Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հայ բժիշկերի կյանքից

Վահան Արծրունի

Վահան Արծրունի

Գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Արծրունին ծնվել է 1857թ., Նոր Բայազետում:

 

Սկզբնական կրթությունն ստացել է Թբիլիսիում, որտեղ ուսանողական հակապետական կազմակերպությունների աշխատանքներին մասնակցելու համար վտարվել է գիմնազիայից և ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Ֆրանսիա:

 

1885 թ. նա ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Մասնագիտացել է քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բնագավառում: Այնուհետև պաշտպանել է դոկտորական դիսերտացիա: 1889 թ. վերադարձել է Թբիլիսի և նշանակվել քաղաքի սանիտարական բժիշկ:

 

Վ. Արծրունին զգալի աշխատանք է կատարել նաև դպրոցական հիգիենայի ասպարեզում: Նրա ջանքերով հայկական որոշ դպրոցներում սկսում են դասավանդել հիգիենա: Վ Արծրունին ակտիվորեն մասնակցել է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետի հիմնադրման, ապա` բժշկական ինստիտուտի կազմավորման աշխատանքներին: Նա հիմնադրել է մարդու նորմալ անատոմիայի ամբիոնը և այն ղեկավարել մինչև իր կյանքի վերջը: Վ. Արծրունին ամբիոնին կից ստեղծել է նաև անատոմիական թանգարան, որն այժմ կրում է նրա անունը:

 

Քանի որ մայրենի լեզվով չկար մարդու անատոմիայի դասագիրք, նա 1922-24թթ. ընթացքում հրատարակեց չորս մասից բաղկացած «Մարդակազմություն» դասագիրքը: Մեծ է Վ. Մ. Արծրունու ծառայությունը հայ բժշկական տերմինաբանության ստեղծման ասպարեզում: Նրան հաջողվեց ստեղծել «Ռուս-լատին-հայերեն» բժշկագիտական բառարան և այն հրատարակել 1924թ.: Այդ բառարանը զգալի դեր է խաղացել և շարունակում է խաղալ ինչպես մայրենի լեզվով բժշկագիտության դասավանդման, այնպես էլ մասնագիտական գրականություն ստեղծելու գործում:

 

1926 թ. Վ. Արծրունուն շնորհվում է պրոֆեսորի կոչում, իսկ 10 տարի անց, առանց դիսերտացիայի պաշտպանության` բժշկական գիտությունների դոկտորի աստիճան: Նա պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով և «Աշխատանքային արիության համար» մեդալով:

 

Երևանի պետական բժշկական համալսարանում առաջադեմ ուսանողներին տրվում է նրա անունով անվանական կրթաթոշակ:

 

Վահան Արծրունու հուշերից


...Համալսարանի բակում գտնվում էր նախկին հիվանդանոցի լվացքատունը` մի քանի ցածրիկ սենյակներ, նրանց կից` ձախ թևին ախոռն էր, կառապանի սենյակը, որի տանիքին դրված էր խոտի դեզը, իսկ ախոռի առջև բարձրանում էր ձիերի աղբակույտը` ծակված ձյունով: Լվացքատան սենյակներից մեկը վերածվեց լսարանի, իսկ երկուսը` հերձարանի: Վերջիններից մեկը ծառայում էր և´ իբրև հերձարան, և´ իբրև դիականոց, այնպես որ` մենք պետք է աշխատեինք անտանելի գարշահոտության և խոնավության մեջ: Դռներն ունեին լայն ճեղքեր, լուսամուտները կոտրված էին, տանիքը ծակ էր, որտեղից երևում էր երկինքը:

 

Համալսարանի հին շենքի ստորին հարկում մի մութ սենյակ կար, որտեղ դրված էին մի քանի աշակերտական սեղաններ և մի փոքրիկ գրատախտակ: Այդ սենյակում էլ սկսեցի կարդալ առաջին դասախոսություններս: Ուսանողներից մեկը մի լամպ ճարեց, որը կոտրված էր ու ծխում էր: Լամպը դնելու սեղան չկար, և ուսանողներից մեկը բռնել էր այն ձեռքին:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գրիգորի Օկոև. մարդասիրական առաքելություն` ի պետս հայրենակիցների առողջության և երջանկության
Գրիգորի Օկոև. մարդասիրական առաքելություն` ի պետս հայրենակիցների առողջության և երջանկության

Գրիգորի Գեորգիի Օկոևը Հայաստանի առողջապահության մեծ երախտավոր է ու կազմակերպիչ, մարդու վերարտադրողական առողջության գիտակ և իր իմացություններով մարդկանց երջանկություն պարգևող վաստակաշատ բժիշկ...

ԵՊԲՀ. Վիրահատարանում ինչպես մարտի դաշտում
ԵՊԲՀ. Վիրահատարանում ինչպես մարտի դաշտում

Նվիրվում է Պավել Պետրոսի Անանիկյանի հիշատակին

Արվեստի, բժշկագիտության, երաժշտության, շատ այլ բնագավառներում կան մարդիկ, որոնց կյանքն...

Պավել Պետրոսի Անանիկյան. aas.am
Պավել Պետրոսի Անանիկյան. aas.am

Ծնվել է 1930թ. մայիսի 7-ին Հայաստանի Խորհրդային Հանրապետության մայրաքաղաք Երևանում:

1955թ. թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժա-պրոֆիլակտիկայի...

ԵՊԲՀ. Ավելի քան 5 տասնամյակ է՝ Լիլիա Չիլինգարյանը սովորում էր սովորեցնելով
ԵՊԲՀ. Ավելի քան 5 տասնամյակ է՝ Լիլիա Չիլինգարյանը սովորում էր սովորեցնելով

Լիլիա Չիլինգարյանի կյանքում առանցքային է Երևանի պետական բժշկական համալսարանի դերը: Նրա լուսանկարների հարուստ արխիվում առանձնանում է մի նկար. 19-ամյա ուսանողուհին պրոֆեսոր Գաբրիել Խաչատրյանի հետ...

ՀՀ ԱՆ. Սուրեն Զոհրաբյանը սերունդներին պատգամել է կոչումով բժիշկ լինելու բանաձևը
ՀՀ ԱՆ. Սուրեն Զոհրաբյանը սերունդներին պատգամել է կոչումով բժիշկ լինելու բանաձևը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժական  բաժանմունքում բացված աշխատասենյակ-թանգարանում այսուհետև կարելի է ծանոթանալ Հայաստանում նեյրովիրաբուժության հիմնադիր, պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանի անցած ուղուն...

Սիրելի բժիշկ Վահագն Ժիրայրի Դարբինյանի հիշատակին
Սիրելի բժիշկ Վահագն Ժիրայրի Դարբինյանի հիշատակին

Երջանկությունը երբեք կիսով չափ չի լինում. կամ երջանիկ ես, կամ` ոչ: Եթե երջանիկ ես կոլեկտիվում, արդեն երջանիկ ես, եթե երջանիկ ես ընտանիքում, ուրեմն՝ արդեն երջանիկ ես...

Բժիշկներ
Սերգեյ Մալայան
Սերգեյ Մալայան

Հավերժական ոչինչ չկա աշխարհում,
Ամենայն ինչ անցողիկ է… Բարի անունն է մնում։
Սաադի...

Հոգեբան-հոգեբույժը` ստալինյան բռնությունների զոհ. Գրիգոր Տեր-Հակոբյանի (Գրո) ծննդյան 125-ամյակը

Մեր ոչ շատ հեռավոր անցյալում գիտության, բժշկության, գրականության և արվեստի բնագավառի շատ երևելիներ ունենք, որոնցից ամեն մեկն իր ուրույն հետքն է թողել ընտրած բնագավառում` մի քանի քայլով առաջ մղելով  առաջադիմության, նորարարության գնացքը...

Առողջապահության լրատու 18-19.2012
Վիրաբուժական ծառայության հիմնադիրը (Համբարձում Քեչեկի ծննդյան 140-ամյակը)
Վիրաբուժական ծառայության հիմնադիրը (Համբարձում Քեչեկի ծննդյան 140-ամյակը)

«Ճշմարիտ աշխարհը իմաստունին, բարեպաշտին, առաքինուն է հասանելի. նա ապրում է նրա մեջ, նա այդ աշխարհն է»: Գերմանացի մեծագույն փիլիսոփա և մտածող Ֆրիդրիխ Նիցշեի թևավոր դարձած այս ասույթն ամբողջությամբ կարելի է վերագրել XX դարի հայ ականավոր բժիշկ...

Առողջապահության լրատու 16-17.2012
Գրիգոր Տեր-Հակոբյան (Գրո). հայերեն առաջին բժշկագիտական բառարանի հեղինակ
Գրիգոր Տեր-Հակոբյան (Գրո). հայերեն առաջին բժշկագիտական բառարանի հեղինակ

2012-ը բժշկական համալսարանի երատավորներից մեկի` հոգեբուժության և նյարդային հիվանդությունների ամբիոնի հիմնադիր վարիչ (1930-37թթ.), մինչև 1930թ. ՀՀ առժողկոմատում մի շարք պատասխանատու պաշտոններ վարած, 1936-ին նյարդաբանական տերմինների...

Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
Հայ ժողովրդական բժշկության երևելիներ. Սնղչի Գրքո (Գրիգոր Կարապետյան)

1965 թվականի տաք աշնանամուտի ամեն երեկո, ականջը ձենի, աչքը դռան փականքին, անկողնում ծվարած 100-ամյա մի ծերունի համառաբար չէր ուզում հրաժեշտ տալ այս կյանքին. նրա ականջով էր ընկել...

Առողջապահության լրատու 1.2011
Ի հիշատակ Թամազյան Համլետ Սերգեյի
Ի հիշատակ Թամազյան Համլետ Սերգեյի

Ծնվել է 01.05.1974 թ. Հայաստանում, Թումանյան շրջանի Օձուն գյուղում: 1966 թվականին, ավարտելով Երևանի Գրիբոյեդովի անվան դպրոցը ընդունվում է Երևանի Պետական Բժշկական համալսարանի...

Անուշավան Վահանի Ղազազյան
Անուշավան Վահանի Ղազազյան

2009 թ. նոյեմբերին 87 տարեկան հասակում վախճանվեց անվանի հայ բժիշկ, մանկավարժ, պրոֆեսոր Անուշավան Վահանի Ղազազյանը: Նա մեծ ներդրում ուներ համաճարակաբանության, ինֆեկցիոն և աղիքային հիվանդությունների ուսումնասիրության...

Առողջապահության լրատու 3.2010
Միջնադարյան հայ բժիշկներ. Ամիրդովլաթ Ամասիացի
Միջնադարյան հայ բժիշկներ. Ամիրդովլաթ Ամասիացի

Կիլիկյան Հայկական թագավորության կործանումը ԺԳ դարի վերջին, ինչպես նաև ԺԵ-ԺԶ դարերի անընդհատ պատերազմները Օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի միջև պատմական Հայաստանի հողերին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ