Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Հիշատակումներ

ՀՀ ԱՆ. Վախճանվել է Սուրեն Գեղամի Զոհրաբյանը

ՀՀ ԱՆ. Վախճանվել է Սուրեն Գեղամի Զոհրաբյանը

Առողջապահության նախարարությունը մեծ ափսոսանքով հայտնում է, որ սեպտեմբերի 10­-ին վախճանվել է հայ բժշկագիտության զարգացման գործում մեծ ավանդ ունեցող նյարդավիրաբույժ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական նյարդավիրաբուժության ակադեմիայի ակադեմիկոս Սուրեն Գեղամի Զոհրաբյանը։

Կյանքի ընթացքում ունեցած մասնագիտական նվաճումների, Հայաստանում նյարդավիրաբուժության հինմնադրման գործում ունեցած անուրանալի ավանդի համար ականավոր բժիշկը բազում պարգևների և կոչումների է արժանացել։ Սակայն դեռ աշխատանքային գործունեության ընթացքում «Գրիգոր Լուսավորիչ բժշկական» կենտրոնի իր կողմից հինադրված կլինիկան Սուրեն Զոհրաբյանի անունով կոչելը բեղուն գործունեության հազվադեպ ու միաժամանակ խիստ պատվաբեր գնահատանք էր։

Երևանի բժշկական ինստիտուտը գերազանցությամբ ավարտած երիտասարդ վիրաբույժ Սուրեն Զոհրաբյանը Հայրենական մեծ պատերազմի տարիներին մասնագիտական մեծ դպրոց է անցել զինվորական տարբեր հոսպիտալներում։

Անվանի պրոֆեսորն անհամար վիրահատություններ է կատարել` կիսելով յուրաքանյուր հիվանդի ցավն ու ապաքինման բերկրանքը։ Նա իր փորձն ու ունակությունները փոխանցել է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի շատ երկրների իր ուսանողներին։

Պրոֆեսորի բազմաթիվ սաներն ու գործընկերները, հարազատներն ու մերձավորները նրան կհիշեն որպես փայլուն մասնագետ, իմաստուն ընկեր, ընտանիքի լավագույն հայր։

ՀՀ առողջապահության նախարարը և ողջ անձնակազմը խորապես վշտակցում է անվանի բժիշկ գիտնականի հարազատներին և մերձավորներին։

Սուրեն Գեղամի Զոհրաբյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 11­ին, ժամը 18­ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Վերջին հրաժեշտը կկայանա սեպտեմբերի 12­ին, ժամը 14-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։

Սուրեն Գեղամի Զոհրաբյանի կենսագրությունը

Նյարդավիրաբույժ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Եվրասիական նյարդավիրաբուժության ակադեմիայի ակադեմիկոս։

  • Ծնվել է 1921թ. ապրիլի 5-ին Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում:


Կրթություն

  • 1942թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը:
  • 1942-45 թթ. ծառայել է ռազմաճակատի տարբեր հոսպիտալներում, որպես վիրաբույժ։
  • Սովորել է Մոսկվայի բժշկական ակադեմիայի նյարդավիրաբուժական ինստիտուտում: 1947-ին պաշտպանել է թեքնածուական, իսկ 1957-ին՝ դոկտորական թեզը:
  • 1947-1959թթ. վերապատրաստվել է Ռուսաստանի բժշկական ակադեմիայի նյարդավիրաբուժության ինստիտուտում:


Աշխատանքային գործունեություն

  • Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիրներից։
  • 1942թ.՝ նյարդաբան, նյարդավիրաբույժ Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ, բաժանմունքի վարիչ զինվորական դաշտային հոսպիտալներում:
  • 1958-1959թթ.՝ ԵԲԻ պրոռեկտոր։
  • 1958թ. կազմակերպել Է ԵԲԻ բժիշկների կատարելագործման ֆակուլտետը, ղեկավարել նյարդաախտաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնն ու կլինիկան:
  • 1963թ.-ից՝ ԵԲԿԻ-ն:
  • 1992թ.-ից՝ ԱԱԻ-ն:
  • Ղեկավարել է նյարդախտաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնն ու կլինիկան։ *1960թ.՝ Իրաքում կազմակերպել Է նյարդավիրաբուժական կլինիկա:
  • 1971թ.՝ Լուսակայում (Զամբիա)՝ բժշկական համալսարան։
  • 1960-1991թթ.՝ ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ: *1960թ.-ից՝ նյարդավիրաբույժների հայկական ընկերության նախագահ:
  • 1983թ.­ից՝ նյարդավիրաբույժների եվրոպական և համաշխարհային ընկերակցությունների, Եվրասիական նյարդավիրաբույժների ակադեմիայի անդամ:
  • 2004թ.՝ ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի անդամ։


Ձեռքբերումներ և պարգևատրումներ

  • 1957թ. բժշկական գիտությունների դոկտոր:
  • 1958թ. պրոֆեսոր:
  • ԽՍՀՄ առողջապահության գերազանցիկի շքանշան:
  • “Մխիթար Հերացու” շքանշան:
  • “Բաղրամյանի” շքանշան:
  • Երևանի Պետական Համալսարանի ոսկե մեդալ:
  • ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի ոսկե մեդալ:


Այլ

  • Աշխատանքները վերաբերում են երևակայական ցավերի (կաուզալգիա) համախտանիշի, Էպիլեպսիայի տարբեր ձևերի ախտածնության, կլինիկայի և բուժման, գլխուղեղի անոթային հիվանդությունների և գանգագլխուղեղային վնասվածքների, համաճարակաբանության հարցերին։
  • Զորաբյանի անունով Է կոչվել Երևանի «Շտապ օգնություն» գիտաբժշկական կենտրոնի նրա նախաձեռնությամբ հիմնադրված նյարդավիրաբուժական կլինիկան։
  • Գիտական աշխատանքներ` 4 մենագրությունների և 247 գիտական աշխատանքների հեղինակ` նվիրված նյարդաբանության և նյարդավիրաբուժության արդիական պրոբլեմներին:


Գիտական զեկույցներով հանդես է եկել Իսպանիայում, Կանադայում, Ճապոնիայում, գերմանիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Հնդկաստանում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, ԱՄՆ-ում , Հարավային Կորեայում, Զամբիայում, Ռուսաստանի Դաշնությունում։

Ակտիվ մասնակցություն է ունեցել 1988-ի ավերիչ երկրաշարժից տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելու գործին։

Անմասն չի մնացել 1990­-94թթ. արցախյան պատերազմի մարտիկներին նյարդավիրաբուժական ծառայություն ապահովելու գործում։

 

 

Հարցազրույց ակադեմիկոս Սուրեն Զոհրաբյանի հետ. 2014թ.
«Բժիշկ մասնագետի տեսակը» շարքից՝ նյարդավիրաբույժ Սուրեն Զոհրաբյան


Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կյանքից հեռացել է վաստակաշատ բժիշկն ու նվիրյալ գիտնականը
Կյանքից հեռացել է վաստակաշատ բժիշկն ու նվիրյալ գիտնականը

Երկարատև հիվանդությունից հետո մահացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Աշոտի Տեր-Գրիգորյանը...

ՀՀ ԱՆ. Կյանքից հեռացել է անվանի մանկաբույժ Վադիմ Թևոսյանը
ՀՀ ԱՆ. Կյանքից հեռացել է անվանի մանկաբույժ Վադիմ Թևոսյանը

ՀՀ առողջապահության նախարարությունը ցավով տեղեկացավ անվանի մանկաբույժ, բժշակական գիտությունների թեկնածու Վադիմ Կարպի Թևոսյանի մահվան մասին։ Անվանի բժիշկը ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը...

Կյանքից հեռացել է անվանի բժիշկ-գիտնականը
Կյանքից հեռացել է անվանի բժիշկ-գիտնականը

ՀՀ առողջապահության նախարարությունը խորապես ցավում է անվանի վիրաբույժ Ալֆրեդ Արմենակի Մկրտչյանի մահվան կապակցությամբ:
Ալֆրեդ Մկրտչյանը ծնվել է 1935 թվականին Գյումրիում: 1958թ. ավարտել է Երևանի...

Մահացել է անվանի ակնաբույժ Լևոն Հրանտի Բարսեղյանը
Մահացել է անվանի ակնաբույժ Լևոն Հրանտի Բարսեղյանը

Մահացել է անվանի ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր գիտությունների վաստակավոր գործիչ, Ռուսաստանի բժշկատեխնոլոգիական գիտությունների ակադեմիայի (ՌԲՏԳԱ) իսկական անդամ, ՀՀ ԲԳԱ իսկական անդամ...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Ցավակցական ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Լազարի Եսայանի մահվան կապակցությամբ
Ցավակցական ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Լազարի Եսայանի մահվան կապակցությամբ

Խորն ափսոսանքով տեղեկացնում ենք, որ ս/թ հունիսի 12-ին երկարատև ու ծանր հիվանդությունից հետո կյանքի 80-րդ տարում մահկանացուն է կնքել ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Լազարի Եսայանը...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԱՄՆ-ում վախճանվել է ազգությամբ հայ հայտնի վարակաբանը. վարակաբանության բնագավառում նա հսկա էր համարվում
ԱՄՆ-ում վախճանվել է ազգությամբ հայ հայտնի վարակաբանը. վարակաբանության բնագավառում նա հսկա էր համարվում

Ամերիկյան Մերիլենդ նահանգի Բեթեսդա քաղաքում 83 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտների վարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր...

Կյանքից հեռացել է անվանի բժիշկ Աշոտ Պետրոսյանը
Կյանքից հեռացել է անվանի բժիշկ Աշոտ Պետրոսյանը

ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմն իր խորին ցավակցություններն է հայտնում ՀՀ ԱՆ Բ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու...

Իրադարձություններ Հայաստանում
Մահացել է ՀՀ վաստակավոր բժիշկ Ստեփան Դիլանյանը. Առողջապահության նախարարությունը խորապես ցավում է կորստի համար
Մահացել է ՀՀ վաստակավոր բժիշկ Ստեփան Դիլանյանը. Առողջապահության նախարարությունը խորապես ցավում է կորստի համար

ՀՀ առողջապահության նախարարության ողջ անձնակազմը խորապես ցավակցում է հանրապետության վաստակավոր բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Ստեփան Դիլանյանի մահվան կապակցությամբ...

Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի հիշատակին
Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանի հիշատակին

Վախճանվեց ականավոր սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանը...

Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր
Հարություն Դավթյան

Հոգեբուժական համաշխարհային միտքը, Իրանի գիտությունը և իրանահայ համայնքը անդառնալի կորուստ կրեց: 2009 թ. նոյեմբերի 12-ի առավոտյան կյանքի 86-րդ տարում վախճանվեց իրանահայ անվանի գիտնական, հոգեբույժ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր...

Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2010 (2)
Հիշատակի խոսք
Հիշատակի խոսք

Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց: Կյանքի 66 տարում վախճանվեց ՀՀ և Երևան քաղաքի գլխավոր նյարդավիրաբույժ, ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդավիրաբուժության...

Առողջապահության լրատու 1.2010
Արմեն Նարգիզյանի հիշատակին
Արմեն Նարգիզյանի հիշատակին

Հայաստանի սրտաբանությունը կրեց ծանր կորուստ: Ստեղծագործական ծաղկունքի տարիքում կյանքից հեռացավ անվանի սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր...

Հայաստանի բժշկագիտություն 3.2007

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ