Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Ցողունային բջիջների կիրառումն օր-օրի դառնում է առավել ակտուալ. biostem.am

Ցողունային բջիջների կիրառումն օր-օրի դառնում է առավել ակտուալ. biostem.am

Ցողունային բջիջը ոչ հասուն (չտարբերակված) բջիջն է, որից կարող են զարգանալ բազմաբջիջ օրգանիզմի տարատեսակ բջիջներ: Ցողունային բջիջներն ընդունակ են ինքնավերականգնման՝ կիսվելու առանց տարբերակման և առանց ֆենոտիպի փոփոխման: Այդպիսի վիճակում նրանք կարող են անսահմանափակ կիսվել: Ցողունային բջիջների կարևոր հատկություն է նրանց ներուժը (պոտենտությունը)՝ բջիջների տեսակների որոշակի քանակի ստեղծման հնարավորությունը: Այսպես, տոտիպոտենտություն նշանակում է, որ տվյալ ցողունային բջիջը կարող է սկիզբ տալ օրգանիզմի ցանկացած բջջի, իսկ պլյուրիպոտենտությունը՝ ցանկացած բջիջ, բացի սաղմնային թաղանթի բջիջները:

Մուլտիպոտենտ բջիջների հնարավորությունները փոքրացած են մինչև մեկ սաղմնային թերթիկի սահմանները: Այսպես, մեզոդերմայի ցողունային բջիջը կարող է դառնալ սրտամկանի, ստամոքսի հարթ մկանների, ոսկրերի, աճառների, արյան նախատիպ, բայց ոչ նեյրոնների, որոնք առաջանում են էկտոդերմից:

Փաստորեն, զիգոտան (բեղմնավորված ձվաբջիջը) նույնպես ցողունային բջիջ է:

Այս բջիջները կարող են զգալ քիմիական ազդանշանները, որոնք նրանց դրդում են տեղափոխվել վնասված հյուսվածքներ և տարբերակվել, որից հետո նրանք վերականգնում են վնասված կամ մահացած բջիջները` նպաստելով ապաքինմանը:

Վերջին ժամանակները կլինիկական պրակտիկա է ներդրվել ցողունային բջիջների տրանսպլանտացիան, ինչը նոր մոտեցում է շատ հիվանդությունների բուժմանը՝ նյարդային, սիրտ-անոթային և այլ օրգան-համակարգերի, չարորակ նորագոյացությունների դեմ պայքարին, վերքերի ապաքինմանը, ինչպես նաև` երիտասարդացման:

Ցողունային բջիջների հետազոտման կարևորագույն քայլը ճապոնացիներ Կատսուտոսի Տակախասիի և Սինյա Յամանակայի բացահայտումն էր. սոմատիկ բջիջների (մարմնի բջիջների` սեռական բջիջներից զատ), կերպափոխումը պլյուրիպոտենտ ցողունային բջիջների: Ինդուկցված ցողունային բջիջների  (արհեստականորեն ստացված) ուսումնասիրության համար Սինյա Յամանական և Ջոն Գերդոնը 2012 թ. արժանացան Նոբելյան մրցանակի:

Սկզբնաղբյուր. biostem.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցրված սկլերոզը և ծեր պացիենտների սեփական ցողունային բջիջների ցածր արդյունավետությունը. biostem.am
Ցրված սկլերոզը և ծեր պացիենտների սեփական ցողունային բջիջների ցածր արդյունավետությունը. biostem.am

Ցրված սկլերոզը քրոնիկական աուտոիմուն հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում է գլխուղեղի և ողնուղեղի նյարդային ելուստների միելինային թաղանթը: Բուժման մոտեցումներից է պացիենտների սեփական մեզենխիմալ...

Ֆիբրինային գելը` պորտալարային արյունից, ռեգեներատիվ բժշկության նոր հույսն է. biostem.am
Ֆիբրինային գելը` պորտալարային արյունից, ռեգեներատիվ բժշկության նոր հույսն է. biostem.am

Bioengineering հանդեսի տվյալների համաձայն, հույն գիտնականները պորտալարային արյունից ստացված ֆիբրինային գելի հետ կապված հետազոտություններ են իրականացրել, որոնք հաստատել են վերքերի ապաքինման արագացման և հյուսվածքների...

Արտաբջջային վեզիկուլներ. biostem.am
Արտաբջջային վեզիկուլներ. biostem.am

Մեր օրգանիզմում հայտնաբերվել են կառուցվածքներ, որոնք օժտված են առավել մեծ վերականգնողական ներուժով, քան ցողունային բջիջները: Դրանք, այսպես կոչված, ցողունային բջիջների արտաբջջային վեզիկուլներն են...

Ցողունային և սեռական բջիջներ. biostem.am
Ցողունային և սեռական բջիջներ. biostem.am

Բոլորի ուշադրությունը սևեռված է այն ցողունային բջիջներին, որոնք, առանց որևէ խնդրի, կիսվում են օրգանիզմից դուրս մինչև 300 անգամ /2 տարուց ավելի/ և ընդունակ են դառնալ ցանկացած տեսակի բջիջ, նույնիսկ նեյրոն, սրտամկանի...

Հասուն օրգանիզմի ցողունային բջիջները. biostem.am
Հասուն օրգանիզմի ցողունային բջիջները. biostem.am

Հասուն օրգանիզմի ցողունային բջիջներն ապահովում են մարդու նորմալ զարգացումը, մասնակցում հիվանդ, վնասված հյուսվածքների վերականգնմանը, սակայն մեծահասակների բջիջները նույնքան ունիվերսալ չեն, որքան էմբրիոնի բջիջները...

Վերքերի ապաքինում. biostem.am
Վերքերի ապաքինում. biostem.am

Վերքային գործընթացի խնդիրը, չնայած  վերջին շրջանում ոլորտի բազմաթիվ հետազոտություններին, մնում է հրատապ: Պորտալարի խողովակի ցողունային բջիջները` մետաքսի ֆիբրոինի հիմքի վրա, օգտագործվել են  մաշկային բազմաշերտ...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Մարդ-սարդ
Մարդ-սարդ

Իսկ եթե այդ կերպ, ասենք ենոտի ձվաբջջի մեջ ներդրվի մարդկային բջջի կորի՞զ: Կստացվի՞, արդյոք, մարդ-ենոտ: Տեսականորեն այդպիսի էակը՝ խիմերան, կլինի երկու տեսակների հիբրիդ: Չին գիտնականներն արդեն այդ տեսությունից քայլ են արել դեպի պրակտիկա...

Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով. biostem.am
Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով. biostem.am

Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով չափազանց հրատապ է և դեռևս համարվում է փորձարարական: Այս նյութի նպատակն է՝ աուտիզմի ժամանակ պորտալարային արյան  ցողունային բջիջների օգտագործմամբ, բջջային թերապիայի առանձնահատկությունների...

Պորտալարային արյունը` հեմոպոետիկ և մեզենխիմալ ցողունային բջիջների պահեստարան. biostem.am
Պորտալարային արյունը` հեմոպոետիկ և մեզենխիմալ ցողունային բջիջների պահեստարան. biostem.am

Պորտալարային արյունը պարունակում է ցողունային բջիջների երկու հիմնական տեսակ՝ հեմոպոետիկ (ГСК)  և մեզենխիմալ (МСК) բջիջներ:

Մեզենխիմալ բջիջներն ընդունակ են վերականգնել ցանկացած օրգան: Այն, ինչ կարող է կյանքի ընթացքում...

«Ջերմոցներ» բջիջների համար. biostem.am
«Ջերմոցներ» բջիջների համար. biostem.am

Էմբրիոնալ ցողունային բջիջներն (ԷՑԲ) աճեցվում են հատուկ պայմաններում: Խնդիրն այն է, որ պետք է նրանց թույլ չտալ ինքնուրույն մասնագիտանալ, այլ սկսել այդ մասնագիտացումը անհրաժեշտ ուղղությամբ` տարբեր նյութեր ավելացնելով...

Ցողունային և սեռական բջիջներ. biostem.am
Ցողունային և սեռական բջիջներ. biostem.am

Բոլորի ուշադրությունը սևեռված է այն ցողունային բջիջների վրա, որոնք, առանց որևէ խնդրի, կիսվում են օրգանիզմից դուրս մինչև 300 անգամ (2 տարուց ավելի) և ընդունակ են դառնալ ցանկացած տեսակի բջիջ, նույնիսկ նեյրոն...

Ինքն իրեն` էմբրիոն. biostem.am
Ինքն իրեն` էմբրիոն. biostem.am

Ներկայում էմբրիոնալ բջիջներից աճեցնում են հյուսվածքներ, հեռանկարում` նաև օրգաններ կաճեցվեն: Ցանկացած դեպքում, համատեղելիության խնդիրը դեռևս մնում է չլուծված: Իմուն համակարգը հարձակվում է օտար բջիջների վրա, արդյունքում բերելով դրանց...

Արյան խնդիրները. biostem.am
Արյան խնդիրները. biostem.am

Հասուն արյունաստեղծ ցողունային բջիջները վաղուց արդեն հաջողությամբ օգտագործվում են արյան հիվանդությունների բուժման համար՝ լեյկեմիա, անեմիա, լիմֆոմա: Այս բջիջներն ունակ են դառնալ արյան ցանկացած բջիջ, օրինակ, լեյկոցիտ կամ էրիթրոցիտ...

ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն
Նյարդային բջիջների վերականգնումը. biostem.am
Նյարդային բջիջների վերականգնումը. biostem.am

Բոլորին հայտնի է այն արտահայտությունը, որ նյարդային բջիջները չեն վերականգնվում: Բայց դրան հակառակ, գիտնականները գլխուղեղում գտել են ցողունային բջիջներ, որոնք համապատասխան պայմաններում դառնում են նոր նեյրոններ: Եվ ո՛չ միայն նեյրոններ...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Ցողունային բջիջները գոտկային ցավերի դեմ` գաղտնի զենք. biostem.am
Ցողունային բջիջները գոտկային ցավերի դեմ` գաղտնի զենք. biostem.am

Ցողունային բջիջների ընդամենը մեկ ներարկումն ընդունակ է գոտկային ցավից ձերբազատել երեք տարի: Բուժման տվյալ մեթոդն արմատապես կփոխի միջողային սկավառակներն ախտահարող օստեոխոնդրոզով տառապող հիվանդների կյանքը...

ԼՈՒՐԵՐ: Ցավ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ