Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1887թ. նոյեմբերի 25-ին ծնվել է ռուս գենետիկ, սելեկցիոներ Նիկոլայ Վավիլովը
Նիկոլայ Իվանովիչ Վավիլովը ծնվել է 1887 թ. նոյեմբերի 25-ին՝ Մոսկվայում, առևտրականի ընտանիքում: Մանուկ ժամանակ սիրել է հետևել բույսերին և կենդանիներին, հետաքրքրվել բուսաբանությամբ: Իր գիտելիքները ավելացրել է հայրական գրադարանում:
Սկզբում տղան սովորել է Մոսկովյան առևտրա-արդյունաբերական դպրոցում: 1906 թ. նա իր ուսումը շարունակել է Մոսկովյան գյուղատնտեսական համալսարանի ագրոնոմիայի ֆակուլտետում: Ուսանող ժամանակ մեկնել է Կովկաս և Պոլտավա, որտեղ ուսումնասիրել է բույսերի ծագումնաբանությունը:
1911 թ. Վավիլովն ավարտում է ուսուցումը և զբաղվում մշակաբույսերի՝ մակաբույծների նկատմամբ իմունիտետի հետազոտմամբ, ավելի ուշ փորձաշրջան է անցնում Սանկտ Պետերբուրգում:
1913 թ. Վավիլովին սելեկցիայի և գենետիկային նորություններն ուսումնասիրելու նպատակով արտասահմանյան գործուղման են ուղարկում: Եվրոպայից վերադառնալուց անմիջապես հետո գիտնականը սկսում է բույսերի իմունիտետի վերաբերյալ փորձարկումներ իրականացնել: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օգնում է պարզել տեղական ալյուրով զինվորների թունավորման պատճառը, այնուհետև շարունակում իր գիտական աշխատանքը Պարսկաստանում:
Հեղափոխության նախօրեին Վավիլովին հրավիրում են Սարատով՝ որպես գենետիկայի, սելեկցիայի և մասնավոր հողագործության ամբիոնի վարիչ: Արդյունքում՝ 1919 թ. գիտնականը հրատարակոմ է «Ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ բույսերի իմունիտետը» մենագրությունը:
1920-ական թվականներին Վավիլովը, իր գիտական գործունեության շրջանակներում այցելում է ԱՄՆ և Եվրոպա, Աֆղանստան և Աֆրիկա, որտեղ հավաքածուն լրացնում է հացահատկեղենի և դեղաբույսերի նմուշներով: Աֆղանական արշավի արդյունքում Դ. Բուկինիչի հետ համատեղ հրատարակում է «Հողագործական Աֆղանստան» գիրքը, որի համար Ն.Մ. Պրժևալսկու անվան ոսկե մեդալ է ստանում:
Հենց այս շրջանում էլ Վավիլովը կազմակերպում և գլխավորում է սկզբում Կիրառական բուսաբանության և նոր մշակաբույսերի համամիութենական ինստիտուտը, ավելի ուշ՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Գենետիկայի ինստիտուտը:
1940 թ. Ուկրաինայի և Բելոռուսիայի տարածաշրջանային արշավանքների ժամանակ գիտնականին ձերբակալում են և մի տարի անց մահապատժի դատապարտում, ավելի ուշ այն փոխարինելով 20 տարվա ազատազրկմամբ:
1943 թ. հունվարի 26-ին Նիկոլայ Իվանովիչ Վավիլովը մահանում է սարատովյան բանտում:
25.11.2021 Կարդացեք նաև
07.04.2025
04.04.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ