Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

«Ջերմոցներ» բջիջների համար. biostem.am

«Ջերմոցներ» բջիջների համար. biostem.am

Էմբրիոնալ ցողունային բջիջներն (ԷՑԲ) աճեցվում են հատուկ պայմաններում: Խնդիրն այն է, որ պետք է նրանց թույլ չտալ ինքնուրույն մասնագիտանալ, այլ սկսել այդ մասնագիտացումը անհրաժեշտ ուղղությամբ` տարբեր նյութեր ավելացնելով, օրինակ՝ հորմոններ և աճի գործոն:

Պետրիի թասի հատակը ծածկված է հատուկ մշակված մկների բջիջ-սնուցողներից, որոնք յուրահատուկ «հող» են ԷՑԲ-երի անհրաժեշտ աճի համար:

Բջիջների աճը դրդելու համար այդ միջավայրին երբեմն ավելացվում է նաև եզան էմբրիոնալ շիճուկ: Կենդանական բաղադրիչները կարող են «աղտոտել» տրանսպլանտացիայի համար նախատեսված մարդկային բջիջներն այն նյութերով, որոնք արտադրվում են կենդանական բջիջներում և չեն սինթեզվում մարդկային բջիջներում:

Այդ նյութերը (օրինակ` սիալաթթուն) անտիգեններ են և առաջացնում են ուժեղ իմուն պատասխան տրանսպլանտացիայի ժամանակ: Այդ պատճառով կենդանական բաղադրիչներից ավելի լավ է հրաժարվել: Դեռևս դա հաջողվել է իրականացնել միայն մասնակի ՝ կան մի քանի գիտական աշխատանքներ, որոնցում ցույց է տրվում, որ «մկնային» ստորին շերտը կարելի է հեռացնել. Եվ դա արդեն մեծ առաջընթաց է (չնայած բոլոր մինչ այժմ ստացված ԷՑԲ-ները աճեցվել են հին միջավայրում և «աղտոտումն» արդեն կարող է առկա լինել):

Իսկ ահա, եզան շիճուկից հրաժարվել չի հաջողվել: Առայժմ այն խիստ անհրաժեշտ է:

Հետաքրքիր է, որ էմբրիոնալ սեռական բջիջները հակված են ձևավորել միանգամայն յուրահատուկ կառուցվածքներ՝ «էմբրիոնանման մարմիններ»: Դա կծիկ է՝ կազմված ինքնուրույն մասնագիտացած բոլոր տեսակի բջիջներից՝ մաշկային, սրտամկանի, նեյրոնների, մազերի և այլն:

Սկզբնաղբյուր. biostem.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ