Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Ապրիլի 6-ը՝ Սպորտի միջազգային օր՝ զարգացման և խաղաղության համար

Ապրիլի 6-ը՝ Սպորտի միջազգային օր՝ զարգացման և խաղաղության համար

2013թ. օգոստոսի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը (ասամբլեան) ապրիլի 6-ը որպես Սպորտի միջազգային օր նշելու միաձայն որոշում ընդունեց: Օրվա պաշտոնական անվանումը` Սպորտի միջազգային օր՝ զարգացման և խաղաղության համար (International Day of Sport for Development and Peace):

 

Նախագծի հովանավորների թվին դասվեցին Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան ու Մակեդոնիան: Որոշման մեջ նշված է, որ ՄԱԿ համակարգի շրջանակներում իրականացվող բոլոր ծախսերի ֆինանսավորումը կկատարվի համաշխարհային հանրության կամավոր անդամների ներդրման հաշվին:

 

Գլխավոր վեհաժողովի (ասամբլեայի) նիստին ներկա էին Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգգեն և «Աշխարհի առաջին ռակետ» Նովակ Ջոկովիչը: Որոշումը ընդունելու առիթով Ժակ Ռոգգեն իր ելույթի ժամանակ նշեց, որ սպորտի ոլորտում ՄՕԿ-ի և ՄԱԿ-ի համագործակցությունը վաղուց ավանդույթ է դարձել: Սկիզբը դրվեց 1952թ., երբ ՅՈՒՆԵՍԿՈ-ն սպորտը՝ որպես կրթության միջոց, զարգացնելու առաջին քարոզարշավն անցկացրեց:

 

Սերբ Նովակ Ջոկովիչն իր կողմից ներկաներին հիշեցրեց, որ ինքը ծնվել և մեծացել է փոքր երկրում, բայց սպորտի շնորհիվ իրեն հաջողվել է մեծ հաջողությունների հասնել ու աշխարհի շատ երկրներում լինել:  Ջոկովիչը ավելացրել է, որ սպորտը բնավորության ամրացման ամենալավ միջոցն է:

 

«Ես հույս ունեմ, որ Սպորտի միջազգային օրվա հաստատումը մեզանից յուրաքանչյուրի համար մեր ջանքերը կենտրոնացնելու և սպորտի հիմնական արժեքների (ինչպիսիք են՝ արդար խաղը, թիմում համաձայնեցվածությունը և մրցակցի հանդեպ հարգանքը) զարգացման խթան կդառնա: Սրանք համընդհանուր որակ են»,- ասել է թենիսիստը:

 

Սպորտը, լինելով կրթության, զարգացման և խաղաղության գործիքներից մեկը, նպաստում է համագործակցության, համերաշխության, հանդուրժողականության, փոխըմբռման և սոցիալական ներգրավման ամրապնդմանը տեղական, ազգային և միջազգային մակարդակներով: Այս պատճառով էլ Միավորված Ազգերի Կազմակերպությունն առաջարկում է բոլոր երկրներին, ՄԱԿ կազմակերպություններին (առաջին հերթին Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման և խաղաղության համար սպորտի գրասենյակին), ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային և ազգային մարզական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը՝ հասարակական և մասնավոր կազմակերպությունները ներառյալ, և բոլոր այլ հետաքրքրված կողմերին,  նշել Սպորտի միջազգային օրը և նպաստել դրա վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը:

 

Հիմնադիրների մտահաղացման համաձայն, Սպորտի միջազգային օրն ամեն տարի հունիսի 23-ին նշվող Օլիմպիական խաղերի միջազգային օրվա հաջող լրացումը կդառնա: Սպորտի օրն ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ կմասնակցեն սպորտային մրցումների ՝ սկսած 10 կիլոմետրանոց վազքից և մարաթոններից, կլինեն նաև խմբային սպորտային խաղեր, հեծանվավազքեր և կրթական միջոցառումներ: 

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 9-ը` Գեղեցկության միջազգային օր
Սեպտեմբերի 9-ը` Գեղեցկության միջազգային օր

Գեղեցկության միջազգային օր սահմանելու նախաձեռնությամբ 1995թ.-ին հանդես է եկել Էսթետիկայի և կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեն` CIDESCO-ն: Այս նախաձեռնությունն ընդունվել է մեծ ոգևորությամբ:  Այդ ժամանակվանից ի վեր, ամեն տարի սեպտեմբերի 9-ին...

Սեպտեմբերի 4-ը սեռական առողջության համաշխարհային օրն է
Սեպտեմբերի 4-ը սեռական առողջության համաշխարհային օրն է

Սեպտեմբերի 4-ը սեռական առողջության համաշխարհային օրն է: Այդ մասին «Զարուհու» հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս...

1829 թ. օգոստոսի 13-ին ծնվել է ռուս ֆիզիոլոգ, ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր Իվան Սեչենովը
1829 թ. օգոստոսի 13-ին ծնվել է ռուս ֆիզիոլոգ, ֆիզիոլոգիայի դպրոցի հիմնադիր Իվան Սեչենովը

Իվան Միխայիլի Սեչենովը ծնվել է 1829թ. օգոստոսի 13-ին այժմյան  Նիժնի Նովգորոդ շրջանի Սեչենովո գյուղում: 1848 թ. ավարտել է Պետերբուրգի Գլխավոր ճարտարագիտական դպրոցը և 1856 թ. Մոսկովյան համալսարանի...

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է
Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է

1999թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդության միջազգային օր։ Այն ընդունվել է 1998թ. օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային...

Հուլիսի 28-ը՝ Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր
Հուլիսի 28-ը՝ Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր

Ամեն տարի հուլիսի 28-ին շատ երկրներում անց է կացվում Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Hepatitis Day): Այս տոնի հաստատման ամսաթիվը ամերիկացի բժիշկ, հեպատիտ B վիրուսի բացահայտող...

Հուլիսի 21 (2019 թ.). Վարդավառը Հայաստանում Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է
Հուլիսի 21 (2019 թ.). Վարդավառը Հայաստանում Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է

Հայկական ավանդական տոների շարքում Վարդավառը (Վարդանար կամ Վարդավառ), իհարկե, ամառային ամենամեծ տոնն է, այն նաև Հայ Առաքելական եկեղեցու ամենակարևոր և ժողովրդի ամառային ամենասիրելի...

Հուլիսի 8-ը՝ Ընտանիքի, սիրո և հավատարմության համառուսական օր
Հուլիսի 8-ը՝ Ընտանիքի, սիրո և հավատարմության համառուսական օր

Ամեն տարի հուլիսի 8-ին Ռուսաստանում նշվում է Ընտանիքի, սիրո և հավատարմության համառուսական օրը: Խորհրդանշական է, որ այն առաջին անգամ նշվել է 2008-ին, որն ընտանիքի տարի էր հայտարարված...

Հիշարժան տարեթվեր
Հուլիսի 6-ը Համբույրի համաշխարհային օրն է
Հուլիսի 6-ը Համբույրի համաշխարհային օրն է

Այս օրը բոլոր ցանկացողները կարող են «փոխանակվել իրենց հոգիներով», քանի որ հուլիսի 6-ին նշվում է Համբույրի համաշխարհային օրը (World Kiss Day կամ World/International Kissing Day), որն առաջին անգամ...

Հիշարժան տարեթվեր
Հունիսի 30-ին ծնվել է անգլիացի բուսաբան և ճանապարհորդ Ջոզեֆ Հուկերը
Հունիսի 30-ին ծնվել է անգլիացի բուսաբան և ճանապարհորդ Ջոզեֆ Հուկերը

Ջոզեֆ Դոլթոն Հուկերը ծնվել է 1817 թ. հունիսի 30-ին՝ Հեյլսուորտում: Նրա առաջին ուսուցիչը հենց իր հայրը՝ Վիլյամ Հուկերը դարձավ: Ջոզեֆը՝ 7 տարեկանից սկսած, Գլազգոյի համալսարանում նրա դասախոսություններն էր լսում...

Պատմության էջերից
Հունիսի 26-ը՝ Կտտանքների զոհերին աջակցելու միջազգային օր
Հունիսի 26-ը՝ Կտտանքների զոհերին աջակցելու միջազգային օր

1997 թ., Տնտեսական և սոցիալական խորհրդի առաջարկով, ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան հունիսի 26-ը հայտարարեց Կտտանքների զոհերին աջակցելու միջազգային օր (International Day in Support of Victims of Torture)...

Հիշարժան տարեթվեր
Հունիսի 26-ը՝ Թմրանյութերի կիրառման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օր
Հունիսի 26-ը՝ Թմրանյութերի կիրառման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օր

1987 թ. ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան որոշեց հունիսի 26-ը նշել որպես Թմրանյութերի կիրառման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օր...

Հիշարժան տարեթվեր
Հունիսի 25-ին ծնվել է սովետական ֆիզիոլոգ, դոմինանտի մասին ուսմունքի ստեղծողը, ԽՍՀՄ ԳԱ պրոֆեսոր Ալեքսեյ Ուխտոմսկին
Հունիսի 25-ին ծնվել է սովետական ֆիզիոլոգ, դոմինանտի մասին ուսմունքի ստեղծողը, ԽՍՀՄ ԳԱ պրոֆեսոր Ալեքսեյ Ուխտոմսկին

Ալեքսեյ Ուխտոմսկին ծնվել է 1875 թ. հունիսի 25-ին Յարոսլավի նահանգում, նախկին զինվորականի ընտանիքում: Նա ընտանիքի չորրորդ երեխան էր, և վաղ մանկությունում նրան դաստիարակության էին տվել...

Հանրահռչակ բժիշկերի կյանքից
1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան
1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան

Տեղային արհեստանոցում աշխատելով՝ Կրիստոֆեր Շոուլզը և նրա գործընկեր Կարլոս Գիդդենը գրքի էջերի հաջորդաբար համարակալման համար սարքավորում հնարեցին: Այս հասարակ հարմարանքից էլ սկիզբ է առել...

Պատմության էջերից
Հունիսի 20-ը՝ Փախստականների համաշխարհային օր
Հունիսի 20-ը՝ Փախստականների համաշխարհային օր

Ամեն տարի հունիսի 20-ին փախստականները և հարկադրված փախստականները նշում են իրենց տխուր օրը՝ Փախստականների համաշխարհային օրը  (World Refugee Day), որը հաստատվել էր...

Հիշարժան տարեթվեր
Հունիսի 18. Հաուրվատ
Հունիսի 18. Հաուրվատ

Հաուրվատի հեքիմների (դարմանողների) (Haurvat, Haurvatat) տոնը հունիսի 18-ին է նշվում: Այդ ժամանակ Արևը Երկվորյակների 28 աստիճանի վրա է գտնվում...

Հիշարժան տարեթվեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ