Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

1825 թ. նոյեմբերի 29-ին ծնվել է ֆրանսիացի հոգեբան Ժան-Մարտեն Շարկո, ով հորինել է «Շարկո» հակադեպրեսանտ-ցնցուղը

1825 թ. նոյեմբերի 29-ին ծնվել է ֆրանսիացի հոգեբան Ժան-Մարտեն Շարկո, ով հորինել է «Շարկո» հակադեպրեսանտ-ցնցուղը

Ժան-Մարտեն Շարկոն ծնվել է 1825 թ. նոյեմբերի 29-ին՝ Փարիզում: Սեն-Լուիի դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է փարիզի համալսարանի բժկական ֆակուլտետը:


Ինտերնատուրան անցել է խանգարված հիստերիկ կանանց Սալպետրիեր հիվանդանոցում: Ավելի ուշ նա վերադառնում է նույն հիվանդանոցը որպես գլխավոր բժիշկ` 1860 թ. ստանալով պրոֆեսորի կոչում նյարդաախտաբանության բնագավառում:


Սկզբում Շարկոն ուսումնասիրում էր ներքին հիվանդությունները, այնպիսիք, ինչպիսիք են՝ պալարախտը, պոլիոմիելիտը, թոքաբորբը, ռևմատիզմը և դրանց փոխկապակցվածությունը: Այնուհետև խորապես սկսում է զբաղվել նյարդային հիվանդությունների հետազոտություններով: Հաճախ հիպնոզի կիրառմամբ փորձարկումներ էր անց կացնում: Նրա լեկցիաները մեծ հետաքրքրություն էին առաջացնում:


Գիտնականն ապացուցեց, որ հիստերիան բացառապես կանանց ֆիզիոլոգիայի հետ կապված հիվանդություն չէ, ինչպես նաև, բացահայտեց հոգեբանության և ֆիզիոլոգիայի միջև կապը: Նրա օրոք հիվանդանոցում սկսեցին ընդունել ո՛չ միայն կանանց, այլև՝ տղամարդկանց:


Ավելի ուշ Սալպետրիերը համալրվում է լաբորատորիաներով, մեծանում է և վերջապես վերածվում նյարդաախտաբանության ինստիտուտի: 1882 թվականից Շարկեն այստեղ գլխավորում է նյարդային հիվանդությունների ամբոնը և շուտով դառնում Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ:


Գիտնականի աշխատանքը համաշխարհային ճանաչում է ձեռք բերում, նրա աշակերտներից է Զիգմունդ Ֆրեյդը:


Ժան-Մարտեն Ֆրեյդը մահացել է 1893 թ.:

Սկզբնաղբյուր. calend.ru
Լուսանկարը. free-psycho.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ