Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայ բժիշկերի կյանքից

Հավերժացող հիշատակ. Գրիգորի Օկոև

Հավերժացող  հիշատակ. Գրիգորի Օկոև

 ... Այլ կերպ չես կոչի ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման ԳՀ կենտրոնում 2009թ. նոյեմբերի 13-ին կայացած հուզիչ միջոցառումը, որը կազմակերպված էր հետմահու նշելու հանրապետության այդ համակարգի նշանավոր դեմքերից մեկի` հմուտ կազմակերպչի, նորարարի, ողջ գիտակցական կյանքը գործին անմնացորդ նվիրած բժշկի` Գրիգորի Օկոևի ծննդյան 80-ամյակը:

 

Այն նշանավորվեց հոբելյարի հուշարձանի բացման արարողությամբ և հոբելյանական գիտական նստաշրջանով: Միջոցառմանը մասնակցում էին մանկաբարձագինեկոլոգիական գիտական, գործնական առաջատար հաստատությունների, ամբիոնների ղեկավարներ, հոբելյարի համակուրսեցիներ և ԳՀ կենտրոնի աշխատակիցները:

 

Ինչպես բնութագրեցին հուշարձանի բացմանը ելույթ ունեցողները` կենտրոնի տնօրենի գիտական գծով տեղակալ Կարինե Առուստամյանը, համակուրսեցի, մտերիմ ընկեր Մարտունի Մուրադյանը, ՀՀ պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Սեմյոն Ալեքսանյանցը` բժիշկների ընտանիքից սերված Գրիգորի Օկոևի էությունն էր ստեղծելը այն, ինչը դժվար էր, և անառարկելիորեն առաջատար լինելը: Բարի էր, ընկերասեր ու մարդկային բարեմասնություններով օժտված: Կյանքում նրան մղող ուժը լավագույնը ստեղծելու ձգտումն էր: Նա արհամարհում էր միջակությունը, անփութությունն ու անպարտաճանաչությունը: Թերևս սրանք էին այն հիմնական պատճառները, որ դեռ երաժշտական 10-ամյա դպրոցի սանը ժամանակին կողմնորոշվեց ու հրաժարվեց  թավջութակահար դառնալու` ծնողների կողմից պարտադրված ցանկությունից, պահպանելով սերը արվեստի, գեղեցիկի, մարդու նկատմամբ: Ազնիվ էր, համարձակ ու անձնվեր: Աշխատանքում անկոտրում կամք ու ջանասիրություն էր ցուցաբերում` հաճախ անտեսելով հնարավոր դժվարությունները: Սրտանց ուրախանում էր յուրաքանչյուր ձեռքբերումով և տարվում նոր նպատակներն իրականացնելու հոգսերով: Նորավարտ բժիշկ Գրիգորի Օկոևի այս ունակությունները բացահայտվեցին, երբ 1955-ին ստանձնելով Նոյեմբերյանի շրջանի Կողբի գյուղական հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնը, կարճ ժամանակում այն դարձրեց մաքրամաքուր, նախանձելի կարգ ու կանոն ունեցող, բնակչությանը պատշաճ բուժօգնություն ապահովող բժշկական հիմնարկի օրինակելի նմուշ:

 

Գեներում բժիշկն ու կազմակերպիչն էր, գեղեցիկը, նորը, լավագույնը ստեղծելու ունակությունը, բայց ոչ շարքային երաժիշտը: Պատահական չէր, որ հետագայում արդեն գիտական աշխատանքի փորձ ձեռք բերած, բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան ստացած, նախարարությունում պատասխանատու պաշտոնում իրեն արդարացրած մանկաբարձ-գինեկոլոգ Գրիգորի Օկոևին վստահվեց ԱՆ մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնը: Այստեղ էլ նրա ջանքերով երբեմնի հիվանդանոցային սուղ հարմարություներ, հնաոճ տեխնիկական հագեցվածություն ունեցող այդ ինստիտուտը դարձավ ոչ միայն Սովետական Միության, այլև Առողջապահության համաշխարհային կազմակերպության ոլորտում աչքի ընկնող գիտական կենտրոններից մեկը: Կարճ ժամանակում ինստիտուտի աշխատակազմը համալրվեց երիտասարդ, խոստումնալից կադրերով, հագեցվեց տեխնիկական, գիտահետազոտական ախտորոշիչ սարքավորումներով ու դարձավ միութենական և ԱՀԿ-ի գիտական ծրագրերի մասնակից: 

 

Ճակատագրի բերումով աշխատած տարիներից մինչև օրս ինստիտուտում անտեսանելիորեն շրջում է նրա ոգին: Դա զգալի է թե կենտրոնում արմատացած ավանդույթներով, գիտահետազոտական առաջնակարգ ինստիտուտին վայել մասնագետների ներուժով, թե տեխնիկական հագեցվածությամբ, թե նաև նրանով, որ արդարության պահանջով նրա որդուն` բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Օկոևին է վստահված  պահպանելու այն, ինչը ստեղծված է, շարունակել ապահովել կենտրոնի զարգացումը և գործել ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան: Դրանով նա որպես կենտրոնի տնօրեն վաստակել է նաև հոր հիշատակը հավերժացնելու հնարավորությունը: Իսկ այժմ և այսուհետ ինստիտուտի մարմարապատ շքամուտքի սրահում տեղադրված կիսանդրին երբեմնի տիրոջ իրավունքով կողջունի յուրաքանչյուր այցելուի:

Հեղինակ. Մարտունի Մուրադյան ՀՀ ԱՆ «Առողջապահություն» հանդեսի գլխավոր խմբագիր
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ավելի քան 5 տասնամյակ է՝ Լիլիա Չիլինգարյանը սովորում էր սովորեցնելով
ԵՊԲՀ. Ավելի քան 5 տասնամյակ է՝ Լիլիա Չիլինգարյանը սովորում էր սովորեցնելով

Լիլիա Չիլինգարյանի կյանքում առանցքային է Երևանի պետական բժշկական համալսարանի դերը: Նրա լուսանկարների հարուստ արխիվում առանձնանում է մի նկար. 19-ամյա ուսանողուհին պրոֆեսոր Գաբրիել Խաչատրյանի հետ...

ՀՀ ԱՆ. Սուրեն Զոհրաբյանը սերունդներին պատգամել է կոչումով բժիշկ լինելու բանաձևը
ՀՀ ԱՆ. Սուրեն Զոհրաբյանը սերունդներին պատգամել է կոչումով բժիշկ լինելու բանաձևը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժական  բաժանմունքում բացված աշխատասենյակ-թանգարանում այսուհետև կարելի է ծանոթանալ Հայաստանում նեյրովիրաբուժության հիմնադիր, պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանի անցած ուղուն...

Սիրելի բժիշկ Վահագն Ժիրայրի Դարբինյանի հիշատակին
Սիրելի բժիշկ Վահագն Ժիրայրի Դարբինյանի հիշատակին

Երջանկությունը երբեք կիսով չափ չի լինում. կամ երջանիկ ես, կամ` ոչ: Եթե երջանիկ ես կոլեկտիվում, արդեն երջանիկ ես, եթե երջանիկ ես ընտանիքում, ուրեմն՝ արդեն երջանիկ ես...

Բժիշկներ
Սերգեյ Մալայան
Սերգեյ Մալայան

Հավերժական ոչինչ չկա աշխարհում,
Ամենայն ինչ անցողիկ է… Բարի անունն է մնում։
Սաադի...

Հոգեբան-հոգեբույժը` ստալինյան բռնությունների զոհ. Գրիգոր Տեր-Հակոբյանի (Գրո) ծննդյան 125-ամյակը

Մեր ոչ շատ հեռավոր անցյալում գիտության, բժշկության, գրականության և արվեստի բնագավառի շատ երևելիներ ունենք, որոնցից ամեն մեկն իր ուրույն հետքն է թողել ընտրած բնագավառում` մի քանի քայլով առաջ մղելով  առաջադիմության, նորարարության գնացքը...

Առողջապահության լրատու 18-19.2012
Վիրաբուժական ծառայության հիմնադիրը (Համբարձում Քեչեկի ծննդյան 140-ամյակը)
Վիրաբուժական ծառայության հիմնադիրը (Համբարձում Քեչեկի ծննդյան 140-ամյակը)

«Ճշմարիտ աշխարհը իմաստունին, բարեպաշտին, առաքինուն է հասանելի. նա ապրում է նրա մեջ, նա այդ աշխարհն է»: Գերմանացի մեծագույն փիլիսոփա և մտածող Ֆրիդրիխ Նիցշեի թևավոր դարձած այս ասույթն ամբողջությամբ կարելի է վերագրել XX դարի հայ ականավոր բժիշկ...

Առողջապահության լրատու 16-17.2012
Վահան Արծրունի
Վահան Արծրունի

Գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Արծրունին ծնվել է 1857թ., Նոր Բայազետում...

Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս
Գրիգոր Տեր-Հակոբյան (Գրո). հայերեն առաջին բժշկագիտական բառարանի հեղինակ
Գրիգոր Տեր-Հակոբյան (Գրո). հայերեն առաջին բժշկագիտական բառարանի հեղինակ

2012-ը բժշկական համալսարանի երատավորներից մեկի` հոգեբուժության և նյարդային հիվանդությունների ամբիոնի հիմնադիր վարիչ (1930-37թթ.), մինչև 1930թ. ՀՀ առժողկոմատում մի շարք պատասխանատու պաշտոններ վարած, 1936-ին նյարդաբանական տերմինների...

Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս
Հայ ժողովրդական բժշկության երևելիներ. Սնղչի Գրքո (Գրիգոր Կարապետյան)

1965 թվականի տաք աշնանամուտի ամեն երեկո, ականջը ձենի, աչքը դռան փականքին, անկողնում ծվարած 100-ամյա մի ծերունի համառաբար չէր ուզում հրաժեշտ տալ այս կյանքին. նրա ականջով էր ընկել...

Առողջապահության լրատու 1.2011
Ի հիշատակ Թամազյան Համլետ Սերգեյի
Ի հիշատակ Թամազյան Համլետ Սերգեյի

Ծնվել է 01.05.1974 թ. Հայաստանում, Թումանյան շրջանի Օձուն գյուղում: 1966 թվականին, ավարտելով Երևանի Գրիբոյեդովի անվան դպրոցը ընդունվում է Երևանի Պետական Բժշկական համալսարանի...

Անուշավան Վահանի Ղազազյան
Անուշավան Վահանի Ղազազյան

2009 թ. նոյեմբերին 87 տարեկան հասակում վախճանվեց անվանի հայ բժիշկ, մանկավարժ, պրոֆեսոր Անուշավան Վահանի Ղազազյանը: Նա մեծ ներդրում ուներ համաճարակաբանության, ինֆեկցիոն և աղիքային հիվանդությունների ուսումնասիրության...

Առողջապահության լրատու 3.2010
Միջնադարյան հայ բժիշկներ. Ամիրդովլաթ Ամասիացի
Միջնադարյան հայ բժիշկներ. Ամիրդովլաթ Ամասիացի

Կիլիկյան Հայկական թագավորության կործանումը ԺԳ դարի վերջին, ինչպես նաև ԺԵ-ԺԶ դարերի անընդհատ պատերազմները Օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի միջև պատմական Հայաստանի հողերին...

Արտաշես Ալեքսանդրի Մելիք-Ադամյան
Արտաշես Ալեքսանդրի Մելիք-Ադամյան

1925 թ. բացվեց ֆակուլտետային թերապիայի ամբիոնը, որը մինչև 1949 թ. ղեկավարում էր պրոֆեսոր Արտաշես Ալեքսանդրի Մելիք-Ադամյանը։ Նրա անվան հետ է կապված Հայաստանում թերապիայի և սրտաբանության կայացումը...

Ռուբեն Նիկիտի Գյանջեցյան
Ռուբեն Նիկիտի Գյանջեցյան

Գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ռուբեն Նիկիտի Գյանջեցյանը 1935 թ. հիմնադրեց հոսպիտալ թերապիայի ամբիոնը և ղեկավարեց այն մինչև 1954 թ.։ Մինչ 1935 թ. հոսպիտալ թերապիայի դասընթացը...

Լևոն Անդրեասի Հովհաննիսյան
Լևոն Անդրեասի Հովհաննիսյան

ԽՍՀՄ ԲԳԱ և ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Լևոն Անդրեասի Հովհաննիսյանը 1923 թ. հիմնադրեց ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնը և ղեկավարեց այն մինչև...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ