Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Առողջապահության նախարարության քաղաքականությունն է` բնակչությանն անվտանգ, որակյալ, արդյունավետ և մատչելի դեղերով ապահովելը

ՀՀ ԱՆ. Առողջապահության նախարարության քաղաքականությունն է` բնակչությանն անվտանգ, որակյալ, արդյունավետ և մատչելի դեղերով ապահովելը

Վերջին տարիներին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բազմիցս անդրադարձել է դեղերի «զուգահեռ ներմուծման» խնդրին, դիտարկելով այն որպես դեղերի գների աճի զսպման հիմնական գործիք: Մինչդեռ ՀՀ դեղագործական շուկայում դեղերի գների տարբերությունները պայմանավորված են բազմաթիվ գործոններով, այդ թվում՝ դեղագործական շուկայի անհամեմատ փոքր ծավալներով, դեղի պահանջարկով, շուկայում դեղերի շրջանառության վրա ավելացված արժեքի բարձր դրույքաչափով, անառողջ մրցակցության տարրերով, դեղի առաջմղման ակտիվությամբ, գների կարգավորման բացակայությամբ:

Չնայած, որ առաջին անգամ «զուգահեռ ներմուծում» հասկացությունը ՀՀ օրենսդրության մեջ սահմանվել է 2016 թվականին ընդունված «Դեղերի մասին» ՀՀ օրենքում, դեղերի ներմուծումը գրանցման հավաստագրի իրավատեր չհանդիսացող սուբյեկտից (զուգահեռ ներմուծում) միշտ է իրականացվել: Հարկ է նշել նաև, որ ինչպես զուգահեռ, այնպես էլ ուղիղ ներմուծված դեղերի մանրածախ գներն էականորեն չեն տարբերվում: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դեղերի գների կայունության ապահովման հիմնական երաշխիքը դեղերի գների որոշակի պետական կարգավորումն է, քանի որ վերջինիս բացակայության դեպքում որևէ հիմք չկա ենթադրելու, որ էժան ձեռք բերված դեղը հետագայում նույնպես կիրացվի ցածր գներով: Այդ է պատճառը, որ դեղերի մատչելիության խնդիրը համակարգված լուծելու նպատակով «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքում ամրագրված են ինչպես զուգահեռ ներմուծման, այնպես էլ դեղերի գների կարգավորման դրույթներ:

Հանձնաժողովը չի իրականացրել գնագոյացման և մանրածախ/մեծածախ շուկայի ուսումնասիրություններ, չի արձանագրել գերշահույթի դեպքեր: Փոխարենը, անընդհատ վկայակոչվում է դեռևս երկու տարի առաջ իրականացված Ռուսաստանում, Վրաստանում և Հայաստանում դեղերի գների ուսումնասիրության տվյալներ, որոնց վերաբերյալ առողջապահության նախարարությունը ներկայացրել է իր դիրքորոշումը՝ ամրագրելով, որ դրանք չեն հիմնավորում էժան ձեռք բերված դեղերը ցածր գներով իրացնելու «վարկածը»: Նշենք, որ ուսումնասիրված երկրներից Ռուսաստանում «զուգահեռ ներմուծում» չի իրականացվում և որոշ դեղերի ցածր լինելը գների գրանցման ընթացակարգերի ներդրման և մեծ զեղչեր ստանալու հետևանք է, իսկ Վրաստանում դեղերի շրջանառության համար ավելացված արժեքի հարկ սահմանված չէ և, այնուամենայնիվ, հանձնաժողովի ներկայացրած ցանկում առկա են դեղեր, որոնց գները Հայաստանի գներից չեն տարբերվում, իսկ որոշ դեպքերում անգամ բարձր են: Հանձնաժողովը չի ներկայացնում նշված 3 երկրի միևնույն դեղերի ներմուծման գների համեմատական տվյալներ, որը շատ կարևոր է ճիշտ եզրահանգումների համար. մի խումբ դեղեր համեմատվել են Հայաստանի և Վրաստանի համար, մեկ այլ խումբ՝ Ռուսաստանի և Հայաստանի համար: Բացակայում է տեղեկատվությունն այն մասին, թե որ գներն են համեմատվել՝ ներմուծման, մեծածախ, թե մանրածախ, չնայած եզրակացությունը վերաբերում է ներմուծման գներին (ի դեպ, չեն նշվում գների վերաբերյալ տվյալների աղբյուրները, ներմուծման ժամանակահատվածը և ներմուծման ճանապարհը): Մինչդեռ, ուսումնասիրված Էուֆիլինի ներարկման լուծույթը ՀՀ ներմուծվել է ոչ միայն 324 ՀՀ դրամով (0.67 ԱՄՆ դլ), այլև զուգահեռ 204 ՀՀ դրամով (0.42 ԱՄՆ դլ), սակայն մեծածախ գինը առաջինի դեպքում 600 դրամ է (85%), իսկ երկրորդի դեպքում 490 դրամ (140%): Այսինքն, նույն դեղը ներմուծվել է և՛ ուղիղ, և՛ զուգահեռ: Վերջին դեպքում գերշահույթն ակնհայտ ավելի բարձր է, ինչի մասին հանձնաժողովը լռում է: Փոխարենը, փորձ է արվում գնահատականներ տալ և նսեմացնել դեղի որակի և անվտանգության վրա առաջնային և երկրորդային փաթեթավորման ազդեցությունը, դրանց տարբերությունները դիտարկել «անվտանգ»՝ փորձաքննության համար անհրաժեշտ տվյալների բացակայության պայմաններում, մինչդեռ այդպիսի եզրակացության հնարավոր է հանգել միայն մասնագիտական խորը քննության արդյունքում: Ի դեպ, «միայն փաթեթավորման աննշան տարբերությունների հիմքով» բերված օրինակները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ տարբերությունները վերաբերում են նաև դեղերի փաթեթների գրառումներում առկա կիրառման ցուցումներին, հակացուցումներին, արտադրողներին, անուններին, պահման պայմաններին, իսկ ինչ վերաբերում է կազմակերպաիրավական տեսակին, ապա այդ տարբերություններով բոլոր դեղերի զուգահեռ ներմուծումը թույլատրված է:

Փաթեթի անհամապատասխանության բոլոր դեպքերում լաբորատոր փորձաքննության իրականացման վերաբերյալ հանձնաժողովի ներկայացուցչի առաջարկը նույնպես թյուրըմբռնման հետևանք է, քանի որ նման ուսումնասիրությունները շատ ծախսատար ու ժամանակատար են և էականորեն կանդրադառնան դեղերի գների վրա: Ավելին, վերջին տարիներին հայտնաբերված որոշ կեղծ դեղերի (որոնք, ի դեպ, ներմուծվել են Վրաստանից և Ռուսաստանից) լաբորատոր փորձաքննության արդյունքները դրական են և կեղծիքը հաստատվել է փաթեթավորման տարբերություններով:

Այսպիսով, հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունը թերի է, բացակայում են անհրաժեշտ տվյալներն ու հիմնավորումները, հետևաբար այն չի կարող հիմք հանդիսանալ եզրահանգումների, առավել ևս լրատվամիջոցներով տարածելու և առողջապահության նախարարության գործունեությունը` որպես մատչելի դեղերի շրջանառության խոչընդոտ որակելու համար:

Զուգահեռ ներմուծումն ամրագրվել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքում՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերը և հնարավոր օգուտները, ինչպես նաև ուսումնասիրելով միջազգային փորձը: ՀՀ առողջապահության նախարարության քաղաքականությունն ուղղված է բնակչությանն անվտանգ, որակյալ, արդյունավետ և մատչելի դեղերով ապահովելուն: Այս չորս հատկանիշներից յուրաքանչյուրը խիստ կարևոր է հանրային առողջապահության տեսանկյունից, դրանց միջև մշտապես պետք է ապահովել հավասարակշռվածություն և չի կարող նվազեցվել մեկը մյուսի հաշվին՝ անտեսելով բնակչի առողջության վտանգը և հիմք ընդունելով միայն տնտեսվարողի շահը: Միջազգային փորձն ապացուցում է, որ դեղերի մատչելիության խնդրի լուծումը դեղերի գների կարգավորման և պարտադիր ապահովագրական ինստիտուցիոնալ միջավայրի ստեղծումն է, որը նույնպես առողջապահության նախարարության առաջնահերթություններից է:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. PCD-ն ընդլայնում է ուռուցքաբանության ծրագրերը Հայաստանում
ՀՀ ԱՆ. PCD-ն ընդլայնում է ուռուցքաբանության ծրագրերը Հայաստանում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Եվրամիությունում «Պաթոլոգիայի, ցիտոլոգիայի զարգացում» (PCD) հասարակական կազմակերպության տնօրենների խորհրդի անդամներին...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կհատկացվեն որոշակի քանակով պետական պատվերի վերապատրաստման ուղեգրեր
ՀՀ ԱՆ. Կհատկացվեն որոշակի քանակով պետական պատվերի վերապատրաստման ուղեգրեր

Բուժաշխատողների մասնագիտական որակավորման բարձրացումը, նրանց շարունակական մասնագիտական զարգացումը, ժամանակակից բժշկագիտության զարգացման տենդենցներին ու նորամուծություններին ծանոթացման ապահովումն իրականացվում է...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քայլեր` քաղցկեղի դեմ պայքարում
ՀՀ ԱՆ. Քայլեր` քաղցկեղի դեմ պայքարում

Հայաստանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները` Armenia imPACT Review առաքելության շրջանակներում...

Հրատապ թեմա Հայաստանում
Դարձիր ոսկրածուծի դոնոր, փրկիր կյանքեր
Դարձիր ոսկրածուծի դոնոր, փրկիր կյանքեր

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական կազմակերպությունը Հայաստանում գործում է1999 թվականից: Սա կազմակերպություն  է, որն այսպես ասած,  միջնորդ է հանդիսանում հիվանդ մարդկանց եւ դոնորների միջեւ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ամեն երեխայի ծնունդ ապագայի երաշխիք է. Արսեն Թորոսյան
ՀՀ ԱՆ. Ամեն երեխայի ծնունդ ապագայի երաշխիք է. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է «Հայ» ասոցիացիայի ներկայացուցիչներին:

Վերջիններս նախարարին են ներկայացրել «Հայ մանուկ» ծրագրի շրջանակներում իրականացվող...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ամփոփվում են հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության մեխանիզմների ապացուցման հետազոտության ծրագրի արդյունքները
ՀՀ ԱՆ. Ամփոփվում են հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության մեխանիզմների ապացուցման հետազոտության ծրագրի արդյունքները

ՀՀ առողջապահության նախարարության, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի և Նիդերլանդների հանրային առողջապահության և շրջակա միջավայրի ինստիտուտի համատեղ ջանքերով 2017-2018 թվականներին Երևանի 4 բժշկական...

Հրատապ թեմա Հայաստանում
ԼՂՀ ԱՆ. Կադրային քաղաքականության «անտեսանելի» կողմը
ԼՂՀ ԱՆ. Կադրային քաղաքականության «անտեսանելի» կողմը

ԱՀ առողջապահության նախարարությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում առողջապահական համակարգը բժշկական կադրերով համալրելու ուղղությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի գիտություն բուժաշխատողների
ՀՀ ԱՆ. Ի գիտություն բուժաշխատողների

Բուժաշխատողների մասնագիտական որակավորումը բարձրացնելու, նրանց գործնական հմտություններ հաղորդելու և ժամանակակից բժշկագիտության զարգացման տենդենցներին ու նորամուծություններին ծանոթացնելու նպատակով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկվել են փոխպատվաստման ծառայության զարգացման հարցերը
ՀՀ ԱՆ. Քննարկվել են փոխպատվաստման ծառայության զարգացման հարցերը

Հանրապետության առաջատար բժշկական կազմակերպությունների ղեկավարների և մասնագետների մասնակցությամբ առողջապահության նախարարությունում` Արսեն Թորոսյանի գլխավորությամբ կայացել է...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Դեղերի ոլորտը կարգավորող 8 նախագիծ ընդունվեց
ՀՀ ԱՆ. Դեղերի ոլորտը կարգավորող 8 նախագիծ ընդունվեց

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում ներկայացրել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի նախագծեր, որոնք անհրաժեշտ են օրենքի ամբողջական կիրարկումը և դեղերի...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
ՀՀ ԱՆ. Էնդոկրինոլոգիական ծառայության մասնագետներ ներկայացրել են ոլորտի առաջնահերթությունները
ՀՀ ԱՆ. Էնդոկրինոլոգիական ծառայության մասնագետներ ներկայացրել են ոլորտի առաջնահերթությունները

Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատուների և մարզային բժշկական կազմակերպությունների էնդոկրինոլոգների մասնակցությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Նախատեսվում է կազմել Երևան քաղաքի աղմուկի ամբողջական քարտեզ
ՀՀ ԱՆ. Նախատեսվում է կազմել Երևան քաղաքի աղմուկի ամբողջական քարտեզ

Աղմուկը 21-րդ դարի մարտահրավերներից է և համարվում է շրջակա միջավայրի վնասակար աղտոտման կարևորագույն գործոններից մեկը։ Այն ոչ պակաս վտանգավոր է քան օդի և ջրի աղտոտումը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Արդեն իսկ 7 քաղաքացի ծրագրի շրջանակներում բուժօգնություն է ստացել
ՀՀ ԱՆ. Արդեն իսկ 7 քաղաքացի ծրագրի շրջանակներում բուժօգնություն է ստացել

Փետրվարի 1-ից մեկնարկել է «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների  թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Բժշկական ծառայությունների հասանելիությունը մեծացել է
ՀՀ ԱՆ. Բժշկական ծառայությունների հասանելիությունը մեծացել է

Կառավարության հունվարի 31-ի նիստի ընթացքում կատարվել են փոփոխություններ ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ, որը ուժի մեջ է մտել փետրվարի 7-ից...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ