Հայ բժիշկերի կյանքից
Հակոբյան Վիկտոր Թադևոսի (նվիրվում է ծննդյան ութսուն ամյակին)
Նրան բնորոշ է բազմակողմանի վիրաբուժական տաղանդը, իսկական կլինիցիստի լրջախոհությունը: «Ալմա մատեր» գիտական վիրաբուժական խորհրդի նախագահի դերում նա անկրկնելի էր և իր խորը վերլուծական ընդունակություններով ուղղորդում էր խորհրդի գիտական գործունեությունը:
Պրոֆ. Է.Տ.Կարապետյան
Պրոֆոսոր Վիկտոր Հակոբյանը նախորդ դարի երկրորդ կեսի լավագույն վիրաբույժներից է:
Ծնվել է 1930թ. մայիսի 29-ին Թբիլիսիում, ծառայողի ընտանիքում:
1949 թ. ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտ, որն ավարտել է 1955թ.: Հրաժարվելով տեսական մասնագիտության ասպիրանտուրայից՝ մեկնել է Ռուսաստան, գործնական աշխատանքի: Աշխատել է Լիպեցկի մարզի շրջաններից մեկում որպես գլխավոր բժիշկ և միակ վիրաբույժ: Ընտրվել է շրջանային խորհրդի աշխատողների պատգամավոր:
Ապա 1957թ. վերջից մինչև 1960թ. աշխատել է Ալավերդու քաղաքային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի օրդինատոր: 1959թ. Լենինգրադում մասնագիտացել է ուռուցքաբանության մեջ:
1960թ. մրցույթով անցել է Մոսկվայի Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտում կլինիկական վիրաբուժության 2-րդ ամբիոն: Լավ դպրոց է անցել այնպիսի ականավոր վիրաբույժների ղեկավարության ներքո, ինչպիսիք են Բ.Կ. Օսիպովը, Վ.Լ. Մանեվիչը, Ի.Բ. Ռոզանովը:
1964թ. Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա «Կրծքավանդակի հիվանդությունների դեպքում ներոսկրային ֆլեբոգրաֆիան», որը ԽՍՀՄ-ում իր տեսակի մեջ առաջինն էր:
Այնուհետև աշխատել է ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի կլինիկայում, որտեղ էլ անցել է մինչև պրոֆեսորի կոչման իր ճանապարհը:
Թոքերի աբսցեսին նվիրված դոկտորական դիսերտացիան պաշտպանել է 1971թ.:
1979թ. մրցույթով անցել է Երևանի բժշկական համալսարանի հոսպիտալային վիրաբուժության ամբիոնի վարիչի պաշտոնին: 1998-2007թթ.՝ ամբիոնի պրոֆեսոր: Ներկայումս «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի խորհրդատուն է:
Այս տարիների ընթացքում` մանկավարժական և բուժական աշխատանքին զուգահեռ, կատարվել են նաև գիտական հետազոտություններ` մոտ 200 գիտական աշխատանք:
Գիտական հետաքրքրությունների շրջանն ընդգրկում է կրծքային, էնդոկրին վիրաբուժությունը: Կրծքային վիրաբուժության մեջ նրա ներդրումը վերաբերում է թոքային թարախակալումների բուժման մի շարք մեթոդների մշակմանը: Հանրապետության կլինիկական պրակտիկայում առաջին անգամ ներդրել է մկանային թուլության բուժումը, բրոնխիալ ասթմայի վիրաբուժական բուժումը: 70-ական թթ. աշխտանքներ է սկսել գլխավոր բրոնխների խուղակների բուժման ուղղությամբ՝ տրանսպերիկարդիալ, տրանսստերնալ պուլմոնէկտոմիայից և կոնտրալերգեն մուտքերից հետո:
Առաջին անգամ հանրապետությունում սկսել են կատարվել կերակրափողի պլաստիկա, կերակրափողի միջին կրծքային հատվածի քաղցկեղի դեպքում`ամբողջական պլաստիկա:
Որոշակի ներդրում ունի էխինոկոկոզի վիրաբուժության մեջ: Մշակվել է էխինոկոկոզի էխոմորֆոլոգիական դասակարգումը: Առաջին անգամ հանրապետությունում կատարվել է սրտի էխինոկոկային պարկի հեռացում: Առաջին անգամ, որքանով որ հնարավոր է դատել համաշխարհային գրականության տվյալներից, կատարվել է էխինոկոկային պարկերի միաժամանակյա հեռացում երկու թոքերից` ստերնոտոմիկ մուտքի միջոցով: Առաջին անգամ հանրապետությունում կատարվել է մեզենտերիկո-կավալային շունտավորման, պերիտոնեոյուգույլար շունտավորման վիրահատություն, ավշա-երակային անաստամոզ` պարանոցի վրա պորտալ հիպերտենզիայի դեպքում: Ընդհանրացվել է հանրապետությունում ենթաստամոքսային գեղձի ինսուլինով հեռացման առաջին փորձը: Մեծ ուշադրություն է հատկացվել լեղուղիների յաթրոգեն վնասվածքների բուժմանը: Այս խնդրին էր նվիրված 2005 թ. վավերագրային ճառը:
Վ.Տ. Հակոբյանը բժշկական բուհերի համար հայերեն լեզվով վիրաբուժական հիվանդությունների դասագրքի հեղինակն ու խմբագիրն է, «Աճուկային գերնիոպլաստիկա» մենագրության հեղինակը:
Հասարակական գործունեությունը ներառում է 70-ական թթ. Երևանի քաղաքային առողջապահության բաժանմունքի գլխավոր վիրաբույժի, 80-ական թթ. Հայկական ՍՍՀ առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժի, լիցենզիոն հանձնաժողովի նախագահի, առողջապահության նախարարության IV վարչության խորհրդատուի աշխատանքները: Երկար տարիներ ղեկավարել է դիսերտացիաների պաշտպանության մասնագիտացված վիրաբուժական խորհուրդը: Վերջին տարիներին Հայկական վիրաբույժների ասոցիացիայի նախագահի տեղակալն էր:
ՀՀ բժշկական գիտությունների և Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիաների գործող անդամ է:

Նկ.1 Հակոբյանը բժիշկների հետ՝ պարապմունքի ժամանակ
Մասնակցել է մի շարք միջազգային վեհաժողովների Քյոլնում, Մոսկվայում, Համամիութենական համագումարների և Անդրկովկասյան վիրաբույժների համագումարներին:
Պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով, «Գիտության և մշակույթի ասպետ» դիպլոմով, Մ. Հերացի շքանշանով:
Ստեղծել է վիրաբույժների դպրոց, որը ներկայումս հաջողությամբ աշխատում է «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ իրականացնելով բարդ միջամտություններ: Պատրաստել է 12 թեկնածուներ և 1 գիտությունների դոկտոր:

Նկ. 2 Հակոբյանն իր դիսերտանտի հետ
27.08.2010 Կարդացեք նաև
Հեղինակ` դոցենտ Գևորգ Յաղջյան
Պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ, Հայաստանի ժամանակակից վերականգնողական վիրաբուժության հիմնադիր...
13.01.2026
Վիրջինիա Ապգարի կողմից ներդրված մեթոդը նվազեցրեց մանկական մահացությունն ու դրեց նեոնատոլոգիայի հիմքերը...
14.04.2025
Որպես ազդեցիկ գիտնական, որպես մարզիկ և ֆորքբոլի (forkball) հիանալի գնդակ մատուցող, որպես արվեստի և հումանիտար գիտությունների սիրահար և որպես մեկը...
19.03.2025
Հարգելի ընթերցողներ, շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել պատմության մեջ կարևոր դերակատարում ունեցած բժիշկների մասին հետաքրքիր փաստեր և դեպքեր...
15.03.2023
Բժշկական համալսարանում 100-ամյա պատմությունը ձևավորել են մարդիկ, ովքեր իրենց կարևոր հետքն են թողել բուհի կյանքում, և տասնամյակներ անց էլ նրանց հիշում են, մեծարում: Սա ԵՊԲՀ-ի ամենակարևոր ավանդույթներից մեկն է...
09.01.2023
Սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանում տասնամյակներ առաջ հիմնադրվեց բժշկական...
29.08.2022
Բժիշկ, կուսակցական, ազգային գործիչ: Ծնվել է 1867 թ. նոյեմբերի 21-ին, Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում...
29.07.2022
Կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Բիոքիմիկոսների և նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր...
22.07.2022
Լրացավ անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի 100-ամյակը (1922-2012թթ.)...
22.07.2022
Բժիշկ, գիտնական, պրոֆեսոր, բանասեր, թարգմանիչ, խան
Ծնվել է 1857 թ. հուլիսի 14-ին, Պարսկաստանի Նոր Ջուղա (Իսպահան) քաղաքում...
12.07.2022
Բժիշկ, ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, տիեզերագնաց, ԱՄՆ ՌՕՈՒ գնդապետ, պետական և վարչական գործիչ, տիեզերքում եղած առաջին հայը...
04.07.2022
ԽՍՀՄ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր...
30.06.2022
Բժշկապետ, փաշա, ուսուցչապետ, զորավար, բանասեր, հասարակական-կրթական գործիչ, Ազգային ժողովի բազմիցս ատենապետ
Ծնվել է 1822 թ. դեկտեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսի Պեյօղլու թաղամասում, Եղիյա և Վարդենի Արսլանյանների...
02.06.2022
Նյարդաբույժ, փսիխոթերապևտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ...
12.05.2022
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYS3P5AU' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ