Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Կյանքեր փրկելու մշակույթը. Միհրան Նազարեթյան

Կյանքեր փրկելու մշակույթը. Միհրան Նազարեթյան

1999 թվականից Հայաստանում գործում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական կազմակերպությունը, որը միջնորդ է հիվանդ մարդկանց և դոնորների միջև, որոնք պատրաստ են իրենց արյան ցողունային բջիջները տրամադրելով մարդկային կյանքեր  փրկել: Կազմակերպության աշխատանքի արդյունքում Հայաստանում ոսկրածուծի դոնոր դառնալու պատրաստակամություն է հայտնել ավելի քան  30 000 մարդ: «Առողջապահական համակարգ»-ի  զրուցակիցը  Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանն է:


-Պարոն Նազարեթյան, արդեն շուրջ 20 տարի է՝ Հայաստանում գործում է ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը: Որքանո՞վ  է կարևոր նման կազմակերպության  գործունեությունը Հայաստանում և աշխարհում:


Կյանքեր փրկելու մշակույթը


- Որոշ հիվանդությունների դեպքում  հիվանդ մարդիկ դեղորայքային բուժումից ու վիրաբուժական միջամտություններից բացի,  կարիք ունեն  նաև մարդկանց, ովքեր կարող են տրամադրել որոշակի քանակով արյուն կամ ցողունային բջիջները: Այս դեպքում հարց է առաջանում, թե որքա՞ն է պատրաստակամ մարդը՝ օգնելու մեկ ուրիշ մարդու: Այս խնդիրը շատ խորը էթիկակական, սոցիալական և մշակութային նշանակություն ունի: Մեզ մոտ ինչ -որ մեկին անվարձահատույց  ինչ-որ բան տալու գաղափարը , ցավոք, դեռ արմատավորված չէ: Մեր կազմակերպությունը հենց այդ մշակույթն է փորձում ձևավորել և տարածել: Եթե դա ինքնահոսի թողնենք, հետևանքը դաժան է լինելու: Մի օրինակ բերեմ ու ծայրահեղացնենք, որպեսզի ավելի ցայտուն երևա ուրիշների խնդրին անտարբեր մնալու հետևանքը: Ի՞նչ կլիներ, եթե  աշխարհում բոլոր մարդիկ հրաժարվեին փոխներարկման համար արյուն կամ ցողունային բջիջներ տրամադրել հիվանդ մարդկանց,  որոնք դրա շնորհիվ ապրելու հնարավորություն են ստանում: Ըստ ամենայնի, մարդկությունը մի քանի դար հետ կգնար և անհրաժեշտություն կլիներ փոխներարկման համար արյուն վերցնել արդեն մահացած մարդկանցից… Մեր գործունեությունը դրան է ուղղված՝ որ չհասնենք այն պահին, երբ ստիպված կլինենք մահացած մարդկանցից արյուն կամ ցողունային բջիջներ վերցնել: Մարդիկ պետք է հասկանան, որ մի օր դա կարող է անհրաժեշտ լինել իրենց ընկերոջը, բարեկամին, կամ հենց իրենց, բայց չլինեն դոնորներ, որ պատրաստ կլինեն օգնել: Ի դեպ,  կարևոր է, նաև հասկանան, որ արյուն կամ ցողունային բջիջներ տալով՝ իրենք ոչինչ չեն կորցնում: Մարդու օրգանիզմում շրջանառվում է հինգ լիտր արյուն և այն անընդհատ վերականգնվում է:


-Շուրջ 20  տարվա գործունեության ընթացքում ավելի քան 30000 մարդու արյուն եք տիպավորել և գրանցել համակարգում: Ինչպե՞ս եք գտնում մարդկանց, որոնք պատրաստակամություն են հայտնում  դոնոր դառնալու:


Կյանքեր փրկելու մշակույթը


- Մարդն  իր օգանիզմում ունի 100 միլիոնի հասնող ցողունային բջիջներ, որից  ամբողջ կյանքում օգտագործվում է 5-10 տոկոսը: Բայց ցողունային բջիջների այդ մեծ պաշարը կարող է փրկել մեկ ուրիշ մարդու կյանք: Այստեղ, սակայն,  պետք է մի կարևոր հանգամանք հաշվի առնել: Մարդիկ, արտաքնապես իրար շատ նման լինելով,  տարբեր են գենետիկորեն և չեն կարող ընդունել ամեն տեսակի հյուսվածքներ: Ցողունային բջիջները ընդունվում են  միայն այն դեպքում, երբ դոնորը և հիվանդը գենետիկորեն նման են: Մեր կազմակերպության առաքելությունն է կազմակերպել կարիք ու տալու պատրաստակամություն ունեցող՝ գենետիկորեն նման մարդկանց հանդիպումը: Ինչպե՞ս է դա կատարվում: Առաջին հերթին՝  առողջ  մարդկանցից 2-3 գրամ արյուն վերցնելով՝ հետազոտում, տիպավորում ենք այն և տվյալները ներբեռնում համակարգ: Երբ  երկրագնդի որևէ ծայրում  գտնվող հիվանդին ցողունային բջիջներ է անհրաժեշտ լինում, տվյալները դրվում են համակարգում: Յուրաքանչյուր երկիր փնտրում է իր բազայում նման գենետիկա ունեցող դոնորների: Եթե մենք գտնում ենք այդ տվյալներին համապատասխանող մարդու, ապա տեղում առանձնացնում ենք ցողունային բջիջները և ուղարկում տվյալ երկիր:

 

Կյանքեր փրկելու մշակույթը


Որքան շատ մարդ գրանցված լինի համակարգում, այնքան կմեծանա  համապատասխան դոնոր գտնելու հավանականությունը: Այդ պատճառով,  մենք անընդմեջ տեղեկատվական ծրագրեր ենք իրականացնում, տարբեր ոլորտի, տարբեր կազմակերպությունների մարդկանց բացատրում կարևորությունը:  Հաճախ ենք լինում մարզերում, Արցախում, բացատրում խնդրի էությունը: Շատ դոնորներ ունենք նաև սփյուռքից: Կարող եմ նշել, որ տարեցտարի մարդկանց գիտակցությունը բարձրանում է, հասկանում են անհրաժեշտությունը և աշխարհի մեծ ընտանիքի մաս կազմելու կարևորությունը: Չէ՞ որ մի օր էլ հնարավոր է իրենց պետք լինի այդ օգնությունը, ու աշխարհի մյուս ծայրում ապրող անծանոթ մեկը դառնա փրկության օղակը:


Ցողունային բջիջներ առանձնացնելու պրոցեդուրան ինչպե՞ս է ընթանում և արդյո՞ք վտանգավոր չէ դոնորի առողջության համար:


-Պետք է ֆիքսել, որ համակարգում գրանցվելը դեռ բոլորովին էլ չի նշանակում, թե ձեզ հնարավորություն կտրվի մարդու կյանք փրկել: Մարդկանցից, ովքեր պատրաստակամություն են հայտնում ոսկրածուծի դոնոր դառնալ, մենք շատ քիչ քանակությամբ արյուն ենք վերցնում և գրանցում տվյալները: Գուցե տարիներ հետո կգտնվի նրա նման գենետիկա ունեցող մեկը, որին անհրաժեշտ կլինեն ցողունային բջիջներ, գուցե և ոչ: Եթե նման անհրաժեշտություն է առաջանում, դոնորը առաջին հերթին լիարժեք հետազոտվում է: Այնուհետև կատարվում է   ցողունային բջիջների առանձնացում: Պրոցեդուրան տևում է չորս ժամ, կատարվում է հատուկ սարքավորման  միջոցով: Արյունը անցնում է սարքավորման միջով, ցողունային բջիջները աֆերեզվում են, և արյունը կրկին վերադառնում է օրգանիզմ: Դոնորի առողջության համար պրոցեդուրան բացարձակ վտանգավոր չէ: Նշեմ, որ եթե, օրինակ, առողջ մարդը փոխներարկման համար 450 մլ արյուն է տալիս, մի քանի ամիս է անհրաժեշտ, որ նա կրկին կարողանա արյան դոնոր դառնալ: Իսկ ցողունային բջիջներ տալու դեպքում նման սահմանափակում չկա, անգամ կարելի է հաջորդ օրը կրկնել պրոցեդուրան:

 

Կյանքեր փրկելու մշակույթը


-Ո՞ր հիվանդությունների դեպքում է հիմնականում անհրաժեշտ լինում ցողունային բջիջների կիրառումը, և որքա՞ն է բուժման  հավանականությունը:


- Հիմնականում  արյան հիվանդությունների դեպքում է անհրաժեշտ ցողունային բջիջները կիրառել, չարորակ և ոչ չարորակ քաղցկեղների դեպքում: Չենք կարող խոսել 100 տոկոսանոց արդյունքի մասին, բայց կարող ենք փաստել, որ բավականին լավ արդյունքներ են լինում: Դա կոչվում է հնարավորությունների պատուհան,  որտեղից կարող է օգնություն գալ: Բուժման հավանականությունը բարձրանում է շուրջ 80 տոկոսով: Իտալացի մի աղջնակ կար, որին տարիներ առաջ փոխանցվեցին հայ երիտասարդի ցողունային բջիջները, և այսօր մենք նամակներ ենք ստանում իտալական ռեեստրից, որ նա լիովին բուժվել է ու վիճակը շատ լավ է:


-Որ երկրներում ապրող մարդկանց  հետ է ավելի հաճախ համընկնում հայ դոնորների գենետիկ պատկերը:


-Մարդկությունը առաջացել է մեկ արմատից, այդ պատճառով, որքան էլ մենք տարբեր լինենք իրարից, գենետիկական պատկերը երբեմն  կարող է պատահաբար համընկնել: Չկա հայկական, թուրքական, պարսկական, արաբական կամ այլ ազգերի գեն: Կա հավանականություն, որ մարդկանց մոտ որոշակի գեներ ավելի հաճախ լինեն, քան մյուսների մոտ: Գենետիկական նմանություն ունեցող մարդուն գտնելու հավանականությունը ավելանում է, եթե դոնորը և հիվանդը նույն ազգի են: Ավելի հավանական է նաև, որ մենք նման համատեղելիություն կգտնենք հրեաների, արաբների, պարսիկների համար, քան, ասենք, չինացու:


Հայաստանից շուրջ  30 ոսկրածուծի դոնոր է եղել այս տարիների ընթացքում: Այս տարի մեկ դեպք ենք ունեցել: Հիվանդը Իրանից էր և, մեր տվյալներով, բավականին հաջող ելք է ունեցել բուժումը: Ի դեպ, հիվանդը և դոնորը հետագայում չեն շփվում: Միայն մեկ  տարի անց կարելի է փոխանցել տվյալները, եթե նման ցանկություն հայտնի բուժում ստացած հիվանդը:

 

Կյանքեր փրկելու մշակույթը


Ինչպե՞ս և ի՞նչ հաճախականությամբ եք թարմացնում բազան: Չէ՞ որ տարիների ընթացքում մարդիկ կարող են փոխել հասցեն և հեռախոսահամարը:


-Մարդկանց տվյալները համակակարգում պահվում են մինչև նրանց 60 տարեկան դառնալը: Իսկ հարցաթերթիկը լրացնելիս խնդրում ենք լրացնել նաև մի երրորդ մարդու տվյալներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի գտնել դոնորին: Մեր կազմակերպությունը արդեն չորս տարի  է՝ զբաղվում է նաև նորածինների  պորտալարի ցողունային բջիջների հավաքագրմամբ: Շուրջ հարյուր  ծնող են ցանկություն հայտնել, որ իրենց  փոքրիկի պորտալարից ծնունդից հետո 20 րոպեի ընթացքում առանձնացվեն ցողունային բջիջները, սառեցվեն և  պահպանվեն: Այս դեպքում բջիջները օգտագործվում են միայն տվյալ երեխայի համար, որ տարիքում էլ նման անհրաժեշտություն առաջանա: Բարեբախտաբար, առայժմ այդ ցողունային բջիջները օգտագործելու կարիք չի եղել, երեխաները չեն հիվանդացել:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի քննարկում ԱՆ-ում.
ՀՀ ԱՆ. «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի քննարկում ԱՆ-ում.

Առողջապահության նախարարությունում կազմակերպվել է քննարկում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից առաջարկված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի շուրջ: Հանդիպումը վարել է առողջապահության նախարարի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման ծրագիրն արդեն գործում է
ՀՀ ԱՆ. Հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման ծրագիրն արդեն գործում է

Վիրուսային հեպատիտներն առողջապահության գերակա խնդիրներից են և ունեն արտահայտված համաճարակային ներուժ, լայն տարածում և զգալի սոցիալ-տնտեսական բեռ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ գիտական խորհրդին ներկայացվեց ուսումնական գործընթացի վերլուծություն
ԵՊԲՀ գիտական խորհրդին ներկայացվեց ուսումնական գործընթացի վերլուծություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր գիտական խորհրդի նիստին ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը ներկայացրեց վերջին երեք տարիների ուսումնական...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ներկայացվել են «Կանխարգելիչ բուժզննումների խթանման նպատակով վարքաբանական փորձարկման» արդյունքները
ՀՀ ԱՆ. Ներկայացվել են «Կանխարգելիչ բուժզննումների խթանման նպատակով վարքաբանական փորձարկման» արդյունքները

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ազգային նորարարական կենտրոնի ներկայացուցիչներին, որոնք ներկայացրել են «Կանխարգելիչ բուժզննումների խթանման նպատակով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համակարգը պատրաստ է դիմակայելու գրիպի սեզոնին
ՀՀ ԱՆ. Համակարգը պատրաստ է դիմակայելու գրիպի սեզոնին

Մեկնարկել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված «Գրիպի և շնչառական այլ վարակների վերաբերյալ» իրազեկման դասընթացը...

Հրատապ թեմա Հայաստանում
Արսեն Թորոսյանը հաստատել է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում քաղաքացին կբուժվի անվճար. iravaban.net
Արսեն Թորոսյանը հաստատել է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում քաղաքացին կբուժվի անվճար. iravaban.net

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օգոստոսի 26-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայաստանում հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 10-ը հայտարարվել է հոգեկան առողջության միամսյակ
Հայաստանում հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 10-ը հայտարարվել է հոգեկան առողջության միամսյակ

Հոգեկան առողջության համաշխարհային միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ` 1992 թվականից հոկտեմբերի 10-ը նշվում է՝ որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր...

Իրադարձություններ Հայաստանում Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Պետական բյուջեից հատկացված դրամաշնորհային միջոցներով գնվել և մատակարարվել են հակառետրովիրուսային դեղեր
ՀՀ ԱՆ. Պետական բյուջեից հատկացված դրամաշնորհային միջոցներով գնվել և մատակարարվել են հակառետրովիրուսային դեղեր

Տարիների ընթացքում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում ներդրվել է դեղերի պատվերի ձևավորման, գնման, մատակարարման և պահեստի կառավարման անխափան շղթա: Պատվերի կազմումից մինչև դեղերի մատակարարումն ընկած...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Անպտղություն ունեցող զույգերի անվճար բուժման հերթագրումը սկսվել է». Գայանե Ավագյան. armeniasputnik.am
«Անպտղություն ունեցող զույգերի անվճար բուժման հերթագրումը սկսվել է». Գայանե Ավագյան. armeniasputnik.am

Sputnik Արմենիայի «Տետ-ա-տետ» հաղորդաշարի ընթացքում «Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման» բաժնի պետ, գինեկոլոգ Գայանե Ավագյանը խոսել է անպտղությունը կանխարգելող ծրագրի մանրամասների մասին...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համընդհանուր առողջապահական ծածկույթի հասնելու քաղաքականությունը ոլորտի առաջնահերթություններից է
ՀՀ ԱՆ. Համընդհանուր առողջապահական ծածկույթի հասնելու քաղաքականությունը ոլորտի առաջնահերթություններից է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցում է Նյու-Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանին, որի շրջանակում կազմակերպվելու է նաև Համընդհանուր առողջապահական ծածկույթի խնդիրներին վերաբերող...

Հրատապ թեմա Հայաստանում
ՔԿԱ ոլորտի հրատապ խնդիրների մասին պատմում է օտովիրաբույժ Գայանե Սարգսյանը. armeniamedicalcenter.am
ՔԿԱ ոլորտի հրատապ խնդիրների մասին պատմում է օտովիրաբույժ Գայանե Սարգսյանը. armeniamedicalcenter.am

Լիսաբոնում 2019թ. հունիսին կայացավ Ալերգոլոգների և թոքաբանների միջազգային եվրոպական ասոցիացիայի տարեկան գիտաժողովը: Այն շատ հետաքրքիր էր և ուսանելի, որովհետև քիթ-կոկորդ-ականջաբանության մեջ, մասնավորապես, քթի ախտաբանության ոլորտում..

Հրատապ թեմա Հայաստանում
Ապրիլից սանավիացիայի պետական ծրագրով հիվանդները «Էրեբունի» ԲԿ տեղափոխվում են նաեւ ուղղաթիռով
Ապրիլից սանավիացիայի պետական ծրագրով հիվանդները «Էրեբունի» ԲԿ տեղափոխվում են նաեւ ուղղաթիռով

Կանչը գրանցվելուց անմիջապես հետո «Էրեբունի» ԲԿ շտապօգնության բրիգադը մեկնում է դեպքի վայր, այնտեղ ցուցաբերում անհրաժեշտ բուժօգնությունը եւ հնարավորինն արագ տեղափոխում հիվանդին: Այդ ընթացքում «Էրեբունի» ԲԿ...

Հրատապ թեմա Հայաստանում Լուրեր
ՀՀ ԱՆ. ՁԻԱՀ-ի կենտրոնում տրվել է գիտահետազոտական աշխատանքի մեկնարկը
ՀՀ ԱՆ.  ՁԻԱՀ-ի կենտրոնում տրվել է գիտահետազոտական աշխատանքի մեկնարկը

Աշխատանքային այցով ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում էին ՌԴ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցներ բժիշկ-թոքախտաբան...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ընդլայնվել է ՁԻԱՀ-ի կենտրոնի բուժօգնության և սպասարկման բաժինը
ՀՀ ԱՆ. Ընդլայնվել է ՁԻԱՀ-ի կենտրոնի բուժօգնության և սպասարկման բաժինը

ՁԻԱՀ-ի կենտրոնում տեղի է ունեցել բժշկական օգնության և սպասարկման բաժնի նոր ենթակառուցվածքի պաշտոնական բացումը: Այն վերանորոգվել և կահավորվել է առողջապահության նախարարության և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կարգելվի ծխախոտի օգտագործումը «փակ» տարածքներում
ՀՀ ԱՆ. Կարգելվի ծխախոտի օգտագործումը «փակ» տարածքներում

Կառավարությունն ընդունել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ