Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Ամանորի պայթուցիկների պատճառով երեխաներ են տուժել

Ամանորի պայթուցիկների պատճառով երեխաներ են տուժել

Ամանորի գիշերը «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոց դիմել է 12 մարդ, ովքեր տուժել են հրավառության պարագաներից ու պայթուցիկ նյութերի սխալ կիրառումից։ Նրանք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ, համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս Թեհմինե Ասատրյանը, ով Ամանորի գիշերը կլինիկայում հերթապահել էր:

Բժշկուհու փոխանցմամբ՝ տուժածներից երեքը երեխաներ էին։


«Հարկ եմ համարում նշել, որ բոլոր դեպքերն ունեցել են բարեհաջող ելք։ Բացառություն էր 18-ամյա մի երիտասարդ, ով տեղափոխվել էր հիվանդանոց Գյումրիից։ Նրա մոտ առկա էր ձեռքի ծանր վնասվածք, ինչի արդյունքում ձեռքերի երեք մատները պահպանել չհաջողվեց», - պատմել է Թ․Ասատրյանը։

Բժշկուհու խոսքերով՝ տուժած քաղաքացիների մոտ, հատկապես երեխաների, առաջանում են նաև հոգեբանական խնդիրներ՝ սթրես։

«Պայթուցիկ նյութերի գործածությունից առաջացած աղմուկը չափազանց վտանգավոր է մարդու առողջության համար: Երեխաների մոտ, սթրեսից բացի, պայթյունի հարվածային ալիքն ազդում է լսողական համակարգի վրա, որը փաստում են քիթ-կոկորդ-ականջաբանները: Տարիներ շարունակ Ամանորի օրերին կլինիկա են դիմում պայթուցիկներից ծանր վնասվածքներ ստացած անձինք ո՛չ միայն ձեռքերի, այլև ոտքերի, դեմքի, աչքերի շրջանում: Ցավալին այն է, տարեցտարի գրանցվում է պայթյունից առաջացած վնասվածքներով հիվանդների աճ: Ինչո՞ւ խնդրին պետական մակարդակով լուծում չի տրվում: Իմ կարծիքով, պետք է պետականորեն արգելվի պայթուցիկ նյութերի ազատ վաճառքը։ Այդ եզրակացության են եկել բոլոր զարգացած երկրները։ Օրինակ՝ ԱՄՆ-ում, եթե փորձես սեփական տան բակում կիրառել պայթուցիկ նյութեր, անմիջապես քեզ կայցելի ոստիկանությունը »,- ընդգծել է բժշկուհին։

Պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ, համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս Թեհմինե ԱսատրյանՊայթուցիկ նյութերի գործածությունից տուժած քաղաքացիները նույնպես հորդորում են չկիրառել հրավառության պարագաներ: Սևակ Տիտանյանը, ով Ամանորի գիշերը պայթուցիկի սխալ կիրառության պատճառով ստացել էր ոտքի և ձեռքի մատների վնասվածք, իշխանությունից խնդրում է արգելել պայթուցիկ նյութերի վաճառքը Հայաստանում: Իսկ տասներկուամյա Գևորգ Գասպարյանը, որի ձեռքի մեջ պայթյունից հետո ո՛չ միայն ձեռքն էր վնասվել՝ ոսկրի կոտրվածքով, այլ նաեւ ուներ լսողության խանգարման խնդիրներ, խորհուրդ է տալիս թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին, երբևիցե չկիրառել պայթուցիկ իրեր:

Ռուսաստանից Հայաստանում պայմանագրային աշխատող Ռոման Պոլտորացկին երեխաներին ուրախացնելու համար հրավառության արդյունքում ստացել էր ձեռքի բավականին լուրջ վնասվածք։ Նա զարմացած էր այսպիսի մասսայականություն ստացած վնասվածքներով մարդկան քանակից, որին ուշադրություն չի դարձնում պետությունը:

Թ․ Ասատրյանը հորդորում է հրաժարվել Ամանորին պայթուցիկ նյութեր, հրավառության պարագաներ գնելու սովորությունից։ Նրանց կիրառումը կարող է անդառնալի վիճակներ առաջացնել։ 

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նաիրի-Կոքսա կլինիկա. վիրահատությունից երկու ժամ անց հիվանդներն արդեն կարող են քայլել. nairimed.com
Նաիրի-Կոքսա կլինիկա. վիրահատությունից երկու ժամ անց հիվանդներն արդեն կարող են քայլել. nairimed.com

Հոդերի ախտահարումը շատ տարածված է և հաճախ բերում է պացիենտների հաշմանդամության, որոնք հոդերում շարժումների սահմանափակման կամ նրանց ցավոտության պատճառով ստիպված են վարել սահմանափակ կենսակերպ...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Լուրեր
Տուլարեմիայի դեպք. armeniamedicalcenter.am
Տուլարեմիայի դեպք. armeniamedicalcenter.am

Տավուշի մարզից մի երիտասարդ տղամարդ դիմել էր դիմածնոտային բաժին՝ լիմֆատիկ պարանոցային հանգույցի բավականին արտահայտված մեծացումով: Դիմածնոտային բաժնում կասկածել էին վարակի առկայություն...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ Լուրեր
ԵՊԲՀ հնդիկ շրջանավարտների հաջողությունը Հնդկաստանում
ԵՊԲՀ հնդիկ շրջանավարտների հաջողությունը Հնդկաստանում

ԵՊԲՀ ազգությամբ հնդիկ երկու բժիշկ-շրջանավարտներ` Պրաբջոտ Սինկխը և Պոլ Ջեյսնը, բարձր արդյունքներ են գրանցել իրենց երկրում...

ԵՊԲՀ. Մեկնարկել է «1+2» ծրագիրը. ԵՊԲՀ շրջանավարտները կստանան սպայի կոչում և կծառայեն որպես բժիշկ
ԵՊԲՀ. Մեկնարկել է «1+2» ծրագիրը. ԵՊԲՀ շրջանավարտները կստանան սպայի կոչում և կծառայեն որպես բժիշկ

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի 17 շրջանավարտները, «1+2» ծրագիրի շրջանակում, հունվարի 10-ին հանրապետական կենտրոնական հավաքակայանից տեղափոխվել են «Զառ» ուսումնական կենտրոն...

Ողնաշարի վրա ուռուցքի բացառիկ վիրահատություն «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com
Ողնաշարի վրա ուռուցքի բացառիկ վիրահատություն «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

Ողնաշարի վրա ուռուցքի բացառիկ վիրահատություն «Էրեբունի» ԲԿ-ում: «էրեբունի» ԲԿ-ում կատարված վիրահատությունն առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ տարածաշրջանում...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր
Ինքնաբուժման վտանգները. կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am
Ինքնաբուժման վտանգները. կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am

Մի քանի օր առաջ «Արմենիա» ՀԿ ընդունարան է  դիմել մի երիտասարդ տղա, ում մոտ արտահայտված էր ավշային հանգույցների մեծացում, փայծաղի մեծացում և արդեն 10 օր ուներ բարձր ջերմություն...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Օնկովիրաբուժությունը ՈՒԱԿ-ում. oncology.am
Օնկովիրաբուժությունը ՈՒԱԿ-ում. oncology.am

ՈՒԱԿ-ի վիրաբուժական ներուժն ու հմտությունը զարգանում է համաշխարհային, ժամանակակից բժշկագիտության պահանջներին զուգահեռ: Բարձրակարգ վիրաբույժների կողմից լայնորեն կիրառվում են լապարոսկոպիկ և ուռուցքների ընդլայնված...

Լուրեր
ՀՀ ԱՆ. Տարեվերջյան հանդիպումներ ոլորտային մասնագետների հետ
ՀՀ ԱՆ. Տարեվերջյան հանդիպումներ ոլորտային մասնագետների հետ

Առողջապահության նախարարությունում կայացել է հանդիպում-քննարկում Երևան քաղաքի վերակենդանացման ծառայություններ մատուցող թվով 11 բժշկական կազմակերպությունների պատասխանատուների և Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն»...

Հրատապ թեմա Հայաստանում
Ամանորյա տոնակատարություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների երեխաների համար. izmirlianmedicalcenter.com
Ամանորյա տոնակատարություն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների երեխաների համար. izmirlianmedicalcenter.com

Տարեվերջ է և, արդեն հաստատված ավանդույթի համաձայն, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հյուրընկալվել էին կենտրոնի աշխատակիցների երեխաներն ու թոռնիկները: Դեկտեմբերի 27-ը նրանց համար հոգատարությամբ...

Լուրեր
«Առողջ ապրելակերպ» առարկան դասավանդող 248 ուսուցիչ վերապատրաստվել է. arabkirjmc.am
«Առողջ ապրելակերպ» առարկան դասավանդող 248 ուսուցիչ վերապատրաստվել է. arabkirjmc.am

«Առողջ ապրելակերպ» առարկան դասավանդող ուսուցիչները վերապատրաստվել են: Այդ առիթով կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Առողջապահության նախարարության, կրթության ոլորտի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները...

Լուրեր
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է նոր սերնդի ռենտգեն սարքով. nairimed.com
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է նոր սերնդի ռենտգեն սարքով. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է նոր սերնդի Siemens Luminos Fusion FD ռենտեգեն սարքով: Ի հաշիվ նորագույն ինժիներական լուծումների, սարքը տալիս է մի շարք  առավելություններ, մասնավորապես` բարձրացնելով  ախտորոշման...

Լուրեր
«Էրեբունի»-ում ստեղծվել է TUMOR BOARD. erebunimed.com
«Էրեբունի»-ում ստեղծվել է TUMOR BOARD. erebunimed.com

Հաշվի առնելով ուռուցքային հիվանդությունների տարածվածությունը եւ դրանց դեմ պայքարի համաշխարհային մարտահրավերները, «Էրեբունի» ԲԿ գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանի հրամանով բուժհաստատությունում ստեղծվել է բազմադիսցիպլինար թիմ...

Լուրեր
Պատվաստում՝ ալերգիայի դեմ. erebunimed.com
Պատվաստում՝ ալերգիայի դեմ. erebunimed.com

Պատվաստում՝ ալերգիայի դեմ:Հատուկ բուսական պատվաստումներով հնարավոր է վերացնել ամենատհաճ եւ հաճախ վտանգավոր այս հիվանդությունը: «Էրեբունի» ԲԿ ալերգոլոգիական ծառայությունն արդեն մի քանի տարի է՝...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա
Նոր բաժանմունք՝ «Էրեբունի» ԲԿ-ում
Նոր բաժանմունք՝ «Էրեբունի» ԲԿ-ում

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է իր տեսակի մեջ բացառիկ` պաթոլոգիայի հայ-գերմանական բաժանմունք, որտեղ իրականացվում են հյուսվածաբանական և հյուսվածքաքիմիական բոլոր տեսակի հետազոտությունները...

Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ