Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

«Առողջ ապրելակերպ» առարկան դասավանդող 248 ուսուցիչ վերապատրաստվել է. arabkirjmc.am

«Առողջ ապրելակերպ» առարկան դասավանդող 248 ուսուցիչ վերապատրաստվել է. arabkirjmc.am

«Առողջ ապրելակերպ» առարկան դասավանդող ուսուցիչները վերապատրաստվել են: Այդ առիթով կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Առողջապահության նախարարության, կրթության ոլորտի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Մասնակիցներին ողջունել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ կարևորելով դպրոցներում «Առողջ ապրելակերպ» առարկայի դասավանդումը, ինչը երաշխիք է վաղ հասակից երեխաների մոտ ձևավորելու առողջ կենսակերպ: «Հանրային առողջապահության տեսակետից շատ կարևոր է առողջ ապրելակերպի սերմանումը արդեն իսկ մանկական տարիքում», – ընգծել է փոխնախարարը:

«ՅՈՒՆԵՍԿՕ»-ի տարաշածրջանային գրասենյակի խորհրդատու, առողջ ապրելակերպի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հարցերով Տիգրան Եպոյանը ներկայացրել է միջազգային փորձը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մեծահասակների վաղաժամ մահացության 60%-ը պայմանավորված է դպրոցական և դեռահասային տարիքում ձեռք բերված վարքագծով: Առողջ սնունդը, ֆիզիկական ակտիվությունը, ծխախոտից զերծ մնալը, սեռական և վերարտադրողական առողջության հիմունքներից տեղեկացված լինելը ոչ միայն նպաստում են երեխաների և դեռահասների առողջության ամրապնդմանը, այլև նվազեցնում են մեծ տարիքում հիվանդացության ռիսկը:

Հայաստանի դպրոցներում «Առողջ ապրելակերպ» առարկայի ուսուցումը ներդրվել է 2008 թվականից: Այդուհանդերձ, «Դպրոցահասակ երեխաների առողջական վարքագծի հետազոտության» արդյունքում դասավանդման որոշ թեմաների շուրջ ի հայտ են եկել որոշակի խնդիրներ, ինչը հիմք է հանդիսացել վերանայելու և բարելավելու տվյալ գործընթացը: Հաստատվել և գործում է  «Երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ռազմավարությունը»՝ 2016 -2020 թթ. գործողությունների պլանով:

«Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջությանի ինստիտուտի նախաձեռնությամբ, Կրթության ազգային ինստիտուտի, առողջապահության և կրթության և գիտության նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ՝ «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի տարածաշրջանային գրասենյակի համատեղ ջանքերով վերանայվել և տպագրվել է  «Առողջ ապրելակերպ» մեթոդական ձեռնարկը ուսուցիչների համար: Հատուկ մշակված ուսումնական ծրագրով իրականացվել է մայրաքաղաքի 185 դպրոցի 248 ուսուցչի վերապատրաստում: Ծրագրի շրջանակում նաև ստեղծվել է տեղեկատու հարթակ դեռահասների և երիտասարդների համար` www.teenslive.am, նկարահանվել են թեմատիկ տեսահոլովակներ: Նման նախաձեռնությունները միջսեկտորալ համագործակցության դրական օրինակ են, ինչը նպաստում է ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Սկզբնաղբյուր. arabkirjmc.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Թութքի վիրահատությունը՝ առանց վերքերի եւ ցավի. erebunimed.com
Թութքի վիրահատությունը՝ առանց վերքերի եւ ցավի. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում կատարվում է թութքի էնդոսկոպիկ վիրահատություն, որն ամենանվազ ինվազիվ վիրահատությունն է՝ աշխարհում կատարվող բոլոր վիրահատություների մեջ: Թութքի վիրահատության այս մեթոդը Հայաստանում կատարվում է միայն «Էրեբունի» ԲԿ-ում...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն Լուրեր
Հայաստանում կատարվել է կերակրափողի քաղցկեղի բացառիկ վիրահատություն. erebunimed.com
Հայաստանում կատարվել է կերակրափողի քաղցկեղի բացառիկ վիրահատություն. erebunimed.com

Հիվանդը գանգատվել է հետկրծոսկրային  շրջանում ցավերից, սնունդ ընդունելու դժվարություններից,   դիսֆագիկ երեւույթներից: Հետազոտություների ընթացքում  47ամյա տղամարդու մոտ ախտորոշվել է կերակրափողի միջին երրորդականի քաղցկեղ...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ Լուրեր
ԵՊԲՀ. Անվանի նյարդավիրաբույժը համալսարանական հիվանդանոցում իրականացրել է ողնաշարային բարդ վիրահատություններ.
ԵՊԲՀ. Անվանի նյարդավիրաբույժը համալսարանական հիվանդանոցում իրականացրել է ողնաշարային բարդ վիրահատություններ.

Միքայելյան համալսարանական հիվանդանոցը մայիսի 18-19-ը հյուրընկալել էր Մոսկվայի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Մուշեղ Ստեփանյանին...

Լուրեր
Փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդի կյանքը. erebunimed.com
Փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդի կյանքը. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում փրկել են ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդի կյանքը: Նրա մոտ ախտորոշվել էր  աորտայի վերջնամասի մեծ անեւրիզմա: Գոտկային հատվածում աորտան  նորմայից 3 անգամ ավելի էր լայնացած եւ ընդգգրկում էր...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ Լուրեր
Աշխարհահռչակ էնդոսկոպիստները՝ «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com
Աշխարհահռչակ էնդոսկոպիստները՝ «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

«էրեբունի» ԲԿ հրավերով Հայաստան են այցելել հայտնի էնդոսկոպիստներ, Սանկտ Պետերբուրգի Պավլովի անվան համալսարանական կլինիկայի էնդոսկոպիկ վիրաբուժության եւ անհետաձգելի բժշկության բաժանմունքի ղեկավար Ալեքսանդր Սմիրնովը...

Լուրեր
Առաջին անգամ Հայաստանում ԱՀԿ օգնությամբ SORT IT դասընթացի շրջանակներում իրականացված գիտական հետազոտությունները հրատարկվել են միջազգային պարբերականում
Առաջին անգամ Հայաստանում ԱՀԿ օգնությամբ SORT IT դասընթացի շրջանակներում իրականացված գիտական հետազոտությունները հրատարկվել են միջազգային պարբերականում

Հանրապետական գիտաբժշկական գրադարանի (http://www.medlib.am/) կողմից, առաջին անգամ Հայաստանում ԱՀԿ օգնությամբ իրականացված SORT IT դասընթացի շրջանակներում իրականացված գիտական հետազոտությունները հրատարկվել են միջազգային...

Հռչակավոր ակնոցների դիզայներ, արտադրող Alain Mikli բրենդի հիմնադիր Ալեն Միկլին` Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
Հռչակավոր ակնոցների դիզայներ, արտադրող Alain Mikli  բրենդի հիմնադիր Ալեն Միկլին` Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Հռչակավոր Alain Mikli ակնոցների տաղանդավոր օպտիկ դիզայներ և արտադրող, Ալեն Միկլի բրենդի հիմնադիր Ալեն Միկլիտարյանն (Ալեն Միկլի) իր Հայաստան հերթական այցելության ժամանակ այցելել է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն...

Լուրեր
Հայաստանում առաջին անգամ կատարվել է հաստ աղիքի բացառիկ լապարոսկոպիկ վիրահատություն. erebunimed.com
Հայաստանում առաջին անգամ կատարվել է հաստ աղիքի բացառիկ լապարոսկոպիկ վիրահատություն. erebunimed.com

Մարտիրոս Հակոբյանին 8 ամիս առաջ Ռուսաստանում վիրահատել էին՝ հաստ աղիքի գոյացությունից առաջացած անանցանելիության պատճառով: Հաստ աղիքը հնարավոր չէր եղել թողնել որովայնում, ձեւավորվել էր կոլոստոմա, երբ աղիքի լուսանցքը...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ Լուրեր
Գավառի բժշկական կենտրոնում արդեն իրականացվել են լապարասկոպիկ վիրահատություններ. armenpress.am
Գավառի բժշկական կենտրոնում արդեն իրականացվել են լապարասկոպիկ վիրահատություններ. armenpress.am

Գավառի բժշկական կենտրոնում առաջին անգամ իրականացվել է  վիրահատություն լապարասկոպիկ եղանակով, ինչը հնարավոր է դարձել  համապատասխան նորագույն սարքի ձեռքբերմամբ եւ  մայրաքաղաքի Էլիտմեդ» բժշկական կենտրոնի հետ համագործակցությամբ...

ՀՀ ԱՆ. Ակնաբույժները կմասնակցեն կենդանի վիրահատությանը՝ առցանց ռեժիմով
ՀՀ ԱՆ. Ակնաբույժները կմասնակցեն կենդանի վիրահատությանը՝ առցանց ռեժիմով

Մեկնարկել է Երիտասարդ ակնաբույժների հայկական ասոցիացիայի և Համահայկական ակնաբույժների ասոցիացիայի կողմից կազմակերպված երկրորդ տարեկան միջազգային գիտաժողովը՝ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՈՒԱԿ-Ը ներկայացնում է «Ուռուցքաբանության և կլինիկական բժշկության եվրասիական ամսագրի» 2019թ. 1-ին համարը. oncology.am
ՈՒԱԿ-Ը ներկայացնում է «Ուռուցքաբանության և կլինիկական բժշկության եվրասիական ամսագրի» 2019թ. 1-ին համարը. oncology.am

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՎԱՏԱԳՐՎԱԾ ԱՄՍԱԳԻՐ խորագրում արդեն տեղադրված է «Ուռուցքաբանության և կլինիկական բժշկության եվրասիական ամսագրի» վերջին` 2019 թվականի 1-ին համարը, որտեղ ներկայացված է...

Լուրեր
«Էրեբունի» ԲԿ բժիշկներն Արցախում են. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ բժիշկներն Արցախում են. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի գլխավորությամբ բուժկենտրոնի բժիշկներն այցելել են Արցախ: Նրանք անվճար խորհրդատվություններ եւ վիրահատություններ են կատարել Ստեփանակերտում՝ Հանրապետական բժշկական կենտրոնում...

Լուրեր
ԵՊԲՀ. Թեհրանի ամենավարկանշային համալսարանի պատվիրակությունը՝ ԵՊԲՀ-ում
ԵՊԲՀ. Թեհրանի ամենավարկանշային համալսարանի պատվիրակությունը՝ ԵՊԲՀ-ում

Երևանի պետական բժշկական համալսարանը հյուրընկալել է Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի ներկայացուցիչներին: Պատվիրակության այցի նպատակն է ուսումնասիրել ԵՊԲՀ-ի փորձն ու ուսումնական...

Իրադարձություններ Հայաստանում
Լսողության հետազոտություն և պրոթեզավորում «ՆԱԻՐԻ» բժշկական կենտրոնում. nairimed.com
Լսողության հետազոտություն և պրոթեզավորում  «ՆԱԻՐԻ» բժշկական կենտրոնում. nairimed.com

Հագեցված լինելով նորագույն սարքերով` «Նաիրի» ԲԿ գործող լսողական կենտրոնը հնարավորություն է տալիս ախտորոշել լսողության հետ կապված ցանկացած խանգարումներ: Կենտրոնում իրականացվում են հետևյալ...

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Լուրեր
«Էրեբունի» ԲԿ-ում ստեղծվել է ռադիոլոգիական կենտրոն. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում ստեղծվել է ռադիոլոգիական կենտրոն. erebunimed.com

Ռադիոլոգիական կենտրոնի ղեկավար է նշանակվել Նաիրա Վազգենի Մինասյանը: Ռադիոլոգիական կենտրոնի կազմում ընդգրկվել են բոլոր տեսակի ռադիոլոգիական, ճառագայթային, ուլտրաձայնային հետազոտությունների ծառայությունները...

Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ