Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս

Ցողունային բջիջներով կբուժեն սրտի արատը. biostem.am

Ցողունային բջիջներով կբուժեն սրտի արատը. biostem.am

Յուրաքանչյուր տարի գիտության և բժշկության ասպարեզում ի հայտ են գալիս ավելի շատ տվյալներ ցողունային բջիջների օգտագործմամբ այս կամ այն հիվանդության բուժման արդյունավետության մասին: Հերթական նորությունը հետևյալն է՝ փետրվարին Լոս Անջելեսի (ԱՄՆ) Մանկական հիվանդանոցի հետազոտողները հայտարարեցին նոր ծրագրի իրականացման մեկնարկի մասին, որի ընթացքում ուսումնասիրվելու են պորտալարային ցողունային բջիջների օգտագործման հնարավորությունները սրտի արատ ունեցող փոքրիկ պացիենտների մոտ: Մեր գիտնականները ամերիկական հետազոտությունը գնահատում են որպես խիստ հեռանկարային:

Հիշեցնենք, որ պորտալարային արյունը պարունակում է այսպես կոչված արյունաստեղծ (հեմոպոետիկ) ցողունային բջիջներ: Եվ հենց դրանցից են հետո ստեղծվում արյունաստեղծ և իմունային համակարգի բոլոր բջիջները, ինչպես նաև որոշ այլ տիպի բջիջներ: Այսօր բժիշկները նկատում են, որ եթե ինչ-որ պատճառով մեծահասակ մարդու մոտ ուժեղ վնասվեն իմունային և արյունաստեղծ բջիջները (օրինակ, քիմիոթերապիայի հետևանքով), ապա, որպես ապահովագրական ինչ-որ պաշար՝ հեմոպոետիկ ցողունային բջիջների տրանսպլանտացիայի կիրառմամբ, կարելի է կրկին վերականգնել ողջ իմունային և արյունաստեղծ համակարգը: Այնուամենայնիվ, արդեն այսօր արյունաստեղծ բջիջների փոխպատվաստմամբ բուժում են տարբեր օնկոհեմատոլոգիական հիվանդություններ (լեյկոզներ), արյան հիվանդություններ (օրինակ. տարբեր անեմիաներ) և իմունային համակարգի ախտահարումներ, ինչպես նաև որոշ ժառանգական հիվանդություններ:
Բժշկության մեջ հեմոպոետիկ բջիջների փոխպատվաստումը սկսել են կիրառել անցյալ դարի 70 -ականներից: Սկզբում դրանք ստանում էին ոսկրածուծից: Իսկ 1988 թ-ից արդեն սկսեցին օգտագործել պորտալարային-պլացենտար կոմպլեքսը, որը ծննդաբերությունից հետո նախկինում պարզապես դեն էր նետվում: Այսօր աշխարհի տարբեր երկրներում  կա պորտալարային արյան պաշտոնական պահպանման մոտ 200 բանկ և դրանց ենթակառույցները: Յուրաքանչյուր տարի աշխարհում իրականացվում է ավելի քան 50 000 փոխպատվաստում, և պորտալարային արյունը, որպես ցողունային բջիջների աղբյուր, արդեն դարձել է այդ վիրահատությունների կարևոր բաղադրիչը:

Այդ բջիջների օգտագործման ուղիները աշխարհում մշտապես ընդլայնվում են: Այժմ ամերիկացի բժիշկները պետք է պորտալարային արյան բջիջների տրանսպլանտացիան իրականացնեն սրտի ձախ փորոքի հիպոպլազիայի սինդրոմով հիվանդ (արատների տեսակներից մեկը) երեխաների մոտ արդեն կյանքի առաջին իսկ ամիսներին: Այս հիվանդությունը, որը, բարեբախտաբար, հանդիպում է ոչ հաճախ, շատ ծանր ընթացք ունի: Արյան շրջանառության անբավարությունը արտահայտվում է արդեն ծնվելուց մի երկու օր հետո և հաշված օրերի ընթացքում բերում է երեխայի մահվան: Առայժմ այդ արատը բուժվում է միայն վիրահատական ճանապարհով: Վիրահատությունը կատարվում է մի քանի փուլով, առանց դրա երեխաները մահանում են կյանքի առաջին օրերին:

Ամերիկյան հետազոտությանը կմասնակցեն մոտ 20 երեխա, ովքեր մի քանի տարվա ընթացքում կգտնվեն գիտնականների և մասնագետների հսկողության տակ: Եթե կնոջ հղիության ընթացքում պտղի մոտ կախտորոշվի սրտի բնածին արատ, նրան կառաջարկվի պահպանել պորտալարային արյունը ծննդաբերության ժամանակ: Նորածնին ծննդյան առաջին իսկ օրերին և անգամ ժամերին կիրականացվի վիրահատություն (կլայնացվի միջնախասրտային միջնապատի բացվածքի լայնացում, որը կնպաստի արյան ավելի լավ խառնվելուն): Հաջորդ վիրահատությունը կկատարվի արդեն 6 ամսեկանում և հենց այդ ժամանակ էլ բժիշկները սրտի մեջ կներմուծեն պորտալարային արյունից վերցված սեփական ցողունային բջիջները: Հետազոտողների սպասման համաձայն, փոխպատվաստված բջիջները երեխայի առաջին տարվա ընթացքում կդրդեն  սրտամկանի աճ: Մոտ երեք տարեկանում կիրականացվի երրորդ վերականգնողական վիրահատությունը:

՛՛Ամերիկացիների նոր հետազոտությունը լավ օրինակ է բուժման վիրահատական մեթոդների սիներգիայի և  նոր բջջային տեխնոլոգիաների համար, որը բժշկության նոր հորիզոններ է բացում,-պարզաբանում է ռուսական հեմոբանկերից մեկի լաբորատորիայի ղեկավար Իվան Պոտապովը,-Հետազոտությունն անցկացվում է սրտի արատ ունեցող երեխաների բուժման նոր մոտեցում գտնելու նպատակով, որը, հնարավոր է կապահովվի հիվանդներին կյանքի նոր որակ ապագայում: Ամեն դեպքում, արդեն հիմա կարելի է ասել, որ սրտի արատի ներարգանդային հայտնաբերման ժամանակ, ծննդաբերության ընթացքում պորտալարային արյան պահպանման շնորհիվ, հիվանդ երեխաների համար կա լավ արդյունքների մեծ շանս այդ բարդ վիրահատություններից հետո:

Սկզբնաղբյուր. biostem.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գիտնականներն առաջին անգամ վերստեղծել են թոքային հյուսվածք. biostem.am
Գիտնականներն առաջին անգամ վերստեղծել են թոքային հյուսվածք. biostem.am

Ցողունային բջիջներով բուժումը բժշկության մեջ գնալով ավելի մեծ կիրառում է գտնում: Օրինակ, չինացի գիտնականների խումբը Տունցզի Համալսարանից վերջերս ոչ միայն գտել է հայտնի տեխնոլոգիայի նոր կիրառում, այլ նաև բժշկության մեջ իրականացրել է...

ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ
Գիտնականներն առաջին անգամ վերստեղծել են թոքային հյուսվածք. biostem.am
Գիտնականներն առաջին անգամ վերստեղծել են թոքային հյուսվածք. biostem.am

Ցողունային բջիջներով բուժումը բժշկության մեջ գնալով ավելի մեծ կիրառում է գտնում: Օրինակ, չինացի գիտնականների խումբը Տունցզի Համալսարանից վերջերս ոչ միայն գտել է հայտնի տեխնոլոգիայի նոր կիրառում, այլ նաև բժշկության...

ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ
Լաբորատորիայում առաջին անգամ աճեցրել են կերակրափողի հյուսվածքներ. biostem.am
Լաբորատորիայում առաջին անգամ աճեցրել են կերակրափողի հյուսվածքներ. biostem.am

Չնայած մեր օրգանիզմի վերականգնողական բավականին բարձր հնարավորություններին, որոշ վնասումների դեպքում դա չի օգնում: Այդ պատճառով այնպիսի ուղղության զարգացումը, ինչպիսին է վերականգնողական բժշկությունը...

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ
Գիտնականները ստեղծել են ունիվերսալ իմպլանտներ, որոնք օրգանիզմի կողմից չեն արտամղվի. biostem.am
Գիտնականները ստեղծել են ունիվերսալ իմպլանտներ, որոնք օրգանիզմի կողմից չեն արտամղվի. biostem.am

Ցանկացած նյութ /այդ թվում նաև բիոլոգիական/, որը չի ստեղծված մեր օրգանիզմի կողմից, ամեն դեպքում համարվում է օտար և արտամղվում: Նույնիսկ, եթե դրանք պատրաստված են ամենանորագույն իներտ նյութից, ոչ ոք չի կարող...

Գիտնականները գտել են աչքի արհեստական ցանցաթաղանթ աճեցնելու մեթոդը. biostem.am
Գիտնականները գտել են աչքի արհեստական ցանցաթաղանթ աճեցնելու մեթոդը. biostem.am

Բժշկության զարգացման արդեն ներկայիս մակարդակով մենք կարող ենք  փոխպատվաստման նպատակով աճեցնել բազմաթիվ հյուսվածքներ: Բայց խնդիրն այն է, որ դա մեծ մասամբ վերաբերում է բավականին պարզ կառուցվածք...

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն
Առանց ձվաբջջի և սպերմատոզոիդի էմբրիոնի զարգացումը ապագա մարդկության կլոնների հիմքն է. biostem.am
Առանց ձվաբջջի և սպերմատոզոիդի էմբրիոնի զարգացումը ապագա մարդկության կլոնների հիմքն է. biostem.am

Կյանքի ստեղծման համար անհրաժեշտ է արական և իգական սեռական բջիջների միաձուլումը: Իսկ հնարավո՞ր է կյանքի սկիզբն առանց այդ գործընթացի: Ինչպես տեղեկացնում է The Daily Mail –ը, Մաաստրիխտյան համալսարանի...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա
Լաբրատորիայում առաջին անգամ աճեցրել են կերակրափողի հյուսվածքներ. biostem.am
Լաբրատորիայում առաջին անգամ աճեցրել են կերակրափողի հյուսվածքներ. biostem.am

Չնայած մեր օրգանիզմի վերականգնողական բավականին բարձր հնարավորություններին, որոշ վնասումների դեպքում դա չի օգնում: Այդ պատճառով այնպիսի ուղղության զարգացումը, ինչպիսին է վերականգնողական բժշկությունը, խիստ կարևոր է...

Ստեղծվել է արհեստական ոսկրածուծ. biostem.am
Ստեղծվել է արհեստական ոսկրածուծ. biostem.am

Մեր իմուն համակարգի ամենակարևոր օրգաններից է ոսկրածուծը, որի կորուստն այս կամ այն պատճառով մահվան պատճառ է: Այնուամենայնիվ, Շվեյցարիայի Բազելյան համալսարանի գիտնականների խումբը ներկայացրել է...

Գիտնականներին հաջողվել է կառուցել բջջի 3D մոդելը. biostem.am
Գիտնականներին հաջողվել է կառուցել բջջի 3D մոդելը. biostem.am

Մենք բոլորս առաջին տարին չէ, որ լսում ենք ցողունային բջիջների մասին, բայց լիարժեք տեսնել այն կարելի է, թերևս, միայն թվային խոշորացույցով, որը չի կարող ցույց տալ ամբողջական պատկերը: Բայց Ալլենի ինստիտուտի գիտնականների խումբը...

Գիտնականները վերականգնել են ողնուղեղը ցողունային բջիջների օգնությամբ. biostem.am
Գիտնականները վերականգնել են ողնուղեղը ցողունային բջիջների օգնությամբ. biostem.am

Ցողունային բջիջներն ավելի ու ավելի են օգտագործվում բուժման նոր մեթոդներում: Օրինակ, ինչպես հայտնում է Neurosciencenews պորտալի խմբագրությունը, Ավստրալիայի Մոնաշա համալսարանի հետազոտողների խումբը կարողացել է...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Ցողունային բջիջները կարող են վերականգնել օրգանիզմում ցանկացած վնասում. biostem.am
Ցողունային բջիջները կարող են վերականգնել օրգանիզմում ցանկացած վնասում. biostem.am

Իրական հնարավորություններ

Ահա միայն կարճ թվարկումն այն վիճակների, որտեղ այժմ հաջողությամբ օգտագործվում են ցողունային բջիջները...

Ամենատարածված առասպելները ցողունային բջիջների մասին. biostem.am
Ամենատարածված առասպելները ցողունային բջիջների մասին. biostem.am

Ամեն նոր բան բերում է ոչ միանշանակ կարծիքի և երկարատև թեժ քննարկումների:  Այդպիսի օրինակ են հանդիսանում ցողունային բջիջները և նրանց օգնությամբ առաջարկվող բուժման եղանակները: Այս հոդվածում մենք փորձել ենք լույս...

Հետազոտությունները ցույց են տվել, որ սովի ժամանակ ցողունային բջիջները վերականգնվում են. biostem.am
Հետազոտությունները ցույց են տվել, որ սովի ժամանակ ցողունային բջիջները վերականգնվում են. biostem.am

Պարզվում է, որ մեկօրյա քաղցը նպաստում է ցողունային բջիջների վերականգնմանը: Այդ եզրահանգմանն են եկել ԱՄՆ գիտնականները՝ ծեր և երիտասարդ մկների վրա կատարված փորձերի ընթացքում...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Ցողունային բջիջները նվազեցնում են փոխպատվաստված երիկամների արտամղման վտանգը. biostem.am
Ցողունային բջիջները նվազեցնում են փոխպատվաստված երիկամների արտամղման վտանգը. biostem.am

Ցողունային բջիջներով թերապիան օգնում է փոխպատվաստված երիկամներով պացիենտներին՝ խուսափել օրգանի արտամղման վտանգը նվազեցնող դեղորայք ընդունել...

ԼՈՒՐԵՐ: Միզային համակարգ
Ցողունային բջիջները հաջողությամբ օգտագործվել են վերջույթների ծայրահեղ իշեմիայով տառապող պացիենտների բուժման համար. biostem.am
Ցողունային բջիջները հաջողությամբ օգտագործվել են վերջույթների ծայրահեղ իշեմիայով տառապող պացիենտների բուժման համար. biostem.am

Վերջույթների ծայրահեղ  (կրիտիկական) իշեմիայով հիվանդ 65 տոկոսից ավելի պացիենտների վերադարձրել են նրանց աշխատունակությունը...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ