Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Գիտնականները ցանկանում են ցողունային բջիջների օգնությամբ ազդել մահվան վրա. biostem.am

Գիտնականները ցանկանում են ցողունային բջիջների օգնությամբ ազդել մահվան վրա. biostem.am

Bioquark-ը ահա ուր որ է կսկսի փորձարկումը, որի շրջանակներում կփորձի ցողունային բջիջներ օգտագործելով՝ մահացած ուղեղով պացիենտներին կյանք վերադարձնել: Վիճելի հետազոտությունը կբարձրացնի բազմաթիվ գիտական և էթիկ հարցեր, որոնց լուծումը կգրավի ոլորտի բազում փորձագետների: Ամեն բան ցույց է տալիս, որ գիտնականները դնում են ավելի բարձր նպատակներ, երբ խոսքը գնում է մարդու մարմնի մասին՝ սկզբում աշխարհում գլխի առաջին  փոխպատաստումը, հետո ծերության դեմ պայքարը, իսկ հիմա ահա մահվան լիովին վերացումը:

Այո, ճիշտ կարդացիք: Bioquark անվանվող ընկերությունը որոշել է կյանքի վերադարձնել կլինիկական մահացած ուղեղով մարդկանց: Ֆիլադելֆիական բիոտեխնոլոգիական ընկերությունը, ինչպես սպասվում է, կսկսի այս նախագիծը տարեվերջին:

Նախապես փորձարկումը ծրագրված էր անցկացնել 2016 թ-ին Հնդկաստանում, բայց այն չի թույլատրվել:  Ենթադրելով, որ ծրագիրը կմնա նույնը, գիտնականները կվերցնեն 20 պացիենտ, որոնք կանցնեն տարբեր տեսակի բուժումներ: Սկզբում կարվի ցողունային բջիջների ներարկում, որոնք ստացված կլինեն պացիենտի սեփական արյունից կամ ճարպից: Այնուհետև ողնուղեղի մեջ կներմուծվի սպիտակուցային խառնուրդ, որը պետք է դրդի նոր նեյրոնների աճը: Լազերային թերապիան և ներվերի դրդումը կիրականացվի 15 օրվա ընթացքում, որպեսզի նեյրոններում արթնանա կապերի առաջացման գործընթացը: Այդ նույն ժամանակ գիտնականները կվերահսկեն բուժման ֆոնի վրա  վարքի և ԷԷԳ-ի փոփոխությունները:

Չնայած, որ այդ պրոցեսում ամեն քայլը գիտականորեն կհիմնավորվի, ընդհանուր խնդիրը մնում է չապացուցված: Միջանկյալ ներվի էլեկտրական դրդումն արվել է, սակայն մեծավ մասամբ ապացույցները գոյություն ունեն թեմատիկ հետազոտությունների ձևով: Դոկտոր էդ Կուպերը նկարագրել է այդպիսի տասնյակ դեպքեր և նշել, որ մեթոդը կարող է ունենալ մասնավոր հաջողություն կոմայում գտնվող որոշ պացիենտների մոտ: Բայց կոման և ուղեղի մահը տարբեր բաներ են, և Bioquark-ի գործընթացը բարձրացնում է ավելի շատ հարցեր, քան պատասխաններ է տալիս:

Խնդիրներից մեկը, որը գիտնականները գտնում են այս հետազոտության մեջ, դա գիտակցված համաձայնությունն է: Ինչպես կրող է փորձարկման մասնակիցը համաձայնություն տալ և ինչպես պետք է գիտնականը ստորագրի իր աշխատանքը՝ հաշվի առնելով, որ մասնակիցներն իրավաբանորեն մահացած են. ինչպես այդ դեպքում վերջնականապես կհաստատվի ուղեղի մահը: Ի՞նչ կլինի եթե ուղեղի գործունեությունը մասնակի վերականգնվի: Ինչպիսի՞ն կլինի պացիենտի հոգեկան վիճակը: Հնարավո՞ր է ուղեղն ավելի վնասել:

2016 թ-ին նևրոլոգ Արիանա Լյուիսը և բիոէթիկ Արթուր Կապլանը գրել ե որ այդ փորձարումը «կասկածելի է, «չունի գիտական հիմք» և «լավագույն դեպքում էթիկորեն վիճելի է, իսկ վատագույնում՝ ունի բացահայտ ոչ էթիկ բնույթ»: Դոկտոր Կուպերը նույնպես կասկածում է Bioquark-ի մեթոդին և չի հավատում, որ նրանք կօգնեն մահացած ուղեղով պացիենտներին: Այս մեթոդը ենթադրում է գործող ուղեղաբնի առկայություն՝ կառույցներ, որոնցով անցնում են շարժական նեյրոնները մինչև ուղեղի կեղևի հետ ճիշտ միանալը: Եթե բացակայում է գործող ուղեղաբունը, ոչինչ չի ստացվի:


Մանկական վիրաբույժ Չարլզ Կոքսը որը չի մասնակցում Bioquark-ի աշխատանքներին, համաձայն է Կուպերի հետ. «Դա ամենախելագար բանը չէ, որ ես երբևիցէ լսել եմ բայց կարծում եմ, որ հաջողության հավանականությունը մոտ է զերոյի: Կարծում եմ որևէ մեկի հարություն տալը տեխնիկապես հրաշք կլինի»:

Սկզբնաղբյուր. biostem.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մարդ-սարդ
Մարդ-սարդ

Իսկ եթե այդ կերպ, ասենք ենոտի ձվաբջջի մեջ ներդրվի մարդկային բջջի կորի՞զ: Կստացվի՞, արդյոք, մարդ-ենոտ: Տեսականորեն այդպիսի էակը՝ խիմերան, կլինի երկու տեսակների հիբրիդ: Չին գիտնականներն արդեն այդ տեսությունից քայլ են արել դեպի պրակտիկա...

Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով. biostem.am
Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով. biostem.am

Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով չափազանց հրատապ է և դեռևս համարվում է փորձարարական: Այս նյութի նպատակն է՝ աուտիզմի ժամանակ պորտալարային արյան  ցողունային բջիջների օգտագործմամբ, բջջային թերապիայի առանձնահատկությունների...

Պորտալարային արյունը` հեմոպոետիկ և մեզենխիմալ ցողունային բջիջների պահեստարան. biostem.am
Պորտալարային արյունը` հեմոպոետիկ և մեզենխիմալ ցողունային բջիջների պահեստարան. biostem.am

Պորտալարային արյունը պարունակում է ցողունային բջիջների երկու հիմնական տեսակ՝ հեմոպոետիկ (ГСК)  և մեզենխիմալ (МСК) բջիջներ:

Մեզենխիմալ բջիջներն ընդունակ են վերականգնել ցանկացած օրգան: Այն, ինչ կարող է կյանքի ընթացքում...

«Ջերմոցներ» բջիջների համար. biostem.am
«Ջերմոցներ» բջիջների համար. biostem.am

Էմբրիոնալ ցողունային բջիջներն (ԷՑԲ) աճեցվում են հատուկ պայմաններում: Խնդիրն այն է, որ պետք է նրանց թույլ չտալ ինքնուրույն մասնագիտանալ, այլ սկսել այդ մասնագիտացումը անհրաժեշտ ուղղությամբ` տարբեր նյութեր ավելացնելով...

Ցողունային և սեռական բջիջներ. biostem.am
Ցողունային և սեռական բջիջներ. biostem.am

Բոլորի ուշադրությունը սևեռված է այն ցողունային բջիջների վրա, որոնք, առանց որևէ խնդրի, կիսվում են օրգանիզմից դուրս մինչև 300 անգամ (2 տարուց ավելի) և ընդունակ են դառնալ ցանկացած տեսակի բջիջ, նույնիսկ նեյրոն...

Ինքն իրեն` էմբրիոն. biostem.am
Ինքն իրեն` էմբրիոն. biostem.am

Ներկայում էմբրիոնալ բջիջներից աճեցնում են հյուսվածքներ, հեռանկարում` նաև օրգաններ կաճեցվեն: Ցանկացած դեպքում, համատեղելիության խնդիրը դեռևս մնում է չլուծված: Իմուն համակարգը հարձակվում է օտար բջիջների վրա, արդյունքում բերելով դրանց...

Արյան խնդիրները. biostem.am
Արյան խնդիրները. biostem.am

Հասուն արյունաստեղծ ցողունային բջիջները վաղուց արդեն հաջողությամբ օգտագործվում են արյան հիվանդությունների բուժման համար՝ լեյկեմիա, անեմիա, լիմֆոմա: Այս բջիջներն ունակ են դառնալ արյան ցանկացած բջիջ, օրինակ, լեյկոցիտ կամ էրիթրոցիտ...

ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն
Նյարդային բջիջների վերականգնումը. biostem.am
Նյարդային բջիջների վերականգնումը. biostem.am

Բոլորին հայտնի է այն արտահայտությունը, որ նյարդային բջիջները չեն վերականգնվում: Բայց դրան հակառակ, գիտնականները գլխուղեղում գտել են ցողունային բջիջներ, որոնք համապատասխան պայմաններում դառնում են նոր նեյրոններ: Եվ ո՛չ միայն նեյրոններ...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Ցողունային բջիջները գոտկային ցավերի դեմ` գաղտնի զենք. biostem.am
Ցողունային բջիջները գոտկային ցավերի դեմ` գաղտնի զենք. biostem.am

Ցողունային բջիջների ընդամենը մեկ ներարկումն ընդունակ է գոտկային ցավից ձերբազատել երեք տարի: Բուժման տվյալ մեթոդն արմատապես կփոխի միջողային սկավառակներն ախտահարող օստեոխոնդրոզով տառապող հիվանդների կյանքը...

ԼՈՒՐԵՐ: Ցավ
Կլինիկական հետազոտություններ. բուժում` պորտալարի ցողունային բջիջների շնորհիվ. biostem.am
Կլինիկական հետազոտություններ. բուժում` պորտալարի ցողունային բջիջների շնորհիվ. biostem.am

ՏՐԱՆՍՊԼԱՆՏԱՑԻԱ ՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ՈՒՌՈՒՑՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ


Կրծքագեղձի քաղցկեղ, Յուինգի սարկոմա, երիկամա-բջջային կարցինոմա...

Ցողունային բջիջների կիրառումն օր-օրի դառնում է առավել ակտուալ. biostem.am
Ցողունային բջիջների կիրառումն օր-օրի դառնում է առավել ակտուալ. biostem.am

Ցողունային բջիջը ոչ հասուն (չտարբերակված) բջիջն է, որից կարող են զարգանալ բազմաբջիջ օրգանիզմի տարատեսակ բջիջներ: Ցողունային բջիջներն ընդունակ են ինքնավերականգնման՝ կիսվելու առանց տարբերակման և առանց ֆենոտիպի փոփոխման...

Գիտնականներ. պլացենտար ցողունային բջիջներն ընդունակ են վերականգնել սիրտը կաթվածից հետո. biostem.am
Գիտնականներ. պլացենտար ցողունային բջիջներն ընդունակ են վերականգնել սիրտը կաթվածից հետո. biostem.am

Ամերիկացի գիտնականները փորձեր են անցկացրել մկների վրա և պարզել, որ պլացենտար ցողունային բջիջներն ընդունակ են վերականգնել սիրտը վնասվածքից հետո: Նրանց հետազոտությունները կատարվել են վերջերս` սրտի կաթված տարած կրծողների մոտ...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
Միկրոֆիզիոլոգներն առաջին անգամ մարդու ցողունային բջիջները վերածել են ինսուլին-արտադրողների. biostem.am
Միկրոֆիզիոլոգներն առաջին անգամ մարդու ցողունային բջիջները վերածել են ինսուլին-արտադրողների. biostem.am

Սան-Ֆրանցիսկոյի Կալիֆորնիական համալսարանի միկրոֆիզիոլոգները առաջին անգամ կարողացան ցողունային բջիջները վերածել ֆունկցիոնալի՝ ինսուլին արտադրող բետա-բջիջների: Այդ մասին գրում է...

Ի՞նչ են իրենցից ներկայացնում պորտալարի ցողունային բջիջները. biostem.am
Ի՞նչ են իրենցից ներկայացնում պորտալարի ցողունային բջիջները. biostem.am

Ցողունային բջիջներն օրգանիզմի համար շինանյութ են: Նրանք ստեղծում են ուղիղ կապ ծնվելիս երեխայի ամուր առողջության և նրա ամուր առողջության միջև` հետագայում: Եթե երեխայի մոտ կյանքի ընթացքում առաջանում են առողջական խնդիրներ, ցողունային բջիջները կարող են...

Ցողունային բջիջներից աճեցրել են ցանցենու նեյրոններ. biostem.am
Ցողունային բջիջներից աճեցրել են ցանցենու նեյրոններ. biostem.am

Ջոնս Հոպկինսի Համալսարանի Բժշկական դպրոցի (Johns Hopkins University School of Medicine) գիտնականների խումբն առաջարկել է մարդու ցողունային բջիջներից ցանցենու նեյրոններ աճեցնելու մեթոդ: Ցանցենու նեյրոններն անհրաժեշտ են տեսողական գրգիռները գլխուղեղ...

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ