Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Համաժողովին ներկայացվել է Հայաստանի փորձը

ՀՀ ԱՆ. Համաժողովին ներկայացվել է Հայաստանի փորձը

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա` մասնակցելու «Կայուն զարգացման համար ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման գործում ներդրում» թեմայով համաժողովին:

Երկրների ներկայացուցիչները կիսվել են առողջապահության քաղաքականության բարելավման իրենց փորձով, ինչպես նաև քննարկել են ոչ վարակիչ հիվանդությունների հետ կապված խնդիրները:

Հայաստանը ԱՀԿ տեխնիկական աջակցությամբ մշակել է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի իր ծրագիրը: Համաժողովին ներկայացվել է Հայաստանի կառավարության փորձը` ներդրման գործիքները կիրառելու, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման առաջընթացի գործում:  

Ոչ վարակիչ հիվանդությունները համաշխարհային խնդիր են`  առողջապահական և տնտեսական մեծ բեռով: Ուստի, ընդգծվել է առաջիկա տարիներին դրանց հակազդմանն ուղղված միջոցառումների կարևորությունը:

Միաժամանակ, փոխնախարարը մասնակվել է Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդմանն օժանդակող Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակում ձեռք բերված երրորդ շարժական կլինիկայի հանձնման արարողությանը, որը տեղի է ունեցել Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի Հայաստանի Հանրապետության տաղավարի մերձակա հրապարակում: Միջոցառմանը մասնակցել են նաև ՌԴ ֆինանսների փոխնախարար Ս.Ստորչակը, ՌԴ Ռոսպոտրեբնադզորի ղեկավարի տեղակալ Վ.Սմոլենսկին, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի գործադիր տնօրենի տեղակալ Շ.Հեյդերը և տարածաշրջանային տնօրեն Վ.Սալդանան, ՍՊԻԴ-Ինֆոսվյազ հիմնադրամի տնօրեն Ե.Պյորիշկինան և այլոք:

«Նախկինում ոչ բոլոր կարիք ունեցողներին էին հասանելի ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունները: Նախորդ երկու շարժական կլինիկաները հնարավորություն տվեցին հայտնաբերելու ՄԻԱՎ վարակի և վիրուսային հեպատիտների ավելի շատ դեպքեր, հազարավոր մարդկանց տրամադրելու տեղեկատվություն և ստեղծելու հնարավորություն տեղերում անցնելու ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտների և այլ վարակների վերաբերյալ հետազոտություններ: Վստահաբար այս կլինիկան հաջողությամբ և արդյունավետությամբ կօգնի Հայաստանում վարակիչ հիվանդություններին հակազդման գործում»,- շնորհակալական խոսքում նշել է Լենա Նանուշյանը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Հանդիպում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի հետ
ՀՀ ԱՆ. Հանդիպում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային: Վերջիններս քննարկել են Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հնգամյա ծրագիրը...

ԵՊԲՀ. Համալսարանական նյարդավիրաբույժները բարդ վիրահուտությամբ կանխել են կաթվածի ռիսկը
ԵՊԲՀ. Համալսարանական նյարդավիրաբույժները բարդ վիրահուտությամբ կանխել են կաթվածի ռիսկը

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածի բուժման մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադալյանի և Լեռնիկ Գրիգորյանի կողմից օրերս հաջող կատարվեց ուղեղի առաջային կապակցող զարկերակի անևրիզմայի կլիպավորում...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր
Մանկական էնդոկրին բաժանմունքը բարեկարգված պայմաններով կծառայի բուժվող երեխաներին
Մանկական էնդոկրին բաժանմունքը բարեկարգված պայմաններով կծառայի բուժվող երեխաներին

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այսօր բարեկարգված պայմաններով վերաբացվեց Հայաստանում միակ մանկական էնդոկրին բաժանմունքը, որտեղ ստացիոնար բուժում է ստանում տարեկան շուրջ 600 երեխա...

Լուրեր
ՀՀ ԱՆ. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին նոր սարքեր են տրամադրվել
ՀՀ ԱՆ. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին նոր սարքեր են տրամադրվել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հայաստան Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ այցելել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց: Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմնի ֆինանսավորման շնորհիվ...

Լուրեր
«Նաիրի» ԲԿ-ում իրականացվում են ցիտոռեդուկտիվ վիրահատություններ ձվարանների տարածված քաղցկեղի ժամանակ. nairimed.com
«Նաիրի» ԲԿ-ում իրականացվում են ցիտոռեդուկտիվ վիրահատություններ ձվարանների տարածված քաղցկեղի ժամանակ. nairimed.com

Օնկոգինեկոլոգիայի առանձնահատկությունների, ոլորտում կիրառվող մեթոդաբանության եւ մի շարք այլ կարեւոր հարցերի պատասխանեց Օնկոգինեկոլոգների եվրոպական ասոցիաիայի (ESGO)  վարչության անդամ,  «Նաիրի» բժշկական կենտրոնի...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
ՈՒԱԿ-ում կատարվել է եզակի վիրահատություն՝ կրծքագեղձի օնկոպլաստիկ ռեզեկցիա` ծավալի փոխարինման եղանակով. oncology.am
ՈՒԱԿ-ում կատարվել է եզակի վիրահատություն՝ կրծքագեղձի օնկոպլաստիկ ռեզեկցիա` ծավալի փոխարինման եղանակով. oncology.am

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր և մանկական ուռուցքաբանության բաժանմունքում կատարվել է եզակի վիրահատություն. կրծքագեղձի օնկոպլաստիկ ռեզեկցիա` ծավալի փոխարինման եղանակով...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
ԵՊԲՀ. Գիտության աշնանային ձեռքբերումները.
ԵՊԲՀ. Գիտության աշնանային ձեռքբերումները.

Այս խորհրդանշական օրով Ձեզ հետ ուզում ենք կիսվել մեր գիտնականների աշնանային ձեռքբերումներով։

Երևանի պետական բժշկական համալսարանի Նեյրոգիտության լաբորատորիայի գիտական թիմն այս անգամ դարձավ...

ՈՒԱԿ օնկոուրոլոգիայի բաժանմունքը ներկայացրեց վերջին շաբաթների վիրաբուժական գործունեությունը. oncology.am
ՈՒԱԿ օնկոուրոլոգիայի բաժանմունքը ներկայացրեց վերջին շաբաթների վիրաբուժական գործունեությունը. oncology.am

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիայի բաժանմունքի վարիչ Կարեն Ծառուկյանը կենտրոնի բժշկական խորհրդակցության ժամանակ ներկայացրեց բաժանմունքի վերջին շաբաթների վիրաբուժական գործունեությունը...

Լուրեր
Վիդեոէնդոսկոպիկ մամոպլաստիկա` առաջին անգամ Հայաստանում
Վիդեոէնդոսկոպիկ մամոպլաստիկա` առաջին անգամ Հայաստանում

Հայաստանում առաջին անգամ իրականացվել է վիդեոէնդոսկոպիկ մամոպլաստիկա՝ սիլիկոնային էնդոպրոթեզների կիրառմամբ։ Նպատակը՝ կրծքագեղձերի հիպոպլազիայի շտկումը կամ, այլ կերպ ասած, մեծացումն է։ Այս վիրահատությունը կատարել է...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն
Իրականացվել է ծնոտի փոխպատվաստման եզակի վիրահատություն. nairimed.com
Իրականացվել է ծնոտի փոխպատվաստման եզակի վիրահատություն. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնում մասնագետները անհավանական բարդ վիրահատություն են իրականացրել։ Ծնոտի ծանր աստիճանի ուռուցքային ախտահարում ունեցող տղամարդու մոտ այն հեռացրել են՝ փոխարինելով հիվանդի ոսկրերից ձևավորած նորով...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր
ԵՊԲՀ. Արցախի շուրջ 35 ստոմատոլոգ մասնակցել է ԵՊԲՀ-ի վերապատրաստման դասընթացին
ԵՊԲՀ. Արցախի շուրջ 35 ստոմատոլոգ մասնակցել է ԵՊԲՀ-ի վերապատրաստման դասընթացին

ԵՊԲՀ-ի և Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ստորագրված կրթական-կլինիկական համագործակցության հուշագրի շրջանակում Ստեփանակերտում նոյեմբերի 1-ից 2-ն առաջին անգամ Արցախի շուրջ 35 բժիշկ-ստոմատոլոգի...

ԼՂՀ ԱՆ. Շուրջ 2500 խորհրդատվություն և հետազոտություն
ԼՂՀ ԱՆ. Շուրջ 2500 խորհրդատվություն և հետազոտություն

Արցախի առողջապահության նախարարության կողմից այս տարվա ապրիլ ամսին մեկնարկած գյուղական բնակչության բժշկական օգնության կազմակերպման ծրագիրը ընդգրկեց հանրապետության յոթերրորդ շրջանը...

Մեկ ամսում` 4 եռյակ. morevmankan
Մեկ ամսում` 4 եռյակ. morevmankan

 

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում վերջին մեկ ամսում 4 եռյակ է լույս աշխարհ եկել. երկու եռյակները շուտով կավարտեն նորածնային շրջանը, իսկ...

Ամերիկացի վիրաբույժը անվճար վիրահատություններ է իրականացրել ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am
Ամերիկացի վիրաբույժը անվճար վիրահատություններ է իրականացրել ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am

Օրերս Ուռուցքաբանության ազգային կենտրոնում անվճար լապարոսկոպիկ վիրահատություններ է իրականացրել ամերիկացի վիրաբույժ Ջենարո Դ․ Լաբելան։ Բժշկին հնարավոր էր հանդիպել միայն այն ժամանակ, երբ մի վիրահատությունն ավարտած...

ՀՀ ԱՆ. Համալրվել է հիմնական դեղերի ցանկը
ՀՀ ԱՆ. Համալրվել է հիմնական դեղերի ցանկը

Առողջապահության նախարարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնական դեղերի ցանկում` հաշվի առնելով մեր համաքաղաքացիների դիմում-բողոքները որոշ դեղերի հասանելիության առումով...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ