ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
ԱՆ կողմից դեղերի ձեռքբերումն առավել արդյունավետ պետք է դառնա ՄԱԶԾ հետ գործակցությամբ

Առողջապահության նախարարության կողմից կենտրոնացված կարգով դեղերի ձեռքբերման գործընթացն առավել դյուրին, թափանցիկ ու շահավետ կազմակերպելու հարցեր են քննարկվել նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինի հանդիպման ժամանակ:
ՄԱԶԾ-ն աշխատում է պետությունների հետ` պետական գնումների ոլորտում արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի դեմ պայքարելու, ֆոնդի կառավարման ժամանակակից թափանցիկ մեխանիզմների ստեղծման ուղղությամբ: Առողջապահության ոլորտի պետգնումների բարեփոխումներին աջակցելը ներառում է կայուն գնումների պրակտիկայի ներդրում, թվային մոնիթորինգի և գնումների համակարգի զարգացում: Կողմերը քննարկել են նշված և այլ ուղղություններով հետագա անհրաժեշտ քայլերը:
Թորոսյանը հետաքրքրվել է ՄԱԶԾ միջոցով մի շարք դեղերի շարունակական ու շահավետ պայմաններով կենտրոնացված գնումներով ձեռքբերման հնարավորությամբ` առանձնացնելով մանկական ուռուցքաբանական դեղերը, ինսուլինը, դիաբետոնը և ոչ միայն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել հանգամանորեն քննարկել անհրաժեշտ մի շարք դեղերի ձեռքբերման տարբերակները` հիմք ընդունելով դրանց երաշխավորված որակն ու մատչելիությունը:
Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է առողջապահական գերատեսչության հստակ նպատակադրումը` առավել արդյունավետ գնումների միջոցով ապահովել հանրային առողջության համար անհրաժեշտ դեղերի ավելի լայն տեսականի ու առավել մեծ քանակ:
Ի պատասխան Դմիտրի Մարիյասինի` Հայաստանում դեղերի կեղծման վերաբերյալ հարցման` Թորոսյանը շեշտել է, որ երբեմն չափազանցված պատկեր է ներկայացվում, սակայն իրական պատկերը ճշգրտելու, դրա դեմ քայլեր ձեռնարկելու և հանրության իրազեկման մակարդակը բարձրացնելու հարցում պատրաստ են գործակցել ՄԱԶԾ-ի հետ:


Կարդացեք նաև

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և...



Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/175398/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` առողջապահության նախարարի հրամաններով Հայաստանի Հանրապետությունում կասեցվել է...



Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ...



Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, 98-200 Սիերադզ Վ. Լոկիետկա 10, Լեհաստան» դեղագործական ընկերության արտադրության «Բիսեպտոլ դեղակախույթ 40մգ/Մլ+8մգ/Մլ 80մլ»...



«Դեղերի եվրոպական գործակալության դեղազգոնության և ռիսկերի գնահատման կոմիտեի (EMA/114407/2019) հետազոտությունների արդյունքների համաձայն` ֆրանսիայի դեղերի կարգավորիչ գործակալության կողմից...



Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում ներկայացրել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի նախագծեր, որոնք անհրաժեշտ են օրենքի ամբողջական կիրարկումը և դեղերի...



Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել Հայաստանի «ՆՕԿԻ Հ/Ձ ՍՊԸ, Նոր-Խարբերդ, Արարատի մարզ» դեղագործական ընկերության արտադրության «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր, 100մգ, բլիստերում (20/2x10/)» դեղի...



Դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգի կիրարկմանն առնչվող հարցերը շարունակում են մնալ հանրային քննարկումների օրակարգում: Փոփոխությունը սահուն կազմակերպելու նպատակով առողջապահության...





Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ քննարկվել են դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգի կիրարկմանն առնչվող հարցեր: Քննարկմանը մասնակցող Երեւանի քաղաքապետարանի, երեւանյան...



Ավելի քան 1 տասնյակ տեղական դեղարտադրողներ առողջապահության նախարարությունում կազմակերպված հանդիպման ժամանակ ներկայացրել են ոլորտին առնչվող իրենց դիտարկումները, մտահոգություններն ու առաջարկները: Մի շարք տնտեսվարողներ անդրադարձել են...



Դրանք ՀՀ-ում գրանցված նույնանուն դեղերից տարբերվում են թե արտաքին տեսքով, թե արտադրության երկրով եւ թե գրանցման սերիական համարով:
Նշված դեղամիջոցներն այս պահին փորձաքննության են ենթարկվում ՀՀ ԱՆ դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների...



Հայաստանյան առողջապահական համակարգում բարեփոխումները կշարունակվեն ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ ծրագրերի շարունակման և դրանց նոր թափ հաղորդելու միջոցով: Այս մասին շեշտվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ԱՄՆ ՄԶԳ...



Դեղագործությանը, դեղերի շրջանառության ու պահպանման պատշաճ պայմանների ապահովմանն առնչվող հարցեր են քննարկվել Երեւանում «Որակի ապահովման բաղադրիչները դեղի կենսացիկլի ընթացքում» թեմայով անցկացված...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Դիմակներ` մազերի համար
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Բնական միջոց իմպոտենցիայի դեմ. 1in.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Տղամարդկանց մոտ տեստոստերոնի ցածր մակարդակը բարձրացնում է մահացության ռիսկը
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am