Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայ բժիշկերի կյանքից

Գրիգոր Տեր-Հակոբյան (Գրո). հայերեն առաջին բժշկագիտական բառարանի հեղինակ

Գրիգոր Տեր-Հակոբյան (Գրո). հայերեն առաջին բժշկագիտական բառարանի հեղինակ

2012-ը բժշկական համալսարանի երատավորներից մեկի` հոգեբուժության և նյարդային հիվանդությունների ամբիոնի հիմնադիր վարիչ (1930-37թթ.), մինչև 1930թ. ՀՀ առժողկոմատում մի շարք պատասխանատու պաշտոններ վարած, 1936-ին նյարդաբանական տերմինների հայերեն առաջին բժշկագիտական բառարանի հեղինակ, պրոֆեսոր Գրիգոր Աբրահամի Տեր-Հակոբյանի (Գրո) 125-ամյակի տարին է:

 

1905թ. Երևանում ավարտելով գիմնազիան Գ. Տեր-Հակոբյանը ընդունվել է Մոսկվայի համալսարանի բնագիտության ֆակուլտետ: 1906-ին ընդունվել է Օդեսայի համալսարանի բժշկական ֆակուլտետ, որտեղ ուսանելու տարիներին մասնակցել է ցույցերի, որոնցից մեկի ժամանակ ձերբակալվել է: Բանտարկությունից հետո մեկնել է Մոսկվա, հանձնել ավարտական քննությունները և ստացել բժշկի կոչում: 

 

Նորավարտ բժիշկը մի քանի տարի ղեկավարել է ՀՀ առժողկոմատի բուժական բաժինը, իսկ 1926թ. միաժամանակ որպես ասիստենտ աշխատել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի հոգեբուժության ամբիոնում: 1930թ. նշանակվել է Երևանի բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի վարիչ, որտեղ աշխատել է մինչև 1937 թվականը: 

 

Բարձր գնահատելով նրա գիտամանկավարժական գործունեությունը` Հայաստանի առժողկոմատին կից բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովն առանց գիտական թեզ պաշտպանության բժիշկ Գրիգոր Տեր-Հակոբյանին շնորհել է գիտության թեկնածուի աստիճան և պրոֆեսորի կոչում:

 

Նույն տարում` ստալինյան հալածանքների արդյունքում ձերբակալվել է և աքսորվել Ակմոլինսկ, այնուհետև` Կարագանդա: 

 

1947 թվականին` արդարացվելուց հետո վերադարձել է Երևան և նշանակվել մանկական լոգոպեդիկ կաբինետի, իսկ 1953-ին` փսիխոթերապիայի կաբինետի վարիչ:

 

Ի թիվս մի շարք աշխատությունների` Ա. Հ. Մելիքյանի հետ համատեղ նա կատարել է նաև «Նյարդային հիվանդություններ» դասագրքի առաջին թարգմանությունը:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ավելի քան 5 տասնամյակ է՝ Լիլիա Չիլինգարյանը սովորում էր սովորեցնելով
ԵՊԲՀ. Ավելի քան 5 տասնամյակ է՝ Լիլիա Չիլինգարյանը սովորում էր սովորեցնելով

Լիլիա Չիլինգարյանի կյանքում առանցքային է Երևանի պետական բժշկական համալսարանի դերը: Նրա լուսանկարների հարուստ արխիվում առանձնանում է մի նկար. 19-ամյա ուսանողուհին պրոֆեսոր Գաբրիել Խաչատրյանի հետ...

ՀՀ ԱՆ. Սուրեն Զոհրաբյանը սերունդներին պատգամել է կոչումով բժիշկ լինելու բանաձևը
ՀՀ ԱՆ. Սուրեն Զոհրաբյանը սերունդներին պատգամել է կոչումով բժիշկ լինելու բանաձևը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժական  բաժանմունքում բացված աշխատասենյակ-թանգարանում այսուհետև կարելի է ծանոթանալ Հայաստանում նեյրովիրաբուժության հիմնադիր, պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանի անցած ուղուն...

Սիրելի բժիշկ Վահագն Ժիրայրի Դարբինյանի հիշատակին
Սիրելի բժիշկ Վահագն Ժիրայրի Դարբինյանի հիշատակին

Երջանկությունը երբեք կիսով չափ չի լինում. կամ երջանիկ ես, կամ` ոչ: Եթե երջանիկ ես կոլեկտիվում, արդեն երջանիկ ես, եթե երջանիկ ես ընտանիքում, ուրեմն՝ արդեն երջանիկ ես...

Բժիշկներ
Սերգեյ Մալայան
Սերգեյ Մալայան

Հավերժական ոչինչ չկա աշխարհում,
Ամենայն ինչ անցողիկ է… Բարի անունն է մնում։
Սաադի...

Հոգեբան-հոգեբույժը` ստալինյան բռնությունների զոհ. Գրիգոր Տեր-Հակոբյանի (Գրո) ծննդյան 125-ամյակը

Մեր ոչ շատ հեռավոր անցյալում գիտության, բժշկության, գրականության և արվեստի բնագավառի շատ երևելիներ ունենք, որոնցից ամեն մեկն իր ուրույն հետքն է թողել ընտրած բնագավառում` մի քանի քայլով առաջ մղելով  առաջադիմության, նորարարության գնացքը...

Առողջապահության լրատու 18-19.2012
Վիրաբուժական ծառայության հիմնադիրը (Համբարձում Քեչեկի ծննդյան 140-ամյակը)
Վիրաբուժական ծառայության հիմնադիրը (Համբարձում Քեչեկի ծննդյան 140-ամյակը)

«Ճշմարիտ աշխարհը իմաստունին, բարեպաշտին, առաքինուն է հասանելի. նա ապրում է նրա մեջ, նա այդ աշխարհն է»: Գերմանացի մեծագույն փիլիսոփա և մտածող Ֆրիդրիխ Նիցշեի թևավոր դարձած այս ասույթն ամբողջությամբ կարելի է վերագրել XX դարի հայ ականավոր բժիշկ...

Առողջապահության լրատու 16-17.2012
Վահան Արծրունի
Վահան Արծրունի

Գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Արծրունին ծնվել է 1857թ., Նոր Բայազետում...

Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս
Հայ ժողովրդական բժշկության երևելիներ. Սնղչի Գրքո (Գրիգոր Կարապետյան)

1965 թվականի տաք աշնանամուտի ամեն երեկո, ականջը ձենի, աչքը դռան փականքին, անկողնում ծվարած 100-ամյա մի ծերունի համառաբար չէր ուզում հրաժեշտ տալ այս կյանքին. նրա ականջով էր ընկել...

Առողջապահության լրատու 1.2011
Ի հիշատակ Թամազյան Համլետ Սերգեյի
Ի հիշատակ Թամազյան Համլետ Սերգեյի

Ծնվել է 01.05.1974 թ. Հայաստանում, Թումանյան շրջանի Օձուն գյուղում: 1966 թվականին, ավարտելով Երևանի Գրիբոյեդովի անվան դպրոցը ընդունվում է Երևանի Պետական Բժշկական համալսարանի...

Անուշավան Վահանի Ղազազյան
Անուշավան Վահանի Ղազազյան

2009 թ. նոյեմբերին 87 տարեկան հասակում վախճանվեց անվանի հայ բժիշկ, մանկավարժ, պրոֆեսոր Անուշավան Վահանի Ղազազյանը: Նա մեծ ներդրում ուներ համաճարակաբանության, ինֆեկցիոն և աղիքային հիվանդությունների ուսումնասիրության...

Առողջապահության լրատու 3.2010
Միջնադարյան հայ բժիշկներ. Ամիրդովլաթ Ամասիացի
Միջնադարյան հայ բժիշկներ. Ամիրդովլաթ Ամասիացի

Կիլիկյան Հայկական թագավորության կործանումը ԺԳ դարի վերջին, ինչպես նաև ԺԵ-ԺԶ դարերի անընդհատ պատերազմները Օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի միջև պատմական Հայաստանի հողերին...

Արտաշես Ալեքսանդրի Մելիք-Ադամյան
Արտաշես Ալեքսանդրի Մելիք-Ադամյան

1925 թ. բացվեց ֆակուլտետային թերապիայի ամբիոնը, որը մինչև 1949 թ. ղեկավարում էր պրոֆեսոր Արտաշես Ալեքսանդրի Մելիք-Ադամյանը։ Նրա անվան հետ է կապված Հայաստանում թերապիայի և սրտաբանության կայացումը...

Ռուբեն Նիկիտի Գյանջեցյան
Ռուբեն Նիկիտի Գյանջեցյան

Գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Նիկիտի Գյանջեցյանը 1935 թ. հիմնադրեց հոսպիտալ թերապիայի ամբիոնը և ղեկավարեց այն մինչև 1954 թ.։ Մինչ 1935 թ. հոսպիտալ թերապիայի դասընթացը...

Լևոն Անդրեասի Հովհաննիսյան
Լևոն Անդրեասի Հովհաննիսյան

ԽՍՀՄ ԲԳԱ և ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Լևոն Անդրեասի Հովհաննիսյանը 1923 թ. հիմնադրեց ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնը և ղեկավարեց այն մինչև...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ