Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Հանրապետությունում ապահովվում է նորածինների լսողության սքրինինգի հարյուրտոկոսանոց ծածկույթ

ՀՀ ԱՆ. Հանրապետությունում ապահովվում է նորածինների լսողության սքրինինգի հարյուրտոկոսանոց ծածկույթ

Հետայսու հանրապետությունում կունենանք նորածինների լսողության սքրինինգի հարյուրտոկոսանոց ծածկույթ` «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Մեր գործընկերների` Ճապոնիայի դեսպանատան և «Հավատ» ՀԿ-ի համատեղ ջանքերի շնորհիվ մեր բոլոր ծննդատները կապահովվեն նորածինների լսողության հետազոտման ախտորոշիչ սարքավորումներով: Սրանց կիրառմամբ, հետևաբար, կապահովվի լսողական խնդիրների  վաղ հայտնաբերումը, վաղ միջամտությունը, մասնագիտացված բուժօգնության տրամադրումը: Սա է ցանկալի արդյունքը`  ապահովել երեխայի նորմալ զարգացումը, որպեսզի նա կարողանա  հաճախել սովորական դպրոց, ունենալ ընկերներ և խուսափել մինչ այդ անխուսափելի թվացող հաշմանդամությունից ու հատուկ կրթական հաստատության սան լինելու հեռանկարից»,-շեշտել է նախարար Թորոսյանը:

Մինչ օրս լսողության սքրինինգ իրականացվել է հանրապետության ծննդատների 48%-ում, որտեղ ծնվել է երեխաների 63%-ը: Դա նշանակում է, որ այդ երեխաների համար առկա չէր լսողության խնդիրների վաղ հայտնաբերման հնարավորություն: Այս խնդիրն արդեն հետևում կմնա:

Մինչ օրս իրականացված սքրինինգների միջոցով առ այսօր հայտնաբերվել է լսողության խնդիրներով 199 երեխա, այսինքն ամեն 900 նորածնից 1-ը: Այս ցուցանիշը համադրելի է  միջազգային միջին ցուցանիշերի հետ և վկայում է սքրինինգի իրականացման որակի մասին: Լսողական խնդիր ունեցող բոլոր երեխաները վերցվել են դիսպանսերային հսկողության, նրանք կամ պրոթեզավորվել են բարձրակարգ լսողական սարքերի միջոցով, կամ ենթարկվել կոխլեար իմպլանտացիայի:

Ճապոնական կողմի հետ «Հավատ» ՀԿ-ի համագործակցությունը սկսվել է 2010թ-ից: Ճապոնիայի դեսպանատունն այս ընթացքում ֆինանսավորել է «Արաբկիր» ԲԿ-ի սուրդոլոգիական կաբինետի նորոգումը,  լսողության խանգարումներ ունեցող տասնյակ երեխաների համար FM համակարգերի ձեռքբերումը, նաև 10 ծննդատների ապահովել է նորածինների լսողության հետազոտման ախտորոշիչ սարքերով:

Այժմ Ճապոնիայի դեսպանատունը ֆինանսավորել է ևս 22 սարքի ձեռք բերում, ինչի արդյունքում լսողության նորածնային սքրինինգ կիրականացվի բոլոր նորածինների մոտ:

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան փոխանցել է իր ուրախությունն ու հպարտությունը, որ ճապոնական կողմի աջակցությամբ Հայաստանում այսօրինակ կարևոր խնդիր է լուծվում` իրենց ֆինանսական օժանդակությամբ ձեռք բերելու նորածինների լսողության հետազոտման ախտորոշիչ սարքեր: «Սա հայ-ճապոնական սերտ գործակցության ևս մեկ օրինակ է»,-շեշտել է դեսպանը:

ՀՀ ԱԺ նախագահ, «Արաբկիր» ԲԿ-ի հիմնադիր Արա Բաբլոյանն ընդգծել է Հայաստանում ծնվող ամեն երեխայի համար այս սքրինինգի հնարավորության ապահովումը և վստահություն հայտնել, որ սարքերը ծառայելու են իրենց նպատակին` հատկացվելով հանրապետության բոլոր ծննդատներին:

Հանդիպման ընթացքում ներկաները դիտել են սքրինինգի արդյունքում ժամանակին հայտնաբերված լսողական խնդիրներ ունեցող երեխաների ելույթները, ովքեր անհրաժեշտ միջամտության արդյունքում ունեն վարժ խոսք, արտասանում են և երգում:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Առողջ և ակտիվ ապրելակերպը տարիքային սահմանափակում չի ճանաչում
ՀՀ ԱՆ. Առողջ և ակտիվ ապրելակերպը տարիքային սահմանափակում չի ճանաչում

Երևանի 7 վարչական շրջանում մեկնարկել է «Ավագ սերնդի շրջանում ֆիզիկական ակտիվության խթանման» հանրային արշավը...

600 գրամ քաշով երեխա. erebunimed.com
600 գրամ քաշով երեխա. erebunimed.com

Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...

Լուրեր
Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթաց «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com
Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթաց «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...

Լուրեր
Հազվադեպ դեպք վիրաբուժությունում. erebunimed.com
Հազվադեպ դեպք վիրաբուժությունում. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...

Լուրեր
Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ. morevmankan.am
Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ. morevmankan.am

Նա եկել էր Հայաստանի  ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com
Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...

Լուրեր
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am
Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր իր համար վստահելի...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Մարդկային ներուժի զարգացումը ՄՄԱՊԳՀԿ համար առաջնահերթություն է. morevmankan.am
Մարդկային ներուժի զարգացումը ՄՄԱՊԳՀԿ համար առաջնահերթություն է. morevmankan.am

Օրերս Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ միջին բուժաշխատողների համար...

Լուրեր
«Ասել ցավին՝ վերջ»․ դասախոսություն ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Ասել ցավին՝ վերջ»․ դասախոսություն ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Մարտի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ...

Լուրեր
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքավորմամբ. nairimed.com
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքավորմամբ. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնը  համալրվել է վերջին սերնդի, գերհզոր ևս մեկ  սարքավորումով, որը դեռևս միակն է Հայատսանում: Siemens Healthineers ընկերության...

ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի շինարարական աշխատանքներին
ՀՀ ԱՆ. Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի շինարարական աշխատանքներին

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող բժշկական կենտրոնների շենքային պայմանները շարունակում են բարելավվել...

Կայացավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը. morevmankan.am
Կայացավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը. morevmankan.am

Մարտի 5-ին Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում (ՄՄԱՊԳՀԿ) տեղի ունեցավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը...

Նաիրի ԲԿ-ն ակտիվ մասնակցում է միջազգային կոնֆերանսների. nairimed.com
Նաիրի ԲԿ-ն ակտիվ մասնակցում է միջազգային կոնֆերանսների. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Նարինե Մամիկոնյանը և փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Նոնա Մարտիրոսյանը Ֆլորենցիայում մասնակցել են...

ԵՊԲՀ. Մեթոդաբանական և գործնական օգնություն մարզային հիվանդանոցներին
ԵՊԲՀ. Մեթոդաբանական և գործնական օգնություն մարզային հիվանդանոցներին

Համալսարանական մասնագետները մեթոդաբանական և գործնական օգնություն են ցուցաբերում մարզային հիվանդանոցներին...

ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով դասախոսությունը. morevmankan.am
ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով դասախոսությունը. morevmankan.am

Փետրվարի 27-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ) կազմակերպվել էր դասախոսություն՝ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ