ ներմուծման» խնդրին, դիտարկելով այն որպես դեղերի գների աճի զսպման հիմնական գործիք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քայլեր` քաղցկեղի դեմ պայքարում
ՀՀ ԱՆ. Քայլեր` քաղցկեղի դեմ պայքարում

Հայաստանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները` Armenia imPACT Review առաքելության շրջանակներում...

Հրատապ թեմա Հայաստանում
Դարձիր ոսկրածուծի դոնոր, փրկիր կյանքեր
Դարձիր ոսկրածուծի դոնոր, փրկիր կյանքեր

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական կազմակերպությունը Հայաստանում գործում է1999 թվականից: Սա կազմակերպություն  է, որն այսպես ասած,  միջնորդ է հանդիսանում հիվանդ մարդկանց եւ դոնորների միջեւ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ամեն երեխայի ծնունդ ապագայի երաշխիք է. Արսեն Թորոսյան
ՀՀ ԱՆ. Ամեն երեխայի ծնունդ ապագայի երաշխիք է. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է «Հայ» ասոցիացիայի ներկայացուցիչներին:

Վերջիններս նախարարին են ներկայացրել «Հայ մանուկ» ծրագրի շրջանակներում իրականացվող...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ամփոփվում են հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության մեխանիզմների ապացուցման հետազոտության ծրագրի արդյունքները
ՀՀ ԱՆ. Ամփոփվում են հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության մեխանիզմների ապացուցման հետազոտության ծրագրի արդյունքները

ՀՀ առողջապահության նախարարության, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի և Նիդերլանդների հանրային առողջապահության և շրջակա միջավայրի ինստիտուտի համատեղ ջանքերով 2017-2018 թվականներին Երևանի 4 բժշկական...

Հրատապ թեմա Հայաստանում
ԼՂՀ ԱՆ. Կադրային քաղաքականության «անտեսանելի» կողմը
ԼՂՀ ԱՆ. Կադրային քաղաքականության «անտեսանելի» կողմը

ԱՀ առողջապահության նախարարությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում առողջապահական համակարգը բժշկական կադրերով համալրելու ուղղությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի գիտություն բուժաշխատողների
ՀՀ ԱՆ. Ի գիտություն բուժաշխատողների

Բուժաշխատողների մասնագիտական որակավորումը բարձրացնելու, նրանց գործնական հմտություններ հաղորդելու և ժամանակակից բժշկագիտության զարգացման տենդենցներին ու նորամուծություններին ծանոթացնելու նպատակով...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ