Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

«Նաիրի-Կոքսա» կլինիկայի ձեռքբերումները: Կլինիկայի «կյանքից»` մեկ դեպք (տեսագրություն). nairimed.com

«Նաիրի-Կոքսա» կլինիկայի ձեռքբերումները: Կլինիկայի «կյանքից»` մեկ դեպք (տեսագրություն). nairimed.com

«Նաիրի-Կոքսա կլինիկան, որտեղ իրականացվում են հոդերի էնդոպրոթեզավորման վիրահատություններ, համագործակցում է ֆինլանդական Կոքսա կլինիկայի հետ, որը մասնագիտացած է էնդոպրոթեզավորման բնագավառում:

Կարճ ժամանակում կլինիկան մեծ հաջողություններ է գրանցել, իրականացվել են բավականին մեծաքանակ ծնկան, կոնք-ազդրային և բարդացած դեպքերի ռևիզիաներ` ցավի, տառապանքի և գրեթե անշարժության մատնված մարդկանց վերադարձնելով նորմալ, ինքնուրույն կյանքի:

Կլինիկայի վիրաբույժ Հրաչյա Հարությունյանը հպարտությամբ է ներկայացնում աշխատանքները. «Իհարկե, իրականացնում ենք ծնկան և կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորման առաջնակի դեպքեր, բայց աշխատում ենք կատարել նաև երկրորդային (ռևիզիոն) դեպքերի հետ կապված վիրահատություններ:

Հայաստանում մենք ներկայացնում ենք բավականին նոր և հետաքրքիր նորամուծություններ: Մեր հիվանդները ոտքի են կանգնում վիրահատությունից 2 ժամ անց, 2 օր անց նրանք արդեն բարձրանում են աստիճաններով, իսկ 3 օր անց դուրս են գրվում` 6 շաբաթից հրաժարվում հենակներից:  Նրանք անցնում են ինտենսիվ վերականգնողական բուժում, որովհետև կարևոր է ո՛չ միայն վիրահատությունը, այլ նաև մկանախմբերի զարգացումը:

Ներկայում վիրահատում ենք բոլոր բարդագույն դեպքերը՝ հատկապես ռևիզիացիոն՝ նոր կարգի էնդոպրոթեզավորման կիրառմամբ, փոխելով հիվանդի մոտ առկա էնդոպրոթեզը: Եվ ձգտում ենք պատվով կատարել մեր աշխատանքը:

Հրաչյա Հարությունյանը ներկայացրեց ծնկան հոդի էնդոպրոթեզավորման մեկ բարդ դեպք:

Հիվանդի մոտ կատարվել էր երկկողմանի ծնկան հոդի էնդոպրոթեզավորում. երկու վիրահատություն` 2,5 ամիս տարբերությամբ: Այժմ հիվանդը քայլում է առանց հենակների: «Դա բավականին լուրջ դեպք էր և վիրահատություններից հետո ստացած արդյունքը համարում եմ մեր մեծ հաջողությունը»- ասում է Հրաչյա Հարությունյանը:

«Այս հիվանդությամբ տառապում եմ 60 տարեկանից` մոտավորապես 20 տարի,- պատմում է տիկին Ռաիսան,- տանջալից տարիներ են եղել: Խորհուրդ էին տալիս այս կամ այն բժշկի մոտ գնալ, ծնկիս մեջ սրսկումներ էին կատարում, որոշ ժամանակ ցավն ընդհատվում էր, ապա նորից սկսվում: Ոտքս այնքան էր ցավում, որ չէի կարողանամ քայլել, ավտոբուսից իջնում էի մեջքով շրջված: Տեղեկացա «Նաիրի» բժշկական կենտրոնում գործող Կոքսա կլինիկայի մասին, որտեղ խորհուրդ տվեցին դիմել: Դիմեցի բժիշկ Հրաչյա Հարությունյանին: Նա զարմացավ, որ այդ վիճակով տարիներ եմ դիմացել:

Կատարվեցին հետազոտություններ, որից 2 օր անց իրականացվեց վիրահատությունը: Անչափ, անսահման գոհ եմ. անգամ, բժշկի մասին խոսելիս՝ անվան փոխարեն «փրկիչ» էի ասում: 2,5 ամիս անց մյուս ոտքս վիրահատեցին: Շատ վատ վիճակում էին նաև ոտքիս մատները՝ ցավում էին, կապտած էին ու նաև վերքեր կային: Բժիշկն ասաց, որ դեղերով, քսուկներով չի լավանա: Դարձյալ վիրահատություն իրականացվեց:

Մինչև վիրահատությունը անգամ փայտով մեծ դժվարությամբ էի քայլում, նստած տեղից չէի կարողանում առանց օգնության կանգնել: Հիմա ինքնուրույն, առանց օգնության, քայլում եմ և անչափ գոհ եմ: Շատերին եմ այս ընթացքում խորհուրդ տվել դիմել իմ բժշկին, նրանք էլ են գոհ ու երջանիկ:

Երանի բժիշկների դիմող բոլոր հիվանդներն միշտ այսքան գոհ լինեին»:

 

 

 

 

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դրամաշնորհային պայմանագիր է կնքվել
ՀՀ ԱՆ. Դրամաշնորհային պայմանագիր է կնքվել

Առողջապահության նախարարությունում կազմակերպվել է «Համայնքային ուռուցքային վերարտադրողական և հոգեկան առողջության բարելավման շարժական կլինիկայի մեքենա ձեռք բերելու» դրամաշնորհային պայմանագրի կնքման արարողությունը...

ՀՀ ԱՆ. Շարժական մեքենա` աչքի հետազոտման համար
ՀՀ ԱՆ. Շարժական մեքենա` աչքի հետազոտման համար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է SOAR բարեգործական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչներին: Վերջիններս ներկայացրել են մի նոր ծրագիր` «SOAR աչքի շարժական կլինիկա», որի նպատակն է...

ՀՀ ԱՆ. Հանդիպում Հայաստանի դեղարտադրողների հետ
ՀՀ ԱՆ. Հանդիպում Հայաստանի դեղարտադրողների հետ

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանի դեղարտադրողների հետ: Կողմերը քննարկել են  դեղերի շրջանառության կարգավորման և դրանց հասանելիության ապահովման մի շարք խնդիրներ...

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հերթական բարդ վիրահատությունն է կատարվել. oncology.am
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հերթական բարդ վիրահատությունն է կատարվել. oncology.am

ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» (ՈՒԱԿ) Օնկոուրոլոգիական բաժանմունքում կատարվել է հերթական բարդ վիրահատությունը՝ միզապարկի արմատական հեռացում և բարակ-աղիքային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Վերջին սերնդի Lumenis ընկերության AcuPulse CO2 ֆրակցիոն լազերը «Նաիրի» բժշկական կենտրոնում
Վերջին սերնդի Lumenis ընկերության AcuPulse CO2 ֆրակցիոն լազերը «Նաիրի» բժշկական կենտրոնում

Նորագոյացությունների հեռացում` լազերի կիրառմամբ

«Նաիրի» բժշկական կենտրոն դիմում են բազմաթիվ պացիենտներ, որոնք ունեն մաշկի հետ կապված խնդիրներ՝ նորագոյացությունների...

Լուրեր
Փրկվել է սրտի լուրջ խնդիրներով հղիի կյանքը. erebunimed.com
Փրկվել է սրտի լուրջ խնդիրներով հղիի կյանքը. erebunimed.com

Հոկտեմբերի 25-ին այլ բժշկական հաստատությունից «Էրեբունի» բժշկական կենտրոն ուղեգրվեց 38 շաբաթական հղի՝ սրտի հետազոտման նպատակով։ Հղիին ընդունեց և առաջնային բուժզննումը կատարեց «Էրեբունի» ԲԿ ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
ԵՊԲՀ. Համագործակցությունը շարունակվում է
ԵՊԲՀ. Համագործակցությունը շարունակվում է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն այսօր ընդունել է Ամերիկյան Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հայաստանյան գրասենյակի առողջապահական ծրագրերի ղեկավար, «Հայաստան-Արցախ» հիմնադրամի բժշկական մոնիթորինգի...

ՀՀ ԱՆ. Համագործակցություն` սրտաբանության ոլորտը խթանելու ուղղությամբ
ՀՀ ԱՆ. Համագործակցություն` սրտաբանության ոլորտը խթանելու ուղղությամբ

«Սիրտը սրտին» գլոբալ սրտաբանական խնամք կազմակերպության ներկայացուցիչները առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին են ներկայացրել իրենց տեսլականը՝ ինչպե՞ս Հայաստանում զարգացնել սրտաբանական...

Բժիշկ Էդուարդ Դայանը փրկել է 31-ամյա երիտասարդի կյանքը
Բժիշկ Էդուարդ Դայանը փրկել է 31-ամյա երիտասարդի կյանքը

Մարդկային կյանքը ամեն վայրկյան կարող է կախված լինել բժշկի պրոֆեսիոնալիզմից:«Արմենիա» ԲԿ-ի բժիշկ, վիրաբույժ Էդուարդ Դայանը ապրում է հենց այդ սկզբունքով: Բժիշկը օրերս փրկել է 31 -ամյա երիտասարդի կյանք...

Առաջին անգամ Հայաստանում և միայն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում օկուլոպլաստիկայի և նյարդաակնաբուժության բաժանմունքում անցկացվում է հետևյալ հիվանդությունների ինյեկցիոն թերապիան
Առաջին անգամ Հայաստանում և միայն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում օկուլոպլաստիկայի և նյարդաակնաբուժության բաժանմունքում անցկացվում է հետևյալ հիվանդությունների ինյեկցիոն թերապիան

  1. Հեմիֆացիալ սպազմ. բնութագրվում է դեմքի մեկ կեսի մկանների անցավ, ակամա կծկումներով, որոնք առաջանում են տարբեր պատճառներով: Դրսևորվում է դեմքի անհամաչափությամբ, ջղաձգությունների հաճախականությունն...

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն
Ինչպես ճիշտ կողմնորոշվել անաֆիլակտիկ շոկի դեպքում. erebunimed.com
Ինչպես ճիշտ կողմնորոշվել անաֆիլակտիկ շոկի դեպքում. erebunimed.com

Ինչպես ճիշտ կողմնորոշվել անաֆիլակտիկ շոկի դեպքում, եւ որոնք են ժամանակակից բուժման ամենավերջին պրոտոկոլները: Անաֆիլակտիկ շոկի բուժման հիմնահարցերին նվիրված կոնֆերանսի ընթացքում «Էրեբունի» ԲԿ...

Լուրեր
«էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի կենտրոնն ավելացնում է վիրաբուժական միջամտությունների ծավալները. erebunimed.com
«էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի կենտրոնն ավելացնում է վիրաբուժական միջամտությունների ծավալները. erebunimed.com

«էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի կենտրոնն ամեն ամիս ավելացնում է հետազոտությունների եւ վիրաբուժական միջամտությունների ծավալները: Այդ իսկ պատճառով կենտրոնը համալրվել է եւս մեկ գերժամանակակից էնդոսկոպով...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է ռադիոլոգիական նոր՝ կոն-ճառագայթային համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է ռադիոլոգիական նոր՝ կոն-ճառագայթային համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է ռադիոլոգիական նոր՝ կոն-ճառագայթային համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն: Այստեղ ներդրված է վերջին սերնդի արտադրության Acteon X Mind Trium տոմոգրաֆը, որը հնարավորություն է...

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ Լուրեր
ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնը վերաբացվեց վերանորոգված ու բարեկարգված պայմաններով
ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնը վերաբացվեց վերանորոգված ու բարեկարգված պայմաններով

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր վերանորոգված ու գույքով հագեցած վերաբացվեց Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնը...

Լուրեր
ՀՀ ԱՆ. Հանդիպում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի հետ
ՀՀ ԱՆ. Հանդիպում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային: Վերջիններս քննարկել են Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հնգամյա ծրագիրը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ