Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է. calend.ru

Դեկտեմբերի  3-ը Հաշմանդամների միջազգային օրն է. calend.ru

1992 թ.՝ Միացյալ ազգերի կազմակերպության Հաշմանդամների տասնամյակի ավարտին (1983-1992), ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր №47/3 բանաձևով   դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր (International Day of Persons with Disabilities), որի նպատակն էր բարձրացնել ինչպես հասարակական կառույցներում, այնպես էլ զարգացման գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմանը վերաբերող կարևոր հարցերի իրազեկվածությունը և աջակցության մոբիլիզացիան:


Վերոնշյալ տասնամյակը եղել է տեղեկացվածության բարձրացման և հաշմանդամների վիճակի բարելավման նպատակով միջոցառումների անցկացման և նրանց համար հավասար պայմանների ապահովման ժամանակաշրջան:


Ավելի ուշ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի անդամ պետություններին կոչ արեց ամեն տարի նշել օրը՝ անցկացնելով  հասարակական կյանքում հաշմանդամություն ունեցող անձանց հետագա ինտեգրմանը նվիրված միջոցառումներ:


Աշխարհում ապրում է մոտավորապես մեկ միլիարդ հաշմանդամ (այն կազմում է աշխարհի բնակչության մոտավորապես 15 տոկոսը), և նրանք բոլորը բախվում են ֆիզիկական, սոցիալ-տնտեսական ու վարքագծային պատնեշների հետ, որոնք բացառում են հասարակության կյանքում նրանց լիարժեք, արդյունավետ և իրավահավասար մասնակցությունը : ՄԱԿ-ի տվյալներով՝  նրանք աշխարհի ամենաաղքատ բնակչության անհամեմատ մեծ մասն են կազմում, ինչպես նաև նրանք չունեն հավասար հնարավորություններ հիմնական ռեսուրսների նկատմամբ, ինչպիսիք են՝ կրթությունը, զբաղվածությունը, առողջապահության, սոցիալական և իրավական աջակցության համակարգը:
 

Այդ պատճառով Հաշմանդամների միջազգային օրը՝ դեկտեմբերի 3-ին, միջոցառումների անցկացումն ուղղված է հաշմանդամների խնդիրներին, նրանց արժանապատվության, իրավունքների պաշտպանության և բարեկեցության ապահովման վրա հասարակության ուշադրությունը հրավիրելու, ինչպես նաև կենտրոնացնելու այն առավելությունների վրա, որոնք հասարակությունը ստանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակույթային կյանքում հաշմանդամների մասնակցության շնորհիվ:


Այս օրը հռչակվել է  հասարակության կյանքում հաշմանդամների լիարժեք և հավասար մասնակցության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով: Այս նպատակներն առաջադրվել են Հաշմանդամների վերաբերյալ Գործողությունների միջազգային ծրագրում, որն ընդունվել է 1982 թվականին Գլխավոր ասամբլեայի կողմից:


Յուրաքանչյուր տարի տվյալ Օրվա շրջանակում իրականացվող միջոցառումները նվիրված են լինում կոնկրետ թեմայի: Այսպես, տարբեր տարիներ օրվա կարգախոսը եղել են հետևյալ բառերը ՝ «Արվեստ, մշակույթ և անկախ կենսակերպ», «Նոր հազարամյակում մատչելիություն բոլորի համար», «Լիարժեք մասնակցություն և հավասարություն, սրանք են առաջընթացի և արդյունքների գնահատման նոր մոտեցումների պահանջները», «Ինքնուրույն կյանք և կայուն շահույթ», «Առանց մեզ՝ ոչինչ մեր մասին», «Հաշմանդամների իրավունքները՝ գործունեությունը զարգացման գործընթացում», «Արժանապատիվ աշխատանք հաշմանդամների համար», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվեցիան արժանապատվություն և արդարություն է բոլորիս համար», «Վերացնենք պատնեշները, բացենք դռները. բաց հասարակություն բոլորի համար» և այլն:


Հիշեցնենք, որ Հաշմանդամների իրավունքի համար պայքարի Միջազգային օրը նշվում է յուրաքանչյուր տարի մայիսի 5-ին:
 



Սկզբնաղբյուր. calend.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

1988թ., դեկտեմբերի 7, 11 անց 41 րոպե....
1988թ., դեկտեմբերի 7, 11 անց 41 րոպե....

1988 թ. դեկտեմբերի 7-ին ողջ աշխարհը  ցնցվեց մի ողջ քաղաք հողին հավասարեցրած, հազարների կյանք խլած ահեղ երկրաշարժի բոթից: Փլատակների վերածվեց Սպիտակ քաղաքը,  կիսով չափ ավերվեց Գյումրին ու Վանաձորը, և էլի քաղաքներ ու գյուղեր...

1825 թ. նոյեմբերի 29-ին ծնվել է ֆրանսիացի հոգեբան Ժան-Մարտեն Շարկո, ով հորինել է «Շարկո» հակադեպրեսանտ-ցնցուղը
1825 թ. նոյեմբերի 29-ին ծնվել է ֆրանսիացի հոգեբան Ժան-Մարտեն Շարկո, ով հորինել է «Շարկո» հակադեպրեսանտ-ցնցուղը

Ժան-Մարտեն Շարկոն ծնվել է 1825 թ. նոյեմբերի 29-ին՝ Փարիզում: Սեն-Լուիի դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է փարիզի համալսարանի բժկական ֆակուլտետը...

Նոյեմբերի 25-ը Կանանց նկատմամբ բռնության վերացման պայքարի միջազգային օրն է
Նոյեմբերի 25-ը  Կանանց նկատմամբ բռնության վերացման պայքարի միջազգային օրն է

1981 թ. -ից ամբողջ աշխարհի կին-ակտիվիստները նոյեմբերի 25-ը նշում են որպես բռնության դեմ օր: 1999 թ.  դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան  նոյեմբերի 25-ը հայտարարեց Կանանց նկատմամբ բռնությունների վերացման միջազգային օր (International Day for the...

1810 թ. նոյեմբերի 25-ին ծնվել է ռուս վիրաբույժ, զինադաշտային վիրաբուժության հիմնադիր, մանկավարժ, ակադեմիկ Նիկոլայ Պիրոգովը
1810 թ. նոյեմբերի 25-ին ծնվել է ռուս վիրաբույժ, զինադաշտային վիրաբուժության հիմնադիր, մանկավարժ, ակադեմիկ Նիկոլայ Պիրոգովը

Նիկոլայ Իվանովիչ Պիրոգովը ծնվել է 1810 թ. նոյեմբերի 25-ին՝ Մոսկվայում: Դպրոցն ավարտելուց հետո որոշում է բժիշկ դառնալ և ընդունվում ՄՊՀ բժշկական ֆակուլտետ: Այնուհետև ուսուցումը շարունակում է արտասահմանում: Հինգ տարի աշխատում է մերձբալթյան...

1887թ. նոյեմբերի 25-ին ծնվել է ռուս գենետիկ, սելեկցիոներ Նիկոլայ Վավիլովը
1887թ. նոյեմբերի 25-ին ծնվել է ռուս գենետիկ, սելեկցիոներ Նիկոլայ Վավիլովը

Նիկոլայ Իվանովիչ Վավիլովը ծնվել է 1887 թ. նոյեմբերի 25-ին՝ Մոսկվայում, առևտրականի ընտանիքում: Մանուկ ժամանակ սիրել է հետևել բույսերին և կենդանիներին, հետաքրքրվել բուսաբանությամբ: Իր գիտելիքները ավելացրել է հայրական...

1888 թ. նոյեմբերի 24-ին ծնվել է հոգեբան, գրող Դեյլ Քարնեգին
1888 թ. նոյեմբերի 24-ին ծնվել է հոգեբան, գրող Դեյլ Քարնեգին

Քարնեգիի գրքերը հրատարակվել են աշխարհի տարբեր երկրներում միլիոնավոր օրինակներով, իսկ նրա՝ մարդկանց միջև արդյունավետ փոխհարաբերությունների կազմակերպման հայացքները մինչ օրս չեն կորցրել իրենց արդիականությունը...

Նոյեմբերի 24-ին Ռուսաստանում նշում են Մայրության օրը
Նոյեմբերի 24-ին Ռուսաստանում նշում են Մայրության օրը

Աշխարհում, հավանաբար, չկա մի երկիր, որտեղ չի նշվում Մայրության օրը, հայտնում է calend.ru-ն՝ հավելելով, որ Ռուսաստանում այդ օրը հռչակվել է 1998թ....

1859 թ. վաճառքում հայտնվեց Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը » աշխատությունը
1859 թ. վաճառքում հայտնվեց Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը » աշխատությունը

Լոնդոնի գրախանութներում 1859 թ. նոյեմբերի 23-ին վաճառքում հայտնվեց Չարլզ Դարվինի գրքի կանաչ հատորյակը՝ «Տեսակների ծագումը Բնական ընտրության ճանապարհով, կամ կյանքի համար պայքարում բարենպաստ ցեղերի...

1763 թ. նոյեմբերի 23-ին Եկատերինա II Ռուսաստանում հաստատեց Բժշկական խորհուրդ
1763 թ. նոյեմբերի 23-ին Եկատերինա II Ռուսաստանում հաստատեց Բժշկական խորհուրդ

Եկատերինա II-ն իր թագավորության ամենասկզբում՝ 1763 թ. նոյեմբերի 23-ին, սահմանեց բժշկական խորհուրդ, որի առաջին նախագահը դարձավ բարոն Չերբակովը: Հենց նա բարձրացրեց ծաղիկի դեմ պատվաստում իրականացնելու...

Ռուսաստանում նոյեմբերի 22-ը Հոգեբանի օրն է
Ռուսաստանում նոյեմբերի 22-ը Հոգեբանի օրն է

Մարդու հոգեկան առողջությունը ոչ պակաս կարևոր ֆիզիկականից: Հոգեկան առողջությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն, խոսում է բարեկեցության վիճակի մասին, որի դեպքում...

Նոյեմբերի 21-ը Ողջույնի համաշխարհային օրն է
Նոյեմբերի 21-ը Ողջույնի համաշխարհային  օրն է

Ողջույնի համաշխարհային օրը (World Hello Day) ամեն տարի նշվում է նոյեմբերի 21-ին: 1973 թ. այդ տոնը հորինել են երկու ամերիկացի եղբայրները՝ Մայքլ և Բրայեն Մակկոմակները (Michael and Brian McCormack) հենց սառը պատերազմի թեժ պահերին...

Նոյեմբերի 20-ը Երեխաների միջազգային օրն է
Նոյեմբերի 20-ը  Երեխաների միջազգային օրն է

 1954 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան  խորհուրդ տվեց բոլոր երկրներին  պրակտիկայի մեջ ներառել  Երեխաների համաշխարհային օրվա տոնակատարությունը (Universal Children’s Day)՝ որպես երեխաների եղբայրության և փոխըմբռնման...

Նոյեմբերի 19-ը` Տղամարդկանց միջազգային օր. փաստեր ուժեղ սեռի մասին
Նոյեմբերի 19-ը` Տղամարդկանց միջազգային օր. փաստեր ուժեղ սեռի մասին

Նոյեմբերի 19-ը նշվում է որպես Տղամարդկանց միջազգային օր: Այս կապակցությամբ ElitePartner ծանոթությունների կայքը ներկայացնում է որոշ փաստեր ուժեղ սեռի մասին...

Նոյեմբերի 18-ը Հակաբիոտիկների իրազեկման համաշխարհային օրն է
Նոյեմբերի 18-ը Հակաբիոտիկների իրազեկման համաշխարհային օրն է

Ամբողջ աշխարհում հանրային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր  է  հակաբիոտիկների նկատմամբ կայունության զարգացումը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ