Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Կլինիկական դեպք. բժշկական ճիշտ ռազմավարության արդյունքում` արդյունավետ ելք. nairimed.com

Կլինիկական դեպք. բժշկական ճիշտ ռազմավարության արդյունքում` արդյունավետ ելք. nairimed.com

«Նաիրի» ԲԿ է դիմել 1955 թ. ծնված տղամարդ (գիրություն. bmi=38), ով երկու ամիս առաջ վիրահատվել էր Գերմանիայում` աջ թոքի վերին բլթի քաղցկեղային հիվանդության կապակցությամբ: Այնտեղ, հետվիրահատական հետազոտման ընթացքում պարզվել էր, որ փայծաղում նույնպես առկա է գոյացություն:

Փայծաղի ընդհանուր չափերն էին. 25սմx15սմ, գոյացության չափերը՝ 9սմx10սմ: Գոյացությունը տեղակայված էր փայծաղի հյուսվածքում: Թոքային վիրահատությունը՝ լոբէկտոմիան արտերկրում կատարելուց հետո, հետազոտությունների արդյունքում նոր բացահայտված օջախի  կապակցությամբ, հիվանդին խորհուրդ էր տրվել իր բնակության վայրում անցնել քիմիաթերապիա: Սակայն նախքան քիմիաթերապիան պետք է հեռացվեր փայծաղը:

«Նաիրի» ԲԿ վիրաբուժական թիմի կողմից որոշում կայացվեց վիրահատությունը կատարել լապարոսկոպիկ սպլենէկտոմիայի մեթոդով: Պետք է նշել, որ փայծաղի ախտաբանական այդպիսի մեծ չափերը տեխնիկապես մեծ դժվարություններ են ներկայացնում (վիրահատական անցքից փայծաղի հեռացման հետ կապված և փայծաղի անոթային մեծ համակարգի պատճառով`արյունահոսության վտանգ), և շատ քիչ կլինիկաներում է հնարավոր նման դեպքերում իրականացնել լապարոսկոպիկ վիրահատություն: 

Վիրահատությունն իրականացվեց «Նաիրի» ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության թիվ 1 բաժանմունքի բաժնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Անդրանիկ Իսրայելի Ադամյանի գլխավորությամբ և անմիջական մասնակցությամբ: Լապարոսկոպիկ մեթոդով հեռացվեց փայծաղը, հատվեցին բոլոր մեծ անոթները: Վիրահատությունն ընթացել է առանց բարդությունների, հիվանդը հենց վիրահատության օրը քայլել է, իսկ երրորդ օրը դուրս է գրվել կլինիկայից:

Հետվիրահատական շրջանն անցել է բարենպաստ:

Հիվանդի հյուսվածաբանական հետազության տվյալների հիման վրա կիրականացվի քիմիաթերապևտի խորհրդատվություն:

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Համաժողովին ներկայացվել է Հայաստանի փորձը
ՀՀ ԱՆ. Համաժողովին ներկայացվել է Հայաստանի փորձը

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա` մասնակցելու «Կայուն զարգացման համար ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման գործում ներդրում» թեմայով համաժողովին...

Անդրեաս Տուրկովը հերթական անգամ «Էրեբունի» ԲԿ-ում է. erebunimed.com
Անդրեաս Տուրկովը հերթական անգամ «Էրեբունի» ԲԿ-ում է. erebunimed.com

Հերթական անգամ «Էրեբունի» բժշկական կենտրոնը հյուրընկալել էր աշխարհահռչակ մանկաբարձ-գինեկոլոգ, լապարոսկոպիստ, Ամստերդամի համալսարանական բժշկական կենտրոնի առաջատար մասնագետ Անդրեաս Տուրկովին...

Լուրեր
ԵՊԲՀ. Հայդելբերգի համալսարանի պրոֆեսորները Միքայելյան համալսարանական հիվանդանոցում են
ԵՊԲՀ. Հայդելբերգի համալսարանի պրոֆեսորները Միքայելյան համալսարանական հիվանդանոցում են

Միքայելյան համալսարանական հիվանդանոցը հոկտեմբերի 4-ից հյուրընկալել է Հայդելբերգի համալսարանի թորակալ վիրաբուժության կլինիկայի պրոֆեսոր Հենդրիկ Դիենեմաննին և առաջատար թորակալ (թոքային/ կրծքային) վիրաբույժ Պետեր Ռեիմեռին...

ԼՂՀ ԱՆ. Ֆրեզնոյից բժիշկներն Արցախում են
ԼՂՀ ԱՆ. Ֆրեզնոյից բժիշկներն Արցախում են

ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Արցախ ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի բժշկական առաքելության մասնագետներին` ՀՀ պատվավոր հյուպատոս...

ՀՀ ԱՆ. Պետական բյուջեից հատկացված դրամաշնորհային միջոցներով գնվել և մատակարարվել են հակառետրովիրուսային դեղեր
ՀՀ ԱՆ. Պետական բյուջեից հատկացված դրամաշնորհային միջոցներով գնվել և մատակարարվել են հակառետրովիրուսային դեղեր

Տարիների ընթացքում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում ներդրվել է դեղերի պատվերի ձևավորման, գնման, մատակարարման և պահեստի կառավարման անխափան շղթա: Պատվերի կազմումից մինչև դեղերի մատակարարումն ընկած...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Հանդիպում՝ բարեգործական նպատակներով Հայաստան ժամանած հայ և օտարերկրացի բժիշկների հետ
ԵՊԲՀ. Հանդիպում՝ բարեգործական նպատակներով Հայաստան ժամանած հայ և օտարերկրացի բժիշկների հետ

ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի օրիդինատորներն ու բարձր կուրսի ուսանողներն այսօր հանդիպեցին արտերկրից բարեգործական նպատակներով Հայաստան ժամանած հայ և օտարերկրացի բժիշկների հետ...

Ողնաշարի պարանոցային հատվածի վիրահատություններ. nairimed.com
Ողնաշարի պարանոցային հատվածի վիրահատություններ. nairimed.com

Ողնաշարի պարանոցային հատվածի ճողվածքների դեպքում հնարավոր է կատարել թե' բաց և թե' էնդոսկոպիկ վիրահատություն: Վիրահատության ընտրության հարցը կախված է ճողվածքի չափից և ձևից: Բաց եղանակով վիրահատությունները...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Լուրեր
Ուռուցքների վիրահատական բուժում՝ նվազ ինվազիվ լապարոսկոպիկ եղանակով. nairimed.com
Ուռուցքների վիրահատական բուժում՝ նվազ ինվազիվ լապարոսկոպիկ եղանակով. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնում` բ.գ.դ., պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանի ղեկավարությամբ, տարիներ շարունակ կատարվում են ստամոքս-աղիքային համակարգի, ենթաստամոքսային գեղձի ուռուցքային հիվանդությունների վիրահատություներ` լապարոսկոպիկ...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր
ԵՊԲՀ. Բժշկական առաքելությամբ` ԱՄՆ-ից
ԵՊԲՀ. Բժշկական առաքելությամբ` ԱՄՆ-ից

Ամերիկայի Միացյալ Նահանգների «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի բարձրակարգ բժիշկների խումբը մարդասիրական ծրագրով երկրորդ անգամն է այցելում Արցախ և Հանրապետական բժշկական կենտրոնում իրականացնում...

ԵՊԲՀ. «Հետազոտության հիմունքներ». նոր առարկա ԵՊԲՀ-ում
ԵՊԲՀ. «Հետազոտության հիմունքներ». նոր առարկա ԵՊԲՀ-ում

Այս ուսումնական տարում առաջին անգամ և առաջինը Հայաստանում բժշկական համալսարանը սկսում է «Հետազոտության հիմունքներ» առարկայի դասավանդումը երկրորդ կուրսեցիներին...

ԼՂՀ ԱՆ. Ջանի Հադդադը իրականացրել է անվճար վիրահատություններ
ԼՂՀ ԱՆ. Ջանի Հադդադը իրականացրել է անվճար վիրահատություններ

Սեպտեմբերի 25-30-ը սիրիահայ ընդհանուր վիրաբույժ, «Հայկական Քրիստոնեական Բժշկական Ասոցիացիայիե (ACMA) նախագահ Ջանի Հադդադը Արցախի առողջապահության նախարարության Շուշիի շրջանային բուժմիավորումում...

Բացառիկ հնարավորություն հայ մասնագետների համար. nairimed.com
Բացառիկ հնարավորություն հայ մասնագետների համար. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի և Շտորց ընկերության համագործակցության շնորհիվ կազմակերպվել էր կոնֆերանս «Լապարոսկոպիան օնկոգինեկոլոգիայում», և Հայաստան էր հրավիրվել իտալացի հայտնի լապարոսկոպիկ վիրաբույժ...

Լուրեր
ԵՊԲՀ. Տեխասի բժշկական կենտրոնի ռադիոլոգ, ԵՊԲՀ այցելու-պրոֆեսոր Արմեն Քոչարյանը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում էր
ԵՊԲՀ. Տեխասի բժշկական կենտրոնի ռադիոլոգ, ԵՊԲՀ այցելու-պրոֆեսոր Արմեն Քոչարյանը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում էր

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը հյուրընկալել էր Տեխասի բժշկական կենտրոնի ռադիոլոգ, ԵՊԲՀ այցելու-պրոֆեսոր Արմեն Քոչարյանին: Վերջինս հանդիպեց բժշկական համալսարանի ուսանողների հետ՝ կիսվելով իր հարուստ փորձով...

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ծնվել են եռյակներ
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ծնվել են եռյակներ

Սեպտեմբերի 6-ին և 11-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ծնվել են երկու եռյակ: Երևույթն իր տեսակով բացառիկ է, քանի որ առաջին ծնված եռյակի մայրը հղիացել է առանց որևէ բժշկական միջամտության...

Լուրեր
ՀՀ ԱՆ. «Երկրները մեկ հարկի տակ» միջոցառման ընթացքում շուրջ 200 հոգի հետազոտվել է
ՀՀ ԱՆ. «Երկրները մեկ հարկի տակ» միջոցառման ընթացքում շուրջ 200 հոգի հետազոտվել է

ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-համաժողով-մրցանակաբաշխության շրջանակում ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևանում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ