Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. 95-ամյա ֆարմակոլոգիայի ամբիոնում նորանոր ծրագրեր են կյանքի կոչվում

ԵՊԲՀ. 95-ամյա ֆարմակոլոգիայի ամբիոնում նորանոր ծրագրեր են կյանքի կոչվում

ԵՊԲՀ  100-ամյակին ընդառաջ շարունակում ենք ներկայացնել հոբելյար ամբիոնները, որոնք իրենց գործունեությունը սկսել են դեռևս Երևանի պետական համալսարանի  բժշկական ֆակուլտետում՝ 1924 թվականից։ Այս տարին հոբելյանական է նաև ֆարմակոլոգիայի ամբիոնի համար։

Այս առիթով զրույցել ենք ամբիոնի նախկին վարիչ, պրոֆեսոր Վիլեն Հակոբյանի և ամբիոնի ներկայիս վարիչ, պրոֆեսոր Մարինե Բալասանյանի հետ,  ովքեր խոսեցին ամբիոնի գործունեության, ինչպես նաև հեռանկարների մասին։

Պատմական ակնարկ

Ամբիոնը, որն այժմ կրում է ակադեմիկոս Սիմոն Միրզոյանի անունը, հիմնադրվել է 1924 թվականին Տարտուի համալսարանի բժշկական ֆակուլտետի քիմիա-դեղագործական բաժնի շրջանավարտ Գրիգոր Մեդնիկյանի կողմից: Այնուհետև՝ ավելի քան կես դար ամբիոնը ղեկավարել է ականավոր դեղաբան, ՀՀ ԳԱ ակադեմիկոս Սիմոն Միրզոյանը, որի ջանքերով հիմնադրվեց հայկական նորօրյա դեղաբանական դպրոցը: 1971-78 թթ. ՀՀ ԱՆ գիտաբժշկական խորհրդի նախագահ, ակադեմիկոս Սիմոն Միրզոյանի ջանքերով ստեղծված դպրոցը տվեց իր անվանի մասնագետները, ովքեր հետագայում ղեկավարեցին ամբիոնը և ունեցան մեծ ներդրում երկրում առողջապահական համակարգի զարգացման գործում:

Ամբիոնի ղեկավարման տարիներին ՀՀ ԳԱ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանն առաջինը ներդրեց համակարգչային ուսուցման ծրագիր:

Է. Գաբրիելյանի և աշխատակիցների հետազոտությունների արդյունքները բազմիցս ներկայացվել են միջազգային գիտաժողովներում:

1994 թվականից ամբիոնը ղեկավարել է ՀՀ ԳԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը: Նրանից հետո Ռուբեն Բեկյանը, Արմեն Մանուկյանը, իսկ 2011 թվականից մինչ օրս Մարինե Բալասանյանը:

Վիլեն Հակոբյան - Ֆարմակոլոգիայի ամբիոնը 95 տարվա ընթացքում եղել է համալսարանի առաջավոր ամբիոններից,  թե՛ գիտական,  թե՛ կրթական ոլորտում:    Մեր ամբիոնն առաջինն էր, որտեղ  էմիլ Գաբրիելյանի ղեկավարությամբ ներդրվեց  ուսուցման այն ժամանակի համար նորագույն համակարգչային տեխնոլոգիաներ :  Կրթության կարևոր սկզբունքներից եմ համարում խիստ օբյեկտիվ վերաբերմունքը ուսանողի գիտելիքի նկատմամբ: 13 տարի է  արդեն ամբիոնի վարիչ չեմ , բայց այդ օբյեկտիվությունն ու  պահանջկոտությունը շարունակվում է պահպանվել, ինչը չափազանց կարևոր է:

Անդրադառնալով ամբիոնի պատմությանը՝ չեմ կարող չնշել իմ ուսուցչի՝ Սիմոն Հակոբի Միրզոյանի անունը,  ով  անմնացորդ նվիրված էր գիտությանը և կրթությանը:  Ավելի քան 50 տարի ղեկավարելով այս ամբիոնը՝ նա դաստիարակել է ֆարմակալոգների բավականաչափ մեծ սերունդ: Նրա մեծ լուման դեղագետների դպրոցի ստեղծումն է, հանրապետության բոլոր ճանաչված դեղագետները նրա ստեղծած դպրոցի սաներն են: Նա  բացառիկ անձնավորությունն էր, ամբողջ Խորհրդային Միությամբ ճանաչված մեծ գիտնական, ով հրաժարվելով իրեն առաջարկված բազմաթիվ պաշտոններից նվիրվել էր գիտության զարգացմանը: Հետևելով նրա ներդրած ավանդույթներին և աշխատանքի հանդեպ բարձր պատասխանատվության սկզբունքներին, նրա սաները մինչ այսօր ստեղծում են բոլոր հնարավոր պայմանները երիտասարդ կադրերի զարգացման և առաջընթացի համար:

Մարինե Բալասանյան-  Ամբիոնի ներկա գործունեությունը լիովին հիմնված է այն ավանդույթների վրա, որոնք տարիների ընթացքում ձևավորվել են թե՛ գիտական, թե՛ կրթական ոլորտում: Մեր ամբիոնն ունի գիտական շատ հզոր դպրոց, պատրաստել է  երեք ակադեմիկոս և ավանդաբար ամբիոնի գիտական ուղղվածությունը նվիրված է եղել  ուղեղի արյան շրջանառության խանգարումների դեղաբանական շտկումը: Մենք շարունակում ենք այդ ուղղությունը և ներկայումս ուսումնասիրում ենք ուղեղի լոկալ իշեմիկ խանգարումների դեղաբանական շտկման նոր ուղղություններ:

Վերջին տարիների ընթացքում ամբիոնի կողմից իրականացվել են բավական արդյունավետ գիտական հետազոտություններ, որոնց արդյունքները հրապարակվել են  ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա պարբերականներում:  Ամբիոնի աշխատակիցները և հատկապես երիտասարդները ելույթներ են  ունեցել միջազգային շատ կոնֆերանսներում, ֆորումներում, որտեղ մեր ներկայացրած աշխատանքները ճանաչվել են լավագույնների շարքում: Ամբիոնում շատ է կարևորվում  արդեն մշակված և վալիդացված մեթոդների տիրապետումը, ինչպես նաև  երիտասարդների կողմից նոր փորձարարական մեթոդների ներդրումը:

Ֆարմակոլոգիայի ամբիոնի ավանդական միջազգային կապերն այլ երկրների համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների հետ այսօր բավական ընդլայնվել են: Մենք համագործակցում ենք ՌԴ ֆարմակալոգիայի ինստիտուտի, Իտալիայի Կամիրինոյի, Ամերիկայի Օհայոյի և Տեխասի համալսարանների հետ: Ամբիոնում դասախոսություններով հանդես են եկել հրավիրված մի շարք մասնագետներ,  ինչպես նաև ամբիոնի աշխատակիցները դասախոսություններ են կարդացել Սանտյագոյի, Սալոնիկի և այլ համալսարաններում: 

Ամբիոնի կրթական գործունեությունը ուղղված է ժամանակակից դասավանդման մեթոդների ներդրմանը: Ամբիոնում արդեն երկու տարի է ինչ հաջողությամբ ներդրվել է գիտելիքի գնահատման բազմաբաղադրիչ համակարգը, որը նպաստել է թե՛ առաջադիմության բարձրացմանը, թե՛ ուսանողների մասնագիտական մտածելակերպի ճիշտ ձևավորմանը, թե՛ գիտական ճաշակի զարգացմանը:

Ամբիոնում շատ մեծ տեղ է տրվում  այսօր մեր համալսարանում թափ առած բարձրագույն կրթության որակի սկզբունքների մշակման հնարավոր մասնակցությանը և այդ սկզբունքների ներդրմանը: Եվրոպական տեմպուս ծրագրի շրջանակներում ամբիոնը մշակել և ներկայացրել է բարձրագույն կրթության երրորդ մակարդակի /ասպիրանտուրայի/ ֆարմակոլոգիա մասնագիտական պիլոտային ծրագիրը:

Ամբիոնում այժմ ունենք երկու պրոֆեսոր, յոթ դոցենտ, երկու ավագ դասախոս և վեց դասախոս, այսինքն՝ ամբիոնում առկա են երեք տարբեր սերունդների դասախոսներ ՝ մեծ, միջին և երիտասարդ: Ավագ ընկերները մեր հպարտությունն են, միջին տարիքի ընկերները՝ պոտենցյալ ուժը, իսկ երիտասարդները մեր ապագան են և շատ մեծ ուրախությամբ կարող եմ նշել, որ նրանք ձգտում են պահպանել ամբիոնի ավանդույթներն ու մշակույթը, որը տարիների ընթացքում ստեղծել են մեր ուսուցիչները:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Առողջ և ակտիվ ապրելակերպը տարիքային սահմանափակում չի ճանաչում
ՀՀ ԱՆ. Առողջ և ակտիվ ապրելակերպը տարիքային սահմանափակում չի ճանաչում

Երևանի 7 վարչական շրջանում մեկնարկել է «Ավագ սերնդի շրջանում ֆիզիկական ակտիվության խթանման» հանրային արշավը...

600 գրամ քաշով երեխա. erebunimed.com
600 գրամ քաշով երեխա. erebunimed.com

Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...

Լուրեր
Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթաց «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com
Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթաց «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...

Լուրեր
Հազվադեպ դեպք վիրաբուժությունում. erebunimed.com
Հազվադեպ դեպք վիրաբուժությունում. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...

Լուրեր
Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ. morevmankan.am
Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ. morevmankan.am

Նա եկել էր Հայաստանի  ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com
Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...

Լուրեր
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Մարդկային ներուժի զարգացումը ՄՄԱՊԳՀԿ համար առաջնահերթություն է. morevmankan.am
Մարդկային ներուժի զարգացումը ՄՄԱՊԳՀԿ համար առաջնահերթություն է. morevmankan.am

Օրերս Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ միջին բուժաշխատողների համար...

Լուրեր
«Ասել ցավին՝ վերջ»․ դասախոսություն ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Ասել ցավին՝ վերջ»․ դասախոսություն ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Մարտի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ...

Լուրեր
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքավորմամբ. nairimed.com
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքավորմամբ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնը  համալրվել է վերջին սերնդի, գերհզոր ևս մեկ  սարքավորումով, որը դեռևս միակն է Հայատսանում: Siemens Healthineers ընկերության...

ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի շինարարական աշխատանքներին
ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի շինարարական աշխատանքներին

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող բժշկական կենտրոնների շենքային պայմանները շարունակում են բարելավվել...

Կայացավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը. morevmankan.am
Կայացավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը. morevmankan.am

Մարտի 5-ին Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում (ՄՄԱՊԳՀԿ) տեղի ունեցավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը...

Նաիրի ԲԿ-ն ակտիվ մասնակցում է միջազգային կոնֆերանսների. nairimed.com
Նաիրի ԲԿ-ն ակտիվ մասնակցում է միջազգային կոնֆերանսների. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Նարինե Մամիկոնյանը և փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Նոնա Մարտիրոսյանը Ֆլորենցիայում մասնակցել են...

ԵՊԲՀ. Մեթոդաբանական և գործնական օգնություն մարզային հիվանդանոցներին
ԵՊԲՀ. Մեթոդաբանական և գործնական օգնություն մարզային հիվանդանոցներին

Համալսարանական մասնագետները մեթոդաբանական և գործնական օգնություն են ցուցաբերում մարզային հիվանդանոցներին...

ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով դասախոսությունը. morevmankan.am
ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով դասախոսությունը. morevmankan.am

Փետրվարի 27-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ) կազմակերպվել էր դասախոսություն՝ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ